Ափը

Թույլ ֆոսֆորափայլ է ժայռի ճեղքերին ու ժայռի լանջին, վերատպման պես, եւ արդեն այլ է կտավերեսը խամրած վաղնջուց։ Շշնջացո՛ղ, ալեցրվո՛ղ մեր առջեւում խուլ աղմուկ է, ափաբախումն անանցավոր նրանց ի՜նչ հրաշք է հղկել։ Կողմնակից չեմ տակտիկային — գետնին կպչեմ ու մնամ, խորհում եմ՝ գալակտիկայից ավելի պարզ կիմանամ իմաստավոր կապը — միջեւ նախնականի — քո յանի, եւ արծաթի՝ ծեծված մինչեւ լույսերն ափակայանի։