Ուզում էի ընկերանալ բվերի հետ...
* * *
Ուզում էի ընկերանալ բվերի հետ,
Ափսոս, երբեք բու չեմ տեսել ազատ կյանքում,
Գուցե միայն քաղաքային կարուսելին:
Ու չնայած հուշն է հալվել մոմի նման,
Հիշեցի հին ժամացույցը՝ փոքրիկ բվեճ,
որ սեղանիս վերեւում էր միշտ թիկթակում:
Ուզում էի ընկերանալ մկների հետ,
Հյուր գնացի եղբայրաբար նրանց, սակայն
Տանտերերին այլ տեղ էին հյուրընկալում:
Ու երբ մի օր պառկած էի բկաբորբով,
Մի փչովի մուկ խցկեցին վերմակիս տակ,
Որ սուլիչ էր իր անհարմար տեղում կրում:
Գնում էի գազանանոց ամեն անգամ,
Կամ քարանում այգու դուռ ու դարպասի մոտ,
Ուր չաչանակ կաչաղակն է շատախոսում,
Բայց ամառվա անտառակից խոժոռ ու հեստ
Փայտե կյանքն էր նայում միայն
Եվ անիմաստ ընկերությունն իրերի հետ:
Գուցե մի օր դեն նետեմ իմ գլուխն հոգնած
Ու շպրտեմ հաբերը այս գիշերվա մեջ,
Ու սուլիչը դեռ հետույքից գուցե հանեմ,
Որ կենդանի բառեր շրշան մկները ինձ,
Ու մարտական երգեր երգի իմաստուն բուն,
Ինչպես իր մեծ, բայց հնի պես դմբո որդուն:
Ուզում էի ընկերանալ բվերի հետ,
Ափսոս, երբեք բու չեմ տեսել ազատ կյանքում,
Գուցե միայն քաղաքային կարուսելին:
Ու չնայած հուշն է հալվել մոմի նման,
Հիշեցի հին ժամացույցը՝ փոքրիկ բվեճ,
որ սեղանիս վերեւում էր միշտ թիկթակում:
Ուզում էի ընկերանալ մկների հետ,
Հյուր գնացի եղբայրաբար նրանց, սակայն
Տանտերերին այլ տեղ էին հյուրընկալում:
Ու երբ մի օր պառկած էի բկաբորբով,
Մի փչովի մուկ խցկեցին վերմակիս տակ,
Որ սուլիչ էր իր անհարմար տեղում կրում:
Գնում էի գազանանոց ամեն անգամ,
Կամ քարանում այգու դուռ ու դարպասի մոտ,
Ուր չաչանակ կաչաղակն է շատախոսում,
Բայց ամառվա անտառակից խոժոռ ու հեստ
Փայտե կյանքն էր նայում միայն
Եվ անիմաստ ընկերությունն իրերի հետ:
Գուցե մի օր դեն նետեմ իմ գլուխն հոգնած
Ու շպրտեմ հաբերը այս գիշերվա մեջ,
Ու սուլիչը դեռ հետույքից գուցե հանեմ,
Որ կենդանի բառեր շրշան մկները ինձ,
Ու մարտական երգեր երգի իմաստուն բուն,
Ինչպես իր մեծ, բայց հնի պես դմբո որդուն:





