Կրկին տոներ մաքուր ջրի եւ հույսերի հիմար...
* * *
Կրկին տոներ մաքուր ջրի եւ հույսերի հիմար,
Թե կլինեն բարի բարքեր ու մտերիմ ամառ:
Եվ խնդությունն այս, իհարկե, անպատճառ է այլեւս:
Կնոջ աղի արցունքն է միշտ չարությունը հալել:
Հավատում ես միայն, որ Նա իրականում հառնել է:
Դարձյալ քամու աղմուկ կամ էլ վազող երեխաներ են:
Ու մեղեդին էլի փրփրում, պղպջում է, հորդում:
Գարնան լույսին ոչինչ արդեն չար չի թվում մարդուն:





