Կրկին տոներ մաքուր ջրի եւ հույսերի հիմար...

* * * Կրկին տոներ մաքուր ջրի եւ հույսերի հիմար, Թե կլինեն բարի բարքեր ու մտերիմ ամառ: Եվ խնդությունն այս, իհարկե, անպատճառ է այլեւս: Կնոջ աղի արցունքն է միշտ չարությունը հալել: Հավատում ես միայն, որ Նա իրականում հառնել է: Դարձյալ քամու աղմուկ կամ էլ վազող երեխաներ են: Ու մեղեդին էլի փրփրում, պղպջում է, հորդում: Գարնան լույսին ոչինչ արդեն չար չի թվում մարդուն: