Էս ի՛նչ օր է էս ապրիլի քսանը...
* * *
Էս ի՛նչ օր է էս ապրիլի քսանը:
Էլի ձնում է:
Շաբաթն սկսվեց, չես նստի տանը,
ու նորից նույնը.
մարդը ցցվել է ծանոթ կանգառում,
ու մոտենում է
իր ստվերի պես երկրորդը ահա,
ու դեռ ձնում է:
Արի, ախպե՜րս, ոտի ճամփա է,
խանութով ու՝ տուն:
Ձգվում է կյանքը, ինչպես սիրելի
կնոջ սուտ խոստում:
Ու մեզ ահռելի հարցեր են տալիս.
ձյունն ո՞ւր են պահում:
Մենք շփոթահար արցունք ենք լալիս.
ի՞նչ ենք ասելու:
Ես կես ժամի չափ սառա կանգառում:
Ա՛խ, եթե այնտեղ՝
կանչող գույնզգույն գովազդագրում
գետաձին պատմեր
խելացի մի բան եւ իմաստավոր,
որ գրավում է...
Դու գետաձիուն ասացիր նայեմ,
ու ես նայում եմ։





