Որբություն
Խրճիթը դատարկ է: Վազվզում է քամին:
Խունացած նկարում երեւի տերերն են, արանքում՝ մի խենթուկ:
Պատերի հետեւում, ժանգոտած ծխնիով դռան պես,
մարգալորն է ճռռում թախծալի:
Ամենուր դեռ վերջին օրերի ապրուստի հետքերն են,
գդալներ, ափսեներ:
Եվ ինչպես շներն ու կատուները լքված,
թվում է՝ իրերն ինձ ինչ-որ մի մղկտուն,
նախատող հայացքով են նայում:
Եվ ի՞նչն է ստիպել այս մարդկանց, որ լքեն պատերը հարազատ։
Հավաքագրողների խոստումնե՞րը դատարկ:
Թե՞ նախագծերը երերուն:
Լռություն. միմիայն մարգալորն է վհատ
ձգում իր թախծալի մեղեդին:





