Որբություն

Խրճիթը դատարկ է: Վազվզում է քամին: Խունացած նկարում երեւի տերերն են, արանքում՝ մի խենթուկ: Պատերի հետեւում, ժանգոտած ծխնիով դռան պես, մարգալորն է ճռռում թախծալի: Ամենուր դեռ վերջին օրերի ապրուստի հետքերն են, գդալներ, ափսեներ: Եվ ինչպես շներն ու կատուները լքված, թվում է՝ իրերն ինձ ինչ-որ մի մղկտուն, նախատող հայացքով են նայում: Եվ ի՞նչն է ստիպել այս մարդկանց, որ լքեն պատերը հարազատ։ Հավաքագրողների խոստումնե՞րը դատարկ: Թե՞ նախագծերը երերուն: Լռություն. միմիայն մարգալորն է վհատ ձգում իր թախծալի մեղեդին: