Ուզում էի գրեմ հորս մասին...

* * *

                   Կատյա Կապովիչին

Ուզում էի գրեմ հորս մասին,
բայց հետո վախեցա,
եւ ահա նստել եմ այսպիսին՝
անմիտ ու համրացած:

Ամենից, որ հիշում եմ հիմա,
զուտ մի պահ կընտրեի.
չխոսենք դահուկ քշելուց
կամ այլ նուրբ բաներից:

Չհիշենք «Դիխլոֆոս» կաֆեի
գարեջուրն ու գավաթը դատարկ,
խմելու տված խաղալիքն
ու ինձ էլ՝ հազիվ վեց տարեկան:

Որդին հորը հիշում է միայն
նրանով, որ հարբած մի պահի
Բրեժնեւի անհամ անեկդոտ
չի լսել, այլ «Փինք Ֆլոյդ» երկնային:

Անկասկած, Wish You Were Here էի
ես խաղում, եւ եթե նույնիսկ՝ ոչ,
մեղքերը բոլոր կքավի
դավաճան այդ լույսը մենավոր: