Մայրենի լեզու, էլ հանգիստ թող ինձ...

* * * Մայրենի լեզու, էլ հանգիստ թող ինձ, հանգիստ տուր, գնա, ինձանից հեռո՜ւ, ես վախենում եմ հիմա քո հրից, բայց եւ վառվում եմ քո կրակներում: Վառարանի մեջ դիակիզումի այդպես մեռյալը նստում է տեղում ու կարծես երգ է մրմնջում նույնիսկ: Այս ի՞նչ է, ի՞նչ է ինձ հետ կատարվում: