նեկրոպոլ
համարներ կան վաղուց չեմ հավաքում
բայց նկատել եմ որ ինչ-որ պահից
հեռացածներին թողնում եմ ցանկում
գրաքննությամբ ջնջել են նրանց
բայց շուրջն ամեն ինչ դեռ կենդանի է
տերեփուկներ երիցուկներ ու դժբախտ սեր
էլեկտրոնային փոքրիկ դամբանում
բոլորն են ում ես չհասցրի սիրել
կաթվածահարված կոճակի կողքին
մաունթին-վյուում թարթում են կանաչ լուսադիոդներ
սերվերն անխռով մեկ ու զրոյի հոտերն է հովվում
իմ գերեզմանոցն ինձ հետ է ամեն տեղ ու ժամանակ
անարթնացում հավերժ հանգիստ 5616682
4259672 դու ինձ դեռ երազ ես գալիս
9883394 կիսատ մնաց խոսքը ու ոչինչ էլ չես շտկի։