Կյանքը վառվում է, ինչպես կերոսին, բռնկվում գույնով կապուտակ...

* * * Կյանքը վառվում է, ինչպես կերոսին, բռնկվում գույնով կապուտակ։ Թվում է առարկա՝ օդը սին — բարդենու մահացող բոցի տակ։ Մայրը խոնջանքում պառկել է՝ քնի, ծալում է թեւերն իր հրեշտակը, միջով ապակու կարմիր բերանի հայացքն անցնում է հատու — շեշտակի։ Զեռում է կեսգիշերը մոխրում, լղարած, ինչպես կատուն, սիմինդրի բլիթը սառչում է սեղանին, չեն ուտում։ Միայն Աստվա՛ծ է գթառատ, եւ փոքրիկ շիրմատանը Նորից նոր մարմին են առել մեռելոց ոսկերքն անպատան։