Կյանքը վառվում է, ինչպես կերոսին, բռնկվում գույնով կապուտակ...
* * *
Կյանքը վառվում է, ինչպես կերոսին, բռնկվում գույնով կապուտակ։
Թվում է առարկա՝ օդը սին — բարդենու մահացող բոցի տակ։
Մայրը խոնջանքում պառկել է՝ քնի, ծալում է թեւերն իր հրեշտակը,
միջով ապակու կարմիր բերանի հայացքն անցնում է հատու — շեշտակի։
Զեռում է կեսգիշերը մոխրում, լղարած, ինչպես կատուն,
սիմինդրի բլիթը սառչում է սեղանին, չեն ուտում։
Միայն Աստվա՛ծ է գթառատ, եւ փոքրիկ շիրմատանը
Նորից նոր մարմին են առել մեռելոց ոսկերքն անպատան։





