Հիվանդանոցում

Եթե իմ այս խղճուկ անոթը կոտրվեր
ու ճաք տար, դու որտե՞ղ կլինեիր, հոգի՛:
Այստեղ ամեն ոք լոկ իր հիվանդությամբ է
ապրում պաղ, սպիտակ դժոխքում պալատի:

Ավելի տխուր բան, քան մարմինն է, չկա՛:
Չկա՛ երանելի, աստվածային ոչինչ,
քան ցավն՝ արդեն հասած սահմանին իր վերին
եւ քնաբերներն իր՝ տանջող ու քայքայիչ:

Քեզ պատուհանից դուրս ծառերը չեն խղճում,
այնտեղ խորթ, օտարված՝ հանց այլ հայրենիքում,
ձյուն է մաղում: Ու խուլ սայլակն է դղրդում:
Գուցե կյանքից երկար է միջանցքն այս շենքում: