Եվ սառույց՝ տաճարի տանիքին բռնկված...
* * *
Եվ սառույց՝ տաճարի տանիքին բռնկված,
եւ պատի հետեւում լեզվակներ բոցավառ...
Ու եթե ամեն ինչ մազից է լոկ կախված՝
մի տանջիր ինձ իզուր, խղճա ու ողորմեա:
Եվ քարեղեն բեկոր՝ շեղակի սլացող,
եւ աղոթքն ընդհատող պար դժնի բոցերի...
Իսկ նա, ում ձեռքին է բարալիկ մազն հիմա,
մյուս ձեռքով վրա է բերում սուր ածելին:
Եվ սառույց՝ տաճարի տանիքին բռնկված,
եւ պատի հետեւում լեզվակներ բոցավառ...
Ու եթե ամեն ինչ մազից է լոկ կախված՝
մի տանջիր ինձ իզուր, խղճա ու ողորմեա:
Եվ քարեղեն բեկոր՝ շեղակի սլացող,
եւ աղոթքն ընդհատող պար դժնի բոցերի...
Իսկ նա, ում ձեռքին է բարալիկ մազն հիմա,
մյուս ձեռքով վրա է բերում սուր ածելին:





