նվաստացումի լույսը իջավ ձյան վրա...
* * *
նվաստացումի լույսը իջավ ձյան վրա
մերկ թափանցող հաշտարար,
մերկ օգտավետ երգչախմբային
նվաստացումի լույսը իջավ ձյան վրա
ձյունը չի իջնում արդեն նայիր
գայթակղիչ ձյունը պառկում է դատարկ
ձյունը չի իջնում արդեն նայիր
ընտրիր ժամանակը վրայից հանիր
մաշկը շրթունքների պես բարակ
մաշկը ճակատագրի պես բարակ
ընտրիր ժամանակը վրայից հանիր
ձյունը չի իջնում պառկել է արդեն
կծկել է սառը ճմրթած մեջքը
կծկել է սառը սառցահյուս ձեռքը
ձյունը չի իջնում պառկել է արդեն
ընտրիր ժամանակը փակիր նրան
գրկախառնությունների մեջ ընդմիշտ
գրկախառնությունների մեջ եւ միշտ
ընտրիր ժամանակը փակիր նրան





