նվաստացումի լույսը իջավ ձյան վրա...

* * * նվաստացումի լույսը իջավ ձյան վրա մերկ թափանցող հաշտարար, մերկ օգտավետ երգչախմբային նվաստացումի լույսը իջավ ձյան վրա ձյունը չի իջնում արդեն նայիր գայթակղիչ ձյունը պառկում է դատարկ ձյունը չի իջնում արդեն նայիր ընտրիր ժամանակը վրայից հանիր մաշկը շրթունքների պես բարակ մաշկը ճակատագրի պես բարակ ընտրիր ժամանակը վրայից հանիր ձյունը չի իջնում պառկել է արդեն կծկել է սառը ճմրթած մեջքը կծկել է սառը սառցահյուս ձեռքը ձյունը չի իջնում պառկել է արդեն ընտրիր ժամանակը փակիր նրան գրկախառնությունների մեջ ընդմիշտ գրկախառնությունների մեջ եւ միշտ ընտրիր ժամանակը փակիր նրան