Երեք երգ

1

քայլում են զինվորները
տռար-պռար-բռար
քայլում են քահանաները
տաճար-տաճար-տաճար
քայլում են կոշիկները
խրուպ-պիպր-խրոտ
ամեն ինչից քիչ-քիչ
որոտ-որոտ-որոտ

փամփուշտը զինվորի
մի վերցրու
քահանայի տռփանքը
հեռացրու
կոշիկների վիշտը
պլյուխ-խլյուպ-մրուր
ամեն ինչից քիչ-քիչ
իզուր-իզուր-իզուր

2

բախվում է նավակը
օ նավամատույց մոխրագույն
հրեշտակների բանակը
թափանցում է սոճու անտառ
իսկ մի ուրիշ բանակ
մտնում է խոնավ կեչուտ
...գիշերը ճոճում է նավակը
իսկ այնտեղ օրն է ճչում

ես ինչ կլինեմ եթե լինեմ
բայու— բայու ապա որտեղ
եւ երբ մեզ կարթնացնեն
նոր երկրի համար
մի գավաթում մոխիր ու աղբ
ոսկոր եւ կեղծիքի փոս

մյուսում այրվում են ջրում
մերկ-լերկ խճաքարեր

եւ ճոճվում են գավաթները
բայու-բայու-բայ
օրը քնում է
գիշերը մնում է արթուն

3

գութաններ
դրոշները նրանց— սերմնագռավներ
Վան Գոգերը— ուժեղ մարդիկ

մեր զավեշտախաղում գնում են անձրեւի շողերի վրայով

օ՜ երկինք
«դժոխք ու հետ»
թռչող մտքի առյուծներ

գնում են ոնց կույր կետերը քնած տների վրայով

երկնաքերների
տանիքների վրայով
առջեւում ազատությունն է

արցունք շղթաները փշրվում են կրծքի վրա