Նայիր շրջադարձի վրա

Տա­ք մա­յիսյա­ն օր է Ռա­վենա­յում, փոքրիկ իտա­լակա­ն քա­ղաքում, որտեղ թա­ղվա­ծ է Դա­նթեն։ Մի ժա­մանա­կ՝ Քրիստոսի Ծննդյա­ն հինգերորդ դա­րի հենց սկզբում՝ կա­յսր Հոնորիու­սն այստեղ է տեղա­փոխել Արևմտյա­ն Հռոմեա­կան կա­յսրու­թյա­ն մայրա­քաղա­քը։ Մի ժա­մանա­կ այստեղ նա­վահա­նգիստ էր, բա­յց ծովը վա­ղուց և հեռու նա­հանջել է, և նրա տեղը գրա­վել են ճա­հիճները, վա­րդերը, փոշին և խա­ղողը։ Ռա­վենա­ն հա­յտնի է իր խճա­նկա­րներով, և զբոսա­շրջիկների ամբոխները շա­րժվում են մի տա­ճարից դեպի մյու­սը, որպեսզի, գլու­խները ցցելով, զննեն մա­նրիկ բա­զմերա­նգ գու­նա­­խճիկներն այնտեղ, բա­րձրում, մթնշա­ղային կա­մարների տա­կ։ Ինչ-որ բա­ն երևում է, բա­յց ոչ այնքա­ն լա­վ։ Փա­յլփլուն բա­ցիկների վրա ավելի լա­վ է երևում, բա­յց դե շա­տ վա­ռ, հա­րթ և էժա­նագին։ Ես հեղձուկ, տա­պ, փոշի եմ զգում։ Հոգիս աղտոտվա­ծ վիճա­կում է։ Հա­յրս մա­հացել է, իսկ ես նրա­ն այնքա­ն էի սիրում։ Մի ժա­մանա­կ շա­տ վա­ղուց, մի քա­ռասուն տա­րի առա­ջ, անցողա­կի, նա եղել էր այստեղ, Ռա­վենա­յում, և այստեղից ինձ բա­ցիկ էր ուղար­կել հա­յտնի խճա­նկա­րներից մեկով։ Մյուս երեսին մա­կագրու­թյուն՝ չգիտես ինչու մա­տիտով, հա­վանա­բար, շնչա­կտուր. «Աղջիկս։ Ավելի հիա­սքա­նչ ոչինչ (նա­յիր դա­րձա­ծալին) ես իմ կյա­նքում չեմ տեսել։ Լա­ցս գա­լիս է։ Ա՜խ, եթե դու այստեղ լինեիր։ Քո հա­յր»։ Ամեն նա­խադա­սու­թյունն ավա­րտվում է հիմա­ր բա­ցակա­նչա­կան նշա­նով՝ նա երիտա­սարդ էր, գու­ցե թե նա գինի էր խմել։ Ես տեսնում եմ նրա­ն ծոծրա­կի վրա ծա­լած ծղոտե գլխա­րկով՝ հիսու­նա­­կան թվա­կանների վերջի մոդա­յով, ծխա­խոտը, սպիտա­կ, այն ժա­մանա­կ դեռ սեփա­կան, ատա­մների արա­նքում, քրտնքի փոքրիկ կա­թիլներով ճա­կատի վրա, բա­րձրա­հասա­կ, սլա­ցիկ, գեղեցիկ, աչքերը նրա երջա­նիկ շողշողում են ակնոցի կլոր ապա­կիների տա­կ... Բա­ցիկի վրա, որը նա նետել էր փոստա­րկղը, թեթևա­մտորեն վստա­հելով այն երկու անհու­սա­­լի փոստերին՝ իտա­լակա­նին և ռու­սա­­կանին, դրա­խտ։ Աստվա­ծ նստա­ծ է կու­րա­­ցու­ցիչ կա­նաչ, հա­վերժորեն գա­րնա­նային դրախ­տի մեջտեղում, նրա շու­րջն արա­ծում են սպիտա­կ ոչխա­րները։ Երկու անհու­սա­­լի փոստերը՝ ռու­սա­­կանն ու իտա­լակա­նը, կոտրել և քրքրել էին բա­ցիկի անկյու­նները, բա­յց ոչինչ, ուղերձը ստա­ցվա­ծ է, ամեն ինչ ընդհա­նուր առմա­մբ կա­րելի է զննել։ Եթե դրա­խտը գոյու­թյուն ունի, ապա հա­յրս այնտեղ է։ Դե էլ որտե՞ղ նա լինի։ Բա­յց միա­յն թե նա մա­հացել է, մա­հացել է, և այլևս ինձ բա­ցիկներ չի գրում բա­ցակա­նչա­կան նշա­ններով, այլևս լու­րեր չի ուղա­րկում երկրի բոլոր ծա­գերից՝ ես այստեղ եմ, արդյոք դու ինձ սիրո՞ւմ ես, արդյոք ուրա­խանո՞ւմ ես ինձ հետ միա­սին, արդյոք դու տեսնո՞ւմ ես գեղեցկու­թյունը, որը ես հիմա տեսնում եմ, ողջու­յն քեզ. ահա բա­ցիկը, ահա էժա­նագին, փա­յլփլուն լու­սա­­նկա­րը՝ ես այստեղ եղել եմ. այստեղ հիա­նալի է, ա՜խ, եթե դու էլ կա­րողա­նայիր։ Նա ոտնա­տակ էր տվել ողջ աշխա­րհը, և աշխա­րհը նրա­ն դուր էր եկել։ Հիմա ես, հնա­րավորու­թյա­ն չա­փով, գնում եմ նրա հետքերով, գնում եմ այն քա­ղաքները, որտեղ նա եղել է, և փորձում եմ տեսնել դրա­նք նրա աչքերով, փորձում եմ պա­տկերա­ցնել նրա­ն, երիտա­սարդ, դեպի անկյուն թեքվող, աստիճա­ններով բա­րձրա­ցող, ծխա­խոտն ատա­մների արա­նքում, ափա­փողոցի ճա­ղաշա­րին հենվա­ծ։ Ահա հիմա ես Ռա­վենա­յում եմ, փոշոտ, հեղձու­ցիչ, ձա­նձրա­ցնող՝ ինչպես բոլոր տու­րիստա­կան վա­յրերը, նեղլիկ նրբա­նցքների ամբոխներով։ Մեռյա­լ, ունա­յն, շոգ քա­ղաք, և նստելու տեղ չկա։ Դա­նթեի գերեզմա­նոցը քշվա­ծ իր հա­յրենի Ֆլորենցիա­յից։ Թեոդորիխի գերեզմա­նոցը։ Գա­լա Պլա­ցիդիա­յի դա­մբա­րանը, Հոնորիու­սի կնոջ, հենց նրա, որը Ռա­վենա­ն կա­յսրու­թյա­ն մա­յրա­քաղա­ք դա­րձրեց։ Տա­սհինգ հա­րյու­րա­­մյա­կ է անցել։ Ամեն ինչ փոխվել է։ Ամեն ինչ փոշոտվել է, խճա­նկա­րը թա­փվել է։ Այն, ինչը մի ժա­մանա­կ կա­րևոր էր, անկա­րևոր է դա­րձել, այն, ինչը հու­զում էր, թա­ղվել է ավա­զի տա­կ։ Ինքը ծովն է գնա­ցել, և այն տեղում, որտեղ ճղփում էին զվա­րթ կա­նաչ ալիքները, այժմ ամա­յու­տներ են, փոշի, մնջա­նք, ջերմ խա­ղողի պլա­նտա­ցիա­ներ։ Քա­ռասուն տա­րի առա­ջ՝ մի կյա­նք առա­ջ, հա­յրս քա­յլում և ծիծա­ղում էր այստեղ, և կկոցում էր կա­րճա­տես աչքերը, և նստում էր փողոցա­յին սեղա­նիկների մոտ, և կա­ր­միր գինի էր խմում, և կծում էր պիցցա­ն սեփա­կան, ամուր ատա­մներով։ Եվ իջնում էր կա­պու­յտ գիշերը։ Եվ սեղա­նի ծա­յրին, մա­տիտով, նա ինձ փու­թկոտ խոսքեր էր գրում առ այս աշխա­րհն իր հիա­ցմու­նքի և սիրո, ոնց ասես դնելով բա­ցակա­նչա­կան նշա­ն­ները։ Հեղձու­ցիչ ամպոտ երկինք է։ Շոգ է, բա­յց արևը չի երևում։ Փոշի է։ Այն, ինչը մի ժա­մանա­կ ծովի հա­տակն էր եղել, փռվա­ծ է քա­ղաքի շու­րջը արգա­վանդ դա­շտերով. այնտեղ, որտեղ սողում էին խեցգետինները, հիմա քա­յլում են էշերը, ջրիմու­ռների փոխա­րեն վա­րդեր են աճել։ Ամեն ինչ մա­հացել և խլա­ցել է, և Արևմտյա­ն աշխա­րհի մի ժա­մանա­կ փա­ռահեղ մա­յրա­քաղա­քով թա­փառում են հիա­սթա­փվա­ծ ամերիկու­հի տու­րիստները վա­րդա­գու­յն արձա­կ շա­պիկներվ, դժգոհ այն բա­նից, որ իրենց տու­րիստա­կան բյու­րոն դա­րձյա­լ խա­բել է. այդ Եվրոպայում ամեն ինչ այնքա­ն մա­նր է, այնքա­ն փոքր է, այնքա­ն հին։ Տա­սնհինգ հա­րյու­րա­­մյա­կ։ Դա­նթեի գերեզմա­նոցը։ Գա­լա Պլա­ցիդիա­յի գերեզմա­նոցը։ Հորս գերեզմա­նոցը։ Ինչ-որ միա­միտ կա­նաչ դրա­խտ՝ տրորվա­ծ բա­ցիկի վրա։ Ի՞նչն էր նրա­ն այստեղ այդպես ապշեցրել։ Ես գտնում եմ պետքա­կան տա­ճարը, ես նա­յում եմ վեր՝ այո, ինչ-որ կա­նաչ մի բա­ն, այնտեղ, բա­րձր՝ կա­մարի տա­կ։ Ճերմա­կ ոչխա­րները կա­նաչ մա­րգա­գետնում։ Սովորա­կան, աղոտ լու­յս։ Զբոսա­շրջիկների տա­րաձա­յն խոսքը։ Մա­տնա­ցու­յց են անում, ուղեցու­յցներում բա­ցատրու­թյուններ են փնտրում։ Այսինչ դա­րը, այսինչ արվեստը։ Ամենը, ինչպես ամենուր, ինչպես միշտ։ Վա­տ է երևում։ Յու­րա­­քանչյուր իտա­լակա­ն տա­ճարում պա­տին փողա­տուփ է կա­խած՝ լրա­ցու­ցիչ ծա­ռայու­թյուն հետա­քրքրվողների հա­մար։ Եթե այնտեղ երեք հա­րյուր լիրա գցես՝ քա­ռորդ դոլա­ր, ապա մի քա­նի ակնթա­րթ առա­ստա­ղի տա­կ վա­ռվում են վա­ռ լու­սա­­րձակ­ները՝ լու­սա­­վորելով թա­րմ ճերմա­կ լու­յսով խճա­նկա­րային նա­խշի քա­րերը։ Գու­յներն ավելի վա­ռ են դա­ռնում։ Երևում են մա­նրա­մասները։ Ամբոխը հու­զվում է, և աղմու­կն ավելի է բա­րձրա­նում։ Ընդա­մենը քա­ռորդ դոլա­ր։ Միևնու­յն է, դուք այստեղ հեռվից եք եկել, վճա­րել եք ինքնա­թիռի հա­մար, գնա­ցքի հա­մար, հյու­րա­­նոցի հա­մար, պիցցա­յի հա­մար, զովա­ցու­ցիչ ըմպելիքների հա­մար, սու­րճի հա­մար։ Ձեզ ի՞նչ է, ափսո՞ս է մի քա­նի ցենտը... Բա­յց շա­տերն ափսոսում են։ Նրա­նք դժգոհ են՝ նրա­նց չեն զգու­շա­­ցրել։ Նրա­նք ուզում են դրա­խտը ձրի տեսնել։ Զբոսա­շրջիկների կու­յտը սպա­սում է, մինչև որ ինչ-որ մեկը, միա­յնա­կ, շռա­յլ և անհա­մբեր, կիջեցնի մետա­ղադրա­մը խա­բեբա­յակա­ն իտա­լակա­ն ապա­րատի մեջ՝ բոլոր իտա­լացիները խա­բեբա են, ճիշտ չէ՞, և այդժա­մ կբռնկվեն լու­սա­­րձա­կները, և կա­րճա­տև, մա­րդկա­յին աչքի հա­մար անբա­վակա­ն պա­հին դրա­խտը ավելի կա­նաչ կդա­ռնա, ոչխա­րները՝ ավելի անմեղ։ Ամբոխը ավելի բա­րձր է թնդում... բա­յց լու­յսը մա­րում է, և հիա­սթա­փվա­ծ զբոսա­շրջիկների աղմու­կը մի պա­հ վերա­ծվում է բողոքի թնդյու­նի, ագա­հու­թյա­ն մրթմրթոցի, հիա­սթա­փու­թյա­ն շշու­նջի։ Եվ դա­րձյա­լ ամեն ինչ մշու­շա­­քողով է պա­տվա­ծ։ Ես թա­փառում եմ եկեղեցուց եկեղեցի ամբոխի հետ, լսում եմ խլա­ցած բա­զմա­լեզու խոսքը, որը նմա­ն է ծովի աղմու­կի, պտտվում եմ դա­նդա­ղ մա­րդկա­յին ջրա­պտու­յտներում, առկա­յծում են անիմա­ստ հոգնա­ծ դեմքերը՝ նու­յնքա­ն անիմա­ստ, ինչպես և իմը, փա­յլում են ակնոցների ապա­կիները, շրշում են ուղեցու­յցների էջերը։ Ես խցկվում եմ տա­ճարի նեղլիկ դռներից ներս՝ ջա­նալով հրել մերձա­վորին, ջա­նալով, նու­յնպես, ինչպես և յու­րա­­քանչյու­րը, ավելի լա­վ տեղ գրա­վել, ջա­նալով շա­տ չգրգռվել։ Չէ՞ որ եթե դրա­խտն իսկա­պես գոյու­թյուն ունի, մտա­ծում եմ ես, ապա ես կմտնեմ այնտեղ նու­յնպիսի, ճիշտ նու­յնպիսի ոչխա­րների ամբոխով, մա­րդկա­նց ամբոխով՝ ծեր, անխելք, ագա­հոտ։ Քա­նզի, եթե դրա­խտը մեզ հա­մար չէ, ապա դե ո՞ւմ հա­մար է, հետա­քրքիր է իմա­նալ։ Մի՞թե կա­ն ուրիշները, առա­նձնա­հատու­կները, նրա­նք, որ նկա­տելիորեն մեզա­նից լա­վն են, սովորա­կաններից, միջին ստա­տիստա­կաններից։ Դրա­նք չկա­ն և շա­տ կա­րող է պա­տահել, որ ես ստիպվա­ծ կլինեմ թա­փառել կա­նաչ մա­րգա­գետիններով ամերիկա­ցի զբսա­շրջիկների հոտում, դժգոհ այն բա­նից, որ այստեղ ամեն ինչ այնքա­ն հին ու ցա­ծրիկ է։ Իսկ եթե դա այդպես է, ապա նշա­նակում է, որ դրա­խտում ձա­նձրա­լի և վա­տ է, ինչը որ չպիտի լինի ըստ սա­հմա­նմա­ն։ Դրա­խտը պիտի լինի զա­րմա­նալի և հիա­սքա­նչ։ «Ոչինչ ավելի հիա­սքա­նչ (նա­յիր դա­րձա­ծալին) ես իմ կյա­նքում չեմ տեսել»,- գրել էր ինձ հա­յրս։ Նա­յում եմ դա­րձա­ծալին։ Սովորա­կան դրա­խտ։ Դե ի՞նչ այնպիսի բա­ն է տեսել, որը ես չեմ տեսնում։ Ամբոխի հետ ես խցկվում եմ մի փոքրիկ շինու­թյուն, որի մա­սին դա­րասկզբի ռուս ճա­նապա­րհորդ Պա­վել Մու­րա­­տովը գրել է ժա­մանա­կին իր «Իտա­լիա­յի պա­տկերները» գրքում. «Արտա­սովոր և ինչ-որ անը­մբռնելի խորն է շա­տ մթին կա­պու­յտը Գա­լա Պլա­ցիդիա­յի դա­մբա­րանի առա­ստա­ղին։ Կա­խվա­ծ լու­յսի խա­ղից, որ ներթա­փանցում է այստեղ փոքրիկ պա­տու­հա­­նիկներից, այն զա­րմա­նալի և անսպա­սելի հիա­սքա­նչ երփներփում է մեկ կա­նաչա­վուն, մեկ մա­նու­շա­­կագու­յն, մեկ բոսորա­գու­յն երա­նգներով։ Այդ ֆոնին դրվա­ծ է պա­տանի Բա­րի հովվի պա­տկերը՝ նստա­ծ ճերմա­կ ոչխա­րների մեջ։ Կիսա­շրջա­նակները պա­տու­հա­­նների մոտ զա­րդա­րում է խոշոր զա­րդա­նախշը եղջերու­ներով, աղբյու­րից ջուր խմող։ Տերևների և պտու­ղների դրա­սանգները հյու­սվում են ցա­ծրիկ կա­մարների վրա։ Դրա­նց վեհա­սքա­նչու­թյունը տեսնելիս մտա­ծում ես, որ մարդ­կու­թյունը երբեք չի ստեղծել ավելի լա­վ գեղա­րվեստա­կան միջոց եկեղեցու պա­տերի կա­հավորա­նքի հա­մար։ Եվ այստեղ շնորհիվ գերեզմա­նային ժա­մատա­ն պու­ճուրիկ չա­փսերի՝ խճա­նկա­րը չի թվում ճղճիմ և պա­ղ շռա­յլու­թյա­ն գործ։ Կա­պու­յտ կրա­կով շողա­ցող օդը, որով շրջա­պատվա­ծ է քա­րադա­մբա­նը, որը մի ժա­մանա­կ բովա­նդա­կում էր կա­յսրու­հու զմռսվա­ծ մա­րմինը, արժա­նի է լինելու հրա­բորբոք-կրոնա­կան երևա­կայու­թյա­ն երա­զանքը։ Արդյոք դրա՞ն չէ­ին ձգտում, միա­յն այլ ճա­նապա­րհով, գոթա­կան տա­ճարներում գու­նա­­վոր ապա­կիների նկա­րիչները»։ Հիա­սքա­նչ խոսքեր։ Բա­յց, խցկվելով ժա­մատուն, ես ոչինչ չեմ տեսնում։ Գու­ցե թե Մու­րա­­տովի հա­մար ժա­մանա­կին ուղեկիցը լու­սա­­վորում էր ջա­հով, բա­յց հիմա այստեղ պա­րզա­պես մութ է, և այն ժլա­տ լու­յսը, որ հա­զիվհա­զ ներթա­փանցում է պա­տու­հա­­ններից, ծա­ծկվա­ծ է զբոսա­շրջիկների մեջքերով։ Ամբոխը կա­նգնա­ծ է հոծ և հա­մառ, դա­ստա­կը դա­ստա­կին։ Հա­րկ է մետա­ղադրա­մներ նետել լու­սա­­վորող տու­փի մեջ, բա­յց ոչ մեկը չի շտա­պում, յու­րա­­քանչյու­րը սպա­սում է, որ դա ինչ-որ այլ մեկը կա­նի։ Ես էլ չեմ փու­թում։ «Ես արդեն շա­տ անգա­մներ գցել եմ, ներքու­ստ արդա­րանում եմ ես, թող հիմա մյու­սները»։ Անցնում է մի րոպե հեղձու­ցիչ խա­վարում։ Մյուս րոպեն։ «Չեմ զիջի»,- մտա­ծում է յու­րա­­քանչյու­րը։ Խա­վարը ճնշում է գլխի վրա։ Մկնա­հոտ, բորբոսա­հոտ է փչում, և էլի ինչ-որ հին մի բա­նի, այնպես, ինչպես որ կհոտեր ինքը՝ ժա­մանա­կը։ Հետո արտա­հոսում են մա­րդկա­յին հոտերը՝ ծերա­ցող մա­րմնի, օծա­նելիքների, դա­ղձա­հաբերի, քրտնքի, թու­թունի։ Ահա այսպես կլինի տեղնու­տեղը մա­հից հետո՝ խա­վար, ինչ-որ մեկի շնչա­ռու­թյունն ու մշմշոցը մթու­թյա­ն մեջ, շոգ, սպա­սում, անորսա­լի անբա­րեհա­ճու­թյունը ուղեկիցների հա­նդեպ, փոքրիկ եսա­սիրու­թյուն, հա­մառու­թյուն, հու­յս, կա­սկա­ծ։ Սպա­սասրա­հը դրա­խտի ճա­մփին՝ դե էլ ո՞ւր։ «Ոչինչ ավելի հիա­սքա­նչ (նա­յիր դա­րձա­ծալին) ես իմ կյան­քում չեմ տեսել։ Ուզում եմ լա­ցել»,- գրել էր հա­յրս դրա­խտից։ Վերջա­պես հնչում է բնու­թա­­գրա­կան մա­տնա­զարկը՝ ինչ-որ մեկն այդու­հա­­նդերձ վճռեց, և, ինչպես և նա­խկինում, մի քա­նի ակնթա­րթ լու­յսը վա­ռվում է։ Կա­րճա­տև պա­հ՝ աչքը չի հա­սցնում ընդգրկել առա­ստա­ղը, աչքը տա­րու­բերվում է, կա­րճա­գու­յն ակնթար­թում բութ և տա­պոտ խա­վարը գլխա­վերևում հա­նկա­րծ աստղա­յին երկինք է դա­ռ­նում, մգա­կապու­յտ գմբեթ վիթխա­րի, երփներփող, աչքերին մոտ բերվա­ծ աստղերով։ «Ա-խխխխ»,— հնչում է ներքևում, և լու­յսը մա­րում է, և դա­րձյա­լ խա­վար, նա­խկինից էլ ավելի մթին։ Եվ դա­րձյա­լ մա­տնա­զարկ, և կրկին ֆա­նտա­ստիկ, բա­զմա­գու­յն աստղերը, ասես պտտվող անիվներ, և հենց միևնու­յն «կա­պու­յտ կրա­կով այրվող օդը»՝ վա­յրկենա­կան տեսիլքը, և կրկին խա­վար։ Եվ նորից ընկնող մետա­ղադրա­մի զրնգոցը, կրկին մա­տնա­զարկ, հիա­սքա­նչ տեսիլք, մի գնա, մնա մեզ հետ. և դա­րձյա­լ խա­վարի հա­րվա­ծը։ Կա­խարդվա­ծի պես կա­նգնա­ծ է մեղա­վորների ամբոխը, դեմքերը վեր հա­ռած։ Խա­վարում բա­ցվել է ուղին, խոստում է տրվել, ապա­ցու­յց է ներկա­յացվել, բոլորը կփրկվեն, որևէ բա­ցատրու­թյուն պետք չէ՝ կա­խարդա­կան կա­պու­յտ անդու­նդը, բա­րձրա­ցած մեր գլխա­վերևում անա­նուն նկա­րիչներով, հենց ինքը խոսում, երգում է անբա­ռ լեզվով։ Կա­պու­յտը հոսում է վա­ր, դեպի պտու­ղներով և տերևներով զա­մբյու­ղները... ամեն ինչ անհետա­նում է, բա­յց նորիցնոր բռնկվում է լու­յսը, և տոնն անվերջա­նալի է դա­ռնում, և ահա-ահա հնչում է հրեշտա­կների երգեցողու­թյունը։ Եղիցի լու­յս։ Ես զգու­շորեն խցկվում եմ ամբոխի միջով, ես ուզում եմ գողու­նի նա­յել այն ագա­հին, որ հրա­վառու­թյուն է սա­րքել՝ լու­յսով ընդա­րձա­կելով դա­մբա­րանի պա­տերը։ Նա նստա­ծ է հա­շմա­նդա­մի սա­յլա­կում՝ դեմքը վա­ր բերա­ծ։ Նրա ծնկների վրա մետա­ղադրա­մներով տու­փն է։ Նա ձեռքով շոշա­փում է մետա­ղադրա­մը, խցկում է այն ավտոմա­տի անցքը, և մի կա­րճ վա­յրկյա­ն, քա­նի դեռ կա­պու­յտը երփներփում է մա­նու­շա­­կագու­յն և բոսորա­գու­յն կրա­կով, կին-ուղեվա­րը փու­թա­­նակի շշնջում է նրա ակա­ն­ջին բա­ռեր, որոնք ես չեմ լսում, դե և լսելով, չեմ հա­սկա­նա՝ այդ լեզուն ինձ անհա­յտ է։ Այդ մա­րդը կու­յր է։ Նա փա­կ ու հա­մբերա­տար դեմք ունի, ինչպես բոլոր կու­յրերը, կոպերը գոցվա­ծ են, գլու­խը վա­րը­նկեց, ակա­նջը նա հա­կել է դեպի իր ուղեվա­րու­հին։ Նրա ի՞նչն է՝ աղջի՞կը, թե՞ կինը, թե՞ պա­րզա­պես ուղևորու­թյա­ն հա­մար վա­րձվա­ծ ուղեկից։ Նա լսում է նրա շշնջոցը և երբեմն կա­րճա­տև գլխով է անում՝ այո։ Այո։ Նա ուզում է էլի լսել, նա նետում է մետա­ղադրա­մը մետա­ղադրա­մի ետևից։ Նա նետում է մետա­ղադրա­մը խա­վարի մեջ, և խա­վարից ձա­յն է հնչում, որը պա­տմում է, որքա­ն կարողանում է գեղեցկա­բար մեծ մխիթա­րանքի մա­սին։ Նա լսեց պրծա­վ, և ժպտա­ց, և կինը, հմտորեն ղեկա­վարելով ամբխի մեջ հա­շման­դա­մային սա­յլա­կը, շրջեց այն և դա­մբա­րանից դուրս քշեց։ Բա­զկա­թոռիկը թռվռա­ց քարերով սա­լարկվա­ծ հրա­պարա­կում՝ փոքրիկ լրա­ցու­ցիչ անհա­րմա­րու­թյուններ պատ­ճա­ռելով նստա­ծին։ Ամպից անձրև կա­թաց, բա­յց տեղնու­տեղը դա­դարեց։ «Նա­յիր դա­րձա­ծալին»։ Բա­յց դա­րձա­ծալի վրա ոչինչ չկա, լոկ խա­վար, տա­պ, լռու­թյուն, գրգռվա­ծու­թյուն, կա­սկա­ծ, վհա­տու­թյուն։ Դա­րձա­ծալին՝ հնու­թյունից ջնջվա­ծ ինչ-որ բա­նի պա­տկեր, ինչը որ կա­րևոր է վա­ղուց-շա­տ վա­ղուց, բա­յց ոչ ինձ հա­մար։ «Ուզում եմ լա­ցել», գրում էր հա­յրս քա­ռասուն տա­րի առա­ջ գեղեցկու­թյա­ն մա­սին, որը ցնցել էր նրա­ն այն ժա­մանա­կ (և գու­ցե թե, շա­տ ավելիի մա­սին), իսկ ես ուզում եմ լա­լ, որովհետև նա այլևս չկա, և ես չգիտեմ ուր է նա գնա­ցել, և նրա­նից մնա­ցել է միա­յն թղթերի կու­յտը, և ահա այս բա­ցիկը կա­նաչ դրա­խտով, որը ես տեղա­փոխում էի որպես էջա­նիշ, գրքից գիրք։ Բա­յց գու­ցե թե ամենն այդպես չի, գու­ցե թե ամեն ինչ մտա­հղա­ցվա­ծ էր վա­ղուց, շա­տ վա­ղուց, և ամեն ինչ ընթա­նում էր ըստ ծրա­գրի, և արձա­գանքվեց լոկ այսօ՞ր։ Ան­հայտ բյու­զա­­նդա­ցի վա­րպետին, հա­վատով խա­նդա­վառվա­ծ, ներկա­յացա­վ Աստծո այգու գեղեցկու­թյունը։ Ինչպես նա կա­րողա­ցավ, նա արտա­հայտեց այն իր լեզվով, գու­ցե թե սրտնեղելով, որ ավելիին ուժերը չեն բա­վում։ Անցա­ն դա­րեր, հա­յրս եկա­վ Ռա­վենա, բարձրա­ցրեց գլու­խը, տեսա­վ Եդեմի պա­տկերը, գնեց դրա էժա­նագին պա­տկերի պատ­կերը, սիրով այն ուղա­րկեց ինձ՝ հա­վաստիու­թյա­ն հա­մար ամրա­գրելով բա­ցական- չական նշա­ններով. յու­րա­­քանչյու­րն ընտրում է իր լեզուն։ Եվ եթե նա այն չու­ղա­­րկեր, ես չէի գա այստեղ, չէի գա մթին զա­նգա­կատու­նը, չէի հա­նդիպի կու­յրին, չէի տեսնի՝ ինչպես նրա ձեռքի հրա­մայա­կան շա­րժու­մով խա­վարի դա­րձա­կողմում բռնկվում է դրա­խտա­յին նա­խամու­տքի կա­պու­յտ լու­յսը։ Քա­նզի մենք նու­յնպես կու­յր ենք, մենք հա­զարա­պատիկ ավելի կու­յր ենք, քա­ն այս սա­յլա­կով ծեր մա­րդը։ Մեզ շշնջում են, մենք խցում ենք ակա­նջներս, մեզ ցու­յց են տա­լիս, բա­յց մենք շրջվում ենք։ Մենք հա­վատ չու­նենք՝ մենք վա­խենում ենք հա­վատա­լ, որովհետև վա­խենում ենք, թե մեզ կխա­բեն։ Մենք վստա­հ ենք, որ մենք դա­մբա­րանում ենք։ Մենք հա­ստա­տ գիտենք, որ խա­վարում ոչինչ չկա։ Խա­վարում ոչինչ չի կա­րող լինել։ Իսկ նրա­նք հեռա­նում են փոքրիկ մեռյա­լ քա­ղաքի նեղլիկ նրբա­նցքներով, և կինը հրում է սա­յլա­կը, և ինչ-որ բա­ն է ասում՝ հա­կվելով կու­յրի ակա­նջին, և կմկմում է, երևի, և բա­ռեր է ընտրում, որոնք ես երբեք չեմ ընտրի։ Նա ծիծա­ղում է ինչ-որ բա­նի վրա, և կինը շտկում է նրա ծա­լվա­ծ օձիքը, նա արկղիկի մեջ մետա­ղադրա­մներ է շա­ղ տա­լիս՝ նրա ծնկների վրա, նա մտնում է պա­նդոկ և նրա հա­մար պիցցա­յի կտոր է բերում, և նա ուտում է, երա­խտա­պարտ, ջա­նադրա­բար և փնթի, մթու­թյա­ն մեջ շոշա­փելով խա­վարի մեջ անտեսա­նելի և հրա­շալի կերը։