Շունն իր խորդուբորդ ու փշոտ լեզվով...
* * *
Շունն իր խորդուբորդ ու փշոտ լեզվով
Հոտոտում, լիզում է ձեռքն անօգուտ:
Շշունջից մինչեւ գոչյունի հասան,
Անորոշ ինչ-որ վախից դողացին,
Անիծելով չար ճակատագիրը,
Անմեղ հավքերին մոլորեցրին,
Եվ անձրեւը ոնց կարողանում՝
Մարդկանց, տների վրա էր մաղվում:
Կրեմլի պատի առջեւ կանգնած ենք
Մենք՝ ոնց պանդոկի կամ գինետան մոտ,
Հսկա մի երկրի տարածքը ամբողջ
Լցրել են ծորուն աղբով գարշահոտ:
Թմրած օդն ասես շփոթահար է
Աշխարհի միակ, «վեհ» ճշմարտությամբ:
Ժիր մանուկներ են խաղում կարմրաթուշ,
Հին դրոշների վրա ոսկեփայլ:
Նամականիշներն հին դեռ սպասում,
Նամակներին են կարոտով նայում:
Իսկ գերմանական հին, լքված այգում
Էլի զինվոր է դիտապաստ ընկնում:
Շունն իր խորդուբորդ ու փշոտ լեզվով
Հոտոտում, լիզում է ձեռքն անօգուտ:
Շշունջից մինչեւ գոչյունի հասան,
Անորոշ ինչ-որ վախից դողացին,
Անիծելով չար ճակատագիրը,
Անմեղ հավքերին մոլորեցրին,
Եվ անձրեւը ոնց կարողանում՝
Մարդկանց, տների վրա էր մաղվում:
Կրեմլի պատի առջեւ կանգնած ենք
Մենք՝ ոնց պանդոկի կամ գինետան մոտ,
Հսկա մի երկրի տարածքը ամբողջ
Լցրել են ծորուն աղբով գարշահոտ:
Թմրած օդն ասես շփոթահար է
Աշխարհի միակ, «վեհ» ճշմարտությամբ:
Ժիր մանուկներ են խաղում կարմրաթուշ,
Հին դրոշների վրա ոսկեփայլ:
Նամականիշներն հին դեռ սպասում,
Նամակներին են կարոտով նայում:
Իսկ գերմանական հին, լքված այգում
Էլի զինվոր է դիտապաստ ընկնում:





