Դափի վերածնունդը

ՍԻԲԻՐՅԱՆ ՇԱՄԱՆՆԵՐԻ ԾԵՍ

Ռուսական օղի լցրո՛ւ
     դափիդ, սիբիրյան շաման։
Դափի կաշին կկենդանանա,
     շրջագիծը նրա կշնչի:
Կերգի շրջագիծը նրա՝
     հիշելով, թե ինչպես է ծառը զոհաբերության
Մեծացել տայգայում՝ սպասելով,
     թե կամոքն աստվածների
Մարդիկ երբ այն կկտրեն։

Ռուսական օղի լցրո՛ւ,
     թող կաշին դափի խմի, շամա՛ն սիբիրյան,
Թող երգի հարբած,
     հիշելով, թե ինչպես էր եղնիկը ցասկոտ
Նայում մահվան փողին՝
     չիմանալով, որ կկենդանանա մի օր
Անսանձ հնչյունների մեջ դափի,
     հետմահու երգում իր: