Նարցիս
Որքա՜ն ձիգ գիշերներ, պայծառ ու դյութական,
նայեցիր առվակին այն ժիր ու ժրաջան,
ուր քեզ արձագանքեց սիրելի բերանը,
եւ դարձավ գերեզման քեզ խոնավությունը:
Դողդողում էր կուրծքդ, ոնց ավազուտ հատակ,
ճամփա էին բացում ձկներն ուր շարունակ,
ու սիրելի դեմքին դեմքդ միաձուլվեց,
հովիտը փոխադարձ կանչերով ողողվեց:
Իսկ հիմա քեզ վրա զուլալ ջուրն ալիքվում՝
ամպ ու թփերն է խորքում արտացոլում,
եւ դեմքի փոխարեն ցոլանք է, փայլ ու շող.
անդեմ է, չէ՞, նա, ում հնձել են մանգաղով:
Խոր անդորր է միայն, եղեգը չի շրշում,
դաշտամուկն անարգել չի շրջում խոտերում,
արցունք չկա արդեն, եզրափակիչում է
աշխարհը՝ մեկնված հանց սառցե Հադեսը:
նայեցիր առվակին այն ժիր ու ժրաջան,
ուր քեզ արձագանքեց սիրելի բերանը,
եւ դարձավ գերեզման քեզ խոնավությունը:
Դողդողում էր կուրծքդ, ոնց ավազուտ հատակ,
ճամփա էին բացում ձկներն ուր շարունակ,
ու սիրելի դեմքին դեմքդ միաձուլվեց,
հովիտը փոխադարձ կանչերով ողողվեց:
Իսկ հիմա քեզ վրա զուլալ ջուրն ալիքվում՝
ամպ ու թփերն է խորքում արտացոլում,
եւ դեմքի փոխարեն ցոլանք է, փայլ ու շող.
անդեմ է, չէ՞, նա, ում հնձել են մանգաղով:
Խոր անդորր է միայն, եղեգը չի շրշում,
դաշտամուկն անարգել չի շրջում խոտերում,
արցունք չկա արդեն, եզրափակիչում է
աշխարհը՝ մեկնված հանց սառցե Հադեսը:




