Սահմանամերձ այս ֆիննական գյուղում դու ընդամենը...
* * *
Սահմանամերձ այս ֆիննական գյուղում դու ընդամենը
մի երկու-երեք աղյուս կգտնես: Վառարաններ են
ու խողովակներ: Իսկ մնացյալը՝ համատարած ծառ,
փտած գերաններ, կոճղեր են ու սեւ տներ փայտաշեն:
Փայտ են կոտրատում ձնակույտի մեջ՝ հանց ազնվական:
Սառնամանիքի մեջ ճաք է տալիս նրբատախտակը:
Ծննդյան տոնի աղերում նոր մի շունչ առած հոգին
շփոթեցնում է՝ կորցնելով ավյունն իր պատանեկան:
Այնպես չէ, որ ես հավատում էի Աստծուն: Եվ սակայն,
երբ շուրջը խուլ է ամեն ինչ այնպես, վերջալույսն այնքան
վարդագույն ու պերճ, չհավատալն է նաեւ անհեթեթ,
ինչպես որ Պավլիկ Մորոզովի վեճն իր պապիկի հետ: