Տափաստանների գրքեր դառնախոտ...

* * *

Տափաստանների գրքեր դառնախոտ
     բատըեւյան գրապահոցներից
Ու արխիվներ յուրտերից
     գաղտնագիր — զարմանալի ուղեբեռ։
Փտեց ամենն այս, մեռավ,
     դաշտում սեւ շաղախվեց
Ռուս, մորդովացի, իհարկե, նաեւ
     մոնղոլ ռազմիկների ոսկորներին՝
Դոնի մոտ անշտապ,
Բայց ծառը երգող
     աճել էր մահվան դաշտում,
Ու փտումի վրա է հառնում։