Թե նորից ծնվեի՝ Արեւելքո՛ւմ միայն...
* * *
Թե նորից ծնվեի՝ Արեւելքո՛ւմ միայն.
ապահով, հուսալի ափի մեջ Ալլահի:
Այնտեղ գիշերները այնպես շոգ է, դաժան,
որ ուրախ հայացքը փախցնել չի լինի:
Ու լավ է աղոթել՝ ոտաբոբիկ, ազատ.
Ո՛չ զոհասեղան կա, ո՛չ մեհյան, այլ տունն այն,
ուր քեզ մեծացրել են հաղթանակի համար,
հետո՝ դրախտի ու վերին երանության:
Կսիրեի Բաղդադն իր նեղ փողոցներով՝
խառնուխռիվ, կծու բուրող մի գեղմ կարծես,
կամ գուցե դառնայի նավորդ Սինդբադի մոտ՝
առաջին իսկ ֆիլմի համար գրանցված ես:
Երազիս մեջ հաճախ Մեքքան ինձ կկանչեր,
եւ իմ մեջ կլիներ թանաքի բիբը սեւ։
Ես կտեսնեի վառ աստղերն Ուլուգբեկի
ու իրեն՝ կաղ խանին, բազմած նժույգին սեգ:
Ու նաեւ քեզ, ես քե՛զ նորից կտեսնեի,
ինչ-որ տեղ, ոսկե այն Շիրազում կախարդիչ.
քո թուխ, ամենանուրբ մաշկը կթերթեի
վառվող իմ շուրթերով՝ շիկացած կարոտից:
Արաբական հյուսվածքն ասես թույն է բուրում,
ազնիվ, արդար կյանքի կռիվ է սրբազան.
կանաչ դրոշը՝ հանց թեւատարած թռչուն:
Ստույգ կործանում է, վախճան՝ քե՛զ հետ սակայն:
Թե նորից ծնվեի՝ Արեւելքո՛ւմ միայն.
ապահով, հուսալի ափի մեջ Ալլահի:
Այնտեղ գիշերները այնպես շոգ է, դաժան,
որ ուրախ հայացքը փախցնել չի լինի:
Ու լավ է աղոթել՝ ոտաբոբիկ, ազատ.
Ո՛չ զոհասեղան կա, ո՛չ մեհյան, այլ տունն այն,
ուր քեզ մեծացրել են հաղթանակի համար,
հետո՝ դրախտի ու վերին երանության:
Կսիրեի Բաղդադն իր նեղ փողոցներով՝
խառնուխռիվ, կծու բուրող մի գեղմ կարծես,
կամ գուցե դառնայի նավորդ Սինդբադի մոտ՝
առաջին իսկ ֆիլմի համար գրանցված ես:
Երազիս մեջ հաճախ Մեքքան ինձ կկանչեր,
եւ իմ մեջ կլիներ թանաքի բիբը սեւ։
Ես կտեսնեի վառ աստղերն Ուլուգբեկի
ու իրեն՝ կաղ խանին, բազմած նժույգին սեգ:
Ու նաեւ քեզ, ես քե՛զ նորից կտեսնեի,
ինչ-որ տեղ, ոսկե այն Շիրազում կախարդիչ.
քո թուխ, ամենանուրբ մաշկը կթերթեի
վառվող իմ շուրթերով՝ շիկացած կարոտից:
Արաբական հյուսվածքն ասես թույն է բուրում,
ազնիվ, արդար կյանքի կռիվ է սրբազան.
կանաչ դրոշը՝ հանց թեւատարած թռչուն:
Ստույգ կործանում է, վախճան՝ քե՛զ հետ սակայն:





