Հարավից է գալիս օրվա ցավն այս պահին...
* * *
Հարավից է գալիս օրվա ցավն այս պահին,
մարախի պես փոշու ասպատակում,
ծածկում տեսածիրդ եւ մատնելով ահի,
պահանջում է` լռիր — եւ աչքերդ է փակում:
Հետո՝ նվազելով, հոնքամիջում
վազվզում է, զգոն, մկան նման, —
եւ վերստին դաժան ու մանրախույզ
Թողթամիշն է ասես մարմնիդ իջնում:
Ամեն ինչ մեռնում է. աշխարհազորն ահա —
գնդերն արյունաբեր նշմարվում են հազիվ
արեւահյուսակից մինչեւ թիրախները՝
դրված շրջակայքում քունքամազիդ:
Եվ հոգին է միայն — ձգումներով աճող —
հնդկեղեգնի նման գուտապերչե,
որ չի լալիս երբեք ձեռքերի տակ Նրա,
ով փնտրում է իր նոր ձայնը հնչեղ:
Հարավից է գալիս օրվա ցավն այս պահին,
մարախի պես փոշու ասպատակում,
ծածկում տեսածիրդ եւ մատնելով ահի,
պահանջում է` լռիր — եւ աչքերդ է փակում:
Հետո՝ նվազելով, հոնքամիջում
վազվզում է, զգոն, մկան նման, —
եւ վերստին դաժան ու մանրախույզ
Թողթամիշն է ասես մարմնիդ իջնում:
Ամեն ինչ մեռնում է. աշխարհազորն ահա —
գնդերն արյունաբեր նշմարվում են հազիվ
արեւահյուսակից մինչեւ թիրախները՝
դրված շրջակայքում քունքամազիդ:
Եվ հոգին է միայն — ձգումներով աճող —
հնդկեղեգնի նման գուտապերչե,
որ չի լալիս երբեք ձեռքերի տակ Նրա,
ով փնտրում է իր նոր ձայնը հնչեղ:





