Թիթեռ
Անօրինակ համառ ջանքով
երջանիկ մի վայրկյանի մեջ
քեզ խլեցի մահից երգով
ու տողերիս մեջ առա հենց:
Ապահով ես ամեն ինչից.
Իմ երգի մեջ պետք չի լինի
քեզ ո՛չ դրախտ շլացուցիչ,
ո՛չ քավարան զարհուրելի:
Հավերժացրի կարճ կյանքը քո՝
հեռու ցուրտ ու խավարից սեւ:
Անմարդկային ցանցի ներքո
Կթրթռաս դու հարատեւ՛:
երջանիկ մի վայրկյանի մեջ
քեզ խլեցի մահից երգով
ու տողերիս մեջ առա հենց:
Ապահով ես ամեն ինչից.
Իմ երգի մեջ պետք չի լինի
քեզ ո՛չ դրախտ շլացուցիչ,
ո՛չ քավարան զարհուրելի:
Հավերժացրի կարճ կյանքը քո՝
հեռու ցուրտ ու խավարից սեւ:
Անմարդկային ցանցի ներքո
Կթրթռաս դու հարատեւ՛:





