Երեք վեցտողանի «ջուր» բառով
Երկնքից, ինչպես հաստակող
սափորի միջից սնամեջ,
ջուրը ցայտում է քամիչի մեջ՝
Խցան-փականները շրջանցելով,
դանդաղ սողում է, մինչեւ որ
թափվում է ձյան վրա, այստեղ.
Շփոթահար երկնքի հատակին
մենք ապրում ենք ջրիմուռներ որպես,
որտեղ մաղերով են ջուրը կրում:
Գնացքը, ածելին ասես գոտուն քսես,
ճռռոցով տեղափոխում է մեզ
դեպի անորոշ տարածություն:
Եվ երբ թխկթխկոցը անիվների
սառչում է ինչ-որ մի տեղ, ասես
ամեն կաթիլի մեջ ջուրն է մարում,
Այնժամ հովիվն է դուրս բերում մեզ
նայելու բլրից՝ ինչպես են սեւ խոռոչում
շնչում քաղաքները ոսկեբեր...
սափորի միջից սնամեջ,
ջուրը ցայտում է քամիչի մեջ՝
Խցան-փականները շրջանցելով,
դանդաղ սողում է, մինչեւ որ
թափվում է ձյան վրա, այստեղ.
Շփոթահար երկնքի հատակին
մենք ապրում ենք ջրիմուռներ որպես,
որտեղ մաղերով են ջուրը կրում:
Գնացքը, ածելին ասես գոտուն քսես,
ճռռոցով տեղափոխում է մեզ
դեպի անորոշ տարածություն:
Եվ երբ թխկթխկոցը անիվների
սառչում է ինչ-որ մի տեղ, ասես
ամեն կաթիլի մեջ ջուրն է մարում,
Այնժամ հովիվն է դուրս բերում մեզ
նայելու բլրից՝ ինչպես են սեւ խոռոչում
շնչում քաղաքները ոսկեբեր...




