Մեղադրող կողմի վկաները

Որպես սկսնակ գրպանահատի՝ առաջին անգամ երբ ինձ քարշ տվին ոստիկանություն, պատանյակ էի, իմացա այնտեղ, որ իմ մատները բոլորից տարբեր կնիքներ ունեն: Կործանարար էր յուրահատկությունն այդ գողի համար, պատուհաս էր դա, դժբախտություն էր ցմահ ուղեկից: Նվագածուի մատներիս նախշերն այդ յուրօրինակ փորձեցի քերել եւ այլանդակել՝ տրվելով անլուր ինքնախոշտանգման: Բայց ոչնչացված բանվածքը շուտով, դավաճանական ինքնակայությամբ, հայտածվեց, ինչպես ճարպով ներծծված դրամաթղթին։ Ես քրեական ալքիմիայի նվաճումներին դիմեցի ապա, եւ վկաներին մեղադրող կողմի թունավորեցի չհանգած կրով եւ բերտոլետյան աղով մինչեւիսկ: Սակայն այդ փորձված ընթացակարգից հետո էլ անգամ երիցս անիծյալ գծերը դարձյալ երեւան եկան՝ աննկուն խղճի վկաների պես: ...Ես առանձնանալ չեմ փորձել երբեք ոչ իմ լաթերով, ոչ իմ մռութով, չեմ սիրում, երբ քեզ նայում են մարդիկ պլշած աչքերով հետաքրքրասեր: Եվ միմիայն իմ երգերի մեջ եմ ձգտում չլինել ոչ ոքի նման, որ Դատարանում ընդունեն դրանք՝ ինչպես եզակի մատնահետքերս: