«Տասներկու հանդիպում (1949—1990)» շարքից
Քառասունինը թվական
Եթե հոգով հիվանդ ես,
Ծով դուրս արի, խիզախերես,
Այնժամ, երբ լուսինն է կախվում
Հասունացած սալորի պես։
Եթե հոգով դու հիվանդ ես,
Սրտիդ՝ ծվատ վերքի հետք է,
Զգույշ պառկիր դու ծովի մոտ,
Եվ կլիզի նա քո վերքը։
Միայն թե դու պիտի անես
Զգուշաբար, վարպետն ասես,
Այնժամ, երբ լուսինն է կախվում
Հասունացած սալորի պես։
Եվ ծառերը կանաչատես
Սուզված կապույտ ամպում ծխի,
Սկսում են երեւալ մեզ
Ասես թե երկնագույն բխում։
Եվ այդժամ դու մի զարմանա,
Եթե ալիքներից սաստիկ
Աղջիկ ելնի — ափագնա,
Որը հենց քո կողքին նստի։
Ինչպես պտուղն է երկրային
Լավն ավելի՝ իղձ, փափագից,
Այսպես կասի ու կնայի.
«Ոչ մի խոստում էլ պետք չէ ինձ,
Խոսքեր պետք չեն, ի՛մ աննման,
Բառը՝ բեռ է տեսանողին,
Իսկ ինչ խորհում ես՝ կիմանամ
Քո աչքերի կրակ շողից»։
Եվ կլռեն ճռռիկները,
Եվ ալիքը կնվազի,
Եվ կտեսնես մերձ, ավազին,
Քեզ նուրբ շրթունքներ եմ լիզում։
Միայն թե դու պիտի անես
Զգուշաբար, վարպետն ասես,
Այնժամ, երբ լուսինն է կախվում Ի
Հասունացած սալորի պես։
Եվ թող տղերքը ծիծաղեն,
Որ քնած էլ՝ խելքամաղ եմ,
Որ ինձ երազ գալ կարող է՝
Քո երազից, ավելի թունդ...
Թող խնդան, հոգուդ հետ խաղան,
Կարծիքն հո չէ՞ էական քեզ
Այնժամ, երբ լուսինն է կախվում
Հասունացած սալորի պես։
Հիսուներեք թվական
Դեռ հազիվ լռել է աղմուկը
Դռների — շխկոցով բարկացած,
Ես արդեն նորից եմ շտապում, մեկ է,
Հանդիպելու քեզ — րոպե իսկ չանցած։
Ինչ-որ տեղ վազում, սուրում եմ,
Բռնված երազով մի խրոխտ,
Թե ես կարող եմ վազանցել գիշերը
Եվ ավելի շուտ հայտնվել քեզ մոտ։
Իսկ գիշերը գվվում է բազմաստեղ.
Մի՛ տխրիր, մի փութա, ինչ-որ տեղ նա մեկնեց...
Եվ ձյունի վրա տեսա հետքեր այստեղ՝
Երկուսը փոքրիկ ու երկուսը՝ մեծ։
Ճանաչեցի դրանք։ Մինչեւ օրերն այս
Մենք քայլում էինք Մոսկվայում ձյունոտ,
Եվ մեր զրույցն անհոգ, սրտապարզ
Փոխվում էր կարոտանքի աղոտ։
Բայց եղան ի չիք — խինդ թե հեկեկանք,
Մեր ձեռքերն հյուսվեցին առաջին անգամ,
Մենք մաքուր ձյուներում դուրս եկանք,
Ուր դեռ չէր եղել ոչ ոք մինչեւ այդ։
Ես սպասում էի, հիմա «այո» կասես...
Պառկած ձյուներում, ինչպես տողը երգում,
Քո երկու փոքրիկ ոտքերը անտես
Եվ փոքր-ինչ հեռու՝ մեծերը երկու։
Եվ մենք քայլերն ենք հաշվել սկսում,
Լռում ենք, մետաքսե շրշում է ձյունը,
Չէ՞ որ մինչեւ այդ նրա երեսով
Չէր անցել ոչ ոք այս տարածությունը։
Եվ ահա վաղուց լռել է աղմուկը
Դռների — շխկոցով բարկացած,
Իսկ ես վազում ու շտապում եմ, մեկ է,
Հանդիպելու քեզ րոպե իսկ չանցած։
Իսկ գիշերը գվվում է բազմաստեղ,
Եվ ձյունաթափը անցավ ու լռեց
Ինքնագոհ, որ ջնջեց մեր հետքերն այստեղ —
Երկուսը՝ փոքրիկ ու երկուսը՝ մեծ։
Հիսունհինգ թվական
Որքան էր ջանում տան ոգին մտքում —
Մութ փլվածքների մեջ սանդուղքի,
Որ անկյունային այս շքամուտքում
Ինձ չհամբուրե՛ս դու։
Ոռնում էր ձայնով շնական,
Սանդուղքները հաշվում թնդաձայն,
Փակում էր ինչքան մուտքեր կան
Մերզլյակովյան մութ նրբանցքի մեջ այն։
Եվ նա պատրաստ էր մշտապես
Ցանկացած նողկալի բանն անել,
Կատուներին եւ մաքրուհուն չեչերես
Գրգռել — մեր դեմ հանել։
Կարող էր խրատ տալ մանչերին
Տնապահներով տարածել խուճապ,
Լույսը միացնել, կանչելով՝
Վախեցնել մեզ մահու չափ։
Մենք կանգնած էինք ձեռք-ձեռքի,
Մենք կանգնած էինք թուշ-թշի,
Նա՝ դղրդում էր օճորքից՝
Հանգիստ չտալով ողջ գիշեր։
Տա՜ն ոգի, իմ քնքուշ, իմ հին,
Ես ասես օրերս եմ վրիպել,
Այն մուտքում անկյունադարձային
Ուզում եմ նրան հանդիպել։
Եվ ինչպես օրերում մոռացված
Սանդուղքների սեւ բացվածքում
Իմ սովորույթով ես նետում եմ ցած
Կծոտած հատիկները լուցկու։
Ես ուզում եմ, որ ձայն գա ձեղունից,
Եվ լսողություն եմ համակ,
Կամ չկա այլեւս ծերունին,
Կամ դուրս է ելել ու կգա հիմա։
Վաթսունութ թվական
Կլոդիին, որ հեղինակին նվեր արեց
Սատուռնական տոնի օրերին
Օ՜, ոնց էինք ձգտում մեկմեկու,
Մեր մարմիններն իրար ոնց էին պապակում
Այն օրերին, երբ ես Կատուլոս էի,
Երբ դու պսակն էիր Լեսբոսի։
Ցերեկվա, գիշերվա ուզածդ պահի
Առաջ ընկնելով, ինչպես պատահի,
Ես հարցնում էի. «Դու ուզո՞ւմ ես»,
Դու ինձ ասում էիր. «Ուզո՛ւմ եմ»։
Ո՜նց էինք գուրգուրվում, առնական,
Կանացի քմահաճ շարժումներ անում։
Զվարթախնդուն տոնը Սատուռնական
Ձյունոտ, ճռճռան Հռոմով էր տանում։
Իրարից անհագուրդ տզրուկներ,
Ո՜նց էինք սիրվում, ո՜նց էինք քու...
Այն գիշեր արբեցման քո բզիկները
Քեզ տարան Տիբերիուսի հետ քնելու։
Ես քեզ ծեծում էի, աղաչում՝ ներում,
Երկուսով էլ մենք եղանք տանջածեծ,
Եվ ահա վերջին մարմնավորումում
Կիրքը մեզ նորից գժտության մղեց։
Ամիսն՝ օգոստոս. տաք աշնանամուտ,
Երրորդ Հռոմն էր, եւ կար Մոսկվան,
Երբ դու վզովս կախ ընկար ամուր,
Եվ կրկնվեցիր հենց նույն խոսքով այն։
Եվ համառորեն, առանց մորմոքի
Պեղեցինք ողջը, ինչը թաղել էինք։
Ողջը կրկնվեց, ճիշտ ըստ Բլոկի,
Ոնց պիեսում այն գոռացին՝ бри...
Դարձյալ ցերեկով, թե գիշերով սեւ
Քաշում եմ դիսկը հեռախոսի,
Դարձյալ փողի մեջ քո ձայնն եմ լսում,—
Դու՝ ի պատասխան. «Շա՜տ-շատ եմ ուզում»։
Եվ լինելու է տոն Սատուռնական, Ի
Եվ հարբած ծիծաղ, եւ գժոտ աղմուկ, եւ պար ու շաբաշ։
Շուտով սեղանն էլ բացելու կգան,
Եվ նպատակը՝ ցե երկու հաշ հինգ օ հաշ։
Դեռ դեգերում է Տիբերիուսը,
Բայց նա ետ կգա մինչ արեւամար,
Ու դու էլ կգաս, որ մենք միասին
Տոնենք նվերն այս՝ շա՛տ թանկ ինձ համար։
Յոթանասուներեք թվական
Որ բաժանումից մենք չտառապենք,
Այն օրերին, երբ կապրես Օդեսայում,
Ես որոշել եմ փոխանակվել Սեւ ծովի հետ։
Ծովը կդառնա պաշտոնյայի թանաք,
Ծակ անող գործիք, գրասենյակի առնետ,
Ծովը կներկայանա ծառայության
Ութ անց կես եւ՝ առանց ուշացման,
Կխեղդվի ստորգետնյա անցումներում,
Կընդունի քննախույզ ուզվորների,
Կդողա պետերի հայացքի տակ,
Կծխի հատկացված տեղերում
Ու կգրի էժան ինքնահոսով
Պաշտոնական թղթեր իմ փոխարեն։
Իսկ ես կպառկեմ աղոտ գլաքարին։
Օթյակից Էվկսինյան Պոնտոսի
Կերեւա հեռուն իմ հայացքի դեմ
Բայդարական դարպասներից մինչեւ Ստամբուլ։
Եվ հենց դու ինձ նկատես,
Վազես ինձ մոտ հանդիպման,
Որ քեզ, սիրելիս, գուրգուրեմ,
Պարուրեմ, ճոճեմ, սիրեմ, օրոր ասեմ,
Որպեսզի փայանքից քո սիրտը մարի,
Եվ դու իմ կի՛նը դառնաս։
Ութսունմեկ թվական
Այնտեղ, ուր սոճիներն են խրվել
Լանջի մեջ առափի,
Ցկյանս բաժանմանն են տրվել,
Բայց ծիծաղելով արցունք են թափել։
Իսկ ծիծաղում էինք երեխեքի պես՝
Ծիծաղը՝ զսպած բերանում,
Չուզենալով իսկ նկատել ասես,
Որ վերջնագիծ է՝ օրերն են լրանում։
Գայթակղանքին ընդառաջ գալով
Եվ հիացումը զգալով,
Կրկնել անկերպարան
Մոտիվը՝ պարային քայլով։
Աստված ի մխիթարանք
Մեզ ասես հղել է պարահանդես,
Եվ ОВИР-ը դրել է արգելանք,
Մեկնել՝ թույլ չի տվել քեզ։
Կարծես թե մեզ մնացել են
Ո՛չ րոպեներ, այլ ողջ մի կյանք։
Եվ մեր աչքերը ծիծաղից թացվել են,
Ինչպես այդուհետ եւ ո՛չ մի անգամ։
Ութսունինը թվական
Հինգ ժամ է՝ տոթ է արդեն,
Շուտով շանթ կորոտա։
Հարկաբաժին չորրորդում
Խատուտների հոտն է։
Ծածկաերեսն ասֆալտե
Շուտ դառնում է հայելի մոռ,
Թղթե դամա, վալետ են
Անցորդները կերպավոր։
Օճորք ճաքեց երկնային։
Փլվեց տարափ անկայան։
Մարդն ո՞ւր գնա, ո՞ւր նայի։
Ամայացավ վայրկյանում։
Թաթառներ շեղահարված,
Բուրուններ, ջրապտույտ...
Հրապարակով, ոտաբաց
Իմ դարպասն ես վազում դու։
Դռների մոտ ես կորել եմ,
Որ լսեմ սրտիս զարկող
Թեթեւոտն քո քորեյը
Ի վեր վազող սանդղահարկով։
Դե շո՛ւտ արի։ Հայտնվի՛ր,
Գլխիկդ քիչ կողք հակիր,
Ցայտք ու կաթիլքին տրվիր,
Ծիածանվա՜ծ, խատուտներո՜վ համակիր։
Իննսուն թվական
Կմեռնեմ ու կդառնամ ծով,
Դեհ, իսկ դու դեռ քիչ հապաղիր —
Անվիշտ ապրիր, քո ուզածով
Եվ քո օրերն ալեբախիր։
Նպատակիս նուրբ սեւեռված
Եվ դառնալով կապույտ տարերք,
Հայկական այս կիրճի դիմաց
Կսպասեմ քեզ, կհամբերեմ։
Ծովի ալեծուփն ես լսում,
Ալեշարին աղմկախոս,—
Այդ իմ ձայնն է ալեհոսում,
Այդպես եմ ես քեզ սպասում։
Ահա քիչ-քիչ դու մտնում ես
Բոմբյունիս մեջ խրախճանող,
Որ փրփրակիրք ողողեմ քեզ
Ու ոտիկդ ներբանով նեղ։
Որ ալիքը քեզ ողողի,
Վեր-վար անի, նորից ձգի,
Ինչպես առաջ, որ եղել է,
Ձեռք-ձեռքի ու կուրծքը՝ կրծքի։
Որ քեզ շոյեմ տեղը տեղին,
Շրթնածայրիդ շուրթս բերեմ,
Եվ կծելով՝ թխադեղին
Պտուկներդ ես համբուրեմ։
Իսկ հոգնելով հանդիպումից
Երբ որ դու տուն վերադառնաս,
Դարձյալ ծփանքս հպումից
Քո թիկունքում թո՛ղ որ հառնի։
Եթե հոգով հիվանդ ես,
Ծով դուրս արի, խիզախերես,
Այնժամ, երբ լուսինն է կախվում
Հասունացած սալորի պես։
Եթե հոգով դու հիվանդ ես,
Սրտիդ՝ ծվատ վերքի հետք է,
Զգույշ պառկիր դու ծովի մոտ,
Եվ կլիզի նա քո վերքը։
Միայն թե դու պիտի անես
Զգուշաբար, վարպետն ասես,
Այնժամ, երբ լուսինն է կախվում
Հասունացած սալորի պես։
Եվ ծառերը կանաչատես
Սուզված կապույտ ամպում ծխի,
Սկսում են երեւալ մեզ
Ասես թե երկնագույն բխում։
Եվ այդժամ դու մի զարմանա,
Եթե ալիքներից սաստիկ
Աղջիկ ելնի — ափագնա,
Որը հենց քո կողքին նստի։
Ինչպես պտուղն է երկրային
Լավն ավելի՝ իղձ, փափագից,
Այսպես կասի ու կնայի.
«Ոչ մի խոստում էլ պետք չէ ինձ,
Խոսքեր պետք չեն, ի՛մ աննման,
Բառը՝ բեռ է տեսանողին,
Իսկ ինչ խորհում ես՝ կիմանամ
Քո աչքերի կրակ շողից»։
Եվ կլռեն ճռռիկները,
Եվ ալիքը կնվազի,
Եվ կտեսնես մերձ, ավազին,
Քեզ նուրբ շրթունքներ եմ լիզում։
Միայն թե դու պիտի անես
Զգուշաբար, վարպետն ասես,
Այնժամ, երբ լուսինն է կախվում Ի
Հասունացած սալորի պես։
Եվ թող տղերքը ծիծաղեն,
Որ քնած էլ՝ խելքամաղ եմ,
Որ ինձ երազ գալ կարող է՝
Քո երազից, ավելի թունդ...
Թող խնդան, հոգուդ հետ խաղան,
Կարծիքն հո չէ՞ էական քեզ
Այնժամ, երբ լուսինն է կախվում
Հասունացած սալորի պես։
Հիսուներեք թվական
Դեռ հազիվ լռել է աղմուկը
Դռների — շխկոցով բարկացած,
Ես արդեն նորից եմ շտապում, մեկ է,
Հանդիպելու քեզ — րոպե իսկ չանցած։
Ինչ-որ տեղ վազում, սուրում եմ,
Բռնված երազով մի խրոխտ,
Թե ես կարող եմ վազանցել գիշերը
Եվ ավելի շուտ հայտնվել քեզ մոտ։
Իսկ գիշերը գվվում է բազմաստեղ.
Մի՛ տխրիր, մի փութա, ինչ-որ տեղ նա մեկնեց...
Եվ ձյունի վրա տեսա հետքեր այստեղ՝
Երկուսը փոքրիկ ու երկուսը՝ մեծ։
Ճանաչեցի դրանք։ Մինչեւ օրերն այս
Մենք քայլում էինք Մոսկվայում ձյունոտ,
Եվ մեր զրույցն անհոգ, սրտապարզ
Փոխվում էր կարոտանքի աղոտ։
Բայց եղան ի չիք — խինդ թե հեկեկանք,
Մեր ձեռքերն հյուսվեցին առաջին անգամ,
Մենք մաքուր ձյուներում դուրս եկանք,
Ուր դեռ չէր եղել ոչ ոք մինչեւ այդ։
Ես սպասում էի, հիմա «այո» կասես...
Պառկած ձյուներում, ինչպես տողը երգում,
Քո երկու փոքրիկ ոտքերը անտես
Եվ փոքր-ինչ հեռու՝ մեծերը երկու։
Եվ մենք քայլերն ենք հաշվել սկսում,
Լռում ենք, մետաքսե շրշում է ձյունը,
Չէ՞ որ մինչեւ այդ նրա երեսով
Չէր անցել ոչ ոք այս տարածությունը։
Եվ ահա վաղուց լռել է աղմուկը
Դռների — շխկոցով բարկացած,
Իսկ ես վազում ու շտապում եմ, մեկ է,
Հանդիպելու քեզ րոպե իսկ չանցած։
Իսկ գիշերը գվվում է բազմաստեղ,
Եվ ձյունաթափը անցավ ու լռեց
Ինքնագոհ, որ ջնջեց մեր հետքերն այստեղ —
Երկուսը՝ փոքրիկ ու երկուսը՝ մեծ։
Հիսունհինգ թվական
Որքան էր ջանում տան ոգին մտքում —
Մութ փլվածքների մեջ սանդուղքի,
Որ անկյունային այս շքամուտքում
Ինձ չհամբուրե՛ս դու։
Ոռնում էր ձայնով շնական,
Սանդուղքները հաշվում թնդաձայն,
Փակում էր ինչքան մուտքեր կան
Մերզլյակովյան մութ նրբանցքի մեջ այն։
Եվ նա պատրաստ էր մշտապես
Ցանկացած նողկալի բանն անել,
Կատուներին եւ մաքրուհուն չեչերես
Գրգռել — մեր դեմ հանել։
Կարող էր խրատ տալ մանչերին
Տնապահներով տարածել խուճապ,
Լույսը միացնել, կանչելով՝
Վախեցնել մեզ մահու չափ։
Մենք կանգնած էինք ձեռք-ձեռքի,
Մենք կանգնած էինք թուշ-թշի,
Նա՝ դղրդում էր օճորքից՝
Հանգիստ չտալով ողջ գիշեր։
Տա՜ն ոգի, իմ քնքուշ, իմ հին,
Ես ասես օրերս եմ վրիպել,
Այն մուտքում անկյունադարձային
Ուզում եմ նրան հանդիպել։
Եվ ինչպես օրերում մոռացված
Սանդուղքների սեւ բացվածքում
Իմ սովորույթով ես նետում եմ ցած
Կծոտած հատիկները լուցկու։
Ես ուզում եմ, որ ձայն գա ձեղունից,
Եվ լսողություն եմ համակ,
Կամ չկա այլեւս ծերունին,
Կամ դուրս է ելել ու կգա հիմա։
Վաթսունութ թվական
Կլոդիին, որ հեղինակին նվեր արեց
Սատուռնական տոնի օրերին
Օ՜, ոնց էինք ձգտում մեկմեկու,
Մեր մարմիններն իրար ոնց էին պապակում
Այն օրերին, երբ ես Կատուլոս էի,
Երբ դու պսակն էիր Լեսբոսի։
Ցերեկվա, գիշերվա ուզածդ պահի
Առաջ ընկնելով, ինչպես պատահի,
Ես հարցնում էի. «Դու ուզո՞ւմ ես»,
Դու ինձ ասում էիր. «Ուզո՛ւմ եմ»։
Ո՜նց էինք գուրգուրվում, առնական,
Կանացի քմահաճ շարժումներ անում։
Զվարթախնդուն տոնը Սատուռնական
Ձյունոտ, ճռճռան Հռոմով էր տանում։
Իրարից անհագուրդ տզրուկներ,
Ո՜նց էինք սիրվում, ո՜նց էինք քու...
Այն գիշեր արբեցման քո բզիկները
Քեզ տարան Տիբերիուսի հետ քնելու։
Ես քեզ ծեծում էի, աղաչում՝ ներում,
Երկուսով էլ մենք եղանք տանջածեծ,
Եվ ահա վերջին մարմնավորումում
Կիրքը մեզ նորից գժտության մղեց։
Ամիսն՝ օգոստոս. տաք աշնանամուտ,
Երրորդ Հռոմն էր, եւ կար Մոսկվան,
Երբ դու վզովս կախ ընկար ամուր,
Եվ կրկնվեցիր հենց նույն խոսքով այն։
Եվ համառորեն, առանց մորմոքի
Պեղեցինք ողջը, ինչը թաղել էինք։
Ողջը կրկնվեց, ճիշտ ըստ Բլոկի,
Ոնց պիեսում այն գոռացին՝ бри...
Դարձյալ ցերեկով, թե գիշերով սեւ
Քաշում եմ դիսկը հեռախոսի,
Դարձյալ փողի մեջ քո ձայնն եմ լսում,—
Դու՝ ի պատասխան. «Շա՜տ-շատ եմ ուզում»։
Եվ լինելու է տոն Սատուռնական, Ի
Եվ հարբած ծիծաղ, եւ գժոտ աղմուկ, եւ պար ու շաբաշ։
Շուտով սեղանն էլ բացելու կգան,
Եվ նպատակը՝ ցե երկու հաշ հինգ օ հաշ։
Դեռ դեգերում է Տիբերիուսը,
Բայց նա ետ կգա մինչ արեւամար,
Ու դու էլ կգաս, որ մենք միասին
Տոնենք նվերն այս՝ շա՛տ թանկ ինձ համար։
Յոթանասուներեք թվական
Որ բաժանումից մենք չտառապենք,
Այն օրերին, երբ կապրես Օդեսայում,
Ես որոշել եմ փոխանակվել Սեւ ծովի հետ։
Ծովը կդառնա պաշտոնյայի թանաք,
Ծակ անող գործիք, գրասենյակի առնետ,
Ծովը կներկայանա ծառայության
Ութ անց կես եւ՝ առանց ուշացման,
Կխեղդվի ստորգետնյա անցումներում,
Կընդունի քննախույզ ուզվորների,
Կդողա պետերի հայացքի տակ,
Կծխի հատկացված տեղերում
Ու կգրի էժան ինքնահոսով
Պաշտոնական թղթեր իմ փոխարեն։
Իսկ ես կպառկեմ աղոտ գլաքարին։
Օթյակից Էվկսինյան Պոնտոսի
Կերեւա հեռուն իմ հայացքի դեմ
Բայդարական դարպասներից մինչեւ Ստամբուլ։
Եվ հենց դու ինձ նկատես,
Վազես ինձ մոտ հանդիպման,
Որ քեզ, սիրելիս, գուրգուրեմ,
Պարուրեմ, ճոճեմ, սիրեմ, օրոր ասեմ,
Որպեսզի փայանքից քո սիրտը մարի,
Եվ դու իմ կի՛նը դառնաս։
Ութսունմեկ թվական
Այնտեղ, ուր սոճիներն են խրվել
Լանջի մեջ առափի,
Ցկյանս բաժանմանն են տրվել,
Բայց ծիծաղելով արցունք են թափել։
Իսկ ծիծաղում էինք երեխեքի պես՝
Ծիծաղը՝ զսպած բերանում,
Չուզենալով իսկ նկատել ասես,
Որ վերջնագիծ է՝ օրերն են լրանում։
Գայթակղանքին ընդառաջ գալով
Եվ հիացումը զգալով,
Կրկնել անկերպարան
Մոտիվը՝ պարային քայլով։
Աստված ի մխիթարանք
Մեզ ասես հղել է պարահանդես,
Եվ ОВИР-ը դրել է արգելանք,
Մեկնել՝ թույլ չի տվել քեզ։
Կարծես թե մեզ մնացել են
Ո՛չ րոպեներ, այլ ողջ մի կյանք։
Եվ մեր աչքերը ծիծաղից թացվել են,
Ինչպես այդուհետ եւ ո՛չ մի անգամ։
Ութսունինը թվական
Հինգ ժամ է՝ տոթ է արդեն,
Շուտով շանթ կորոտա։
Հարկաբաժին չորրորդում
Խատուտների հոտն է։
Ծածկաերեսն ասֆալտե
Շուտ դառնում է հայելի մոռ,
Թղթե դամա, վալետ են
Անցորդները կերպավոր։
Օճորք ճաքեց երկնային։
Փլվեց տարափ անկայան։
Մարդն ո՞ւր գնա, ո՞ւր նայի։
Ամայացավ վայրկյանում։
Թաթառներ շեղահարված,
Բուրուններ, ջրապտույտ...
Հրապարակով, ոտաբաց
Իմ դարպասն ես վազում դու։
Դռների մոտ ես կորել եմ,
Որ լսեմ սրտիս զարկող
Թեթեւոտն քո քորեյը
Ի վեր վազող սանդղահարկով։
Դե շո՛ւտ արի։ Հայտնվի՛ր,
Գլխիկդ քիչ կողք հակիր,
Ցայտք ու կաթիլքին տրվիր,
Ծիածանվա՜ծ, խատուտներո՜վ համակիր։
Իննսուն թվական
Կմեռնեմ ու կդառնամ ծով,
Դեհ, իսկ դու դեռ քիչ հապաղիր —
Անվիշտ ապրիր, քո ուզածով
Եվ քո օրերն ալեբախիր։
Նպատակիս նուրբ սեւեռված
Եվ դառնալով կապույտ տարերք,
Հայկական այս կիրճի դիմաց
Կսպասեմ քեզ, կհամբերեմ։
Ծովի ալեծուփն ես լսում,
Ալեշարին աղմկախոս,—
Այդ իմ ձայնն է ալեհոսում,
Այդպես եմ ես քեզ սպասում։
Ահա քիչ-քիչ դու մտնում ես
Բոմբյունիս մեջ խրախճանող,
Որ փրփրակիրք ողողեմ քեզ
Ու ոտիկդ ներբանով նեղ։
Որ ալիքը քեզ ողողի,
Վեր-վար անի, նորից ձգի,
Ինչպես առաջ, որ եղել է,
Ձեռք-ձեռքի ու կուրծքը՝ կրծքի։
Որ քեզ շոյեմ տեղը տեղին,
Շրթնածայրիդ շուրթս բերեմ,
Եվ կծելով՝ թխադեղին
Պտուկներդ ես համբուրեմ։
Իսկ հոգնելով հանդիպումից
Երբ որ դու տուն վերադառնաս,
Դարձյալ ծփանքս հպումից
Քո թիկունքում թո՛ղ որ հառնի։




