Համբերությունը, համբերությունը — ահա ամենը, ինչ մնաց հիմա...
* * *
Համբերությունը, համբերությունը — ահա ամենը, ինչ մնաց հիմա,
երբ կորուստների մեր ժամանակն է գալիս ավազոտ,
ուժեր ցրելու, քարեր նետելու ժամանակը մեր անապատային:
Իսկ եթե ասես՝ սթափվիր մի պահ, ետ եկ, հավաքիր —
թե՞ մոռացել ես քո ներսում աճող ճյուղերի մասին —
կպատասխանեմ՝ այս բեռը հիմա մեծ է ինձ համար։
Տնկիր հողի մեջ եւ պահպանիր ինձ ծառի պես փխրուն:
Դու գիտես՝ այստեղ ինչպիսի հող է — ավազ ու գրանիտ։
Ստվերում նստած կկոտրես մեկ-մեկ նռներս չորուկ,
այդ հատիկները քո երանելի օրերն են անդարձ:
Օ, ի՜նչ աննկատ երջանկություն է նրանցից ծորում,
որ կուլ ես տալիս, այսքանից հետո, արագ, գողաբար:
Քանի՞ ժամկետանց սխրանքներ ես դու պլանավորել, բայց այստեղ
որտե՞ղ պիտի սովորենք, թե ինչպես քայլել ջրի վրայով:
Եվ ինչպես խմել վիրավորանքի գավը ցմրուր, մինչեւ շուրթերով
հպվելը փեշին թշնամու, չէ՞ որ նա լկտիաբար միշտ ա՛յն կողմից է
խնդում մեզ վրա, պատի երկայնքով վազվզում ցնդած միմոսի նման:
O, ինչպես աճել ոչ մի խոչընդոտ չշրջանցելով: