Խատուտիկի մեղրը
Կրկին ծաղկեց խատուտիկը: Բայց արդեն բակի կանաչի ու բազմերանգության մեջ այսուայնտեղ են վեհերոտ ծիկրակում նրա դեղին պստիկ ափսեները: Արդեն ծաղկում է երիցուկը, սպիտակ ու մանուշակագույն ծխածաղիկները, «արևիկ» ալոեն, դեղին կալենդուլան, իսկ բանջարանոցում՝ լոբին, դդումը, սիսեռը: Ամառն եկավ: Դրա համար էլ խատուտիկը շատ աչքի չի ընկնում: Բայց նրանք, ում համար ինքը կերակրող է, չեն անցնի, ավելի ճիշտ, չեն թռչի նրա շռայլ զամբյուղիկի կողքով:
Այ, հենց հիմա այնտեղ կերակրվում են մեղուն ու թիթեռը: Իսկ որ կռանաս, ուշադիր նայես, ու եթե խոշորացույցն էլ ձեռքդ վերցնես, ապա զարմացած ախ կքաշես՝ այնտեղ՝ ներսում՝ ոսկե թերթիկների ու առէջքների խիտ անտառում, խրախճանք է: Պստլիկ մլակներն ու ճանճիկները վազվզում են՝ շռայլ տուրքը հավաքելով: Այս ինչքա՜ն են ամեն մի զամբյուղիկում... Քսանի չափ հաշվեցի ու հաշիվը կորցրի: Թագավորական շռայլությամբ է իր հյուրերին կերակրում ոսկե ծաղիկ խատուտիկը:
Ապրիլյան արևոտ օրը, եթե մարդկային բնակավայրից քիչ հեռու խատուտիկների բացատի հանդիպես, աչքերդ կշաղվեն. նրանց ոսկին լուսավորում ու կուրացնում է: Եվ անգամ գյուղում՝ բանջարանոցներում՝ դեռևս մերկ հողի վրա, խատուտիկների տոնախմբություն է: Հիմա դրանք ծով են համատարած, հեղեղ:
Ամպամած է՝ ու ծաղիկները փակվում են: Անմիջապես բակը խամրում է: Օրը պայծառ է՝ ու բացվե՜ց ոսկե սփռոցը: Ամեն ինչ կա վրան՝ մեղր, քաղցր բուրմունք, աչքի համար՝ վայելք: Նրա վերևում զրնգոց է ու գվվոց: Օդասլաց բոլորը՝ մեղուներ, ճանճեր ու թիթեռներ, շռայլ հյուրասիրությունն են վայելում:
Խատուտիկների տարի է: Եվ ոչ միայն մեր կողմերում:
Մայիսի սկզբներին Մոսկվա գնացի, ապրում էի Պերեդելկինոյում: Այնտեղ խատուտիկների ծով էր: Ուր էլ գնաս՝ Լուկինո, Սոլնցևո, ուր որ նայես, աչքերդ շաղվում են: Ծաղիկները՝ խոշոր, ծանր, ասես ոսկու ձուլակտոր:
Այնտեղ էլ հիշեցի խատուտիկի մեղրի մասին: Ինձ պատմել էր մեր խուտորներից մեկում ապրող տարեց կազակուհին: Թեյ էինք խմում, ու նա սեղանին դրեց փոքրիկ պուլիկը ոսկյա թափանցիկ հյուրասիրությամբ: «Մայիսյան մեղր է»-, ասաց ու հետն էլ ժպտում է:
Մեր կողմերում մայիսյան մեղրը ընդամենը հորինվածք է լավ առևտուր անելու համար: Շուկայում հարցնում են. «Ի՞նչ մեղր է»: Պատասխանում են. «Մայիսյան: Բուժիչ»: Թեև մայիսին մեզ մոտ ոչ ոք մեղր չի քամում: Իսկ առաջինը մշտապես ակացիայինն է, փշատենու հետ կիսովի: Նրանք միասին են աճում, ծաղկում ու լավ բերք են տալիս:
Անցյալում մայիսյան մեղր վաճառում էին գնչուները: Անցնում են բակից բակ, գոռում. «Մայիսյան մե՜ղր: Մայիսյան մե՜ղր: Օգտակա՜ր է առողջության համար»:
Ահա տարեց կինն էլ, ինձ թեյ հյուրասիրելով, պատմեց, որ դեռ ջահել օրերին գնչուները նրա տանը օթևան են խնդրել: «Միայն մեկ շաբաթով», — ասացին: Շաքար բերեցին: Սկսեցին խատուտիկի ծաղիկները հավաքել ու եփել: Եփեցին ու գնացին խուտորներում «մայիսյան մեղր» վաճառելու: Տանտիրուհուն էլ թողեցին՝ համտեսի համար: Նրան դուր եկավ: Այդ օրվանից ամեն գարնանը իր համար «խատուտիկի մեղր» է եփում:
Ինձ էլ դուր եկավ ոսկեգույն, հոտավետ մուրաբան... թե՞ մեղրը: Իսկ հաջորդ գարնանը ես եփեցի... Ոսկե գլխիկները կտրեցի, լվացի, շաքարաջուր պատրաստեցի, թրմեցի ու եփեցի: Վատ չստացվեց: Այդ օրվանից ամեն տարի չէ, բայց խատուտիկի մեղր եփում եմ:
Ձմռանը բացում ես տարան և անմիջապես ապրիլի բուրմունքն ես զգում: Հիշում ես Կամիշին խուտորի կողքի ոսկե մարգագետինը: Ինչպես էիր պառկել տաք հողին ու մեղուների բզզոցն էիր հիշում: Ամռան ևս մեկ հիշողություն: