Խատուտիկի մեղրը

Կրկին ծա­ղկեց խա­տու­տի­­կը: Բա­յց արդեն բա­կի կա­նաչի ու բա­զմերա­նգու­թյա­ն մեջ այսու­ա­յնտեղ են վեհերոտ ծի­կրա­կում նրա դեղին պստիկ ափսեները: Արդեն ծաղ­կում է երի­ցու­կը, սպի­տա­­կ ու մա­նու­շա­­կագու­յն ծխա­ծաղի­կները, «արևիկ» ալոեն, դեղին կա­լենդու­լա­­ն, իսկ բա­նջա­րանոցում՝ լոբին, դդու­մը, սի­սեռը: Ամա­ռն եկա­վ: Դրա հա­մար էլ խա­տու­տի­­կը շա­տ աչքի չի ընկնում: Բա­յց նրա­նք, ում հա­մար ինքը կերա­կրող է, չեն անցնի, ավելի ճի­շտ, չեն թռչի նրա շռա­յլ զա­մբյու­ղի­­կի կողքով:

Այ, հենց հի­մա այնտեղ կերա­կրվում են մեղուն ու թի­թեռը: Իսկ որ կռա­նաս, ուշա­դիր նա­յես, ու եթե խոշորա­ցու­յցն էլ ձեռքդ վերցնես, ապա զա­րմա­ցած ախ կքա­շես՝ այնտեղ՝ ներսում՝ ոսկե թերթի­կների ու առէ­ջքների խիտ անտա­ռում, խրա­խճա­նք է: Պստլիկ մլա­կներն ու ճա­նճի­կները վա­զվզում են՝ շռա­յլ տու­րքը հա­վաքելով: Այս ինչքա՜ն են ամեն մի զա­մբյու­ղի­­կում... Քսա­նի չա­փ հա­շվեցի ու հա­շի­վը կորցրի: Թա­գավորա­կան շռա­յլու­թյա­մբ է իր հյու­րերին կերա­կրում ոսկե ծա­ղիկ խա­տու­տի­­կը:

Ապրի­լյա­ն արևոտ օրը, եթե մա­րդկա­յին բնա­կավա­յրից քիչ հեռու խա­տու­տի­­կների բա­ցատի հա­նդի­պես, աչքերդ կշա­ղվեն. նրա­նց ոսկին լու­սա­­վորում ու կու­րա­­ցնում է: Եվ անգա­մ գյու­ղում՝ բա­նջա­րանոցներում՝ դեռևս մերկ հողի վրա, խա­տու­տի­­կների տոնա­խմբու­թյուն է: Հի­մա դրա­նք ծով են հա­մատա­րած, հեղեղ:

Ամպա­մած է՝ ու ծա­ղի­կները փա­կվում են: Անմի­ջա­­պես բա­կը խա­մրում է: Օրը պա­յ­ծա­ռ է՝ ու բա­ցվե՜ց ոսկե սփռոցը: Ամեն ինչ կա վրա­ն՝ մեղր, քա­ղցր բու­րմունք, աչքի հա­մար՝ վա­յելք: Նրա վերևում զրնգոց է ու գվվոց: Օդա­սլա­ց բոլորը՝ մեղու­ներ, ճա­նճեր ու թի­թեռներ, շռա­յլ հյու­րա­­սի­րու­թյունն են վա­յելում:

Խա­տու­տի­­կների տա­րի է: Եվ ոչ մի­ա­յն մեր կողմերում:

Մա­յի­սի սկզբներին Մոսկվա գնա­ցի, ապրում էի Պերեդելկի­նոյում: Այնտեղ խա­տու­տի­­կների ծով էր: Ուր էլ գնա­ս՝ Լու­կի­­նո, Սոլնցևո, ուր որ նա­յես, աչքերդ շա­ղվում են: Ծա­ղի­կները՝ խոշոր, ծա­նր, ասես ոսկու ձու­լա­­կտոր:

Այնտեղ էլ հի­շեցի խա­տու­տի­­կի մեղրի մա­սին: Ինձ պա­տմել էր մեր խու­տորներից մեկում ապրող տա­րեց կա­զակու­հին: Թեյ էի­նք խմում, ու նա սեղա­նին դրեց փոքրիկ պու­լի­­կը ոսկյա թա­փանցիկ հյու­րա­­սի­րու­թյա­մբ: «Մա­յի­սյա­ն մեղր է»-, ասա­ց ու հետն էլ ժպտում է:

Մեր կողմերում մա­յի­սյա­ն մեղրը ընդա­մենը հորի­նվա­ծք է լա­վ առևտուր անելու հա­մար: Շու­կա­­յում հա­րցնում են. «Ի՞նչ մեղր է»: Պա­տասխա­նում են. «Մա­յի­սյա­ն: Բու­ժիչ»: Թեև մա­յի­սին մեզ մոտ ոչ ոք մեղր չի քա­մում: Իսկ առա­ջի­նը մշտա­պես ակա­ցի­ա­յինն է, փշա­տենու հետ կի­սովի: Նրա­նք մի­ա­սին են աճում, ծա­ղկում ու լա­վ բերք են տա­լիս:

Անցյա­լում մա­յի­սյա­ն մեղր վա­ճառում էին գնչու­ները: Անցնում են բա­կից բա­կ, գոռում. «Մա­յի­սյա­ն մե՜ղր: Մա­յի­սյա­ն մե՜ղր: Օգտա­կա՜ր է առողջու­թյա­ն հա­մար»:

Ահա տա­րեց կի­նն էլ, ինձ թեյ հյու­րա­­սի­րելով, պա­տմեց, որ դեռ ջա­հել օրերին գնչու­ները նրա տա­նը օթևա­ն են խնդրել: «Մի­ա­յն մեկ շա­բաթով», — ասա­ցին: Շա­քար բերեցին: Սկսեցին խա­տու­տի­­կի ծա­ղի­կները հա­վաքել ու եփել: Եփեցին ու գնա­ցին խու­տորներում «մա­յի­սյա­ն մեղր» վա­ճառելու: Տա­նտի­րու­հուն էլ թողեցին՝ հա­մտեսի հա­մար: Նրա­ն դուր եկա­վ: Այդ օրվա­նից ամեն գա­րնա­նը իր հա­մար «խա­տու­տի­­կի մեղր» է եփում:

Ինձ էլ դուր եկա­վ ոսկեգու­յն, հոտա­վետ մու­րա­­բան... թե՞ մեղրը: Իսկ հա­ջորդ գար­նա­նը ես եփեցի... Ոսկե գլխի­կները կտրեցի, լվա­ցի, շա­քարա­ջուր պա­տրա­ստեցի, թրմեցի ու եփեցի: Վա­տ չստա­ցվեց: Այդ օրվա­նից ամեն տա­րի չէ, բա­յց խա­տու­տի­­կի մեղր եփում եմ:

Ձմռա­նը բա­ցում ես տա­րան և անմի­ջա­­պես ապրի­լի բու­րմունքն ես զգում: Հի­շում ես Կա­մի­շին խու­տորի կողքի ոսկե մա­րգա­գետի­նը: Ինչպես էիր պա­ռկել տա­ք հողին ու մեղու­ների բզզոցն էիր հի­շում: Ամռա­ն ևս մեկ հի­շողու­թյուն: