Ամեն Աստծո օր, բացի ազատ եւ տոն օրերից...
* * *
Ամեն Աստծո օր, բացի ազատ եւ տոն օրերից,
երբ առանց հատուկ նպատակի անիմաստ է
տնից դուրս շարժվել դեպ կողմը կենտրոնի,
սոսկալի ղճրտոցով, ճռռոցով, ցանով
կաղկանձի եւ մետաղաձայնի, ճանկռտոցով եւ պլոկումով
թմբկաթաղանթներիս, գժի արագությամբ
ստորգետնյա գնացքը սովորաբար տանում է ինձ
այն նույն վայրի մոտով, ուր Ավտոզավոդսկոյեի եւ
Պավելեցկայայի միջեւ, իմ բարեկամին, ո՛չ մտերիմներից,
խաղաղ մարդուն եւ ընտանիքի հորը, որպիսիք ճրագով իսկ չես ճարի,
համաշխարհային բաժակընկերոջը եւ մոլի գրքասերին,
ոչ մի գրոշ չշորթած՝ բացի իր ազնիվ աշխատանքից,
Բորյա Գելիպտերին (ապրո՛ղ, հիշի՛ր անունը նրա քո աղոթքներում)
Ծվեն-ծվեն արեց պայթյունի ժամանակ՝ փետրվարի վեցին
Երկու հազար չորս թվի, ըստ Քրիստոսի ծննդի,
Ուրբաթ, ինն անց երեսուներկու րոպեին,
Որ գործի էր գնում պիկ ժամին առավոտյան,
Կասկած չունենալով, որ իրեն՝ դժբախտին, հիսունչորս օր պակաս
Քառասներեքամյակի հենց սրտում
Մահ է (օ՜, պատահմունք անհեթեթ) վիճակված,
եւ իմ գլուխն են խուժում այն անեծքները ցասկոտ.
«Նրանց, ով աչքն իսկ չճպելով հրամանը տվեց, եւ նրանց,
ով գիտակցելով ու, վիզ առնելով իր չար գործը, կատարում է,
թո՛ղ հանգիստ չունենան ո՛չ այս, ո՛չ էլ այն աշխարհում,
ո՛չ ցուրտ մահափոսում, ո՛չ շոգ անկողիններում մարմինների
նրանք քուն-դադար չունենան, իսկ հոգիների համար՝ հատուկ է պատիժը»,—
այն խոնարհ մտքերն այն մասին, որ հասանելի չեն
մարդկային ըմբռնումին գաղտնիքների մասին երկնային
եւ նրանց հանդեպ վարվել երկրային պատժաչափով — անօգուտ է,
որ անցավոր մարդկանց ծնունդը, կյանքն ու մահը ձեռքում է
Արարչի՝ Իր բոլոր երանելիներին հետ կանչող.
«Թող օրհնյա՜լ եղիցի Իմ սիրելին»—
այն կանխազգացումներն աղոտ, իբր, եթե համընդհանուր
գործի փիլիսոփան ճիշտ դուրս գա եւ ճշգրտագույն
տվյալները՝ գալիք հարությանը, պետք կգան — թվերը,
կարելի կլինի այստեղից քաղել, եւ իբրեւ ժխտում
մեկ ուրիշ փիլիսոփայի դառը մտքերի, ապացուցել,
որ պոեզիա Օսվենցիմից հետո եւ ԳՈՒԼԱԳ-ից, արյունոտ
հեղափոխություններից ու պատերազմներից, Հիրոշիմայից,
Բաղդադից, Նյու Յորքից հետո կարո՛ղ է լինել, բայց թե ինչպիսի՞ն,—
ո՜վ իմանա, հնարավոր է՝ այսպիսին։