Տանկիստը կամ «Սպիտակ վագրը»
(հատված վեպից)
Առաջվա պես միակ բանը, որ գիտեին նրա մասին, այն էր, որ նա անգիտակից վիճակում ժամանել է Կուրսկի աղեղից։ Ժլատ տեղեկությունները ներկայացվեցին ամենաանհուսալի շղթայով՝ նորոգող բանվորներ (մեկուկես տոննանոց մեքենայի վարորդ), դաշտային տարհանման հոսպիտալ: Մայոր-վիրաբույժը, այլ տվյալներ չունենալու պատճառով, կից փաստաթղթերում հապճեպ չրխկացրել էր. «անհայտ տանկիստ»:
Ձմռանը Իվան Իվանիչը վերջնականապես ապաքինվեց։ Ճիշտ է, նա այդպես էլ չկարողացավ իր մասին որևէ բան պատմել և դեռևս դժվարությամբ էր պարզ բառեր արտաբերում։ Սակայն միանգամայն գիտակցաբար կատարում էր ցանկացած հրաման, նաև, բացի դրանից, պատրաստակամորեն արձագանքում էր իր նոր անվանը։ Ի վերջո, նրան զննեցին ու պիտանի համարեցին։ Հայրենի եզերքներ ուղարկում էին արդեն միանգամայն ակնհայտ հաշմանդամներին. մնացածներին՝ կոնտուզիայի ենթարկվածներին, այրվածքներ ստացածներին, անգամ հիշողությունը կորցրածներին, քշում էին վերակազմավորվելու։ «Երջանիկների» ետևից անընդհատ տարբեր զորամասերից գնորդներ էին գալիս։ Ում բախտը հատկապես էր բերում, հայտնվում էր ռեակտիվ ականանետների գվարդիական գնդերում. կարծիք կար, որ «կատյուշնիկների» մեջ էր կորուստների ամենափոքր տոկոսը։ Գնահատվում էին «ռազմաավար բերողներն» ու աերոդրոմների զինծառայողները: Հետևակայիններն ու հրետանավորները զգալի հնարավորություններ ունեին նստել-մնալու գումակում։ Սակայն Իվան Իվանովիչի ապագան միանգամայն անհույս էր թվում. երկաթե երամակներում կորուստներն այնպիսին էին, որ Նա հրաման արձակեց՝ բոլոր փրկվածներին ուղարկեն
հետ՝ դեպի մեքենայացված կորպուսներ: Եթե չլիներ այդ՝ մայորի կողմից գրված կից մակագրություն-դատավճիռը, Իվան Իվանիչին հեշտությամբ կարելի էր ընդգրկել գումակային ստորաբաժանման մեջ։ Բայց այստեղ որոշեցին վտանգի չդիմել: Հանձնաժողովը սեփական տխուր փորձից գիտեր, որ ամենախիստ դատավարություն է սպասվում արժեքավոր կադրեր վատնողներին, երբ նրանց մատակարարում են թիկունքային զորամասերին։ Հոսպիտալում շատ ժամանակ չկորցրին ենթադրությունների վրա նաև փաստաթղթերի առումով. սարսափելի մարդուն տվեցին նոր գրքույկ, որտեղ սպիտակի վրա սևով գրեցին՝ Իվան Իվանովիչ Նայդյոնով***: Ազգության առումով նույնպես չտանջվեցին. առոգանություն չկա, ուրեմն ռուս է։ Ծննդյան վայրը՝ հոսպիտալի հասցեն: Կուսակցական պատկանելությունը՝ անկուսակցական (Ի՜նչ փույթ, որ նախկինում կոմունիստ է եղել)։ Մասնագիտությունը՝ տանկիստ։ (Հետո այնտեղ կպարզեն, թե՝ ուր): Մի պահ կանգ առան միայն տարիքի վրա: Որքան էլ փորձեցին գոնե մոտավոր որոշել տարիները (Իվան Իվանիչը՝ ինչ-որ տեղից ձեռք բերած խունացած, գունաթափ, մաշված համազգեստով, այդ ողջ ընթացքում ձիգ կանգնած էր իր նոր կյանքը հորինողների առջև), այնուամենայնիվ, հաշվի առնելով ամբողջական այրվածքները, չկարողացան, և ձեռքը թափ տալով՝ գրեցին՝ դարի հասակակից։
Բոլոր ազատ բժիշկներն ու քույրերը դուրս եկան Նայդյոնովին ճանապարհելու. դեպքը բացառիկ էր ու բժշկությամբ՝ անբացատրելի։ Նա, ով մեկ շաբաթ անցկացրել էր այլանդակված տանկի մեջ, ով ուներ իննսուն տոկոսանոց այրվածքներ և ողջ մնալու ոչ մի հնարավորություն, հիմա, ասես մյուս աշխարհից, հերթական հանգուցյալից հանած ճտքակոշիկներով, երկարափեշ, իր հասակին ոչ համապատասխան, մի քանի տեղից գնդակից ծակծկված շինելով, զինվորական գլխարկով, որ սառնամանիքի դեպքում երիզներով կապվում էր կզակի տակ, իջնում էր սանդղամուտքից։ Տանկիստի թիկունքից կախված էր մի վտիտ ուսապարկ, մեջը՝ մի կտոր օճառ, քառակուսի հաց և մի տուփ ամերիկյան շոգեխաշուկ՝ շռայլ նվեր բուժակների կողմից: Զինվորական բլուզի կրծքավանդակի գրպանում նոր զինգրքույկն էր, որում բացատրվում էր, թե ով է ինքը հիմա։
Բեռնատարը տարավ նրան։
Իվան Իվանիչի հայտնվելը անջնջելի տպավորություն թողեց Չելյաբինսկի մերձակայքում նորից ձևավորվող բրիգադի վրա։ Երբ անձնակազմը շարվեց, հրամանատարը՝ ինքն էլ ամբողջովին այրվածքներով ու սպիներով պատված երեսնամյա վետերանը, որին շարունակ սրախոսելու պատճառով տվել էին Այծի Ոտք մականունը, չկարողացավ չմռլտալ.
— Ախր, նրա մռթին, Այծի՛ Ոտք, ողջ տեղ չկա:
Այնուհետև բրիգադի կոպիտ հրամանատարը նորեկին հրամայեց դուրս գալ շարքից.
— Որտեղի՞ց ես:
Իվան Իվանիչն ինքն էլ չգիտեր՝ «որտեղից է»։
Վաշտի հրամանատար-տղեկը շփոթվելով փոխգնդապետին բացատրեց էությունը:
— Լավ, բայց ո՞վ է, Այծի՛ Ոտք: Հրաձի՞գ: Մեխանի՞կ, — հարցուփորձով ջանում էր իմանալ բրիգադի հրամանատարը:
— Փաստաթղթերում գրված է տանկիստ, — հուսահատ վնգստաց լեյտենանտը:
— Ուրեմն կլինի լիցքավորող:
Եվ նրան, որն այս վայրագ պատերազմի բուն մարմնացումն էր, գրանցեցին տանկիստ-հրաձիգ. այստեղ միայն բիրտ ուժ է պետք. այսինքն՝ մոտեցրու արկերը և դուրս նետիր պարկուճները մտոցից: «Բեկորայինն» ու «զրահահարայինը» կտարբերեր անգամ կատարյալ հիմարը։ Շարքային Նայդյոնովից, որն աչքերի պատճառով անմիջապես ստացավ Գանգ մականունը, ավելին ոչինչ չէր պահանջվում: Այդ շուտափույթ կազմավորված զորամասում ոչ ոք առանձնապես հետաքրքրված չէր նրանով (միայն թե ահա արտաքինը ուշադրություն էր գրավում): Ընդ որում՝ ոչ մի տեղ չկար այնպիսի անկայունություն, որքան տանկային անձնակազմում. երեք-չորս շաբաթ վատ նախապատրաստություն և ճակատ, իսկ այնտեղ արդեն առաջին ճակատամարտից հետո «երեսունչորս»-ը դեռ լավ է, որ իսպառ չի այրվել: Դուրս պրծնողներին կրկին վերաշաղախում էին ու գործի դնում։
Հիշողությունը կորցրած Իվան Իվանիչը բոլորի հետ միասին, հնազանդորեն խփըշտում էր վռիկ կերակուրը և ցրտից սառչում էր բարաքներում (մերկ տախտակների վրա ծածկվում էին շինելներով): Բայց համենայնդեպս նրա ճակատագիրը մոտ ապագայում որոշակիացավ։ Անձնակազմը միանգամայն խայտաբղետ էր. այն նույն լեյտենանտ-տղեկին նշանակեցին հրամանատար, որոշվեց, որ վարորդը կլինի տարեց ուզբեկը, մոսկվացի նախկին անպարկեշտ ու գողական խուլիգանն ինքը հանձն առավ լինել ռադիստ:
Մեկ ամիս էլ չէր անցել, երբ հապճեպ (և ոչ երկար ժամանակով) հավաքված այս չորսը հայտնվեցին Չելյաբինսկի տրակտորի գործարանում, որտեղ հավաքվում էր T-34-76-ի**** վերջին սերիաներից մեկը: Արտադրամասերում Նայդյոնովին տեսնելուն պես հազվադեպ էր որևէ մեկը կարողանում զսպել ախուվախը։ Դեռահասներն ու կանայք չէին թաքցնում վախով լի հետաքրքրությունը: Իվան Իվանիչը, ուշադրություն չդարձնելով հետաքրքրասերներին, ի տարբերություն ուզբեկի և խուլիգանի, որոնց հետաքրքրում էր միայն գործարանի ճաշարանի հավելյալ չափաբաժինը, հանձն առավ անձամբ կրել-բերել դետալները։ Տղեկ-լեյտենանտը, ամբողջ ուժով ձգտելով հեղինակություն պահպանելու ենթակաների հետ հարաբերություններում, երախտապարտ էր նրան թեկուզ հենց դրա համար: Ի հեճուկս մոսկվացի գող-ռադիստի անթաքույց վրդովմունքի և ուզբեկի սարսափի՝ տանկը մեծանում էր աչքի առաջ. փոխանց-ման տուփը ձեռք բերեց շարժահաղորդում, գլանիվներ և թրթուրներ, հասավ շարժիչի հերթը, այնուհետև տեղը դրեցին զրահաշտարակը:
Եկավ բոլորի կողմից սրտի դողով սպասված օրը. հրամանատարը ստացավ գրչահատ, ժամացույց և կողմնացույց։ Անձնակազմին տրվեց բրեզենտի հսկայական կտոր։ Պատրաստվում էին նորածին «երեսունչորս»-ին արտադրամասից քշել դեպի գործարանի հսկայական բակ, որտեղ ուղարկման էր սպասում նոր խմբաքանակը։
Եվ այստեղ Իվան Իվանիչը ցույց տվեց իրեն:
Հավանաբար ինչ-որ բան առկայծեց նրա գլխում, կապ հաստատեց ու պատռեց համապարփակ մոռացությունը։ Տանկը արտադրամասով քշելուց անմիջապես առաջ Իվան Իվանիչը հայտնվեց մեքենայի ներսում. լեյտենանտը խնդրեց ինչ-որ լաթ վերցնել։ Երբ Նայդյոնովին մի քանի անգամ կանչեցին, նա, ինչպես սատանան ծխախոտատուփից, մինչև գոտկատեղը դուրս ցցվեց մեխանիկի դռնակից. տեսքը հուզված էր։ Անձնակազմն ու աշխատողները ցնցվեցին։ Իվան Իվանիչը նորից անհետացավ։ «Արկղի» մթության մեջ աչքերը չարագուշակ լուսարձակների պես վառվեցին։ Ոչ ոք չհասցրեց որևէ բառ ասել, երբ տանկը գործարկվեց: Լեյտենանտը մոսկվացու և Կոկանդի բնակչի հետ ցատկեց մի կողմ, կարգավորող բանվորները՝ մյուս կողմ։ T-34-ը պոկվեց տեղից ու սլացավ իր միանման եղբայրների երկու շարքերի արանքով դեպի նեղ դարպասները: Խենթացած Նայդյոնովը չէր նվազեցնում արագությունը. նրա ճանապարհին բոլորին հաջողվեց թաքնվել և պատրաստվել դրամայի։ Տանկը զարգացրեց այն ամբողջ արագությունը, որին միայն ընդունակ էր։ Իր հետևից գազի ամպեր բաց թողնելով, անողոք դղրդացնելով գլանիվներով՝ նա անխուսափելիորեն մոտենում էր իսկական աղետի։ Շատերը, այդ թվում՝ ապշահար հրամանատար-լեյտենանտը, արդեն պատկերացնում էին ճռինչ ու ճարճատյուն։ Սակայն
առանց արագությունը նվազեցնելու «երեսունչորսն» ամբողջ արագությամբ սրընթաց
անցավ Սցիլայի ու Խարիբդայի միջով, շրջվեց և անցնելով ևս երեսուն մետր, խուսավարելով մեքենաների արանքով, ասես մեխված՝ կանգ առավ բակում։
Վազելով մոտեցավ ահաբեկված հրամանատարը: Վազելով մոտեցավ ուզբեկը գողական-ռադիստի հետ: Հետաքրքրասերները բակ թափվեցին։ Իվան Իվանիչը դուրս ցատկեց նրանց ընդառաջ։ Նա ատամներն էր մերկացրել իր սարսափելի ժպիտով։ Դողում էր ու ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։ Նա հիշել էր, ավելի ճիշտ՝ հիշել էին իր ձեռքերը։
Կասկած չէր մնում. նախորդ կյանքում այս այրված, հիշողությունը կորցրած, իր տեսքով կարեկցանք և սրտառուչ սարսափ արթնացնող տանկիստը մեխանիկ էր և, ըստ երևույթին, վարորդ՝ Աստծուց:
Ուզբեկն իսկույն ուրախությամբ տեղավորվեց զրահաաշտարակի մեջ, չնայած որ այս դեպքում ճակատամարտում ողջ մնալու հնարավորությունները կիսով չափ կրճատվում էին: Խելամիտ մոսկվացի գողը՝ ներկայիս ռադիստը, իսկույն ըմբռնեց, թե ում հետ է պետք ընկերանալ, և այդ պահից ի վեր, քանի դեռ Իվան Իվանիչի ձեռքերը զբաղված էին, գլանակներ էր փաթաթում նրա համար, վառում և դնում նրա սարսափելի սև բերանի մեջ: Բացի այդ, ընթացքի ժամանակ ամեն անգամ հաճկատարությամբ բռնում և Գանգի հետ միասին քաշում էր արագության փոխարկման լծակը, քանի որ այս T-34-76-ի վրա ինչ-ինչ պատճառներով դեռևս վարորդների կողմից անիծյալ անհարմար քառաստիճան փոխանցման տուփ***** էր:
Նախքան էշելոնի մեջ բարձելը բրիգադը անցավ հիսուն կիլոմետր և հրաձգություն իրականացրեց հրաձգարանում։ Ձմեռը ճռճռում էր երեսուն աստիճանի տակ, «արկղը» սառեց զնգալու աստիճան: Գանգի վարած տանկն անխնա մռնչում էր շրջադարձերի վրա, բարձրանում լանջերը՝ հրանոթը վեր ցցած, սողում-իջնում էր, ընդ որում՝ բոլորին անխնա թափ էր տալիս. ուզբեկը հազիվ լսելի աղոթում էր, տղեկ-հրամանատարը, ճակատին բավականաչափ այտուցներ կուտակելով, ատամները սեղմելով, անհույս փորձում էր հրամանատարական զարահաշտարակից հետևել ճանապարհին: Ռադիստը, որ ոչ մի բան չէր տեսնում, հանճարեղորեն հայհոյում էր՝ լեզուն կծելու վտանգին ենթարկվելով։ Եվ միայն Իվան Իվանիչը, ձայներ արձակելով՝ խիստ նման մռնչոցի, «երեսունչորսն» անխնա տանում էր կուսական տարածություններով ու քարուքանդ ճանապարհներով։ Այժմ նա շարունակ ինչ-որ տեղ էր սլանում՝ ստիպելով զգուշանալ նույնիսկ գողականին, էլ չասած հրամանատարի և ուզբեկի մասին։ Վախենալու բան կար՝ լայնաբաց բերան, անհամբերություն, դող, անընդհատ արագ քշելու ցանկություն. այսպիսին էր դարձել նախկինում անվնաս Գանգը։ Դռնակը բաց էր, մեջքի հետևում օդափոխիչ էր աշխատում. բոլոր կենդանի արարածները այս ամենի առկայությամբ պետք է արդեն սառած լինեին, այնինչ խենթ մեխանիկի՝ ողջ ուժասպառ անձնակազմից միակի համար շոգ էր։ Ռադիոկապով լեյտենանտը կանգ առնելու հրաման ստացավ, սակայն տղեկի բղավոցն Իվան Իվանիչն այդպես էլ չլսեց Շարասյունն անշարժացավ, իսկ Նայդյոնովի տանկը, շարքից դուրս գալով, սկսեց
դաշտով մեկ աղեղ նկարել՝ ուր որ է թաղվելով ձնակույտերի մեջ և ձնափոշու սյուներ նետելով առջևից ու հետևից:
Ավարտվեց նրանով, որ ճանապարհը կտրելով՝ առաջ սլացավ ինքը՝ բրիգադի հրամանատարը։ Այծի Ոտքը հայտնվեց գրեթե հենց «երեսունչորս»-ի դիմաց՝ մինչև գոտկատեղը թաղվելով ձյան մեջ։ Այստեղ Իվան Իվանիչը վերջապես ուշքի եկավ։ Զրահաշտարակի դռնակից դուրս գալով՝ տղեկ-հրամանատարը քիչ էր մնում լաց լիներ, սակայն ղեկավարությունը ուշադրություն չդարձրեց կցկտուր թոթովանքին։
— Վարո՛րդը, դեպի՛ իմ մեքենան, — բղավեց երիտասարդ փոխգնդապետը։— Այստե՛ղ արի, կմա՛խք, — հրամայեց Նայդյոնովին: — «Ցո՛ւյց տուր ինձ, Այծի՛ Ոտք, ինչի՞ ես ընդունակ»:
Այսպիսով, Իվան Իվանիչը տեղ զբաղեցրեց հրամանատարի տանկի մեջ, իսկ լեյտենանտին, ուզբեկին և գողականին միացավ բրիգադի հրամանատարի վարորդը՝ այնպիսին, ինչպիսին իրենք են՝ անփորձ, դատապարտված պատանի: Եվ ամբողջ բրիգադի աչքերի առաջ Իվան Իվանիչը ցույց տվեց՝ «երեսունչորսը» քիչ առաջ հոլի պես պտույտ չէր եկել։ Մեքենաներից դուրս թափված անձնակազմերը բացել էին բերանները:
Բրիգադի հրամանատարը հուզմունքից մռնչում էր Իվան Իվանիչից ոչ վատ։ Նա վարժ կերպով ոտքերը դրեց խենթ ասի ուսերին՝ ճտքակոշիկով հարված՝ կարճ կանգառ, ևս մեկ հարված՝ շարունակել ընթացքը։ Իվան Իվանիչը դա հիշում էր: Նա մոռացել էր մնացած ամեն ինչ, բայց սա հիշում էր: Հիացնելով նորեկներին՝ մացառուտներով, ձորակներով ու բլրակներով պատված դաշտում հրամանատարական մեքենան իսկական կրկես էր ցուցադրում։
— Քեզ տեսնեմ, ճաղա՛տ սատանա, — խռխռաց Այծի Ոտքը՝ այլևս չկասկածելով, որ այս մեխանիկն արդեն իր ձեռքից ոչ մի տեղ չի պրծնի, որ սարսափելի Գանգը մինչև վերջ իր հետ կլինի, և ինքը ոչ մի կերպ ու ոչ մի գնով ոչ մեկին այս մեխանիկին այլևս չի տա, որովհետև ոչ հեռավոր ապագայում փրկվելու միակ հնարավորությունը փոխադրողն է, որը միշտ գիտի՝ ինչպես և ուր թեքվել, ինչպես մանևրել, ինչպես գազ տալ և, հետևաբար, ժամանակին դուրս ցատկել. չէ՞ որ ճակատամարտում ու առավել ևս տանկային մարտում նշանակություն չունեցող մարդկային կյանքն անհետանում է վայրկյանների ընթացքում:
— Ախր, ինչպե՞ս ընկար այն ժամանակ Աղեղում, — նա բղավելով դիմեց մեխանիկին, երբ «երեսունչորսը» կանգ առավ։
Իվան Իվանիչը, հայացքը հառելով իր նոր հրամանատարին, չհասկանալով հարցը, լարվեց:
— Ինչպե՞ս հաջողացրիր այրվել, Այծի՛ Ոտք, — բրիգադի հրամանատարը շարունակում էր խոսք քաշել: — Չհասցրի՞ր կողքով շրջվել:
Եվ այդ պահին Իվան Իվանիչը նորից հիշեց: Ինչ-որ բան մի ակնթարթ լուսավորեց նրա մռայլ անցյալը:
— «Վագրը», — հանկարծ պատասխանեց Գանգը: — «Սպիտակ վագրը»:
Նրա աչքերը բռնկվեցին, ցնցվեց ատելությունից։
42-ի ձմռանը գերմանացիները գլորելով առաջնագիծ հանեցին իրենց պատասխանը «երեսունչորս»-երի ամենակարողությանը******, «Հենշել» ֆիրմայի քառակուսի բրոնտոզավրերը անխոցելի էին, բայց բացառիկ ահ ու դող էին պատճառում թնդանոթները, որոնք մեկ կիլոմետր հեռավորության վրա հրդեհում էին անգամ «ԿՎ»-ներին։ Հագեցած անզուգական «Ցայս»-ական օպտիկայով՝ «ութ-ութ»-ը ոչնչացնում էր ցանկացած թիրախ։ «Վագրերի» սահուն ընթացքի և գետնին ընդունելի ճնշման համար գերմանացի բծախնդիր մեխանիկները գլանիվները դասավորեցին երկու շարքով։ Հեշտ կառավարելու համար կիրառեցին ղեկանիվներ։ Սարկոֆագների կափարիչների պես զանգվածեղ սալերի մեջ տեղակայեցին 76 մմ-ոց արկեր: Բոլոր կողմերից զրահապատ այս բզեզներն անշտապ սողում էին Կուրսկի դաշտերով, և նրանց յուրաքանչյուր կրակոցը, որը հնչում էր սուր ու դղրդոցով (ձայնը ոչ մի բանի հետ չէր կարելի շփոթել), նախահայրերի մոտ էր ուղարկում հերթական «երեսունչորս»-ին։ Սարսափելի էին, երբ դարանակալում էին։ Խոտով ու ճյուղերով ծածկված կիկլոպները կանգնեցնում էին T-34-ների, «Գրանտ»-ների և «Չերչիլ»-ների հարձակումները, իսկ երբ ցավից ու ծխից խելակորույս տանկիստները դուրս էին նետվում «արկղերից», այդ նույն բարձրորակ գերմանական գնդացիրները րոպեում հազար երկու հարյուր կրակահերթով ավարտին էին հասցնում սկսածը*******՝ կտրելով մարմինն այնպես, ինչպես դանակով կտրատում են վինեգրետը: Բայց անգամ իր եղբայրակիցների մեջ Ուրվականը բացառիկ մեքենա էր: Առաջին անգամ նրա մասին իմացան Մգայի մերձակայքում. մյուս ծանրաքաշները խրվում-մնում էին ճահիճներում, իսկ «Սպիտակ վագրը» կարծես օդով էր տեղափոխվում ու գնդակոծում էր ամբողջ գումարտակներ: Սկզբում այն անճանաչելի էր. ձմռանը բոլոր տանկերը սպիտակ են, բացառությամբ այն տանկերի, որոնք հանդիպելով նրան՝ վերջնականապես այրվում էին առաջին կրակոցից հետո: Բայց գարնանը, երբ Վերմախտը անցավ քողարկման, հրեշը վերջնականապես առանձնացավ, և այդ ժամանակից ի վեր մոլեգնում էր կա՛մ հյուսիսում, կա՛մ հարավում. նրա հետևից ամենուր տարածվում էին ծուխն ու այրված մեքենաների գարշահոտը։ Ուրվականը հարվածում էր դարանից՝ ամեն անգամ ինչ-որ կերպ հայտնվելով ռուսական
թիկունքում, և խփելով տասը կամ նույնիսկ տասնհինգ T-34՝ հօդս էր ցնդում:
1943 թվականի ամռանը սպիտակ մարդասպանն իրեն ի հայտ բերեց Կուրսկի մերձակայքում՝ խորհրդանշական Պրոխորովկայի շրջանում: Օդային հետախուզությունը նրա մասին զգուշացրեց Կատուկովին ու Ռոտմիստրովին********։ Իսկույն գրոհային ինքնաթիռներ ուղարկվեցին, սակայն փորձը, ինչպես միշտ, ձախողվեց։ Չնայած կիրառված հարյուրավոր մեքենաների խառնակույտին՝ Թռչող Հոլանդացին այստեղ էլ անփոփոխ առանձ-
նացավ սպիտակ գույնով և այս անգամ ընթանում էր ռազմական կազմավորումների առջևից՝ տևտոնական ասպետի պես շողշողալով իր զրահներով: «Երեսունչորս»-երը կատաղած անօգուտ կրակ բացեցին «Վագրի» ուղղությամբ: Ամբողջ օրվա ընթացքում ՍԱՈՒ-152-ի ոչ մի արկ, որ ճանաչված ու կործանիչ էր մյուս «Վագրերի» ու «Հովազների» համար, չխոցեց նրա զրահաշտարակը********։ Կրակահերթով հետ մղելով բոլոր կողմերից հարձակված հետապնդողներին, իր հերթին, կողքից ստանալով տասնյակ «ենթակալիբրային» ու «զրահահար» արկեր, «Սպիտակ վագրը» մնում էր անխոցելի և մեծ ճակատամարտի ավարտին վերջնականապես կորավ ծխի ու բոցի մեջ։
* Նայդյոնով — ռուսերեն найдено՝ գտնված բառից (Ծանոթ.՝ թարգմ.)
** «Երեսունչորս»-ը բացառիկ տանկ է, մանրամասն անդրադառնալ դրա ձևավորմանը անիմաստ է
ընթերցողներին բավական է հղում անել բազմաթիվ հրապարակումների, որոնցում մեքենան քննված է բա
ռացիորենմինչևպտուտակները: Նշենք՝ողջպատերազմիընթացքումտանկըվարպետորեն արդիականացվել է
(հիմնականում միաժամանակ պահպանելով իրեն այդքան բնորոշ արտաքին տեսքը): Դե, իհարկե,
քառասունմեկ թվի «T-34»-ը ոչ մի կերպ համեմատելի չէ այն «T-34-85»-ի հետ, որն ավարտել է պատերազմը։
41–42-ական թվականներին ունենալով գերմանական տանկերի և հակատանկային թնդանոթների համար
գործնականում անխոցելի զրահ ու հրանոթ, որն ընդունակ է 1000 մետր հեռավորությունից «կոտրել» ոչ մի
այն բավականին թույլ Pz T-II-ի, Pz T-III-ի, Pz T-VI-ի կողքերն ու ճակատը, այլև ռուսական տանկի դեմ ճա
կատամարտի համար միանգամայն անպետք գրավված ռազմաավար չեխական Pz 35 (t)-ը և Pz 38 (t)-ը,
«երեսունչորսն» ուներ դեռևս անմշակ շարժիչ, որն անընդհատ շարքից դուրս էր գալիս: Փոխարենը գերմա
նական մեքենաների շարժիչներն արժանի են ամենաբարձր գովասանքի ոչ վերջին հերթինդրանց դիմաց
կունության շնորհիվ գերմանացիները հայտնվեցին Մոսկվայի մերձակայքում: Պատերազմի ավարտին
իրավիճակը փոխվեց լրիվ հակառակըլավ զրահապատ գերմանական տանկերն («հովազներ» և «վագ
րեր») անընդհատ խնդիրներ էին ունենում շարժիչների հետ։ Բայց դրանց արկերը խոցում էին «երեսուն
չորսին» մեկուկես, նույնիսկ երկու կիլոմետր հեռավորությունից։ Սակայն միջին խորհրդային տանկի
նոր՝ 85 մմ հրանոթը գործում էր գերմանական գովաբանված «8-8»-ից ոչ վատ, իսկ կատարելագործված
В-2 շարժիչը թույլ էր տալիս հինգ հարյուր կիլոմետրանոց թռիչք կատարել ու հայտնվել հակառակորդի թի
կունքում: Ինչ վերաբերում է հրետանուն, ապա պատերազմի ողջ ընթացքում կոնստրուկտորների կողմից
փորձեր էին արվում «T-34»-ը զինել ուժեղացված շահագործման համար առավել հզոր ու պիտանի հրա
նոթով: Մինչև 1944 թվականը տանկը զինված էր 76 մմ հրանոթով։ Այսպիսով, տանկաշինական գործա
րաններում հավաքվում էին «T-34-76»-ի սերիաները։ Բայց 42 թ. —ից սկսած, երբ գերմանացիները թոթա
փեցին շոկը («երեսունչորս»-ի հետ առաջին հանդիպումները այնպես ցնցեցին գերմանացի տանկիստ
ներին, որ գերմանական արդյունաբերությունից պահանջեցին կրկնօրինակել ճիշտ նույնանման տանկ)
և ստեղծեցին արժանի տանկային ու հակատանկային նմուշներ, նրա ծակող կարողությունը ակնհայտորեն
բավարար չէր ոչ միայն «վագրերի» և «հովազների», այլև արդիականացված գերմանական «եռյակների» ու
«քառյակների» համար: Կանգ առան 85 մմ-անոց հրանոթի վրա, որը կարող էր արժանիորեն մարտնչել «կա
տուների» դեմ։ 1944 թվականի ձմռանը արտադրության մեջ մտավ «Т-34-85»-ը, որը պատերազմի վերջում
մեր հիմնական տանկն էր։ «T-34-76»-ն ուներ բազմաթիվ թերություններՄասնավորապես խիստ նեղ
հրանոթ, որը հազիվ էր տեղավորում անձնակազմի երկու անդամի (ամերիկացիները տարակուսում էին,
թե ինչպես են ռուս տանկիստները տեղավորվում այնտեղ ձմռանը կիսամուշտակներով ու բամբակաբաճ
կոններով): Զրահաշտարակում ևս մեկ հոգու տեղավորելու անհնարինության պատճառով հրամանա
տարը ստիպված համատեղում էր իր անմիջական պարտականությունները նաև նշանառուի գործառույ
թի հետ, ինչը բացասաբար էր ազդում և՛ հրամանատարության, և՛ հրաձգության արդյունավետության վրա
(գերմանացիների անձնակազմը բաղկացած էր հինգ անդամից, զրահաշտարակներում գործում էին հրա
մանատարը, նշանառուն և լիցքավորողը): Բացի այդ, տանկից ծայրահեղ վատ տեսադաշտը թույլ չէր տա
լիս գնահատել իրավիճակն ու ժամանակին արձագանքել։ Այսպիսով, մեխանիկ-վարորդը ստիպված էր
անընդհատ կիսաբաց պահել դռնակը։ Հրաձիգ-ռադիստը իր տեղից գրեթե ոչինչ չէր տեսնում և կռվի ժա
մանակ հաճախ հարվածում էր կուրորեն։ Առաջին ռացիաները շատ վատն էին ու տեղադրված էին միայն,
այսպես կոչված, «ռադիոկապային» տանկերի վրա։ Պարզվեց՝ անհաջող է վառելիքի բաքերի տեղակայումը
մարտական խցիկի կողերինբռնկվելով՝ դրանք հաճախ անձնակազմին փրկվելու ոչ մի հնարավորություն
չէին թողնում։ Այս բոլոր թերությունները շտկվել են պատերազմի ընթացքում (ճիշտ է, վառելիքի բաքերը
թողել են նախկին տեղերում)։ Այսպիսով, «T-34-85»-ի անձնակազմը նոր հրանոթով արդեն «լիարժեք» էր
և, ինչպես հարկն էր, բաղկացած էր հինգ հոգուց, չնայած տանկիստները երբեմն հրաժարվում էին հրաձիգռադիստից
և կռվում էին չորս հոգով (երեք հրաձիգ գումարած մեկ վարորդ): (Ծանոթ.՝ հեղ)
*** Առաջին «T-34»-երի ամենամեծ թերություններից մեկը թույլ և քմահաճ քառաստիճան արագությա
մբ փոխանցատուփն էր: Փոխարկվելիս ատամները հաճախ փշրվում էին, նկատվում էր փոխանցման
հենատուփի պատռվածք: Փոխարկելու համար հրաձիգ-ռադիստը ստիպված էր բռնել լծակը և քաշել
այն մեխանիկ-վարորդի հետ միասինվերջինս պարզապես դրա համար բավարար ուժ չուներ: Այնպես
որ, նոր տանկի համար պահանջվում էին խիստ հմուտ վարորդներ (իսկ այդպիսիք աղետալիորեն քիչ
էին): Անփորձ մեխանիկը կարող էր առաջինի փոխարեն առաջ մղել չորրորդը (այն նույնպես դեպի ետ է),
ինչը հանգեցնում էր խափանման։ Իրավիճակը հիմնովին փոխվեց միայն այն ժամանակ, երբ հանրահայտ
183 գործարանում մշակվեց հնգաստիճան արագությամբ փոխանցատուփը՝ ատամնանվակի մշտական
ներգրավմամբ: (Ծանոթ.՝ հեղ.)
**** «Վագրը» դարձավ աշխարհում ամենածանր, ամենազինված և մինչև 1944 թվականը գործնականում
անխոցելի գերմանական տանկը, որը մեզնից շատ արյուն խլեց։Բավական է նշել նրա քաշը՝ գրեթե 60 տոննա։
Որպեսզի հսկան չտապալվի սեփական ծանրության տակ, գլանիվները տեղադրել էին շախմատային ձևով։
Pz T-VI-ը առաջին տանկն էր, որ լծակի փոխարեն ուներ ղեկանիվմեքենան հեշտությամբ կարելի էր կա
ռավարել: Ճակատային զրահը կազմում էր 100 միլիմետր և գործնականում անխոցելի էր մեր տանկիստների
համար։ Կողքերի վրա էլ էին ստիպված ջանք թափելպետք էր մոտենալ մինչև 500 մետրից ոչ ավելի (իսկ
իրական ճակատամարտում՝ դրանից էլ մոտ), բայց Pz T-VI-ը հազվադեպ էրթույլ տալիս որևէ մեկին մոտենալ
իրեն: Նրա 88 մմ-անոց տանկային հրանոթը թերևս ամենաահեղն ու լավագույնն էր այդ ժամանակ գոյու
թյուն ունեցողներից: Ինչ վերաբերում է իր որակով հայտնի օպտիկային, ինչպես նաև ավանդական, հմուտ
անձնակազմին (այստեղ մենք երկար ժամանակ պարզապես անհուսորեն հետ էինք մնում), պետք է միայն
արձանագրել տխուր փաստընման գազանի դեմ ճակատամարտ մղելը մեր տղաների համար չափազանց
դժվար էր: Տանկիստները բառացիորեն իրենց մերկ էին զգում այս անիծյալ մեքենաներին հանդիպելիս:
Այսպես, 43 թվականին իրենց 76 մմ թնդանոթից նրանք կարող էին մոտ տարածությունից (այն նույն 500-
300 մետրը) խոցել «Վագրին» և այն էլ միայն նոր ենթատրամաչափի արկով (իսկ դրանցից տալիս էին միայն
ստացագրով, երեք հատ՝ մարտական լրակազմում): Դժվարությունն այն էր, որ անգամ բոլոր բարենպաստ
հանգամանքների դեպքում վնասվում էին ոչ թե բոլոր, այլ որոշակի մասեր։ Հարկավոր էր հնարամտություն
բանեցնել ու «ենթակալիբրով» խփել տանկին՝ հենակետային գլանիվների միջև (դրա հետևում գտնվում էր
«Վագրի» զինադարակը), կամ զրահաշտարակի հիմքի տակ (այդ դեպքում սեպի պես խրվում-խաթարում
էր), կամ հրանոթի փողին կամ դրա հետևի մասին (այնտեղ էին գտնվում բենզաբաքերը)։ Կամ վատագույն
դեպքում՝ խփում էին համր անիվին, առաջ տանող անիվին, հենարանային գլանիվին կամ թրթուրին: Մնա
ցած մասերից արկերն ուղղակի հետ էին ցատկում։ Բանը հասել էր նրան, որ «Վագրերը» հանգիստ սողում
էին «Տ-34»-ին ընդառաջ՝ բնավ չզգուշանալով վերջինից։ Ահա, որպես օրինակ, տանկիստ ՆՅԺելեզնովի հու
շերը. «...նրանք («վագրերը» — ծանոթ.՝ հեղ) կանգնած են բաց տարածքում։ Եթե փորձես մոտենա՞լ։ Կհրկիզի
1200–1500 մետրի վրա։ Անպատկառ էինՄենք նապաստակների պես փախչում էինք «վագրերից» և հնա
րավորություն էինք փնտրում ինչ-որ կերպ ճողոպրելու հարվածելու կողքից։ Դժվար էր։ Եթե տեսնում ես, որ
8000–1000 մետր հեռավորության վրա «Վագր» է կանգնած և սկսում է ձեզ «խաչակնքել», ապա, քանի դեռ վա
րումէհրանոթըհորիզոնականպահած, կարողեսնստելտանկիմեջ, հենցսկսեցուղղահայացվարել, ավելիլավ
է՝ դուրս թռչես: Կայրվես»։ «Երեսունչորս»-երի վրա 85 մմ հրանոթի հայտնվելը շտկեց իրավիճակընույնիսկ
հնարավոր դարձավ դուրս գալ դեմ առ դեմ: Բայց, այնուամենայնիվ, մինչև պատերազմի ավարտը տխրա
հռչակ Pz T-VI-երը մեզ համար ամենաանցանկալի հակառակորդներն էին։ (Ծանոթ.՝ հեղ)
* **** «ՄԳ-42»-ը սարսափելի զենք է: Մեր զինվորները դրանց անվանում էին «Հիտլերյան գերանդիներ»։ Հարվա
ծելով ոսկորին՝ այդ գնդացրի գնդակը պարզապես պոկում էր այն մարմնից։ (Ծանոթ.՝ հեղ.):
****** Մ. Ե. Կատուկովը խորհրդային ականավոր տանկային հրամանատարներից է։ Նրա բրիգադը, որի կազմում
գտնվում էին T-34-երը, 1941 թվականին ամբողջությամբ ջախջախեց Գուդերյանի տանկային շարասյունը
Տուլայի մերձակայքում (հենց այդ ժամանակ գերմանական տանկային զորամիավորումներում համատա
րած վախ տարածվեց T-34-ի հանդեպ, որն անխոցելի էր թվում): Կուրսկի ճակատամարտի ընթացքում
գեներալը ղեկավարում էր 1-ին տանկային բանակը։ Գերմանական թևերի վրա նրա ռազմական մեքենա
ների վճռական հակագրոհները ստիպեցին Մանշթայնին նահանջ սկսել Պրոխորովի խորհրդանշական
ճակատամարտից հետո: Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտին ստեղծվել էր վեց գվարդիա
կան տանկային բանակ՝ 1 ՏԲ — Մ. Ե. Կատուկով, 2 ՏԲ — Ա. Ի. Ռաջիևսկի. 3 ՏԲ — Պ. Ս. Ռիբալկո, 4 ՏԲ —
Դ. Դ. Լելյուշենկո, 5 ՏԲ — Ի. Տ. Շլեմին, 6 ՏԲ — Ա. Գ. Կրավչենկո: (Ծանոթ.՝ հեղ.):
******* «Վագրերի», «հովազների» և «Ֆերդինանդների» միակ արժանի թշնամին 1943 թվականին եղել է մեր՝
աշխարհի ամենահզոր ինքնագնաց ՍԱՈՒ-152-ը (հրանոթը՝ 152 մմ), որը հաջող կրակոցի դեպքում
(իհարկե, ընդունված հեռավորությունից), կարող էր ցանկացած գերմանական տանկից թողնել միայն
թրթուրները: Այն համապատասխանաբար անվանել են «Գազանորս»։