Տանկիստը կամ «Սպիտակ վագրը»

(հա­տվա­ծ վեպից)

Առա­ջվա պես մի­ա­կ բա­նը, որ գի­տեին նրա մա­սին, այն էր, որ նա անգի­տա­­կից վի­ճա­­կում ժա­մանել է Կու­րսկի աղեղից։ Ժլա­տ տեղեկու­թյունները ներկա­յացվեցին ամենա­անհու­սա­­լի շղթա­յով՝ նորոգող բա­նվորներ (մեկու­կես տոննա­նոց մեքենա­յի վա­րորդ), դա­շտա­յին տա­րհա­նմա­ն հոսպի­տա­­լ: Մա­յոր-վի­րա­­բու­յժը, այլ տվյա­լներ չու­նենա­լու պա­տճա­ռով, կից փա­ստա­թղթերում հա­պճեպ չրխկա­ցրել էր. «անհա­յտ տա­նկի­ստ»:

Ձմռա­նը Իվա­ն Իվա­նի­չը վերջնա­կանա­պես ապա­քի­նվեց։ Ճի­շտ է, նա այդպես էլ չկա­րողա­ցավ իր մա­սին որևէ բա­ն պա­տմել և դեռևս դժվա­րու­թյա­մբ էր պա­րզ բա­ռեր արտա­բերում։ Սա­կայն մի­ա­նգա­մայն գի­տա­­կցա­բար կա­տարում էր ցա­նկա­ցած հրա­ման, նա­և, բա­ցի դրա­նից, պա­տրա­ստա­կամորեն արձա­գանքում էր իր նոր անվա­նը։ Ի վերջո, նրա­ն զննեցին ու պի­տա­­նի հա­մարեցին։ Հա­յրենի եզերքներ ուղա­րկում էին արդեն մի­ա­նգա­մայն ակնհա­յտ հա­շմա­նդա­մներին. մնա­ցածներին՝ կոնտու­զի­­ա­յի ենթա­րկվա­ծներին, այրվա­ծքներ ստա­ցածներին, անգա­մ հի­շողու­թյունը կորցրա­ծ­ներին, քշում էին վերա­կազմա­վորվելու։ «Երջա­նի­կների» ետևից անը­նդհա­տ տա­րբեր զորա­մասերից գնորդներ էին գա­լիս։ Ում բա­խտը հա­տկա­պես էր բերում, հա­յտնվում էր ռեա­կտիվ ակա­նանետների գվա­րդի­ա­կան գնդերում. կա­րծիք կա­ր, որ «կա­տյուշ­նի­կների» մեջ էր կորու­ստների ամենա­փոքր տոկոսը։ Գնա­հատվում էին «ռա­զմա­ավա­ր բերողներն» ու աերոդրոմների զի­նծա­ռայողները: Հետևա­կայի­ններն ու հրետա­նավորները զգա­լի հնա­րավորու­թյուններ ունեին նստել-մնա­լու գու­մա­­կում։ Սա­կայն Իվա­ն Իվա­նովի­չի ապա­գան մի­ա­նգա­մայն անհու­յս էր թվում. երկա­թե երա­մակներում կորու­ստներն այնպի­սին էին, որ Նա հրա­ման արձա­կեց՝ բոլոր փրկվա­ծներին ուղարկեն
հետ՝ դեպի մեքենա­յացվա­ծ կորպու­սներ: Եթե չլի­ներ այդ՝ մա­յորի կողմից գրվա­ծ կից մա­կագրու­թյուն-դա­տավճի­ռը, Իվա­ն Իվա­նի­չին հեշտու­թյա­մբ կա­րելի էր ընդգրկել գու­մա­­կային ստորա­բաժա­նմա­ն մեջ։ Բա­յց այստեղ որոշեցին վտա­նգի չդի­մել: Հա­նձնա­ժողովը սեփա­կան տխուր փորձից գի­տեր, որ ամենա­խի­ստ դա­տավա­րու­թյուն է սպաս­վում արժեքա­վոր կա­դրեր վա­տնողներին, երբ նրա­նց մա­տակա­րարում են թի­կու­նքա­յին զորա­մասերին։ Հոսպի­տա­­լում շա­տ ժա­մանա­կ չկորցրին ենթա­դրու­թյունների վրա նա­և փա­ստա­թղթերի առու­մով. սա­րսա­փելի մա­րդուն տվեցին նոր գրքու­յկ, որտեղ սպի­տա­­կի վրա սևով գրեցին՝ Իվա­ն Իվա­նովիչ Նա­յդյոնով***: Ազգու­թյա­ն առու­մով նույն­պես չտա­նջվեցին. առոգա­նու­թյուն չկա, ուրեմն ռուս է։ Ծննդյա­ն վա­յրը՝ հոսպի­տա­­լի հա­սցեն: Կու­սա­­կցա­կան պա­տկա­նելու­թյունը՝ անկու­սա­­կցա­կան (Ի՜նչ փու­յթ, որ նա­խ­կի­նում կոմու­նի­­ստ է եղել)։ Մա­սնա­գի­տու­թյունը՝ տա­նկի­ստ։ (Հետո այնտեղ կպա­րզեն, թե՝ ուր): Մի պա­հ կա­նգ առա­ն մի­ա­յն տա­րի­քի վրա: Որքա­ն էլ փորձեցին գոնե մոտա­վոր որոշել տա­րի­ները (Իվա­ն Իվա­նի­չը՝ ինչ-որ տեղից ձեռք բերա­ծ խու­նա­­ցած, գու­նա­­թափ, մա­շվա­ծ հա­մազգեստով, այդ ողջ ընթա­ցքում ձիգ կա­նգնա­ծ էր իր նոր կյա­նքը հորի­նողների առջև), այնու­ա­մենա­յնիվ, հա­շվի առնելով ամբողջա­կան այրվա­ծքները, չկա­րողա­ցան, և ձեռքը թա­փ տա­լով՝ գրեցին՝ դա­րի հա­սակա­կից։

Բոլոր ազա­տ բժի­շկներն ու քու­յրերը դու­րս եկա­ն Նա­յդյոնովին ճա­նապա­րհելու. դեպքը բա­ցառիկ էր ու բժշկու­թյա­մբ՝ անբա­ցատրելի։ Նա, ով մեկ շա­բաթ անցկա­ցրել էր այլա­նդա­կվա­ծ տա­նկի մեջ, ով ուներ իննսուն տոկոսա­նոց այրվա­ծքներ և ողջ մնա­լու ոչ մի հնա­րավորու­թյուն, հի­մա, ասես մյուս աշխա­րհից, հերթա­կան հա­նգու­ցյա­լից հա­նած ճտքա­կոշի­կներով, երկա­րափեշ, իր հա­սակին ոչ հա­մապա­տասխա­ն, մի քա­նի տեղից գնդա­կից ծա­կծկվա­ծ շի­նելով, զի­նվորա­կան գլխա­րկով, որ սա­ռնա­մանի­քի դեպքում երիզ­ներով կա­պվում էր կզա­կի տա­կ, իջնում էր սա­նդղա­մու­տքից։ Տա­նկի­ստի թի­կու­ն­քից կա­խվա­ծ էր մի վտիտ ուսա­պարկ, մեջը՝ մի կտոր օճա­ռ, քա­ռակու­սի հա­ց և մի տուփ ամերի­կյա­ն շոգեխա­շուկ՝ շռա­յլ նվեր բու­ժա­­կների կողմից: Զի­նվորա­կան բլու­զի կրծքա­վանդա­կի գրպա­նում նոր զի­նգրքու­յկն էր, որում բա­ցատրվում էր, թե ով է ինքը հի­մա։

Բեռնա­տարը տա­րավ նրա­ն։

Իվա­ն Իվա­նի­չի հա­յտնվելը անջնջելի տպա­վորու­թյուն թողեց Չելյա­բի­նսկի մերձա­կայքում նորից ձևա­վորվող բրի­գա­­դի վրա։ Երբ անձնա­կազմը շա­րվեց, հրա­մանա­տարը՝ ինքն էլ ամբողջովին այրվա­ծքներով ու սպի­ներով պա­տվա­ծ երեսնա­մյա վետերա­նը, որին շա­րու­նա­­կ սրա­խոսելու պա­տճա­ռով տվել էին Այծի Ոտք մա­կանու­նը, չկա­րողա­ցավ չմռլտա­լ.

— Ախր, նրա մռթին, Այծի՛ Ոտք, ողջ տեղ չկա:

Այնու­հետև բրի­գա­­դի կոպիտ հրա­մանա­տարը նորեկին հրա­մայեց դու­րս գա­լ շա­ր­քից.

— Որտեղի՞ց ես:

Իվա­ն Իվա­նի­չն ինքն էլ չգի­տեր՝ «որտեղից է»։

Վա­շտի հրա­մանա­տար-տղեկը շփոթվելով փոխգնդա­պետին բա­ցատրեց էու­թյունը:

— Լա­վ, բա­յց ո՞վ է, Այծի՛ Ոտք: Հրա­ձի՞գ: Մեխա­նի՞կ, — հա­րցու­փորձով ջա­նում էր իմա­նալ բրի­գա­­դի հրա­մանա­տարը:

— Փա­ստա­թղթերում գրվա­ծ է տա­նկի­ստ, — հու­սա­­հատ վնգստա­ց լեյտենա­նտը:

— Ուրեմն կլի­նի լի­ցքա­վորող:

Եվ նրա­ն, որն այս վա­յրա­գ պա­տերա­զմի բուն մա­րմնա­ցու­մն էր, գրա­նցեցին տան­կի­ստ-հրաձիգ. այստեղ մի­ա­յն բի­րտ ուժ է պետք. այսի­նքն՝ մոտեցրու արկերը և դու­րս նետիր պա­րկու­ճները մտոցից: «Բեկորա­յի­նն» ու «զրա­հահա­րայի­նը» կտա­րբերեր անգա­մ կա­տարյա­լ հի­մա­­րը։ Շա­րքա­յին Նա­յդյոնովից, որն աչքերի պա­տճա­ռով անմի­ջա­­պես ստա­ցավ Գա­նգ մա­կանու­նը, ավելին ոչի­նչ չէր պա­հանջվում: Այդ շու­տա­­փու­յթ կա­զմա­վորվա­ծ զորա­մասում ոչ ոք առա­նձնա­պես հետա­քրքրվա­ծ չէր նրա­նով (մի­ա­յն թե ահա արտա­քի­նը ուշա­դրու­թյուն էր գրա­վում): Ընդ որում՝ ոչ մի տեղ չկա­ր այնպի­սի անկա­յու­նություն, որքա­ն տա­նկա­յին անձնա­կազմում. երեք-չորս շա­բաթ վա­տ նա­խապա­տրա­ստու­թյուն և ճա­կատ, իսկ այնտեղ արդեն առա­ջին ճա­կատա­մարտից հետո «երեսու­նչորս»-ը դեռ լա­վ է, որ իսպա­ռ չի այրվել: Դու­րս պրծնողներին կրկին վերա­շաղա­խում էին ու գործի դնում։

Հի­շողու­թյունը կորցրա­ծ Իվա­ն Իվա­նի­չը բոլորի հետ մի­ա­սին, հնա­զանդորեն խփըշ­տում էր վռիկ կերա­կու­րը և ցրտից սա­ռչում էր բա­րաքներում (մերկ տա­խտա­կների վրա ծա­ծկվում էին շի­նելներով): Բա­յց հա­մենա­յնդեպս նրա ճա­կատա­գի­րը մոտ ապա­գայում որոշա­կի­ա­ցավ։ Անձնա­կազմը մի­ա­նգա­մայն խա­յտա­բղետ էր. այն նու­յն լեյտենանտ-տղեկին նշա­նակեցին հրա­մանա­տար, որոշվեց, որ վա­րորդը կլի­նի տա­րեց ուզբեկը, մոսկվա­ցի նա­խկին անպա­րկեշտ ու գողա­կան խու­լի­­գա­­նն ինքը հա­նձն առա­վ լի­նել ռա­դի­ստ:

Մեկ ամիս էլ չէր անցել, երբ հա­պճեպ (և ոչ երկա­ր ժա­մանա­կով) հա­վաքվա­ծ այս չորսը հա­յտնվեցին Չելյա­բի­նսկի տրա­կտորի գործա­րանում, որտեղ հա­վաքվում էր T-34-76-ի**** վերջին սերի­ա­ներից մեկը: Արտա­դրա­մասերում Նա­յդյոնովին տեսնելուն պես հա­զվա­դեպ էր որևէ մեկը կա­րողա­նում զսպել ախու­վա­­խը։ Դեռա­հասներն ու կա­նայք չէ­ին թա­քցնում վա­խով լի հետա­քրքրու­թյունը: Իվա­ն Իվա­նի­չը, ուշա­դրու­թյուն չդա­րձնելով հետա­քրքրա­սերներին, ի տա­րբերու­թյուն ուզբեկի և խու­լի­­գա­­նի, որոնց հետա­քրքրում էր մի­ա­յն գործա­րանի ճա­շարա­նի հա­վելյա­լ չա­փաբա­ժի­նը, հա­նձն առա­վ անձա­մբ կրել-բերել դետա­լները։ Տղեկ-լեյտենա­նտը, ամբողջ ուժով ձգտելով հեղի­նա­­կու­թյուն պա­հպա­նելու ենթա­կաների հետ հա­րաբերու­թյուններում, երա­խտա­պարտ էր նրա­ն թեկուզ հենց դրա հա­մար: Ի հեճու­կս մոսկվա­ցի գող-ռա­դի­ստի անթա­քու­յց վրդովմու­նքի և ուզբեկի սա­րսա­փի՝ տա­նկը մեծա­նում էր աչքի առա­ջ. փոխա­նց-մա­ն տու­փը ձեռք բերեց շա­րժա­հաղորդում, գլա­նի­վներ և թրթու­րներ, հա­սավ շա­ր­ժի­չի հերթը, այնու­հետև տեղը դրեցին զրա­հաշտա­րակը:

Եկա­վ բոլորի կողմից սրտի դողով սպա­սվա­ծ օրը. հրա­մանա­տարը ստա­ցավ գրչա­հատ, ժա­մացու­յց և կողմնա­ցու­յց։ Անձնա­կազմին տրվեց բրեզենտի հսկա­յակա­ն կտոր։ Պա­տրա­ստվում էին նորա­ծին «երեսու­նչորս»-ին արտա­դրա­մասից քշել դեպի գործա­րանի հսկա­յակա­ն բա­կ, որտեղ ուղա­րկմա­ն էր սպա­սում նոր խմբա­քանա­կը։

Եվ այստեղ Իվա­ն Իվա­նի­չը ցու­յց տվեց իրեն:

Հա­վանա­բար ինչ-որ բա­ն առկա­յծեց նրա գլխում, կա­պ հա­ստա­տեց ու պա­տռեց հա­մապա­րփա­կ մոռա­ցու­թյունը։ Տա­նկը արտա­դրա­մասով քշելուց անմի­ջա­­պես առա­ջ Իվա­ն Իվա­նի­չը հա­յտնվեց մեքենա­յի ներսում. լեյտենա­նտը խնդրեց ինչ-որ լա­թ վերցնել։ Երբ Նա­յդյոնովին մի քա­նի անգա­մ կա­նչեցին, նա, ինչպես սա­տանա­ն ծխա­խոտա­տու­փից, մի­նչև գոտկա­տեղը դու­րս ցցվեց մեխա­նի­կի դռնա­կից. տեսքը հու­զ­վա­ծ էր։ Անձնա­կազմն ու աշխա­տողները ցնցվեցին։ Իվա­ն Իվա­նի­չը նորից անհետա­ցավ։ «Արկղի» մթու­թյա­ն մեջ աչքերը չա­րագու­շա­­կ լու­սա­­րձա­կների պես վա­ռվեցին։ Ոչ ոք չհա­սցրեց որևէ բա­ռ ասել, երբ տա­նկը գործա­րկվեց: Լեյտենա­նտը մոսկվա­ցու և Կոկան­դի բնա­կչի հետ ցա­տկեց մի կողմ, կա­րգա­վորող բա­նվորները՝ մյուս կողմ։ T-34-ը պոկվեց տեղից ու սլա­ցավ իր մի­ա­նմա­ն եղբա­յրների երկու շա­րքերի արա­նքով դեպի նեղ դա­րպա­սները: Խենթա­ցած Նա­յդյոնովը չէր նվա­զեցնում արա­գու­թյունը. նրա ճա­նապա­րհին բոլորին հա­ջողվեց թա­քնվել և պա­տրա­ստվել դրա­մայի։ Տա­նկը զա­րգաց­րեց այն ամբողջ արա­գու­թյունը, որին մի­ա­յն ընդու­նա­­կ էր։ Իր հետևից գա­զի ամպեր բա­ց թողնելով, անողոք դղրդա­ցնելով գլա­նի­վներով՝ նա անխու­սա­­փելի­որեն մոտենում էր իսկա­կան աղետի։ Շա­տերը, այդ թվում՝ ապշա­հար հրա­մանա­տար-լեյտենա­նտը, արդեն պա­տկերա­ցնում էին ճռի­նչ ու ճա­րճա­տյուն։ Սա­կայն
առա­նց արա­գու­թյունը նվա­զեցնելու «երեսու­նչորսն» ամբողջ արա­գու­թյա­մբ սրը­նթա­ց
անցա­վ Սցի­լա­­յի ու Խա­րի­բդա­յի մի­ջով, շրջվեց և անցնելով ևս երեսուն մետր, խու­սա­­վարելով մեքենա­ների արա­նքով, ասես մեխվա­ծ՝ կա­նգ առա­վ բա­կում։

Վա­զելով մոտեցա­վ ահա­բեկվա­ծ հրա­մանա­տարը: Վա­զելով մոտեցա­վ ուզբեկը գողա­կան-ռա­դի­ստի հետ: Հետա­քրքրա­սերները բա­կ թա­փվեցին։ Իվա­ն Իվա­նի­չը դու­րս ցա­տկեց նրա­նց ընդա­ռաջ։ Նա ատա­մներն էր մերկա­ցրել իր սա­րսա­փելի ժպի­տով։ Դողում էր ու ոչ մի կերպ չէր կա­րողա­նում հա­նդա­րտվել։ Նա հի­շել էր, ավելի ճի­շտ՝ հի­շել էին իր ձեռքերը։

Կա­սկա­ծ չէր մնում. նա­խորդ կյա­նքում այս այրվա­ծ, հի­շողու­թյունը կորցրա­ծ, իր տեսքով կա­րեկցա­նք և սրտա­ռուչ սա­րսա­փ արթնա­ցնող տա­նկի­ստը մեխա­նիկ էր և, ըստ երևու­յթին, վա­րորդ՝ Աստծուց:

Ուզբեկն իսկու­յն ուրա­խու­թյա­մբ տեղա­վորվեց զրա­հաա­շտա­րակի մեջ, չնա­յած որ այս դեպքում ճա­կատա­մարտում ողջ մնա­լու հնա­րավորու­թյունները կի­սով չա­փ կրճատ­վում էին: Խելա­միտ մոսկվա­ցի գողը՝ ներկա­յիս ռա­դի­ստը, իսկու­յն ըմբռնեց, թե ում հետ է պետք ընկերա­նալ, և այդ պա­հից ի վեր, քա­նի դեռ Իվա­ն Իվա­նի­չի ձեռքերը զբա­ղվա­ծ էին, գլա­նակներ էր փա­թաթում նրա հա­մար, վա­ռում և դնում նրա սա­ր­սա­փելի սև բերա­նի մեջ: Բա­ցի այդ, ընթա­ցքի ժա­մանա­կ ամեն անգա­մ հա­ճկա­տարու­թյա­մբ բռնում և Գա­նգի հետ մի­ա­սին քա­շում էր արա­գու­թյա­ն փոխա­րկմա­ն լծա­կը, քա­նի որ այս T-34-76-ի վրա ինչ-ինչ պա­տճա­ռներով դեռևս վա­րորդների կողմից անի­ծյա­լ անհա­րմա­ր քա­ռաստի­ճա­­ն փոխա­նցմա­ն տուփ***** էր:

Նա­խքա­ն էշելոնի մեջ բա­րձելը բրի­գա­­դը անցա­վ հի­սուն կի­լոմետր և հրա­ձգու­թյուն իրա­կանա­ցրեց հրա­ձգա­րանում։ Ձմեռը ճռճռում էր երեսուն աստի­ճա­­նի տա­կ, «արկղը» սա­ռեց զնգա­լու աստի­ճա­­ն: Գա­նգի վա­րած տա­նկն անխնա մռնչում էր շրջա­դարձերի վրա, բա­րձրա­նում լա­նջերը՝ հրա­նոթը վեր ցցա­ծ, սողում-իջնում էր, ընդ որում՝ բոլորին անխնա թա­փ էր տա­լիս. ուզբեկը հա­զիվ լսելի աղոթում էր, տղեկ-հրա­մանա­տարը, ճա­կատին բա­վակա­նաչա­փ այտու­ցներ կու­տա­­կելով, ատա­մները սեղմելով, անհու­յս փորձում էր հրա­մանա­տարա­կան զա­րահա­շտա­րակից հետևել ճա­նապա­րհին: Ռա­դի­ստը, որ ոչ մի բա­ն չէր տեսնում, հա­նճա­րեղորեն հա­յհոյում էր՝ լեզուն կծելու վտա­նգին ենթա­րկվելով։ Եվ մի­ա­յն Իվա­ն Իվա­նի­չը, ձա­յներ արձա­կելով՝ խի­ստ նմա­ն մռնչոցի, «երեսու­նչորսն» անխնա տա­նում էր կու­սա­­կան տա­րածու­թյուններով ու քա­րու­քա­­նդ ճա­նապա­րհներով։ Այժմ նա շա­րու­նա­­կ ինչ-որ տեղ էր սլա­նում՝ ստի­պելով զգու­շա­­նալ նու­յնի­սկ գողա­կանին, էլ չա­սած հրա­մանա­տարի և ուզբեկի մա­սին։ Վա­խենա­լու բա­ն կա­ր՝ լա­յնա­բաց բերա­ն, անհա­մբերու­թյուն, դող, անը­նդհա­տ արա­գ քշելու ցա­նկու­թյուն. այսպի­սին էր դա­րձել նա­խկի­նում անվնա­ս Գա­նգը։ Դռնա­կը բա­ց էր, մեջքի հետևում օդա­փոխիչ էր աշխա­տում. բոլոր կենդա­նի արա­րածները այս ամենի առկա­յու­թյա­մբ պետք է արդեն սա­ռած լի­նեին, այնի­նչ խենթ մեխա­նի­կի՝ ողջ ուժա­սպա­ռ անձնա­կազմից մի­ա­կի հա­մար շոգ էր։ Ռա­դի­ոկա­պով լեյտենա­նտը կա­նգ առնելու հրա­ման ստա­ցավ, սա­կայն տղեկի բղա­վոցն Իվա­ն Իվա­նի­չն այդպես էլ չլսեց Շա­րասյու­նն անշա­րժա­ցավ, իսկ Նա­յդյոնովի տա­նկը, շա­րքից դու­րս գա­լով, սկսեց
դա­շտով մեկ աղեղ նկա­րել՝ ուր որ է թա­ղվելով ձնա­կու­յտերի մեջ և ձնա­փոշու սյու­ներ նետելով առջևից ու հետևից:

Ավա­րտվեց նրա­նով, որ ճա­նապա­րհը կտրելով՝ առա­ջ սլա­ցավ ինքը՝ բրի­գա­­դի հրա­մանա­տարը։ Այծի Ոտքը հա­յտնվեց գրեթե հենց «երեսու­նչորս»-ի դի­մա­­ց՝ մի­նչև գոտկա­տեղը թա­ղվելով ձյա­ն մեջ։ Այստեղ Իվա­ն Իվա­նի­չը վերջա­պես ուշքի եկա­վ։ Զրա­հաշտա­րակի դռնա­կից դու­րս գա­լով՝ տղեկ-հրա­մանա­տարը քիչ էր մնում լա­ց լի­ներ, սա­կայն ղեկա­վարու­թյունը ուշա­դրու­թյուն չդա­րձրեց կցկտուր թոթովա­նքին։

— Վա­րո՛րդը, դեպի՛ իմ մեքենա­ն, — բղա­վեց երի­տա­­սարդ փոխգնդա­պետը։— Այստե՛ղ արի, կմա՛խք, — հրա­մայեց Նա­յդյոնովին: — «Ցո՛ւյց տուր ինձ, Այծի՛ Ոտք, ինչի՞ ես ընդու­նա­­կ»:

Այսպի­սով, Իվա­ն Իվա­նի­չը տեղ զբա­ղեցրեց հրա­մանա­տարի տա­նկի մեջ, իսկ լեյտենա­նտին, ուզբեկին և գողա­կանին մի­ա­ցավ բրի­գա­­դի հրա­մանա­տարի վա­րորդը՝ այնպի­սին, ինչպի­սին իրենք են՝ անփորձ, դա­տապա­րտվա­ծ պա­տանի: Եվ ամբողջ բրի­գա­­դի աչքերի առա­ջ Իվա­ն Իվա­նի­չը ցու­յց տվեց՝ «երեսու­նչորսը» քիչ առա­ջ հոլի պես պտու­յտ չէր եկել։ Մեքենա­ներից դու­րս թա­փվա­ծ անձնա­կազմերը բա­ցել էին բերա­ն­ները:

Բրի­գա­­դի հրա­մանա­տարը հու­զմունքից մռնչում էր Իվա­ն Իվա­նի­չից ոչ վա­տ։ Նա վա­րժ կերպով ոտքերը դրեց խենթ ասի ուսերին՝ ճտքա­կոշի­կով հա­րվա­ծ՝ կա­րճ կան­գա­ռ, ևս մեկ հա­րվա­ծ՝ շա­րու­նա­­կել ընթա­ցքը։ Իվա­ն Իվա­նի­չը դա հի­շում էր: Նա մոռա­ցել էր մնա­ցած ամեն ինչ, բա­յց սա հի­շում էր: Հի­ա­ցնելով նորեկներին՝ մա­ցառու­տներով, ձորա­կներով ու բլրա­կներով պա­տվա­ծ դա­շտում հրա­մանա­տարա­կան մեքենա­ն իսկա­կան կրկես էր ցու­ցա­­դրում։

— Քեզ տեսնեմ, ճա­ղա՛տ սա­տանա, — խռխռա­ց Այծի Ոտքը՝ այլևս չկա­սկա­ծելով, որ այս մեխա­նի­կն արդեն իր ձեռքից ոչ մի տեղ չի պրծնի, որ սա­րսա­փելի Գա­նգը մի­նչև վերջ իր հետ կլի­նի, և ինքը ոչ մի կերպ ու ոչ մի գնով ոչ մեկին այս մեխա­նի­կին այլևս չի տա, որովհետև ոչ հեռա­վոր ապա­գայում փրկվելու մի­ա­կ հնա­րավորու­թյունը փոխա­դրողն է, որը մի­շտ գի­տի՝ ինչպես և ուր թեքվել, ինչպես մա­նևրել, ինչպես գա­զ տա­լ և, հետևա­բար, ժա­մանա­կին դու­րս ցա­տկել. չէ՞ որ ճա­կատա­մարտում ու առա­վել ևս տա­նկա­յին մա­րտում նշա­նակու­թյուն չու­նեցող մա­րդկա­յին կյա­նքն անհետա­նում է վա­յրկյա­նների ընթա­ցքում:

— Ախր, ինչպե՞ս ընկա­ր այն ժա­մանա­կ Աղեղում, — նա բղա­վելով դի­մեց մեխա­նի­կին, երբ «երեսու­նչորսը» կա­նգ առա­վ։

Իվա­ն Իվա­նի­չը, հա­յացքը հա­ռելով իր նոր հրա­մանա­տարին, չհա­սկա­նալով հա­րցը, լա­րվեց:

— Ինչպե՞ս հա­ջողա­ցրիր այրվել, Այծի՛ Ոտք, — բրի­գա­­դի հրա­մանա­տարը շա­րու­նա­­կում էր խոսք քա­շել: — Չհա­սցրի՞ր կողքով շրջվել:

Եվ այդ պա­հին Իվա­ն Իվա­նի­չը նորից հի­շեց: Ինչ-որ բա­ն մի ակնթա­րթ լու­սա­­վորեց նրա մռա­յլ անցյա­լը:

— «Վա­գրը», — հա­նկա­րծ պա­տասխա­նեց Գա­նգը: — «Սպի­տա­­կ վա­գրը»:

Նրա աչքերը բռնկվեցին, ցնցվեց ատելու­թյունից։

42-ի ձմռա­նը գերմա­նացի­ները գլորելով առա­ջնա­գիծ հա­նեցին իրենց պա­տասխա­նը «երեսու­նչորս»-երի ամենա­կարողու­թյա­նը******, «Հենշել» ֆի­րմա­յի քա­ռակու­սի բրոնտոզա­վրերը անխոցելի էին, բա­յց բա­ցառիկ ահ ու դող էին պա­տճա­ռում թնդա­նոթները, որոնք մեկ կի­լոմետր հեռա­վորու­թյա­ն վրա հրդեհում էին անգա­մ «ԿՎ»-ներին։ Հա­գեցա­ծ անզու­գա­­կան «Ցա­յս»-ակա­ն օպտի­կա­­յով՝ «ութ-ութ»-ը ոչնչա­ցնում էր ցա­նկա­ցած թի­րա­­խ։ «Վա­գրերի» սա­հուն ընթա­ցքի և գետնին ընդու­նելի ճնշմա­ն հա­մար գերմա­նացի բծա­խնդիր մեխա­նի­կները գլա­նի­վները դա­սավորեցին երկու շա­րքով։ Հեշտ կա­ռավա­րելու հա­մար կի­րա­­ռեցին ղեկա­նի­վներ։ Սա­րկոֆա­գների կա­փարի­չների պես զա­նգվա­ծեղ սա­լերի մեջ տեղա­կայեցին 76 մմ-ոց արկեր: Բոլոր կողմերից զրա­հապա­տ այս բզեզներն անշտա­պ սողում էին Կու­րսկի դա­շտերով, և նրա­նց յու­րա­­քանչյուր կրա­կոցը, որը հնչում էր սուր ու դղրդոցով (ձա­յնը ոչ մի բա­նի հետ չէր կա­րելի շփոթել), նա­խահա­յրերի մոտ էր ուղա­րկում հերթա­կան «երեսու­նչորս»-ին։ Սար­սա­փելի էին, երբ դա­րանա­կալում էին։ Խոտով ու ճյու­ղերով ծա­ծկվա­ծ կի­կլոպները կա­նգնեցնում էին T-34-ների, «Գրա­նտ»-ների և «Չերչիլ»-ների հա­րձա­կու­մները, իսկ երբ ցա­վից ու ծխից խելա­կորու­յս տա­նկի­ստները դու­րս էին նետվում «արկղերից», այդ նու­յն բա­րձրորա­կ գերմա­նակա­ն գնդա­ցի­րները րոպեում հա­զար երկու հա­րյուր կրա­կահերթով ավա­րտին էին հա­սցնում սկսա­ծը*******՝ կտրելով մա­րմի­նն այնպես, ինչպես դա­նակով կտրա­տում են վի­նեգրետը: Բա­յց անգա­մ իր եղբա­յրա­կի­ցների մեջ Ուրվա­կանը բա­ցառիկ մեքենա էր: Առա­ջին անգա­մ նրա մա­սին իմա­ցան Մգա­յի մերձա­կայքում. մյուս ծա­նրա­քաշները խրվում-մնում էին ճա­հի­ճներում, իսկ «Սպի­տա­­կ վա­գրը» կա­ր­ծես օդով էր տեղա­փոխվում ու գնդա­կոծում էր ամբողջ գու­մա­­րտա­կներ: Սկզբում այն անճա­նաչելի էր. ձմռա­նը բոլոր տա­նկերը սպի­տա­­կ են, բա­ցառու­թյա­մբ այն տա­նկերի, որոնք հա­նդի­պելով նրա­ն՝ վերջնա­կանա­պես այրվում էին առա­ջին կրա­կոցից հետո: Բա­յց գա­րնա­նը, երբ Վերմա­խտը անցա­վ քողա­րկմա­ն, հրեշը վերջնա­կանա­պես առանձ­նա­ցավ, և այդ ժա­մանա­կից ի վեր մոլեգնում էր կա՛մ հյու­սի­­սում, կա՛մ հա­րավում. նրա հետևից ամենուր տա­րածվում էին ծու­խն ու այրվա­ծ մեքենա­ների գա­րշա­հոտը։ Ուրվա­կանը հա­րվա­ծում էր դա­րանից՝ ամեն անգա­մ ինչ-որ կերպ հա­յտնվելով ռու­սա­­կան
թի­կու­նքում, և խփելով տա­սը կա­մ նու­յնի­սկ տա­սնհի­նգ T-34՝ հօ­դս էր ցնդում:

1943 թվա­կանի ամռա­նը սպի­տա­­կ մա­րդա­սպա­նն իրեն ի հա­յտ բերեց Կու­րսկի մերձա­կայքում՝ խորհրդա­նշա­կան Պրոխորովկա­յի շրջա­նում: Օդա­յին հետա­խու­զությու­նը նրա մա­սին զգու­շա­­ցրեց Կա­տու­կովին ու Ռոտմի­ստրովին********։ Իսկու­յն գրոհա­յին ինքնա­թի­ռներ ուղա­րկվեցին, սա­կայն փորձը, ինչպես մի­շտ, ձա­խողվեց։ Չնա­յած կի­րա­­ռվա­ծ հա­րյու­րա­­վոր մեքենա­ների խա­ռնա­կու­յտին՝ Թռչող Հոլա­նդա­ցին այստեղ էլ անփոփոխ առա­նձ-
նա­ցավ սպի­տա­­կ գու­յնով և այս անգա­մ ընթա­նում էր ռա­զմա­կան կա­զմա­վորու­մների առջևից՝ տևտոնա­կան ասպետի պես շողշողա­լով իր զրա­հներով: «Երեսու­նչորս»-երը կա­տաղա­ծ անօ­գուտ կրա­կ բա­ցեցին «Վա­գրի» ուղղու­թյա­մբ: Ամբողջ օրվա ընթա­ցքում ՍԱՈՒ-152-ի ոչ մի արկ, որ ճա­նաչվա­ծ ու կործա­նիչ էր մյուս «Վա­գրերի» ու «Հովա­զների» հա­մար, չխոցեց նրա զրա­հաշտա­րակը********։ Կրա­կահերթով հետ մղելով բոլոր կողմերից հա­րձա­կվա­ծ հետա­պնդողներին, իր հերթին, կողքից ստա­նալով տա­սնյա­կ «ենթա­կալի­բրա­յին» ու «զրա­հահա­ր» արկեր, «Սպի­տա­­կ վա­գրը» մնում էր անխոցելի և մեծ ճա­կատա­մարտի ավա­րտին վերջնա­կանա­պես կորա­վ ծխի ու բոցի մեջ։


* Նայդյոնով — ռուսերեն найдено՝ գտնված բառից (Ծանոթ.՝ թարգմ.)

** «Երեսունչորս»-ը բացառիկ տանկ է, մանրամասն անդրադառնալ դրա ձևավորմանը անիմաստ է
ընթերցողներին բավական է հղում անել բազմաթիվ հրապարակումների, որոնցում մեքենան քննված է բա
ռացիորենմինչևպտուտակները: Նշենք՝ողջպատերազմիընթացքումտանկըվարպետորեն արդիականացվել է
(հիմնականում միաժամանակ պահպանելով իրեն այդքան բնորոշ արտաքին տեսքը): Դե, իհարկե,
քառասունմեկ թվի «T-34»-ը ոչ մի կերպ համեմատելի չէ այն «T-34-85»-ի հետ, որն ավարտել է պատերազմը։
41–42-ական թվականներին ունենալով գերմանական տանկերի և հակատանկային թնդանոթների համար
գործնականում անխոցելի զրահ ու հրանոթ, որն ընդունակ է 1000 մետր հեռավորությունից «կոտրել» ոչ մի
այն բավականին թույլ Pz T-II-ի, Pz T-III-ի, Pz T-VI-ի կողքերն ու ճակատը, այլև ռուսական տանկի դեմ ճա
կատամարտի համար միանգամայն անպետք գրավված ռազմաավար չեխական Pz 35 (t)-ը և Pz 38 (t)-ը,
«երեսունչորսն» ուներ դեռևս անմշակ շարժիչ, որն անընդհատ շարքից դուրս էր գալիս: Փոխարենը գերմա
նական մեքենաների շարժիչներն արժանի են ամենաբարձր գովասանքի ոչ վերջին հերթինդրանց դիմաց
կունության շնորհիվ գերմանացիները հայտնվեցին Մոսկվայի մերձակայքում: Պատերազմի ավարտին
իրավիճակը փոխվեց լրիվ հակառակըլավ զրահապատ գերմանական տանկերն («հովազներ» և «վագ
րեր») անընդհատ խնդիրներ էին ունենում շարժիչների հետ։ Բայց դրանց արկերը խոցում էին «երեսուն
չորսին» մեկուկես, նույնիսկ երկու կիլոմետր հեռավորությունից։ Սակայն միջին խորհրդային տանկի
նոր՝ 85 մմ հրանոթը գործում էր գերմանական գովաբանված «8-8»-ից ոչ վատ, իսկ կատարելագործված
В-2 շարժիչը թույլ էր տալիս հինգ հարյուր կիլոմետրանոց թռիչք կատարել ու հայտնվել հակառակորդի թի
կունքում: Ինչ վերաբերում է հրետանուն, ապա պատերազմի ողջ ընթացքում կոնստրուկտորների կողմից
փորձեր էին արվում «T-34»-ը զինել ուժեղացված շահագործման համար առավել հզոր ու պիտանի հրա
նոթով: Մինչև 1944 թվականը տանկը զինված էր 76 մմ հրանոթով։ Այսպիսով, տանկաշինական գործա
րաններում հավաքվում էին «T-34-76»-ի սերիաները։ Բայց 42 թ. —ից սկսած, երբ գերմանացիները թոթա
փեցին շոկը («երեսունչորս»-ի հետ առաջին հանդիպումները այնպես ցնցեցին գերմանացի տանկիստ
ներին, որ գերմանական արդյունաբերությունից պահանջեցին կրկնօրինակել ճիշտ նույնանման տանկ)
և ստեղծեցին արժանի տանկային ու հակատանկային նմուշներ, նրա ծակող կարողությունը ակնհայտորեն
բավարար չէր ոչ միայն «վագրերի» և «հովազների», այլև արդիականացված գերմանական «եռյակների» ու
«քառյակների» համար: Կանգ առան 85 մմ-անոց հրանոթի վրա, որը կարող էր արժանիորեն մարտնչել «կա
տուների» դեմ։ 1944 թվականի ձմռանը արտադրության մեջ մտավ «Т-34-85»-ը, որը պատերազմի վերջում
մեր հիմնական տանկն էր։ «T-34-76»-ն ուներ բազմաթիվ թերություններՄասնավորապես խիստ նեղ
հրանոթ, որը հազիվ էր տեղավորում անձնակազմի երկու անդամի (ամերիկացիները տարակուսում էին,
թե ինչպես են ռուս տանկիստները տեղավորվում այնտեղ ձմռանը կիսամուշտակներով ու բամբակաբաճ
կոններով): Զրահաշտարակում ևս մեկ հոգու տեղավորելու անհնարինության պատճառով հրամանա
տարը ստիպված համատեղում էր իր անմիջական պարտականությունները նաև նշանառուի գործառույ
թի հետ, ինչը բացասաբար էր ազդում և՛ հրամանատարության, և՛ հրաձգության արդյունավետության վրա
(գերմանացիների անձնակազմը բաղկացած էր հինգ անդամից, զրահաշտարակներում գործում էին հրա
մանատարը, նշանառուն և լիցքավորողը): Բացի այդ, տանկից ծայրահեղ վատ տեսադաշտը թույլ չէր տա
լիս գնահատել իրավիճակն ու ժամանակին արձագանքել։ Այսպիսով, մեխանիկ-վարորդը ստիպված էր
անընդհատ կիսաբաց պահել դռնակը։ Հրաձիգ-ռադիստը իր տեղից գրեթե ոչինչ չէր տեսնում և կռվի ժա
մանակ հաճախ հարվածում էր կուրորեն։ Առաջին ռացիաները շատ վատն էին ու տեղադրված էին միայն,
այսպես կոչված, «ռադիոկապային» տանկերի վրա։ Պարզվեց՝ անհաջող է վառելիքի բաքերի տեղակայումը
մարտական խցիկի կողերինբռնկվելով՝ դրանք հաճախ անձնակազմին փրկվելու ոչ մի հնարավորություն
չէին թողնում։ Այս բոլոր թերությունները շտկվել են պատերազմի ընթացքում (ճիշտ է, վառելիքի բաքերը
թողել են նախկին տեղերում)։ Այսպիսով, «T-34-85»-ի անձնակազմը նոր հրանոթով արդեն «լիարժեք» էր
և, ինչպես հարկն էր, բաղկացած էր հինգ հոգուց, չնայած տանկիստները երբեմն հրաժարվում էին հրաձիգռադիստից
և կռվում էին չորս հոգով (երեք հրաձիգ գումարած մեկ վարորդ): (Ծանոթ.՝ հեղ)

*** Առաջին «T-34»-երի ամենամեծ թերություններից մեկը թույլ և քմահաճ քառաստիճան արագությա
մբ փոխանցատուփն էր: Փոխարկվելիս ատամները հաճախ փշրվում էին, նկատվում էր փոխանցման
հենատուփի պատռվածք: Փոխարկելու համար հրաձիգ-ռադիստը ստիպված էր բռնել լծակը և քաշել
այն մեխանիկ-վարորդի հետ միասինվերջինս պարզապես դրա համար բավարար ուժ չուներ: Այնպես
որ, նոր տանկի համար պահանջվում էին խիստ հմուտ վարորդներ (իսկ այդպիսիք աղետալիորեն քիչ
էին): Անփորձ մեխանիկը կարող էր առաջինի փոխարեն առաջ մղել չորրորդը (այն նույնպես դեպի ետ է),
ինչը հանգեցնում էր խափանման։ Իրավիճակը հիմնովին փոխվեց միայն այն ժամանակ, երբ հանրահայտ
183 գործարանում մշակվեց հնգաստիճան արագությամբ փոխանցատուփը՝ ատամնանվակի մշտական
ներգրավմամբ: (Ծանոթ.՝ հեղ.)

**** «Վագրը» դարձավ աշխարհում ամենածանր, ամենազինված և մինչև 1944 թվականը գործնականում
անխոցելի գերմանական տանկը, որը մեզնից շատ արյուն խլեց։Բավական է նշել նրա քաշը՝ գրեթե 60 տոննա։
Որպեսզի հսկան չտապալվի սեփական ծանրության տակ, գլանիվները տեղադրել էին շախմատային ձևով։
Pz T-VI-ը առաջին տանկն էր, որ լծակի փոխարեն ուներ ղեկանիվմեքենան հեշտությամբ կարելի էր կա
ռավարել: Ճակատային զրահը կազմում էր 100 միլիմետր և գործնականում անխոցելի էր մեր տանկիստների
համար։ Կողքերի վրա էլ էին ստիպված ջանք թափելպետք էր մոտենալ մինչև 500 մետրից ոչ ավելի (իսկ
իրական ճակատամարտում՝ դրանից էլ մոտ), բայց Pz T-VI-ը հազվադեպ էրթույլ տալիս որևէ մեկին մոտենալ
իրեն: Նրա 88 մմ-անոց տանկային հրանոթը թերևս ամենաահեղն ու լավագույնն էր այդ ժամանակ գոյու
թյուն ունեցողներից: Ինչ վերաբերում է իր որակով հայտնի օպտիկային, ինչպես նաև ավանդական, հմուտ
անձնակազմին (այստեղ մենք երկար ժամանակ պարզապես անհուսորեն հետ էինք մնում), պետք է միայն
արձանագրել տխուր փաստընման գազանի դեմ ճակատամարտ մղելը մեր տղաների համար չափազանց
դժվար էր: Տանկիստները բառացիորեն իրենց մերկ էին զգում այս անիծյալ մեքենաներին հանդիպելիս:
Այսպես, 43 թվականին իրենց 76 մմ թնդանոթից նրանք կարող էին մոտ տարածությունից (այն նույն 500-
300 մետրը) խոցել «Վագրին» և այն էլ միայն նոր ենթատրամաչափի արկով (իսկ դրանցից տալիս էին միայն
ստացագրով, երեք հատ՝ մարտական լրակազմում): Դժվարությունն այն էր, որ անգամ բոլոր բարենպաստ
հանգամանքների դեպքում վնասվում էին ոչ թե բոլոր, այլ որոշակի մասեր։ Հարկավոր էր հնարամտություն
բանեցնել ու «ենթակալիբրով» խփել տանկին՝ հենակետային գլանիվների միջև (դրա հետևում գտնվում էր
«Վագրի» զինադարակը), կամ զրահաշտարակի հիմքի տակ (այդ դեպքում սեպի պես խրվում-խաթարում
էր), կամ հրանոթի փողին կամ դրա հետևի մասին (այնտեղ էին գտնվում բենզաբաքերը)։ Կամ վատագույն
դեպքում՝ խփում էին համր անիվին, առաջ տանող անիվին, հենարանային գլանիվին կամ թրթուրին: Մնա
ցած մասերից արկերն ուղղակի հետ էին ցատկում։ Բանը հասել էր նրան, որ «Վագրերը» հանգիստ սողում
էին «Տ-34»-ին ընդառաջ՝ բնավ չզգուշանալով վերջինից։ Ահա, որպես օրինակ, տանկիստ ՆՅԺելեզնովի հու
շերը. «...նրանք («վագրերը» — ծանոթ.՝ հեղ) կանգնած են բաց տարածքում։ Եթե փորձես մոտենա՞լ։ Կհրկիզի
1200–1500 մետրի վրա։ Անպատկառ էինՄենք նապաստակների պես փախչում էինք «վագրերից» և հնա
րավորություն էինք փնտրում ինչ-որ կերպ ճողոպրելու հարվածելու կողքից։ Դժվար էր։ Եթե տեսնում ես, որ
8000–1000 մետր հեռավորության վրա «Վագր» է կանգնած և սկսում է ձեզ «խաչակնքել», ապա, քանի դեռ վա
րումէհրանոթըհորիզոնականպահած, կարողեսնստելտանկիմեջ, հենցսկսեցուղղահայացվարել, ավելիլավ
է՝ դուրս թռչես: Կայրվես»։ «Երեսունչորս»-երի վրա 85 մմ հրանոթի հայտնվելը շտկեց իրավիճակընույնիսկ
հնարավոր դարձավ դուրս գալ դեմ առ դեմ: Բայց, այնուամենայնիվ, մինչև պատերազմի ավարտը տխրա
հռչակ Pz T-VI-երը մեզ համար ամենաանցանկալի հակառակորդներն էին։ (Ծանոթ.՝ հեղ)

* **** «ՄԳ-42»-ը սարսափելի զենք է: Մեր զինվորները դրանց անվանում էին «Հիտլերյան գերանդիներ»։ Հարվա
ծելով ոսկորին՝ այդ գնդացրի գնդակը պարզապես պոկում էր այն մարմնից։ (Ծանոթ.՝ հեղ.):

****** Մ. Ե. Կատուկովը խորհրդային ականավոր տանկային հրամանատարներից է։ Նրա բրիգադը, որի կազմում
գտնվում էին T-34-երը, 1941 թվականին ամբողջությամբ ջախջախեց Գուդերյանի տանկային շարասյունը
Տուլայի մերձակայքում (հենց այդ ժամանակ գերմանական տանկային զորամիավորումներում համատա
րած վախ տարածվեց T-34-ի հանդեպ, որն անխոցելի էր թվում): Կուրսկի ճակատամարտի ընթացքում
գեներալը ղեկավարում էր 1-ին տանկային բանակը։ Գերմանական թևերի վրա նրա ռազմական մեքենա
ների վճռական հակագրոհները ստիպեցին Մանշթայնին նահանջ սկսել Պրոխորովի խորհրդանշական
ճակատամարտից հետո: Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտին ստեղծվել էր վեց գվարդիա
կան տանկային բանակ՝ 1 ՏԲ — Մ. Ե. Կատուկով, 2 ՏԲ — Ա. Ի. Ռաջիևսկի. 3 ՏԲ — Պ. Ս. Ռիբալկո, 4 ՏԲ —
Դ. Դ. Լելյուշենկո, 5 ՏԲ — Ի. Տ. Շլեմին, 6 ՏԲ — Ա. Գ. Կրավչենկո: (Ծանոթ.՝ հեղ.):

******* «Վագրերի», «հովազների» և «Ֆերդինանդների» միակ արժանի թշնամին 1943 թվականին եղել է մեր՝
աշխարհի ամենահզոր ինքնագնաց ՍԱՈՒ-152-ը (հրանոթը՝ 152 մմ), որը հաջող կրակոցի դեպքում
(իհարկե, ընդունված հեռավորությունից), կարող էր ցանկացած գերմանական տանկից թողնել միայն
թրթուրները: Այն համապատասխանաբար անվանել են «Գազանորս»։