Ամենաերկար օրը
Ամենաերկար օրը, գիտեք, հունիսին է: Ամսի տասնիննից մինչև քսանհինգը այն տևում է տասնյոթ ժամ ու երեսունյոթ րոպե: Իսկ քսանվեցին արդեն կարճանում է: Մեկ րոպեով, բայց նվազում է: Հետո նորից մեկ րոպեով, երկու, երեք: Ու գնա՜ց... Իհարկե, առջևում ամռան շատ օրեր դեռ կան, բայց նրանք ավելի ու ավելի են կարճանում...
Ամենաերկար օրն արթնացա լուսաբացին՝ ժամը չորսին: Արդեն լուսանում էր: Երկչոտ դեղնում էր արշալույսի շերտը: Գյուղի բակերում աքաղաղները ձայները գլուխներն էին գցել: Ցողը հայտնվում էր հենց աչքիդ առաջ. կաղամբի մեծաթաթ տերևների վրա լցվում ու ծանրանում էին թափանցիկ կաթիլները: Սոխի աղեղնավոր փետուրները թխակապտել են ցողից: Իսկ այգում՝ ծառերի տակ, չոր է ու կիսախավար:
Հարևանի աքաղաղը թափահարեց թևերը, ծուղրուղու կանչեց մեկ անգամ, էլի և առանց շունչ քաշելու՝ երրորդ անգամ: Քնով է անցել, հիմա տեղը հանում է:
Արևելքում երկինքը վարդագունում է: Սկզբում՝ փոքր տարածքով, իսկ հետո ընդարձակվում է վերև՝ ավելի բարձր: Եվ արդեն երկնքի կեսում շառագունել է արշալույսը: Ծառերից այն կողմ՝ ինձ անտեսանելի ինչ-որ տեղում, ուր որ է կբարձրանա արեգակը:
Վաղորդայնի ցուրտն է: Տասը աստիճան: Լիաթոք շնչես՝ գոլորշի դուրս կփչես: Աքաղաղները մեկը մյուսի ետևից լռում են: Գյուղից դուրս՝ գերեզմանատանը, ծեր բարդիներում գիշերակաց ագռավաերամն արթնացավ: Կռավեց: Իսկ այգում զիլ
ձայնեց առաջին երաշտահավը: Քնատ ճնճղուկը դուրս թռավ քիվի տակից, նստեց
բալենուն, ծլվլաց, կտցաքաղեց վարդագույն հատապտուղը: Ժամանակն է, որ ես էլ մի բան կտցահարեմ:
Հաղարջը քիչումիչ կարմրել է: Ճյուղատարած թթենու տակ հողը սևացել է թթի հատիկներից: Վաղահաս բալը դեռ կամրավուն է, բայց՝ գայթակղող: Բոլորին կհերիքի՝ և՛ ճնճղուկներին, և՛ մեզ՝ մեղավորներիս:
Արշալույսը հանգում է: Երկնային խարույկն ավելի ու ավելի է իջնում՝ վարդագույն, ալ կարմիր, և արդեն ներքևում մուգ կարմիր է, մարում են նրա ածուխները: Ինչ-որ տեղ՝ ծառերից այն կողմ, մեծ մորեգույն արեգակն արագ դուրս է պրծնում երկրային որմնափուլից:
Աքաղաղները սսկվում են: Խտանում է լռությունը: Այգում, ծառերի արանքներից դուրս պրծնելով, ձգվում են արևային լույսի դեղին շերտերը: Վաղորդայնն ավարտվեց:
Իսկ ուշ առավոտ, երբ արեգակը բարձրացել է ծառերի կատարներին, ու ցողն էլ չորանում է, լավ է նախաճաշել՝ սեղանը դուրս հանելով դեռևս չայրող արևկեզին:
Ուտելիքը ամառային է, գյուղավարի պարզ՝ փխրուն, արևի լույսի տակ ոսկեգունող կաթնաշոռ, թարմ, դեռ չպնդացած թթվասերի մեջ պետք է թաթախել հյութալի վարդագույն բողկն ու խռթխռթացնել, մուգ կանաչափետուրով ու մարգից նոր քաղած քաղցր սոխի գլխիկը, բուրավետ սամիթի ժանյակը, ծովաբողկի տերևի դառնությունը, պզուկավոր վարունգների ջրալի, քաղցրավուն հոտը: Արեգակի տակ, ազատության մեջ, սեղանին, ասես շռայլ ափի մեջ, ամեն ինչ ոսկեղենանում է, կանաչում է, կարմրում է, աչք է շոյում: Կտցահարիր ու կտցաքաղիր:
Շոգ չէ: Առավոտվա լռության մեջ ծլվլում են ճնճղուկները: Ինչ-որ տեղ՝ բարձր երկնքում՝ հայացքդ չի զորում. ճռվողյունով սլանում են ծիծեռնակները: Իմ ոտքերի մոտ ծաղկել է երիցուկը, քիչ հեռու ծխածաղկի մանուշակագույն ու ճերմակ գրամաֆոնիկներն են աչք շոյում: Ո՛չ երիցուկում, ո՛չ ծխածաղկի մեջ բզզացող մեղուները ավար չունեն: Լավ է, որ բալենու տակ, արանք բացելով տերևների մեջ, վեր է բարձրացել փիփերթն ու վարդագույն ծաղկել: Մեղուները, զույգերով կամ երեքական, մտնում են ընդարձակ ծաղկի մեջ ու նվաղում այնտեղ: Առավոտ է: Արևային փափուկ ջերմությունն սկսում է այրել: Զգում եմ՝ տաք մատները զգուշորեն բժշկում են մեջքս, այնտեղը, որ ձմռանը միջանցիկ քամիներից մրսեցրել եմ ու երբեմն տաղտուկ նվում է: Արևի ջերմությունը բարի բժշկի պես մտնում է հիվանդ ջիլերիս մեջ: Թալկանում եմ: Տերևների ու խոտերի մեջ շրշաց քամին: Պաղեցրեց սաստիկ տաքացածը:
Ու նորից արևային մատները շոշափում են մարմինս, տաքացնում արդեն ծեր ոսկորներս:
Երկու թեթևասահ թիթեռ պտտվում են բակում: Մեծ կապույտ ճպուռը, փայլեցնելով ու շփշփացնելով թևերը, թռավ-անհետացավ: Գետնին արագորեն սահեց թռչունի ստվերը: Թևերի շաղափյուն:
Թեյելու ժամն է: Սեղանին թարմ մեղր է: Երեկ ենք քամել: Թափանցիկ-կանաչավուն: Սպիտակ ակացիա ու փշոտ փշատենի: Ասես տափաստանում դեմքիդ տապ ալիքով փչեց բարկահամ հունիսյան քամին: Ակացիան ու փշատենին միասին են ծաղկում՝ ճերմակ ողկույզներ ու ոսկյա աստղիկներ՝ նույնպես ողկույզներով՝ բուրավետ քաղցրություն:
Այստեղ էլ՝ բակում, շրշաց քամին: Ու կրկին՝ լռություն: Հունիսյան արեգակը ջերմացնում է մարմինս ու հոգիս: Տաք ամառը: Նրա ամենաերկար օրը: Ինչքան էինք սպասել... Հետո՝ աշնանն ու ձմռանը կհիշենք ու կրկին կսպասենք:
Մեղուները նվաղում են փիփերթի վարդագույն ծաղիկներում: Ուրեմն քաղցր է: Ես էլ՝ աստծո ստեղծածը, նույնպես նվաղել եմ ասես ինձ համար բացված ծաղկի մեջ. շուրջս կանաչ է ու կապույտ ու նաև ոսկե արեգակի տապը: Ամռան օրը:
Նա դեռ երկար է: Եվ ամեն ինչ դեռ առջևում է՝ տոթ կեսօրն ու տաք երեկոն: Ու երկար օրվանից քեզ պաշտպանում են ոչ թե նեղ պատերը, կրով սպիտակեցրած առաստաղը, այլ երկրային կանաչն ու ընդարձակ՝ ծայրեծայր երկինքը:
Հանդիսավոր ու խորհրդավոր է գիշերային աստղազարդ երկինքը: Բայց որ երկար նայես, ակամա կպաղի հոգիդ. ասես հավերժությանն ես հպվել: Ցերեկվա ամառային երկինքն իր կապույտով, լուրթ երկնագույնով, աչքի համար իր անչափելի ու անընդգրկելի տարածությամբ, բարձր ամպերով մշտապես ու ցանկացած եղանակին միայն ուրախություն է պարգևում: Ինչքան նայես, հայացքդ սուզելով ցուրտ կապույտի մեջ կամ ուղեկցելով ամպերի շարանը, կշտանալիք չկա:
Իսկ ամառային անձրևները... Ցերեկվա թնդալից որոտները: Եվ արեգակի մեջ շողացող զարմանահրաշ «կույր» անձրևը:
Ամառային օրվա մեջ բարին շատ է: Ու տևում է այն երկար-երկար, ասես շռայլ, անչափելի նվեր:
Շոգ կեսօր է: Ստվերում երեսուներկու աստիճան է: Բայց խնձորենու տակ՝ նրա լայնատարած սաղարթի ներքո, նստում ու նստում ես կտորե բազկաթոռին ու չես զգում տապը: Թեթև քամին շարժում է տերևները, զովացնում է գլուխդ: Բանջարանոցում օրորվում են սամիթի հովանոցները: Քամին հանդարտվել է: Եվ լռել է ամեն ինչ: Միայնակ ծղրիդն է միայն քնատ ճռճռում խոտերի մեջ: Երկնային լազուրում քարացել են կուտակ ամպերը: Նրանցից վերև փետրավորների սառնությունն է: Երկու ուրուր են պտտվում: Սկզբում՝ ցածր, ես տեսնում եմ նրանց: Հետո պտույտներ անելով՝ ավելի ու ավելի են բարձրանում: Եվ արդեն չկան: Գնացին երկնի կապույտն ու անհունը: Այնտեղ զով է: Հիշում եմ, ինչպես Հնդկական օվկիանոսում, որտեղ ջուրն ասես տաք լոգարանում էր, փորձում էի թարմանալ՝ սուզվելով ավելի ու ավելի խորքերը, թափանցիկ կապույտի մեջ: Բայց ինչքա՞ն կարող ես այդպես դիմանալ... Իսկ ուրուրը ճախրեց վերև՝ և արդեն չկա:
Քամին պոռթկումներով է փչում: Շփշփաց ու հանդարտվեց: Ալիքը ալիքի ետևից զովացնում է գլուխը շոգ օրվա մեջ:
Բայց արդեն, ըստ ժամերի, երեկոյանում է: Արեգակը բարձրում է, իսկ հոգատար թուխսը ճուտիկներին տարել է հավաբուն: Սողացող «արևիկի» կարմիր ծաղիկները փակվել են, նրանց հետևեցին կալենդուլայի դեղին ծաղկաթերթիկները: Իսկ չէ՞ որ արեգակը շողում է նրանց վրա:
Բայց և այնպես՝ երեկո է: Այգու ճռիկն սկսեց իր երկարաձիգ երգը: Բարձր բարդու ճյուղերի մեջ հառաչում է տատրակը: Պիրոլների լացը: Մեղմանում է արևային պատկերը, դեղնում է:
Երեկոյի լույսն է: Բալենու տերևների միջից փայլող բալերի վառ կարմիրը: Տան ստվերը սև է, ներսում՝ ցուրտ: Ծառերի արանքում՝ խոտերի վրա, պառկում են երեկոյան լույսի դեղին շերտերը: Բակի սարդերը եռուզեռի մեջ են, շտապում են մինչև գիշեր սարդոստայնը գործել:
Երկնքում ցերեկվա կապույտն է ու բարձր, շողարձակող գագաթներով ամպերի երկարատև ուղին: Ծայրեծայր: Երեկոյան կողմ նրանք շատանում են: Եվ մայրամուտին արևմուտքի կողմում քարանում են ասես վիթխարի նավատորմ: Քարանում են ու բոցավառվում գագաթից մինչև ստորոտ: Եվ այդ պահին երկնքի կեսն այրվում է բոսոր ծխի ու բոցերի մեջ: Հետո այրվում-պրծնում է՝ դեռ երկար թողնելով մաքուր դալուկականաչը:
Վաղը օրացույցային էջը կասի՝ օրը կրճատվել է, կարճացել դեռևս շատ քիչ: Կաթիլ կաթիլի ետևից, բայց կպակասի, ինչպես կյանքը: Ջերմանանք, քանի դեռ հնարավոր է: Ուշ առավոտյան, դեռ չայրող արևակեզին: Հետո՝ երկար ձմռանը, հիշելու բան կլինի: