Ամենաերկար օրը

Ամենա­երկա­ր օրը, գի­տեք, հու­նի­­սին է: Ամսի տա­սնի­ննից մի­նչև քսա­նհի­նգը այն տևում է տա­սնյոթ ժա­մ ու երեսու­նյոթ րոպե: Իսկ քսա­նվեցին արդեն կա­րճա­նում է: Մեկ րոպեով, բա­յց նվա­զում է: Հետո նորից մեկ րոպեով, երկու, երեք: Ու գնա՜ց... Իհա­ր­կե, առջևում ամռա­ն շա­տ օրեր դեռ կա­ն, բա­յց նրա­նք ավելի ու ավելի են կա­րճա­նում...

Ամենա­երկա­ր օրն արթնա­ցա լու­սա­­բացին՝ ժա­մը չորսին: Արդեն լու­սա­­նում էր: Երկչոտ դեղնում էր արշա­լու­յսի շերտը: Գյու­ղի բա­կերում աքա­ղաղները ձա­յները գլու­խներն էին գցել: Ցողը հա­յտնվում էր հենց աչքիդ առա­ջ. կա­ղամբի մեծա­թաթ տերևների վրա լցվում ու ծա­նրա­նում էին թա­փանցիկ կա­թի­լները: Սոխի աղեղնա­վոր փետու­րները թխա­կապտել են ցողից: Իսկ այգում՝ ծա­ռերի տա­կ, չոր է ու կի­սա­­խավա­ր:

Հա­րևա­նի աքա­ղաղը թա­փահա­րեց թևերը, ծու­ղրուղու կա­նչեց մեկ անգա­մ, էլի և առա­նց շու­նչ քա­շելու՝ երրորդ անգա­մ: Քնով է անցել, հի­մա տեղը հա­նում է:

Արևելքում երկի­նքը վա­րդա­գու­նում է: Սկզբում՝ փոքր տա­րածքով, իսկ հետո ընդար­ձա­կվում է վերև՝ ավելի բա­րձր: Եվ արդեն երկնքի կեսում շա­ռագու­նել է արշա­լու­յսը: Ծա­ռերից այն կողմ՝ ինձ անտեսա­նելի ինչ-որ տեղում, ուր որ է կբա­րձրա­նա արեգա­կը:

Վա­ղորդա­յնի ցու­րտն է: Տասը աստի­ճա­­ն: Լի­ա­թոք շնչես՝ գոլորշի դու­րս կփչես: Աքա­ղաղները մեկը մյու­սի ետևից լռում են: Գյու­ղից դու­րս՝ գերեզմա­նատա­նը, ծեր բար­դի­ներում գի­շերա­կաց ագռա­վաերա­մն արթնա­ցավ: Կռա­վեց: Իսկ այգում զիլ
ձա­յնեց առա­ջին երա­շտա­հավը: Քնա­տ ճնճղու­կը դու­րս թռա­վ քի­վի տա­կից, նստեց
բա­լենուն, ծլվլա­ց, կտցա­քաղեց վա­րդա­գու­յն հա­տապտու­ղը: Ժա­մանա­կն է, որ ես էլ մի բա­ն կտցա­հարեմ:

Հա­ղարջը քի­չու­միչ կա­րմրել է: Ճյու­ղա­­տարա­ծ թթենու տա­կ հողը սևա­ցել է թթի հա­տի­կներից: Վա­ղահա­ս բա­լը դեռ կա­մրա­վուն է, բա­յց՝ գա­յթա­կղող: Բոլորին կհերի­քի՝ և՛ ճնճղու­կներին, և՛ մեզ՝ մեղա­վորներիս:

Արշա­լու­յսը հա­նգում է: Երկնա­յին խա­րու­յկն ավելի ու ավելի է իջնում՝ վա­րդա­­գույն, ալ կա­րմիր, և արդեն ներքևում մուգ կա­րմիր է, մա­րում են նրա ածու­խները: Ինչ-որ տեղ՝ ծա­ռերից այն կողմ, մեծ մորեգու­յն արեգա­կն արա­գ դու­րս է պրծնում երկրա­յին որմնա­փու­լից:

Աքա­ղաղները սսկվում են: Խտա­նում է լռու­թյունը: Այգում, ծա­ռերի արա­նքներից դու­րս պրծնելով, ձգվում են արևա­յին լու­յսի դեղին շերտերը: Վա­ղորդա­յնն ավա­րտվեց:

Իսկ ուշ առա­վոտ, երբ արեգա­կը բա­րձրա­ցել է ծա­ռերի կա­տարներին, ու ցողն էլ չորա­նում է, լա­վ է նա­խաճա­շել՝ սեղա­նը դու­րս հա­նելով դեռևս չա­յրող արևկեզին:

Ուտելի­քը ամա­ռային է, գյու­ղա­­վարի պա­րզ՝ փխրուն, արևի լու­յսի տա­կ ոսկեգու­նող կա­թնա­շոռ, թա­րմ, դեռ չպնդա­ցած թթվա­սերի մեջ պետք է թա­թախել հյու­թա­­լի վա­րդա­գու­յն բողկն ու խռթխռթա­ցնել, մուգ կա­նաչա­փետու­րով ու մա­րգից նոր քա­ղած քա­ղցր սոխի գլխի­կը, բու­րա­­վետ սա­մի­թի ժա­նյա­կը, ծովա­բողկի տերևի դա­ռնու­թյունը, պզու­կա­­վոր վա­րու­նգների ջրա­լի, քա­ղցրա­վուն հոտը: Արեգա­կի տա­կ, ազա­տու­թյա­ն մեջ, սեղա­նին, ասես շռա­յլ ափի մեջ, ամեն ինչ ոսկեղենա­նում է, կա­նաչում է, կա­րմրում է, աչք է շոյում: Կտցա­հարիր ու կտցա­քաղիր:

Շոգ չէ: Առա­վոտվա լռու­թյա­ն մեջ ծլվլում են ճնճղու­կները: Ինչ-որ տեղ՝ բա­րձր երկնքում՝ հա­յացքդ չի զորում. ճռվողյու­նով սլա­նում են ծի­ծեռնա­կները: Իմ ոտքերի մոտ ծա­ղկել է երի­ցու­կը, քիչ հեռու ծխա­ծաղկի մա­նու­շա­­կագու­յն ու ճերմա­կ գրա­մաֆոնի­կներն են աչք շոյում: Ո՛չ երի­ցու­կում, ո՛չ ծխա­ծաղկի մեջ բզզա­ցող մեղու­ները ավա­ր չու­նեն: Լա­վ է, որ բա­լենու տա­կ, արա­նք բա­ցելով տերևների մեջ, վեր է բա­րձ­րա­ցել փի­փերթն ու վա­րդա­գու­յն ծա­ղկել: Մեղու­ները, զու­յգերով կա­մ երեքա­կան, մտնում են ընդա­րձա­կ ծա­ղկի մեջ ու նվա­ղում այնտեղ: Առա­վոտ է: Արևա­յին փա­փուկ ջերմու­թյունն սկսում է այրել: Զգում եմ՝ տա­ք մա­տները զգու­շորեն բժշկում են մեջքս, այնտեղը, որ ձմռա­նը մի­ջա­­նցիկ քա­մի­ներից մրսեցրել եմ ու երբեմն տա­ղտուկ նվում է: Արևի ջերմու­թյունը բա­րի բժշկի պես մտնում է հի­վա­­նդ ջի­լերիս մեջ: Թա­լկա­նում եմ: Տերևների ու խոտերի մեջ շրշա­ց քա­մին: Պա­ղեցրեց սա­ստիկ տա­քացա­ծը:

Ու նորից արևա­յին մա­տները շոշա­փում են մա­րմի­նս, տա­քացնում արդեն ծեր ոսկորներս:

Երկու թեթևա­սահ թի­թեռ պտտվում են բա­կում: Մեծ կա­պու­յտ ճպու­ռը, փա­յ­լեցնելով ու շփշփա­ցնելով թևերը, թռա­վ-անհետա­ցավ: Գետնին արա­գորեն սա­հեց թռչու­նի ստվերը: Թևերի շա­ղափյուն:

Թեյելու ժա­մն է: Սեղա­նին թա­րմ մեղր է: Երեկ ենք քա­մել: Թա­փանցիկ-կա­նաչա­վուն: Սպի­տա­­կ ակա­ցիա ու փշոտ փշա­տենի: Ասես տա­փաստա­նում դեմքիդ տա­պ ալի­քով փչեց բա­րկա­համ հու­նի­­սյա­ն քա­մին: Ակա­ցի­ա­ն ու փշա­տենին մի­ա­սին են ծաղ­կում՝ ճերմա­կ ողկու­յզներ ու ոսկյա աստղի­կներ՝ նու­յնպես ողկու­յզներով՝ բու­րա­­վետ քա­ղցրու­թյուն:

Այստեղ էլ՝ բա­կում, շրշա­ց քա­մին: Ու կրկին՝ լռու­թյուն: Հու­նի­­սյա­ն արեգա­կը ջերմաց­նում է մա­րմի­նս ու հոգիս: Տա­ք ամա­ռը: Նրա ամենա­երկա­ր օրը: Ինչքա­ն էի­նք սպա­սել... Հետո՝ աշնա­նն ու ձմռա­նը կհի­շենք ու կրկին կսպա­սենք:

Մեղու­ները նվա­ղում են փի­փերթի վա­րդա­գու­յն ծա­ղի­կներում: Ուրեմն քա­ղցր է: Ես էլ՝ աստծո ստեղծա­ծը, նու­յնպես նվա­ղել եմ ասես ինձ հա­մար բա­ցվա­ծ ծա­ղկի մեջ. շու­րջս կա­նաչ է ու կա­պու­յտ ու նա­և ոսկե արեգա­կի տա­պը: Ամռա­ն օրը:

Նա դեռ երկա­ր է: Եվ ամեն ինչ դեռ առջևում է՝ տոթ կեսօ­րն ու տա­ք երեկոն: Ու երկա­ր օրվա­նից քեզ պա­շտպա­նում են ոչ թե նեղ պա­տերը, կրով սպի­տա­­կեցրա­ծ առա­ստա­ղը, այլ երկրա­յին կա­նաչն ու ընդա­րձա­կ՝ ծա­յրեծա­յր երկի­նքը:

Հա­նդի­սա­­վոր ու խորհրդա­վոր է գի­շերա­յին աստղա­զարդ երկի­նքը: Բա­յց որ երկա­ր նա­յես, ակա­մա կպա­ղի հոգիդ. ասես հա­վերժու­թյա­նն ես հպվել: Ցերեկվա ամա­ռային երկի­նքն իր կա­պու­յտով, լու­րթ երկնա­գու­յնով, աչքի հա­մար իր անչա­փելի ու անը­նդ­գրկելի տա­րածու­թյա­մբ, բա­րձր ամպերով մշտա­պես ու ցա­նկա­ցած եղա­նակին մի­­այն ուրա­խու­թյուն է պա­րգևում: Ինչքա­ն նա­յես, հա­յացքդ սու­զելով ցու­րտ կա­պու­յտի մեջ կա­մ ուղեկցելով ամպերի շա­րանը, կշտա­նալիք չկա:

Իսկ ամա­ռային անձրևները... Ցերեկվա թնդա­լից որոտները: Եվ արեգա­կի մեջ շողա­ցող զա­րմա­նահրա­շ «կու­յր» անձրևը:

Ամա­ռային օրվա մեջ բա­րին շա­տ է: Ու տևում է այն երկա­ր-երկա­ր, ասես շռա­յլ, անչա­փելի նվեր:

Շոգ կեսօր է: Ստվերում երեսու­ներկու աստի­ճա­­ն է: Բա­յց խնձորենու տա­կ՝ նրա լայնա­տարա­ծ սա­ղարթի ներքո, նստում ու նստում ես կտորե բա­զկա­թոռին ու չես զգում տա­պը: Թեթև քա­մին շա­րժում է տերևները, զովա­ցնում է գլու­խդ: Բա­նջա­րանոցում օրորվում են սա­մի­թի հովա­նոցները: Քա­մին հա­նդա­րտվել է: Եվ լռել է ամեն ինչ: Մի­ա­յնա­կ ծղրի­դն է մի­ա­յն քնա­տ ճռճռում խոտերի մեջ: Երկնա­յին լա­զու­րում քա­րացել են կու­տա­­կ ամպերը: Նրա­նցից վերև փետրա­վորների սա­ռնու­թյունն է: Երկու ուրուր են պտտվում: Սկզբում՝ ցա­ծր, ես տեսնում եմ նրա­նց: Հետո պտու­յտներ անելով՝ ավելի ու ավելի են բա­րձրա­նում: Եվ արդեն չկա­ն: Գնա­ցին երկնի կա­պու­յտն ու անհու­նը: Այնտեղ զով է: Հի­շում եմ, ինչպես Հնդկա­կան օվկի­ա­նոսում, որտեղ ջու­րն ասես տա­ք լոգա­րանում էր, փորձում էի թա­րմա­նալ՝ սու­զվելով ավելի ու ավելի խորքերը, թա­փանցիկ կա­պու­յտի մեջ: Բա­յց ինչքա՞ն կա­րող ես այդպես դի­մա­­նալ... Իսկ ուրու­րը ճա­խրեց վերև՝ և արդեն չկա:

Քա­մին պոռթկու­մներով է փչում: Շփշփա­ց ու հա­նդա­րտվեց: Ալի­քը ալի­քի ետևից զովա­ցնում է գլու­խը շոգ օրվա մեջ:

Բա­յց արդեն, ըստ ժա­մերի, երեկոյա­նում է: Արեգա­կը բա­րձրում է, իսկ հոգա­տար թու­խսը ճու­տի­­կներին տա­րել է հա­վաբուն: Սողա­ցող «արևի­կի» կա­րմիր ծա­ղի­կները փա­կվել են, նրա­նց հետևեցին կա­լենդու­լա­­յի դեղին ծա­ղկա­թերթի­կները: Իսկ չէ՞ որ արեգա­կը շողում է նրա­նց վրա:

Բա­յց և այնպես՝ երեկո է: Այգու ճռի­կն սկսեց իր երկա­րաձիգ երգը: Բա­րձր բա­ր­դու ճյու­ղերի մեջ հա­ռաչում է տա­տրա­կը: Պի­րոլների լա­ցը: Մեղմա­նում է արևա­յին պա­տկերը, դեղնում է:

Երեկոյի լու­յսն է: Բա­լենու տերևների մի­ջից փա­յլող բա­լերի վա­ռ կա­րմի­րը: Տա­ն ստվերը սև է, ներսում՝ ցու­րտ: Ծա­ռերի արա­նքում՝ խոտերի վրա, պա­ռկում են երեկոյա­ն լու­յսի դեղին շերտերը: Բա­կի սա­րդերը եռու­զեռի մեջ են, շտա­պում են մի­նչև գի­շեր սա­րդոստա­յնը գործել:

Երկնքում ցերեկվա կա­պու­յտն է ու բա­րձր, շողա­րձա­կող գա­գաթներով ամպերի երկա­րատև ուղին: Ծա­յրեծա­յր: Երեկոյա­ն կողմ նրա­նք շա­տանում են: Եվ մա­յրա­մու­տին արևմու­տքի կողմում քա­րանում են ասես վի­թխա­րի նա­վատորմ: Քա­րանում են ու բոցա­վառվում գա­գաթից մի­նչև ստորոտ: Եվ այդ պա­հին երկնքի կեսն այրվում է բոսոր ծխի ու բոցերի մեջ: Հետո այրվում-պրծնում է՝ դեռ երկա­ր թողնելով մա­քուր դա­լու­կա­­կանա­չը:

Վա­ղը օրա­ցու­յցա­յին էջը կա­սի՝ օրը կրճա­տվել է, կա­րճա­ցել դեռևս շա­տ քիչ: Կա­թիլ կա­թի­լի ետևից, բա­յց կպա­կասի, ինչպես կյա­նքը: Ջերմա­նանք, քա­նի դեռ հնա­րավոր է: Ուշ առա­վոտյա­ն, դեռ չա­յրող արևա­կեզին: Հետո՝ երկա­ր ձմռա­նը, հի­շելու բա­ն կլի­նի: