Ես քեզ ասում էի. «Զո՛ւր ես ալիք անում»...
* * *
Ես քեզ ասում էի. «Զո՛ւր ես ալիք անում»,—
նոր ժարգոնն ամենուր մեջն է իր դերի,
այն հիմա խորն է մտել, ոնց հնում։
...Եվ մենք թողեցինք քեզ մեն-մենությունում
հին շիրմատանը — ծայրում աշխարհի։
Ձմռանը բավիղներով են կածաններն աստղեղեն։
Վերափոխման մոմերի օջախիկ-փնջեր են.
Քո բաց-մանուշակյա բոլորածալով դագաղը։
Քո քարացած ճակատն այնքա՜ն պաղ է —
բոլորված թղթե պսակով — դու ննջել ես։
Թեեւ վախկոտ չեմ, սրտի կանգով
ես հիմա նրան եմ տաճարում հակվել։
Հեչ չվախենաս, իսկ ես ահի մեջ եմ անգամ։
Ոնց Անտոն Մեսյուսը՝ կանչում եմ, փափագում,
երբ կածանով քեզ տանում էր անիվը-շրջանակ։
Երբեմնի, երազները տեսնում էինք միասին,
եւ ուխտի գնում գարնան վերջին ամսին
տնատեղերում մերձմոսկովյան։
Իսկ քո աչքերը ցայժմ էլ մոտ են լույսին,
ինչպես իմն եմ փակում զենիթում, ձմռանը։
Ահա շնչում եւ զգում եմ, թե ոնց է
եղածը թափված երկնքում ցիրուցան։
Եվ թեեւ իմ հոգին մարմնիս մեջ է
արդ, ո՛չ տարիքի բերմամբ, մի հարյուր կոնծեմ
ու ամենաթողությունից սկսեմ բարբաջել։
...Որքա՜ն շատ գիտեիր բերանացի։
Հին շիրմատանը թո՛ղ որ կավը սառած
մնա — մեր բաժանման քարե երաշխավորը։
Դու հեռացար, իսկ ես տրվում եմ ինձ սպառած,
ձեռքերս լվանում ու բարձրացնում եմ վեր։




