Սեբաստիան
Ճիշտ այնպես թեքված դողդոջուն նետին,
ինչպես աղեղին— ասաց ետեւից.
«Հա՛յր իմ, չեմ վիճի ես տանջանքի հետ.
Դու ավելի ես տառապում ինձնից»:
Ամեն պահ մոտ է չար հոտն ավելի,
(Դատողությունը, Զենո՛ն, չի փրկում)
Ոգին աճելով հոգուց երկնային,
դեպի երկնային բարձունքն է միտվում:
Ո՛չ, չի հանդարտվում նետը թռչելիս,
(էլեացին շատ սխալ է դատում),
Սրբազան Կույսն է այդ տառապյալին
իր գլխաշորի մեջ լուռ փաթաթում:
Այն թափանցիկ է, սակայն՝ դիմացկուն:
Ձգվում է պահը միջով դարերի:
Եվ կանգնած է Սուրբն՝ անձայն, սեւեռուն՝
դեռ մի ակնթարթ մեզ տեսանելի:
ինչպես աղեղին— ասաց ետեւից.
«Հա՛յր իմ, չեմ վիճի ես տանջանքի հետ.
Դու ավելի ես տառապում ինձնից»:
Ամեն պահ մոտ է չար հոտն ավելի,
(Դատողությունը, Զենո՛ն, չի փրկում)
Ոգին աճելով հոգուց երկնային,
դեպի երկնային բարձունքն է միտվում:
Ո՛չ, չի հանդարտվում նետը թռչելիս,
(էլեացին շատ սխալ է դատում),
Սրբազան Կույսն է այդ տառապյալին
իր գլխաշորի մեջ լուռ փաթաթում:
Այն թափանցիկ է, սակայն՝ դիմացկուն:
Ձգվում է պահը միջով դարերի:
Եվ կանգնած է Սուրբն՝ անձայն, սեւեռուն՝
դեռ մի ակնթարթ մեզ տեսանելի:





