Տիմոշկինոյում սովորական ուզբեկներ...

* * *

                                            Եվգենի Ռեյնին

Տիմոշկինոյում սովորական ուզբեկներ,
Ավելներով ավլում են բուքը...Բուք է ձյան
Նաեւ Կրասնոգորսկում... Քամու սաունդթրեքներ,
Որում շատ հստակ է լսվում ֆլեյտան,

Որի հետ, ոնց Ռուսիայի, մենակություն է,
Բայց— վերի գուդ— ասում եմ ռուսերեն,
Ձյունե թիթեռները Աստծո հոգնությունն են,
Եվ ոչ ոք չկա, որ կետ ru-ին գրեն:

Չկա մեկը, որին հեռու վանես, նրա հետքով
Ինքդ էլ այնտեղ գնաս... Ձմեռը ձգձգվում է
Ինչ-որ գազանի ձայնով, ինչ-որ զառանցանքով
Անմահության ու մահվան կապը խենթացնում է:

Եվ կյանքը մինչ երեկո ամենը մերկացնում է՝
Երեկվա սերը եւ դարը արագընթաց,
Փոքրանում է լույսը, աշխարհի լույսը պակասում է
Սաունդթրեքը պապանձվում է մթնշաղին թաց:

Հանդարտվում է կյանքը խաչմերուկում սովորական
Ուր երգել են մոգերը, ոնց պոետն է ասել:
...Իմ երազը գիպսե կաղապարով ճերմակ
Երկնային փոստով հրեշտակն է ինձ ուղարկել: