Խաղաղ եւ տխուր է օդը սառը տան...

* * *

Խաղաղ եւ տխուր է օդը սառը տան,
Ուշ է բարկանալ. «Ձի, ձի եմ ուզում»,
Ինձ ինչ մնաց, սիրելիս, միայն
Ուշ առավոտը օրվա երակներում:

Ճաշը սառչում է դեղնած խոտի վրա,
Աստված հանգչում է, Հայրենիքը քնում,
Թեյնիկը խռռում է, ոնց բուկը հիվանդ,
Նրա մեջ ասես զայրույթս է եռում:

Հանդիսավոր նվագի զանգերի տակ
Մեզ նորից մղեղադաշտ տարան,
Արջերն ամենը դարձրին ավերակ,
Քանդեցին ինչը որ կարողացան:

Տներն ու ծառերը ողջ-ողջ փտել են,
Աշունը գալիս է առանց կսկիծ,
Այս գյուղում բոլորը մահացել են,
Ամեն ինչ, սիրելիս, բացի քեզնից:

Արեւածագին ինձ ինչպե՞ս գտար,
Ո՞նց փախար խոսքից աղետալի,
Կարմիր սվիտերը թարս հագած,
Առանց գլխի ու առանց կիսաշալի:

Ո՞նց եւ ինչո՞ւ, դեռ շատ ջահել ես,
Իմ նահանջից թող սիրտդ չդողա,
Ատում եմ այս աշխարհը՝ գիտես,
Քեզնով մի ծածկիր մարմինը նրա: