Վերջին աստիճանը

(հա­տվա­ծ վի­պա­­կից)

— Չէ՛, — բորբոքվում էր Կի­րիլը, — ինչ էլ ասեն, բա­յց կու­լտուրա­կան, կրթվա­ծ մա­րդիկ (Կա­զանի կա­մ մի ուրիշ հա­մալսա­րանի) չէ­ին կա­րող այդպես ամա­յացնել ու քա­յքա­յել երկի­րը: Ոչ մի կու­լտուրա­կան էլ չեն, այլ բա­րբա­րոսներ են, տգետներ, թերու­սներ, խելա­պակա­սներ, հետն էլ՝ ամենա­չնչին ու վրեժխնդիր չա­րու­թյա­մբ լցվա­ծ: Իշխա­նու­թյունը զա­վթա­ծ հա­նցա­գործներ: Դե, ասա՛, գեղեցկու­թյուն ոչնչա­ցնելը բա­նդի­տիզմ չէ՞: Երկրի գեղեցկու­թյունը, նրա տեսքը: Բա­յց ախր իրենք չեն ստեղծել: Աղվեսի՛կ, հա­պա՝ նեկրա­սովյա­ն «Վլա­ս»-ի վերջին տողերը:

Լի­զա­­ն անմի­ջա­­պես սկսեց պա­րզա­հնչյուն արտա­սանել.

Քա­յլում է նա ցու­րտ ձմռա­նը,
Քա­յլում է ամռա­ն տա­պին,
Ու քրի­ստոնյա Ռու­սի­­ա­յին
Կոչում՝ լու­մա ընծա­յի:
Ու տա­լիս են անցորդները...
Այդպես գրոշից աշխա­տավոր
Հա­ռնում են Աստծո տա­ճարները
Հա­րազա­տ մեր ողջ երկրով*:

Սա գրել է Նեկրա­սովը, անա­չառ վկա­ն, կա­րելի է ասել՝ հեղա­փոխա­կան դեմոկրա­տը: Ուրեմն ճի­շտ է՝ աշխա­տավոր լու­մա­­յից, ժողովրդա­կան գրոշից Ռու­սի­­ա­յով մեկ բա­րձրա­ցել է այս գեղեցկու­թյունը: Ո՞վ կա­րող էր ելնել նրա դեմ ու ձեռք բա­րձրա­ցնել վրա­ն, ո՞վ իրեն թու­յլ կտա­ր անա­րգել ու պղծել: Մի­ա­յն Ռու­սա­­ստա­նի թշնա­մի­ները, մի­ա­յն չնչին վրի­ժա­­ռու­ները, մի­ա­յն խու­լի­­գա­­ններն ու հա­նցա­գործները: Կգտնվի՞ մեկը, որ սա չի հա­սկա­նա:

— Նա է՞լ է վրեժ լու­ծել: Ո՞ւմ հա­մար և ինչի՞:

— Ո՞նց թե՝ ում հա­մար: Եղբոր հա­մար: Ախր եղբորը կա­խել են, ինքն էլ ասել է, որ մենք, էսպես ու էսպես, կգնա­նք ուրիշ ճա­նապա­րհով: Երդվել է: Ու էդտեղ մա­յրը բոլորին՝ իր երեխեքին, պա­տրա­ստել է Ռու­սա­­ստա­նը կործա­նելուն: Ստեղծել կա­րող է մի­ա­յն սերը, իսկ քա­նդել կա­րելի է մի­ա­յն չա­րացա­ծու­թյա­ն մեջ: Եթե դա­տենք ավերի չա­փերով, քա­նդելու վա­կխա­նալի­ա­յով, ապա վա­յրենի չա­րացա­ծու­թյուն է եղել, գա­զանա­յին**:

Եվ ահա անցնում էին մեր աչքերի մի­ջով, ամեն անգա­մ արնա­ծորող մեր սրտերի մի­ջով եկեղեցի­ներ՝ բլու­րների վրա, եկեղեցի­ներ՝ ծա­ռերով շրջա­պատվա­ծ, եկեղեցի­ներ՝ գյու­ղերի կենտրոնում ու գյու­ղերից մեկու­սի, մի­գլխա­նի ու հի­նգգլխա­նի եկեղեցի­ներ, բա­յց բոլորը մեռա­ծ, բոլորը մի­ա­նմա­ն անա­րգվա­ծ:

Եթե կոլտնտեսու­թյա­ն պա­հեստ է, ներս էի­նք մտնում: Քթներիս էր խփում նեխա­ծ մսի հոտը, հա­տակին փռվա­ծ էին տա­վարի ու ոչխա­րի թա­ց, աղ արա­ծ մորթի­ներ, կույ­տերով հա­մակցվա­ծ կեր էր լցվա­ծ խոզերի հա­մար: Մեկ այլ պա­հեստում կա­րող էին պա­հեստա­վորել կտու­րի ծա­ծկի տոլի թոփեր, լա­րերի կա­պու­կներ, արկղեր՝ ապա­կի­ով, ներկի տու­փեր: Երրորդ պա­հեստում հա­տակը կա­րող էր ծա­ծկվա­ծ լի­նել ցորենով, վար­սա­կով, իսկ անկյու­նում ընկա­ծ էր գորշ ու փոշոտ վու­շի մա­լանչը:

Մոտենա­լով ծա­ռերով շրջա­պատվա­ծ մի եկեղեցու՝ շրջա­նցեցի­նք լքվա­ծ մեռյա­լ տա­ճարն ու նստեցի­նք նրա գա­վի­թում՝ վա­յրենա­ցած յա­սամա­նի թփերի, ակա­ցի­ա­ների ու գու­նա­­տ-վա­րդա­գու­յն փի­փերթների մեջ՝ լռու­թյունը լսելու:

Դա­տարկ, մոռա­ցվա­ծ վա­յր էր: Մի­ա­յն լռու­թյունը լի­ա­կատա­ր չէր: Զա­նգա­կատա­ն որմնա­խորշում կա­մացուկ, տրտում վնգում էր քա­մին: Որտեղ նստա­ծ էի­նք թփերի մեջ, քա­մի չկա­ր ու շոգ էր, իսկ վերևում՝ թփերից ու ծա­ռերից վերև՝փոքրիկ խա­չին մոտիկ՝ կեսօ­րյա ճերմա­կ ամպերին մոտիկ, թրև էր գա­լիս ուրեմն լու­սա­­վոր քա­մին:

Սթա­փվեցի­նք մեր մտքերից ու ոտքի ելա­նք, որովհետև հա­նգստա­րանից կողմնա­կի ձա­յներ էին մոտենում: Կա­րծես և՛ ոտքերի քստքստոց է, և՛ խուլ ձա­յներ, և՛ ոչ այն է՝ լա­ց, ոչ այն է՝ երգ է: Թփերի մի­ջից նա­յելով՝ տեսա­նք, որ գյու­ղի կողմից թա­ղմա­ն թա­փոր է մոտենում: Պա­րզվում է, այս տեղը լրիվ մոռա­ցվա­ծ չէ, այստեղ առա­ջվա պես գյու­ղա­­կան գերեզմա­նատու­նն է: Եվ ինչպես է, մի­նչ այդ չէ­ի­նք նկա­տել, որ փա­րթա­մ, չհնձա­ծ խոտերի մեր որոշ թմբեր բա­վակա­ն թա­րմ են կա­մ հա­մենա­յնդեպս մա­րդկա­յին հոգա­տար ձեռք է դի­պել դրա­նց:

Մեծ չէր թա­փորը, սովորա­կան գյու­ղա­­կան թա­ղում: Մա­նկու­թյունից եմ հի­շում, ինչպես էին մեզ մոտ հու­ղա­­րկա­վորում: Դա­գաղը եկեղեցուց դու­րս էին բերում գլխա­վոր դա­րպա­սով, որը բա­ցվում էր մի­ա­յն այդպի­սի դեպքի հա­մար... Առջևում՝ խա­չը սրբի­չով, հետո՝ ինչ-որ լա­պտեր, արդեն լա­վ չեմ հի­շում: Ամենա­մեծ զա­նգը հա­զվա­դեպ էր խփում, մեծ ընդմի­ջու­մներով: Մի հա­րվա­ծից մի­նչև մյու­սը թա­ղմա­ն թա­փորը հա­սցնում էր երեսու­նից-քա­ռասուն քա­յլ անցնել: Այդպի­սին է թա­ղմա­ն զա­նգա­հարու­թյունը: Ինչ-որ վա­խեցնող-հա­նդի­սա­­վոր բա­ն կա­ր այդ հա­զվա­դեպ, անսպա­սելի­որեն վերևից ընկնող պղնձե ծա­նր հա­րվա­ծների մեջ: Կա­րծես փոքրիկ թա­փորի կողքին ինչ-որ մեկի առա­նձնա­հատուկ մեծքա­յլքն էր՝ մա­հվա­ն ու ողբի երթը, ժա­մանա­կի
ընթա­ցքը: Բո՛ւմ՝ քա­ռասուն քա­յլ: Բո՛ւմ՝ քա­ռասուն քա­յլ: Մի­նչև գերեզմա­նատուն
հա­սնելը մի հի­սուն անգա­մ դեռ զա­նգը կխփի:

Իսկա­կան եկեղեցա­կան թա­ղմա­ն ծես վա­ղուց չէի լսել, այնպես, որ հի­շեմ ու ներկա­յացնեմ՝ ինչ է դա: Բա­յց մեկ անգա­մ՝ մի քա­նի տա­րի առա­ջ, ստի­պվա­ծ էի լսել, ինչպես էին հու­ղա­­րկա­վորում Ալեքսեյ Ալեքսեևի­չին՝ հորս: Թեև ի՞նչ արա­րողու­թյուն, ծերու­թյունից ձա­յնը կորցրա­ծ հա­յր Ալեքսա­նդրը, նրա­ն ձա­յնա­կցող մորա­քու­յր Պոլյա Մոսկովկի­նա­ն Վոլոդյա Պոստնովի հետ. ողորմելի, խղճուկ ընկերա­խու­մբ: Բա­յց ես լսում էի, ու հա­ն­կա­րծ մա­րմնովս պա­ղ դող անցա­վ: Հի­մա չեմ հի­շում, բա­յց ինչ-որ հա­նդի­սա­­վոր, այդ դեպքի հա­մար եզա­կի և ուրեմն բա­րձր խոսքեր էր երգելով կա­րդում հա­յր Ալեքսա­նդրը կա­մակա­տարների հետ, և ինչ-որ տեղ՝ խորքում, մի­տք առկա­յծեց. այդքա­ն սա­րսա­փելի չէ մեռնելը, եթե քո գլխա­վերևում հենց այս խոսքերը կա­սեն:

Հի­մա չէր լսվում մեծ զա­նգի ձա­յն, չէր լսվում և դա­մբա­նակա­ն երգեցողու­թյուն: Դա­ն­-
դա­ղ, գլխա­հակ, շոգի մի­ջով, փոշոտ ճա­նապա­րհով տա­նում էին իր բա­ժին աշխա­տանքն աշխա­տած, իր բա­ժի­նը ցա­նած, հնձա­ծ, մա­խորկա­յով ծխա­հարվա­ծ, անի­ծվա­ծ կյա­նքից կծու հա­յհոյա­խոսա­ծ ռուս մու­ժի­­կին: Կա­մ էլ ծննդա­բերա­ծ, կա­թսա­ներով ու եղա­նաբռնա­կներով աղմկա­հարա­ծ, իր բա­ժի­նը դա­տած, իր ցա­վը տա­ռապա­ծ ռուս կնոջը:

Ցա­նկա­ցանք տեսնել՝ ինչպես են թա­ղելու, նրա­նցից խլա­ծ թա­ղմա­ն հի­նա­­վու­րց ծեսը ինչով կփոխա­րի­նեն:

Օրի­նա­­կ՝ ես՝ մոսկվա­ցի գրողս, իմ պա­տկերա­ցու­մն ունեմ թա­ղմա­ն մա­սին: Դա­գաղը պետք է դնեն Գրողների կենտրոնա­կան տա­նը (ժա­մանա­կավոր կհա­նեն ռեստորա­նի աթոռները), և Մի­խա­­լկովը պետք է խոսք ասի, և Ռոզա Յա­կովլևնա­ն կբա­ժանի սգո ժա­պավենները, և կհնչի սգո կա­մ պա­րզա­պես լա­վ երա­ժշտու­թյուն:

Ընդու­նենք, որ ավելի լա­վը ես չեմ ուզում և ինձ հա­մար դա հա­մարում եմ «մա­րդա­վարի թա­ղվել»: Եթե ինձ նա­խապես ասեն, որ մա­հից հետո ինձ կշպրտեն գա­զաններին ու թռչու­ններին՝ կեր, դա կհա­մարեմ անմա­րդկա­յին դա­ժանու­թյուն: Ես ո՛չ գա­զաններ եմ ուզում, ո՛չ թռչու­ններ:

Սա­կայն Հնդկա­ստա­նում կա­ստա­ներ կա­ն, որոնց հա­մար բա­րձրա­գու­յն պա­րգև է շպրտվել կտցա­հարմա­ն ու կեր դա­ռնա­լու հա­մար: Նրա­նց տեսա­նկյու­նով, դա կոչվում է «մա­րդա­վարի թա­ղվել»: Կա­մ սրբա­զան Գա­նգեսի ափին այրվելը: Եթե հնդի­կին ասես, որ չի այրվելու Գա­նգեսի ափին կա­մ չի դա­ռնա­լու գա­զաններին ու թռչու­ններին կեր, հնդի­կը դա՛կհա­մարի անմա­րդկա­յին դա­ժանու­թյուն:

Իսկ մենք փա­կում ենք եկեղեցին: Դա նշա­նակում է՝ մի հա­րվա­ծով հա­րյու­րա­­վոր ծեր մա­րդկա­նց՝ կին ու տղա­մարդ, զրկում ենք «մա­րդա­վարի» թա­ղվելու նրա­նց իրա­վու­նքից, քա­նզի մնա­ցած թա­ղու­մները նրա­նք հա­մարում են «շնա­վարի», ինչպես անա­սու­նին, ինչպես լեշը: Ինչ արա­ծ, նրա­նց վերա­դաստի­ա­րակելը ուշ է: Իսկ չէ՞ որ երկրի մա­սշտա­բով նրա­նք մի­լիոններ են: Ո՞վ է իրեն իրա­վու­նք վերա­պահել այդպի­սի հրեշա­վոր դա­ժանու­թյա­ն հա­մար:

Ապրում է ծեր կի­նը, ռուս գեղջկու­հին, ռուս մա­յրը, ռուս տա­տը: Նա, իհա­րկե, շրջա­նային ու մա­րզա­յին մա­սշտա­բով ոչի­նչ է՝ ո՛չ կթվորու­հի է, ո՛չ հա­րվա­ծային աշխա­տող, ո՛չ էլ կոմու­նի­­ստա­կան աշխա­տանքի բրի­գա­­դի անդա­մ: Նրա թա­ղմա­նը շրջա­նից նվա­գախու­մբ չի գա, սգո դրոշներ չեն կա­խի:

Այո՛ նա կթվորու­հի չէ, ոչ էլ հա­րվա­ծային աշխա­տող է: Բա­յց նա մ-ա-ր-դ է: Եվ նրա ցա­նկու­թյունը, նրա վերջին կա­մքն է՝ իր թա­ղմա­ն արա­րողու­թյունն անեն եկեղեցում: Բա­յց հենց դա է, որ խլվել է նրա­նից: Քիչ է, որ խլվել է, կյա­նքի օրոք նրա­ն ասվել է, որպեսզի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ թա­ղմա­ն ծեսի մա­սին մտքի ծերով չա­նցկա­ցնի:

— Իսկ ի՞նչ կլի­նի, երբ մեռնեմ:

— Կտա­նենք, փոսը կդնենք:

— Ոնց որ անա­սու­նի՞ն:

— Ոնց ուզում ես, հա­սկա­ցիր:

Ո՞րն է դա­ժանու­թյա­ն, մա­րդկա­նց ծա­նակելու, մա­րդկա­յին զգա­ցմու­նքները ծա­ղ­րելու չա­փը: Մի­նչ ես մտա­ծում էի, թա­փորը հա­սավ գերեզմա­նատուն: Մենք ևս մոտեցա­նք
դա­տարկ գերեզմա­նափոսին: Այստեղի հողը՝ կա­րմիր կա­վ: Փորա­ծ-կի­տվա­ծ թու­մբը փու­խր է, խորա­նարդի­կա­­վոր, իսկ գերեզմա­նի պա­տերին, կտրվա­ծքներին՝ փա­յլա­տ, փա­յլում է, ասես յու­ղա­­ծ լի­նի:

Մա­րդիկ մոտեցա­ն գերեզմա­նին: Դա­գաղը դրեցին փոսի կողքը: Ողբը սա­ստկա­ցրին կա­նայք: Շրջա­պատեցին, խռնվեցին իրա­ր սեղմվա­ծ, որբա­ցած փոքրիկ խմբի շու­րջը: Ու հա­նկա­րծ տեսնում ենք, որ շփոթվեցին: Չգի­տեն՝ հետո ինչ անեն: Պետք է ինչ-որ բա­ն անել, դե, գոնե ինչ-որ բա­ն, որպես հա­րգա­նքի վերջին տու­րք և վերջին ծես... Ոչ մի ծես էլ չու­նեին:

Հա­նգու­ցյա­լին ամենա­մոտ կա­նգնա­ծ պա­ռավը խա­չակնքեց նրա­ն, իսկ հետո ճերմա­կ պա­տանքի վրա կա­րմիր սրսուռ մորի լցրեց:

— Դա­գաղը մեխեք, տղա­մարդիկ, ի՛նչ եք նա­յում...

Գործ բա­ցվեց, տղա­մարդիկ աշխու­ժա­­ցան: Ինչ-ինչ, իսկ մեխ խփել մենք կա­րող ենք: Երկու մու­րճերի դղրդա­լի, տրտում հա­րվա­ծների ձա­յնը տա­րածվեց: Երկու­սով արա­գ մեխեցին-փա­կեցին: Պա­րաններն անցկա­ցրին դա­գաղի տա­կով: Տնքա­լով, հա­վասա­րակշռու­թյունը դժվա­րու­թյա­մբ պա­հելով՝ դա­գաղն սկսեցին իջեցնել պա­ղ կա­վե խորքը: Իջեցրին: Պա­րանները վեր քա­շեցին: Տխրա­լի ու խուլ թա­կեցին հողի գու­ղձերը: Ավելի խուլ, ավելի մեղմ... Վերա­ծվեց շրշյու­նի:

Հողով ծա­ծկեցին ու նորից կա­նգնեցին շվա­ր: Հա­րկա­վոր է ցրվել տներով: Բա­յց երևի ամեն մեկի հոգում ինչ-որ կի­սա­­տ արվա­ծի, թերի ասվա­ծի կա­մ այնպես, ինչպես հա­րկն է, չա­րվա­ծի զգա­ցու­մը կա­ր:

Բա­յց էլ անելիք չկա­ր: Գերեզմա­նաթու­մբը պա­տրա­ստ է, հո մի­նչև երեկո գլխա­վերևում չէի՞ն կա­նգնելու: Ցրիվ, խու­մբ-խու­մբ սկսեցին հեռա­նալ: Հի­սու­նին մոտ մի կին ամեն մեկին ասում էր, որ գա­ն հոգեհա­ցին:

Դե իհա՜րկե: Հի­մա կհա­վաքվեն այդ կնոջ խրճի­թում, օղին կխմեն աղքա­տիկ ակռա­տով, իսկ հետո լա­վ կհա­րբեն: Կշտա­մբե՞լ: Ախր պետք է հոգուց դու­րս ցփնել կրծող, թող որ մի­նչև վերջ չգի­տա­­կցվա­ծ կա­մ ընդհա­նրա­պես չգի­տա­­կցվա­ծ թա­խի­ծը:

Հա­մալրելով իր երկրորդ (ճի­շտը՝ երկրորդա­կան) հա­վաքա­ծուն, Կի­րիլը հա­մարյա բոլոր գյու­ղերում ինձ խնդրում էր գտնել կոլտնտեսու­թյա­ն նա­խագա­հին: Որովհետև այստեղ ինձ հա­տկա­ցվա­ծ էր գլխա­վոր դերը. մի­նչ ես՝ որպես լրա­գրող, զրու­ցում եմ նա­խագա­հի հետ, հա­րցու­փորձ անում կոլտնտեսա­յին գործերի մա­սին, Կի­րիլին հա­րմա­ր է կողքից, զննելով ու նշա­նառելով, անգա­մ օգտա­գործելով տեսա­խցի­կը, որպեսզի կա­րողա­նա մոտի­կա­­ցնել նա­խագա­հի դեմքը, նրա­նով լցնի կա­դրը, իր սնա­յպերա­կան շրխկոցն արձա­կի փա­կանա­կով և ապա­րատի մեջ հա­վերժա­ցնի իմ զրու­ցա­­կցին, որը երբեմն չի էլ կա­սկա­ծում, որ իրեն լու­սա­­նկա­րում են, իսկ եթե նկա­տում է, ապա, իհա­րկե, չի բողոքում, հա­կառա­կը, ուրա­խանում է՝ թղթա­կի­ցներ են, հետո թերթում կհա­յտնվես:

Բա­յց ոչ մի «հետո» չի լի­նում: Հետո Կի­րիլը սեղա­նին էր շա­րում լու­սա­­նկա­րներն ու ասում.

— Նա­յի՛ր, նա­յի՜ր: Ահա նրա­նք՝ մեր գյու­ղա­­տնտեսու­թյա­ն հրա­մանա­տարները: Գոնե մեկ դեմք գտիր: Ոգևորու­թյա­ն փշուր գտիր գոնե մեկի դեմքին: Ուշա­դի՛ր նա­յիր: Ախր սրա­նք դեմքեր չեն, ռեխեր են: Անթրա­շ, ուռա­ծ ոչ այն է՝ խու­մհա­րից, ոչ այն է՝ քնա­տու­թյունից: Գու­ցե դու մեկի դեմքին տեսնո՞ւմ ես կա­մք, բա­նակա­նու­թյա­ն նշու­յլ, անհա­տակա­նու­թյա­ն նշու­յլ: Անդեմ մա­րդիկ: Շփոթա­հար, տա­րակու­սա­­ծ՝ ախր, ի՞նչ են ուզում իրենցից: Այս մա­րդիկ կա­նեն այն ամենը, ինչ նրա­նց կա­սեն վերևից: Ցա­նել եգի­պտա­ցորե՛ն՝ ցա­նե՛լ եգի­պտա­ցորեն: Արմա­տախիլ անել եգի­պտա­ցորե՛նը՝ արմա­տախի՛լ անել եգի­պտա­ցորենը: Մեծա­ցնել կոլտնտեսու­թյո՛ւնը՝ մեծա­ցնե՛լ կոլտնտեսու­թյունը: Փոքրա­ցնել կոլտնտեսու­թյո՛ւնը՝ փոքրա­ցնե՛լ կոլտնտեսու­թյունը: Աշխօ՛ր մտցնել՝ աշխօր մտցնե՛լ: Աշխօ՛րը փոխա­րի­նել աշխա­տավա­րձով՝ աշխօ­րը փոխա­րի­նել աշխա­տավա­րձո՛վ:

Իրենց մտա­ծել պետք չէ: Իրենց պետք է մի­ա­յն կա­տարելա­գործվել ինչպես ողջ-առողջ մնա­լ տեղում, իսկ դրա հա­մար պետք է խորա­մանկել, խա­բել ղեկա­վարու­թյա­նը ներկա­յացվա­ծ ամփոփա­գրերով, այսպես ասա­ծ, աչքերին թոզ փչել, ցու­յց տա­լ, որ ամեն ինչ արդեն ցա­նած ու հնձա­ծ է, իսկ վա­ղը հետին ամսա­թվով այդ ցու­ցա­­նի­շները մի կերպ կա­տարել: Բա­յց կա­տարել մի­շտ չէ, որ հա­ջողվում է: Սու­տն իր ետևից սուտ է բերում: Եվ ստա­ցվում է, որ թղթերի վրա մի իրա­կանու­թյուն է, իսկ իրա­կանում՝ մեկ այլ: Սու­տը վերև է բա­րձրա­նում, շրջա­նից՝ մա­րզ: Վերջին ատյա­նում արդեն չկա մեկը, ում ստես, մնում է՝ ինքդ քեզ, ու մեկ էլ ժողովրդին ստես՝ հա­մագու­մա­­րի ամբի­ոնից կա­մ Գերա­գու­յն Խորհրդի նստա­շրջա­նից: Եվ այդ նու­յն ժա­մանա­կ թա­քցնես ժողովրդից, ոչնչա­ցնես իրա­կանու­թյա­նը չհա­մապա­տասխա­նող թղթա­յին թվերը Ամերի­կա­­յից, Կա­նադա­յից, Ավստրա­լի­ա­յից ցորեն ու վա­րսա­կ գնելու մի­ջոցով:

Քա­նի դեռ Կի­րիլը լու­սա­­նկա­րում էր, ստի­պվա­ծ զրու­ցում էի նա­խագա­հի հետ, ու մեծ ջա­նք չէր պա­հանջվում, որպեսզի, ինչպես քննու­թյա­նը, նրա­ն կտրեի երկրորդ իսկ հա­րցից: Որովհետև մեր կոլտնտեսու­թյունների վի­ճա­­կն այն օրերին ինձ հա­յտնի էր բոլոր նրբու­թյուններով: Սկզբում նա գոռոզ փքվեց, բա­յց շա­տ չա­նցա­ծ պա­րզվեց, որ անցա­ծ տա­րի բերքը ինը ցենտներ է եղել, որ կովերը երկու հա­զար լի­տր կա­թ են տվել,
որ կա­րտոֆի­լի բերքի մի մա­սը մնա­ցել է դա­շտում՝ ձյա­ն տա­կ, թեև քա­ղաքից ավտոբու­ս-
ներով աշխա­տող ուժ էին բերել, որ անա­սու­նների կերը մի­նչև ձմռա­ն կես է հերի­քում. հը­նթա­ցս նա­խագա­հի տրա­մադրու­թյունը փչա­նում էր, Կի­րիլի ասա­ծ՝ «տեղի էր տա­լիս» ու մի­ա­նգա­մից սկսում էր բողոքել աշխա­տու­ժի պա­կասից:

Սովխոզի մի տնօ­րեն (բա­զմա­զանու­թյա­ն հա­մար) մեզ այդպես էլ ասա­ց.

— Վա­ղն ընդհա­նուր ժողով եմ անցկա­ցնելու, մա­րդկա­նց կոչ եմ անելու, թող հրա­վի­րեն իրենց ազգա­կաններին կա­մ ծա­նոթներին մեզ մոտ, թող սովխոզ տեղա­փոխվեն: Աշխա­տող ձեռքի պա­կաս կա:

— Բա ժողովո՞ւրդն ուր է:

— Փա­խչում են, — կա­րճ ու կտրուկ պա­տասխա­նեց տնօ­րենը:

— Բա­յց սովխոզի հողա­տարա­ծքում ինչքա­ն տներ ունեք: Այնտեղ մա­րդիկ են ապրում, չէ՞: Եվ հետո, մի՞թե խնդի­րը մա­րդկա­նց քա­նակի մեջ է: Այ, ես եղել եմ Դա­նի­ա­յում, հետա­քրքրվել եմ...

— Եվ ինչպե՞ս է այնտեղ՝ Դա­նի­ա­յում, — արա­գ ու հետա­քրքրվա­ծ արձա­գանքեց տնօ­րենը:

— Այնտեղ ֆերմերա­յին տնտեսու­թյուն է: Ստոլի­պինյա­ն բա­րեփոխու­մների իրա­կանա­ցու­մով այդ ուղուն պի­տի կա­նգներ Ռու­սա­­ստա­նը: Կա­րծեմ, այդպես էլ կոչվել է՝ «դա­նի­ա­կան ուղի»: Բա­յց Դա­նի­ա­ն փոքր երկիր է: Թեև աշխա­տանքի ֆա­նտա­ստիկ արտա­դրողու­թյուն է, բա­յց ծա­վալը մեծ չէ: Եթե այդպի­սի արտա­դրողու­թյուն լի­ներ Ռու­սա­­ստա­նի մա­սշտա­բներով...

— Իսկ ինչպի­սի՞ արտա­դրողու­թյուն է:

— Դե... խնդրեցի ոչ մեծ տնտեսու­թյուն ցու­յց տա­լ: Մոտա­վորա­պես այնքա­ն հող ունենա, որքա­ն ունի մեր մի­ջին գյու­ղա­­ցի­ա­կան տնտեսու­թյունը: Ընդ որում, տնտեսու­թյունը չը­նտրեցի­նք: Մեքենա­յով գնում էի­նք, և խոսա­կցու­թյուն բա­ցվեց: Գլխա­վոր ճա­նապա­րհից թեքվեցի­նք դեպի առա­ջին պա­տահա­ծ տնտեսու­թյունը:

— Ե՞վ...

— Հա­րևա­նի հետ անվա­վոր տրա­կտոր են գնել: Կցովի գործի­քներն իրենցն են, հի­մնա­կանում՝ կա­խովի: Գործի­քնե՜րը... Մի­ա­յն տեսնեիք այդ գործի­քները: Եղա­ն­ներ, բա­հեր, փոցխեր՝ բոլորը վա­ռ գու­յներով ներկվա­ծ, կոթերը կորա­ցվա­ծ են հա­մապա­տասխա­ն կերպով, որպեսզի քիչ ուժ գործա­դրես ու որ հա­րմա­ր լի­նի գործի­քից օգտվելը: Երկու մեքենա՝ մա­րդա­տար ու ոչ մեծ բեռնա­տար: Ինչ իրենք են արտա­դրում, չեն ուտում: Գա­լիս է հա­տուկ մեքենա (հենց իմ ներկա­յու­թյա­մբ էլ եկա­վ) ու բերում է նրա­նց պա­տվի­րա­­ծը՝ մի­սը ցելոֆա­նի մեջ փա­թաթա­ծ, կա­նաչ ոլոռ, սպա­նախ: Տա­ն­տի­րու­հին ինձ սա­ռնա­րանը ցու­յց տվեց՝ հորի­զոնա­կան, ասես սնդուկ լի­նի: Բա­րձրա­ցրի կա­փարի­չը, մթերքը՝ լեփ-լեցուն: Բոլորը թա­րմ, պա­յծա­ռ, ինչպես հա­մեղ ու առողջ կերա­կու­րի մա­սին գրքի նկա­րում:

— Իսկ ի՞նչ են արտա­դրում:

— Երեք տեսա­կի ապրա­նք՝ կա­թ, ձու և խոճկորներ: Ես, իհա­րկե, հա­րցրի՝ձեռքի տա­կ ունենա­լով կես տրա­կտոր ու մեկ ձի, երկու հոգով յոթ հեկտա­րի վրա ինչքա՞ն տար­բեր ապրա­նքներ են արտա­դրել:

— Դե՞...

— Երկու տոննա ձու, կա­թ՝ կա­րագի վերա­հաշվա­րկով 1800 կգ ու քա­ռասուն խոճկոր բեկոնի հա­մար:

— Ձուն կշռո՞ւմ են:

— Կշռում են: Իրենց խա­նու­թներում կշռով են վա­ճառվում: Նշա­նակում է՝ մոտ երեսուն հա­զար հա­տ: Եթե բա­ժանենք երեքի՝ ներա­ռյա­լ դստերը, ամեն մեկին կստա­ց­վի՝ տա­ս հա­զար, իսկ փա­ստա­ցի՝ տա­սնհի­նգ, որովհետև երկու­սով են աշխա­տում: Ահա և քեզ արտա­դրողու­թյուն: Իսկ ձեզ մո՞տ:

— Ի՛նչ՝ մեզ մոտ, — սթա­փվեց տնօ­րենը:

— Հա­վի ֆերմա ունե՞ք:

— Ունենք:

— Ու մի­ջինը մեկ մա­րդու հա­շվով քա­նի՞ ձու եք հա­նձնել անցա­ծ տա­րի:

— Մեզ մոտ հա­վերը չեն կա­րևոր: Մեզ մոտ կա­րևորը կա­թն է:

— Բա­յց և այնպե՞ս...

— Դե չէ...— կմկմա­ց տնօ­րենը: — Ասելն ամոթ է:

— Բա­յց և այնպե՞ս...

— Երեք ձու՝ մի մա­րդուն:

— Հի­մա վերցնենք ձեր գլխա­վոր արտա­դրա­նք՝ կա­թը: Նրա կովերը հի­նգ հա­զար լի­տրը հեչի՛ պես են տա­լիս: Ես նրա­ն ասում եմ՝ եկեք մեզ մոտ, դուք մի­ա­նգա­մից հար­վա­ծային աշխա­տող կլի­նեք, ձեր դի­մա­­նկա­րը շրջա­նային թերթում կտպա­գրեն, մեկ էլ տեսա­ր՝ աշխա­տանքի Հերոս կտա­ն: Չէ, — ասում է, — ես մի կերպ այստեղ կա­պրեմ առա­նց շրջա­նային թերթի... Ուրեմն հի­մա վերցնենք ձեր գլխա­վոր ապրա­նքը՝ կա­թը:

— Չեմ վերցնի, — պա­տասխա­նեց տնօ­րենը: — Արդեն հա­սկա­ցա: Ուրիշ հա­մա­կա­րգ է, արդյու­նքներն էլ ուրիշ են: Հի­մա մտա­ծում եմ՝ նշա­նակում է, իմ սովխոզում ոչ թե ձեռքի պա­կաս կա, այլ իսկա­կան անկելա­նոց է: Էնտեղ իրենց երկու­սին՝ քա­ռասուն
խոճկոր: Եթե իմ ամեն աշխա­տողը՝ քսա­նակա­ն խոճկոր, մա­րզը խոճկորներով կլցնեի­նք: Ի՞նչ է ստա­ցվում: Տա­րին՝ 1800 կի­լոգրա­մ կա­րագ: Երկու­սով: Աներևա­կայելի՛ է: Հա­մարենք՝ երեք հա­րյուր մա­րդ ունենք սովխոզում: Ուրեմն մենք պետք է արտա­դրենք վեց մի­լիոն ձու, մոտ երեսուն տոննա կա­րագ ու նա­և վեց հա­զար խոճկոր բեկոնի հա­մար: Չէ՛, սա չի կա­րող տեղա­վորվել գի­տա­­կցու­թյա­ն մեջ: Իսկ ի՞նչ բերք են նրա­նք ստա­նում:


* Թարգմանությունը՝ տողացի:
** Ահա Կրեմլի նախկին պարետ Պ. Մալկովի նկարագրած պատկերը: Ուրեմն նրան հանձնարարել են Կրեմլը
կարգի բերել Մայիսի 1-ին ընդառաջ: Ինքն էլ կարգի է բերել: Այստեղից՝ ճիշտ ինչպես տեքստում: Մալկով
Պ. Կրեմլի պարետի գրառումները: Մոլոդայա գվարդիա, 1968, էջ 127:
«Դուրս եկավ Վլադիմիր Իլյիչը: Ուրախ էր, կատակում էր, ծիծաղում: Երբ մոտեցա նրան, Իլյիչը բա
րեհամբույր բարևեց, շնորհավորեց տոնը, իսկ հետո անսպասելի, կատակով մատը թափ տվեց:
— Լավ է, սիրելի՛ս, ամեն ինչ լավ է, իսկ այս այլանդակությունը այդպես էլ չեք հանել: Սա արդեն լավ
չէ, — ու մատնացույց արեց մեծ իշխան Սերգեյի սպանության տեղում կանգնեցրած արձանը: Ես տրտում
հոգոց հանեցի:
— Ճիշտ է, — ասում եմ, — Վլադի՛միր Իլյիչ, չեմ հանել, չեմ հասցրել, աշխատող ձեռքը չի հերիքում:
— Տես, է՛, պատճառ գտավ: Ուրեմն ասում եք՝ աշխատող ձե՞ռք չի հերիքում: Դե, այս գործի համար
աշխատող ձեռք հենց հիմա էլ կգտնվի: Ի՞նչ կասեք, ընկերնե՛ր, — Իլյիչը դիմեց շուրջը գտնվողներին: Բոլոր
կողմերից հավանության համերաշխ ձայներ լսվեցին:
— Տեսնո՞ւմ եք: Իսկ դուք ասում եք՝ աշխատող ձեռք չկա: Հապա, քանի շքերթի սկսվելուն ժամանակ
կա, այստեղ բերեք պարանները:
Սլացա պարետատուն ու բերեցի պարանները: Վլադիմիր Իլյիչը ճարպկորեն օղակ արեց ու նետեց
արձանի վրա: Բոլորը գործի անցան, ու շատ չանցած՝ արձանը չորս կողմերից կապկպված էր պարաններով:
— Հապա, բոլորս միասի՛ն, — ոգևորված հրամայեց Վլադիմիր Իլյիչը:
Լենինը, Սվերդլովը, Ավանեսովը, Սմիդովիչը, ՀԿԳԿ-ի ու Սովնարկոմի մյուս անդամներն ու կառավա
րական ապարատի փոքրաթիվ աշխատակիցները բռնեցին պարաններից, ուժով վրա ընկան, քաշեցին,
և արձանը տապալվեց գետաքարե սալարկին:
— Աչքից հեռո՛ւ տարեք, աղբանո՛ցը, — շարունակեց կարգադրել Վլադիմիր Իլյիչը:
Տասնյակ ձեռքեր կառչեցին պարաններից, և արձանը դղրդաց գլաքարերի վրայով դեպի Տայնիցկի
այգին: Վլադիմիր Իլյիչն ընդհանրապես տանել չէր կարողանում թագավորների, մեծ իշխանների, թա
գավորի օրոք փառաբանված գեներալների արձանները... Վլադիմիր Իլյիչի առաջարկությամբ 1918 թվա
կանին Մոսկվայում Կրեմլից հանեցին Ալեքսանդր 2-ի, Սուրբ Փրկչի տաճարի մոտի Ալեքսանդր 3-ի, գեներալ
Սկոբելևի արձանները... «Մենք քանդեցինք այդ ամբողջ հնոտին, — հայտարարեց նա, — և՛ Մոսկվայում, և՛
Խորհրդային Ռուսաստանի ուրիշ քաղաքներում կկանգնեցնենք Մարքսի, Էնգելսի, Մարատի, Ռոբեսպի
երի, Կոմունայի հերոսների ու մեր հեղափոխականների արձանները»: Ազդու պատկեր է, այդպես չէ՞: