Վերջին աստիճանը
(հատված վիպակից)
— Չէ՛, — բորբոքվում էր Կիրիլը, — ինչ էլ ասեն, բայց կուլտուրական, կրթված մարդիկ (Կազանի կամ մի ուրիշ համալսարանի) չէին կարող այդպես ամայացնել ու քայքայել երկիրը: Ոչ մի կուլտուրական էլ չեն, այլ բարբարոսներ են, տգետներ, թերուսներ, խելապակասներ, հետն էլ՝ ամենաչնչին ու վրեժխնդիր չարությամբ լցված: Իշխանությունը զավթած հանցագործներ: Դե, ասա՛, գեղեցկություն ոչնչացնելը բանդիտիզմ չէ՞: Երկրի գեղեցկությունը, նրա տեսքը: Բայց ախր իրենք չեն ստեղծել: Աղվեսի՛կ, հապա՝ նեկրասովյան «Վլաս»-ի վերջին տողերը:
Լիզան անմիջապես սկսեց պարզահնչյուն արտասանել.
Քայլում է նա ցուրտ ձմռանը,
Քայլում է ամռան տապին,
Ու քրիստոնյա Ռուսիային
Կոչում՝ լումա ընծայի:
Ու տալիս են անցորդները...
Այդպես գրոշից աշխատավոր
Հառնում են Աստծո տաճարները
Հարազատ մեր ողջ երկրով*:
Սա գրել է Նեկրասովը, անաչառ վկան, կարելի է ասել՝ հեղափոխական դեմոկրատը: Ուրեմն ճիշտ է՝ աշխատավոր լումայից, ժողովրդական գրոշից Ռուսիայով մեկ բարձրացել է այս գեղեցկությունը: Ո՞վ կարող էր ելնել նրա դեմ ու ձեռք բարձրացնել վրան, ո՞վ իրեն թույլ կտար անարգել ու պղծել: Միայն Ռուսաստանի թշնամիները, միայն չնչին վրիժառուները, միայն խուլիգաններն ու հանցագործները: Կգտնվի՞ մեկը, որ սա չի հասկանա:
— Նա է՞լ է վրեժ լուծել: Ո՞ւմ համար և ինչի՞:
— Ո՞նց թե՝ ում համար: Եղբոր համար: Ախր եղբորը կախել են, ինքն էլ ասել է, որ մենք, էսպես ու էսպես, կգնանք ուրիշ ճանապարհով: Երդվել է: Ու էդտեղ մայրը բոլորին՝ իր երեխեքին, պատրաստել է Ռուսաստանը կործանելուն: Ստեղծել կարող է միայն սերը, իսկ քանդել կարելի է միայն չարացածության մեջ: Եթե դատենք ավերի չափերով, քանդելու վակխանալիայով, ապա վայրենի չարացածություն է եղել, գազանային**:
Եվ ահա անցնում էին մեր աչքերի միջով, ամեն անգամ արնածորող մեր սրտերի միջով եկեղեցիներ՝ բլուրների վրա, եկեղեցիներ՝ ծառերով շրջապատված, եկեղեցիներ՝ գյուղերի կենտրոնում ու գյուղերից մեկուսի, միգլխանի ու հինգգլխանի եկեղեցիներ, բայց բոլորը մեռած, բոլորը միանման անարգված:
Եթե կոլտնտեսության պահեստ է, ներս էինք մտնում: Քթներիս էր խփում նեխած մսի հոտը, հատակին փռված էին տավարի ու ոչխարի թաց, աղ արած մորթիներ, կույտերով համակցված կեր էր լցված խոզերի համար: Մեկ այլ պահեստում կարող էին պահեստավորել կտուրի ծածկի տոլի թոփեր, լարերի կապուկներ, արկղեր՝ ապակիով, ներկի տուփեր: Երրորդ պահեստում հատակը կարող էր ծածկված լինել ցորենով, վարսակով, իսկ անկյունում ընկած էր գորշ ու փոշոտ վուշի մալանչը:
Մոտենալով ծառերով շրջապատված մի եկեղեցու՝ շրջանցեցինք լքված մեռյալ տաճարն ու նստեցինք նրա գավիթում՝ վայրենացած յասամանի թփերի, ակացիաների ու գունատ-վարդագույն փիփերթների մեջ՝ լռությունը լսելու:
Դատարկ, մոռացված վայր էր: Միայն լռությունը լիակատար չէր: Զանգակատան որմնախորշում կամացուկ, տրտում վնգում էր քամին: Որտեղ նստած էինք թփերի մեջ, քամի չկար ու շոգ էր, իսկ վերևում՝ թփերից ու ծառերից վերև՝փոքրիկ խաչին մոտիկ՝ կեսօրյա ճերմակ ամպերին մոտիկ, թրև էր գալիս ուրեմն լուսավոր քամին:
Սթափվեցինք մեր մտքերից ու ոտքի ելանք, որովհետև հանգստարանից կողմնակի ձայներ էին մոտենում: Կարծես և՛ ոտքերի քստքստոց է, և՛ խուլ ձայներ, և՛ ոչ այն է՝ լաց, ոչ այն է՝ երգ է: Թփերի միջից նայելով՝ տեսանք, որ գյուղի կողմից թաղման թափոր է մոտենում: Պարզվում է, այս տեղը լրիվ մոռացված չէ, այստեղ առաջվա պես գյուղական գերեզմանատունն է: Եվ ինչպես է, մինչ այդ չէինք նկատել, որ փարթամ, չհնձած խոտերի մեր որոշ թմբեր բավական թարմ են կամ համենայնդեպս մարդկային հոգատար ձեռք է դիպել դրանց:
Մեծ չէր թափորը, սովորական գյուղական թաղում: Մանկությունից եմ հիշում, ինչպես էին մեզ մոտ հուղարկավորում: Դագաղը եկեղեցուց դուրս էին բերում գլխավոր դարպասով, որը բացվում էր միայն այդպիսի դեպքի համար... Առջևում՝ խաչը սրբիչով, հետո՝ ինչ-որ լապտեր, արդեն լավ չեմ հիշում: Ամենամեծ զանգը հազվադեպ էր խփում, մեծ ընդմիջումներով: Մի հարվածից մինչև մյուսը թաղման թափորը հասցնում էր երեսունից-քառասուն քայլ անցնել: Այդպիսին է թաղման զանգահարությունը: Ինչ-որ վախեցնող-հանդիսավոր բան կար այդ հազվադեպ, անսպասելիորեն վերևից ընկնող պղնձե ծանր հարվածների մեջ: Կարծես փոքրիկ թափորի կողքին ինչ-որ մեկի առանձնահատուկ մեծքայլքն էր՝ մահվան ու ողբի երթը, ժամանակի
ընթացքը: Բո՛ւմ՝ քառասուն քայլ: Բո՛ւմ՝ քառասուն քայլ: Մինչև գերեզմանատուն
հասնելը մի հիսուն անգամ դեռ զանգը կխփի:
Իսկական եկեղեցական թաղման ծես վաղուց չէի լսել, այնպես, որ հիշեմ ու ներկայացնեմ՝ ինչ է դա: Բայց մեկ անգամ՝ մի քանի տարի առաջ, ստիպված էի լսել, ինչպես էին հուղարկավորում Ալեքսեյ Ալեքսեևիչին՝ հորս: Թեև ի՞նչ արարողություն, ծերությունից ձայնը կորցրած հայր Ալեքսանդրը, նրան ձայնակցող մորաքույր Պոլյա Մոսկովկինան Վոլոդյա Պոստնովի հետ. ողորմելի, խղճուկ ընկերախումբ: Բայց ես լսում էի, ու հանկարծ մարմնովս պաղ դող անցավ: Հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հանդիսավոր, այդ դեպքի համար եզակի և ուրեմն բարձր խոսքեր էր երգելով կարդում հայր Ալեքսանդրը կամակատարների հետ, և ինչ-որ տեղ՝ խորքում, միտք առկայծեց. այդքան սարսափելի չէ մեռնելը, եթե քո գլխավերևում հենց այս խոսքերը կասեն:
Հիմա չէր լսվում մեծ զանգի ձայն, չէր լսվում և դամբանական երգեցողություն: Դան-
դաղ, գլխահակ, շոգի միջով, փոշոտ ճանապարհով տանում էին իր բաժին աշխատանքն աշխատած, իր բաժինը ցանած, հնձած, մախորկայով ծխահարված, անիծված կյանքից կծու հայհոյախոսած ռուս մուժիկին: Կամ էլ ծննդաբերած, կաթսաներով ու եղանաբռնակներով աղմկահարած, իր բաժինը դատած, իր ցավը տառապած ռուս կնոջը:
Ցանկացանք տեսնել՝ ինչպես են թաղելու, նրանցից խլած թաղման հինավուրց ծեսը ինչով կփոխարինեն:
Օրինակ՝ ես՝ մոսկվացի գրողս, իմ պատկերացումն ունեմ թաղման մասին: Դագաղը պետք է դնեն Գրողների կենտրոնական տանը (ժամանակավոր կհանեն ռեստորանի աթոռները), և Միխալկովը պետք է խոսք ասի, և Ռոզա Յակովլևնան կբաժանի սգո ժապավենները, և կհնչի սգո կամ պարզապես լավ երաժշտություն:
Ընդունենք, որ ավելի լավը ես չեմ ուզում և ինձ համար դա համարում եմ «մարդավարի թաղվել»: Եթե ինձ նախապես ասեն, որ մահից հետո ինձ կշպրտեն գազաններին ու թռչուններին՝ կեր, դա կհամարեմ անմարդկային դաժանություն: Ես ո՛չ գազաններ եմ ուզում, ո՛չ թռչուններ:
Սակայն Հնդկաստանում կաստաներ կան, որոնց համար բարձրագույն պարգև է շպրտվել կտցահարման ու կեր դառնալու համար: Նրանց տեսանկյունով, դա կոչվում է «մարդավարի թաղվել»: Կամ սրբազան Գանգեսի ափին այրվելը: Եթե հնդիկին ասես, որ չի այրվելու Գանգեսի ափին կամ չի դառնալու գազաններին ու թռչուններին կեր, հնդիկը դա՛կհամարի անմարդկային դաժանություն:
Իսկ մենք փակում ենք եկեղեցին: Դա նշանակում է՝ մի հարվածով հարյուրավոր ծեր մարդկանց՝ կին ու տղամարդ, զրկում ենք «մարդավարի» թաղվելու նրանց իրավունքից, քանզի մնացած թաղումները նրանք համարում են «շնավարի», ինչպես անասունին, ինչպես լեշը: Ինչ արած, նրանց վերադաստիարակելը ուշ է: Իսկ չէ՞ որ երկրի մասշտաբով նրանք միլիոններ են: Ո՞վ է իրեն իրավունք վերապահել այդպիսի հրեշավոր դաժանության համար:
Ապրում է ծեր կինը, ռուս գեղջկուհին, ռուս մայրը, ռուս տատը: Նա, իհարկե, շրջանային ու մարզային մասշտաբով ոչինչ է՝ ո՛չ կթվորուհի է, ո՛չ հարվածային աշխատող, ո՛չ էլ կոմունիստական աշխատանքի բրիգադի անդամ: Նրա թաղմանը շրջանից նվագախումբ չի գա, սգո դրոշներ չեն կախի:
Այո՛ նա կթվորուհի չէ, ոչ էլ հարվածային աշխատող է: Բայց նա մ-ա-ր-դ է: Եվ նրա ցանկությունը, նրա վերջին կամքն է՝ իր թաղման արարողությունն անեն եկեղեցում: Բայց հենց դա է, որ խլվել է նրանից: Քիչ է, որ խլվել է, կյանքի օրոք նրան ասվել է, որպեսզի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ թաղման ծեսի մասին մտքի ծերով չանցկացնի:
— Իսկ ի՞նչ կլինի, երբ մեռնեմ:
— Կտանենք, փոսը կդնենք:
— Ոնց որ անասունի՞ն:
— Ոնց ուզում ես, հասկացիր:
Ո՞րն է դաժանության, մարդկանց ծանակելու, մարդկային զգացմունքները ծաղրելու չափը: Մինչ ես մտածում էի, թափորը հասավ գերեզմանատուն: Մենք ևս մոտեցանք
դատարկ գերեզմանափոսին: Այստեղի հողը՝ կարմիր կավ: Փորած-կիտված թումբը փուխր է, խորանարդիկավոր, իսկ գերեզմանի պատերին, կտրվածքներին՝ փայլատ, փայլում է, ասես յուղած լինի:
Մարդիկ մոտեցան գերեզմանին: Դագաղը դրեցին փոսի կողքը: Ողբը սաստկացրին կանայք: Շրջապատեցին, խռնվեցին իրար սեղմված, որբացած փոքրիկ խմբի շուրջը: Ու հանկարծ տեսնում ենք, որ շփոթվեցին: Չգիտեն՝ հետո ինչ անեն: Պետք է ինչ-որ բան անել, դե, գոնե ինչ-որ բան, որպես հարգանքի վերջին տուրք և վերջին ծես... Ոչ մի ծես էլ չունեին:
Հանգուցյալին ամենամոտ կանգնած պառավը խաչակնքեց նրան, իսկ հետո ճերմակ պատանքի վրա կարմիր սրսուռ մորի լցրեց:
— Դագաղը մեխեք, տղամարդիկ, ի՛նչ եք նայում...
Գործ բացվեց, տղամարդիկ աշխուժացան: Ինչ-ինչ, իսկ մեխ խփել մենք կարող ենք: Երկու մուրճերի դղրդալի, տրտում հարվածների ձայնը տարածվեց: Երկուսով արագ մեխեցին-փակեցին: Պարաններն անցկացրին դագաղի տակով: Տնքալով, հավասարակշռությունը դժվարությամբ պահելով՝ դագաղն սկսեցին իջեցնել պաղ կավե խորքը: Իջեցրին: Պարանները վեր քաշեցին: Տխրալի ու խուլ թակեցին հողի գուղձերը: Ավելի խուլ, ավելի մեղմ... Վերածվեց շրշյունի:
Հողով ծածկեցին ու նորից կանգնեցին շվար: Հարկավոր է ցրվել տներով: Բայց երևի ամեն մեկի հոգում ինչ-որ կիսատ արվածի, թերի ասվածի կամ այնպես, ինչպես հարկն է, չարվածի զգացումը կար:
Բայց էլ անելիք չկար: Գերեզմանաթումբը պատրաստ է, հո մինչև երեկո գլխավերևում չէի՞ն կանգնելու: Ցրիվ, խումբ-խումբ սկսեցին հեռանալ: Հիսունին մոտ մի կին ամեն մեկին ասում էր, որ գան հոգեհացին:
Դե իհա՜րկե: Հիմա կհավաքվեն այդ կնոջ խրճիթում, օղին կխմեն աղքատիկ ակռատով, իսկ հետո լավ կհարբեն: Կշտամբե՞լ: Ախր պետք է հոգուց դուրս ցփնել կրծող, թող որ մինչև վերջ չգիտակցված կամ ընդհանրապես չգիտակցված թախիծը:
Համալրելով իր երկրորդ (ճիշտը՝ երկրորդական) հավաքածուն, Կիրիլը համարյա բոլոր գյուղերում ինձ խնդրում էր գտնել կոլտնտեսության նախագահին: Որովհետև այստեղ ինձ հատկացված էր գլխավոր դերը. մինչ ես՝ որպես լրագրող, զրուցում եմ նախագահի հետ, հարցուփորձ անում կոլտնտեսային գործերի մասին, Կիրիլին հարմար է կողքից, զննելով ու նշանառելով, անգամ օգտագործելով տեսախցիկը, որպեսզի կարողանա մոտիկացնել նախագահի դեմքը, նրանով լցնի կադրը, իր սնայպերական շրխկոցն արձակի փականակով և ապարատի մեջ հավերժացնի իմ զրուցակցին, որը երբեմն չի էլ կասկածում, որ իրեն լուսանկարում են, իսկ եթե նկատում է, ապա, իհարկե, չի բողոքում, հակառակը, ուրախանում է՝ թղթակիցներ են, հետո թերթում կհայտնվես:
Բայց ոչ մի «հետո» չի լինում: Հետո Կիրիլը սեղանին էր շարում լուսանկարներն ու ասում.
— Նայի՛ր, նայի՜ր: Ահա նրանք՝ մեր գյուղատնտեսության հրամանատարները: Գոնե մեկ դեմք գտիր: Ոգևորության փշուր գտիր գոնե մեկի դեմքին: Ուշադի՛ր նայիր: Ախր սրանք դեմքեր չեն, ռեխեր են: Անթրաշ, ուռած ոչ այն է՝ խումհարից, ոչ այն է՝ քնատությունից: Գուցե դու մեկի դեմքին տեսնո՞ւմ ես կամք, բանականության նշույլ, անհատականության նշույլ: Անդեմ մարդիկ: Շփոթահար, տարակուսած՝ ախր, ի՞նչ են ուզում իրենցից: Այս մարդիկ կանեն այն ամենը, ինչ նրանց կասեն վերևից: Ցանել եգիպտացորե՛ն՝ ցանե՛լ եգիպտացորեն: Արմատախիլ անել եգիպտացորե՛նը՝ արմատախի՛լ անել եգիպտացորենը: Մեծացնել կոլտնտեսությո՛ւնը՝ մեծացնե՛լ կոլտնտեսությունը: Փոքրացնել կոլտնտեսությո՛ւնը՝ փոքրացնե՛լ կոլտնտեսությունը: Աշխօ՛ր մտցնել՝ աշխօր մտցնե՛լ: Աշխօ՛րը փոխարինել աշխատավարձով՝ աշխօրը փոխարինել աշխատավարձո՛վ:
Իրենց մտածել պետք չէ: Իրենց պետք է միայն կատարելագործվել ինչպես ողջ-առողջ մնալ տեղում, իսկ դրա համար պետք է խորամանկել, խաբել ղեկավարությանը ներկայացված ամփոփագրերով, այսպես ասած, աչքերին թոզ փչել, ցույց տալ, որ ամեն ինչ արդեն ցանած ու հնձած է, իսկ վաղը հետին ամսաթվով այդ ցուցանիշները մի կերպ կատարել: Բայց կատարել միշտ չէ, որ հաջողվում է: Սուտն իր ետևից սուտ է բերում: Եվ ստացվում է, որ թղթերի վրա մի իրականություն է, իսկ իրականում՝ մեկ այլ: Սուտը վերև է բարձրանում, շրջանից՝ մարզ: Վերջին ատյանում արդեն չկա մեկը, ում ստես, մնում է՝ ինքդ քեզ, ու մեկ էլ ժողովրդին ստես՝ համագումարի ամբիոնից կամ Գերագույն Խորհրդի նստաշրջանից: Եվ այդ նույն ժամանակ թաքցնես ժողովրդից, ոչնչացնես իրականությանը չհամապատասխանող թղթային թվերը Ամերիկայից, Կանադայից, Ավստրալիայից ցորեն ու վարսակ գնելու միջոցով:
Քանի դեռ Կիրիլը լուսանկարում էր, ստիպված զրուցում էի նախագահի հետ, ու մեծ ջանք չէր պահանջվում, որպեսզի, ինչպես քննությանը, նրան կտրեի երկրորդ իսկ հարցից: Որովհետև մեր կոլտնտեսությունների վիճակն այն օրերին ինձ հայտնի էր բոլոր նրբություններով: Սկզբում նա գոռոզ փքվեց, բայց շատ չանցած պարզվեց, որ անցած տարի բերքը ինը ցենտներ է եղել, որ կովերը երկու հազար լիտր կաթ են տվել,
որ կարտոֆիլի բերքի մի մասը մնացել է դաշտում՝ ձյան տակ, թեև քաղաքից ավտոբուս-
ներով աշխատող ուժ էին բերել, որ անասունների կերը մինչև ձմռան կես է հերիքում. հընթացս նախագահի տրամադրությունը փչանում էր, Կիրիլի ասած՝ «տեղի էր տալիս» ու միանգամից սկսում էր բողոքել աշխատուժի պակասից:
Սովխոզի մի տնօրեն (բազմազանության համար) մեզ այդպես էլ ասաց.
— Վաղն ընդհանուր ժողով եմ անցկացնելու, մարդկանց կոչ եմ անելու, թող հրավիրեն իրենց ազգականներին կամ ծանոթներին մեզ մոտ, թող սովխոզ տեղափոխվեն: Աշխատող ձեռքի պակաս կա:
— Բա ժողովո՞ւրդն ուր է:
— Փախչում են, — կարճ ու կտրուկ պատասխանեց տնօրենը:
— Բայց սովխոզի հողատարածքում ինչքան տներ ունեք: Այնտեղ մարդիկ են ապրում, չէ՞: Եվ հետո, մի՞թե խնդիրը մարդկանց քանակի մեջ է: Այ, ես եղել եմ Դանիայում, հետաքրքրվել եմ...
— Եվ ինչպե՞ս է այնտեղ՝ Դանիայում, — արագ ու հետաքրքրված արձագանքեց տնօրենը:
— Այնտեղ ֆերմերային տնտեսություն է: Ստոլիպինյան բարեփոխումների իրականացումով այդ ուղուն պիտի կանգներ Ռուսաստանը: Կարծեմ, այդպես էլ կոչվել է՝ «դանիական ուղի»: Բայց Դանիան փոքր երկիր է: Թեև աշխատանքի ֆանտաստիկ արտադրողություն է, բայց ծավալը մեծ չէ: Եթե այդպիսի արտադրողություն լիներ Ռուսաստանի մասշտաբներով...
— Իսկ ինչպիսի՞ արտադրողություն է:
— Դե... խնդրեցի ոչ մեծ տնտեսություն ցույց տալ: Մոտավորապես այնքան հող ունենա, որքան ունի մեր միջին գյուղացիական տնտեսությունը: Ընդ որում, տնտեսությունը չընտրեցինք: Մեքենայով գնում էինք, և խոսակցություն բացվեց: Գլխավոր ճանապարհից թեքվեցինք դեպի առաջին պատահած տնտեսությունը:
— Ե՞վ...
— Հարևանի հետ անվավոր տրակտոր են գնել: Կցովի գործիքներն իրենցն են, հիմնականում՝ կախովի: Գործիքնե՜րը... Միայն տեսնեիք այդ գործիքները: Եղաններ, բահեր, փոցխեր՝ բոլորը վառ գույներով ներկված, կոթերը կորացված են համապատասխան կերպով, որպեսզի քիչ ուժ գործադրես ու որ հարմար լինի գործիքից օգտվելը: Երկու մեքենա՝ մարդատար ու ոչ մեծ բեռնատար: Ինչ իրենք են արտադրում, չեն ուտում: Գալիս է հատուկ մեքենա (հենց իմ ներկայությամբ էլ եկավ) ու բերում է նրանց պատվիրածը՝ միսը ցելոֆանի մեջ փաթաթած, կանաչ ոլոռ, սպանախ: Տանտիրուհին ինձ սառնարանը ցույց տվեց՝ հորիզոնական, ասես սնդուկ լինի: Բարձրացրի կափարիչը, մթերքը՝ լեփ-լեցուն: Բոլորը թարմ, պայծառ, ինչպես համեղ ու առողջ կերակուրի մասին գրքի նկարում:
— Իսկ ի՞նչ են արտադրում:
— Երեք տեսակի ապրանք՝ կաթ, ձու և խոճկորներ: Ես, իհարկե, հարցրի՝ձեռքի տակ ունենալով կես տրակտոր ու մեկ ձի, երկու հոգով յոթ հեկտարի վրա ինչքա՞ն տարբեր ապրանքներ են արտադրել:
— Դե՞...
— Երկու տոննա ձու, կաթ՝ կարագի վերահաշվարկով 1800 կգ ու քառասուն խոճկոր բեկոնի համար:
— Ձուն կշռո՞ւմ են:
— Կշռում են: Իրենց խանութներում կշռով են վաճառվում: Նշանակում է՝ մոտ երեսուն հազար հատ: Եթե բաժանենք երեքի՝ ներառյալ դստերը, ամեն մեկին կստացվի՝ տաս հազար, իսկ փաստացի՝ տասնհինգ, որովհետև երկուսով են աշխատում: Ահա և քեզ արտադրողություն: Իսկ ձեզ մո՞տ:
— Ի՛նչ՝ մեզ մոտ, — սթափվեց տնօրենը:
— Հավի ֆերմա ունե՞ք:
— Ունենք:
— Ու միջինը մեկ մարդու հաշվով քանի՞ ձու եք հանձնել անցած տարի:
— Մեզ մոտ հավերը չեն կարևոր: Մեզ մոտ կարևորը կաթն է:
— Բայց և այնպե՞ս...
— Դե չէ...— կմկմաց տնօրենը: — Ասելն ամոթ է:
— Բայց և այնպե՞ս...
— Երեք ձու՝ մի մարդուն:
— Հիմա վերցնենք ձեր գլխավոր արտադրանք՝ կաթը: Նրա կովերը հինգ հազար լիտրը հեչի՛ պես են տալիս: Ես նրան ասում եմ՝ եկեք մեզ մոտ, դուք միանգամից հարվածային աշխատող կլինեք, ձեր դիմանկարը շրջանային թերթում կտպագրեն, մեկ էլ տեսար՝ աշխատանքի Հերոս կտան: Չէ, — ասում է, — ես մի կերպ այստեղ կապրեմ առանց շրջանային թերթի... Ուրեմն հիմա վերցնենք ձեր գլխավոր ապրանքը՝ կաթը:
— Չեմ վերցնի, — պատասխանեց տնօրենը: — Արդեն հասկացա: Ուրիշ համակարգ է, արդյունքներն էլ ուրիշ են: Հիմա մտածում եմ՝ նշանակում է, իմ սովխոզում ոչ թե ձեռքի պակաս կա, այլ իսկական անկելանոց է: Էնտեղ իրենց երկուսին՝ քառասուն
խոճկոր: Եթե իմ ամեն աշխատողը՝ քսանական խոճկոր, մարզը խոճկորներով կլցնեինք: Ի՞նչ է ստացվում: Տարին՝ 1800 կիլոգրամ կարագ: Երկուսով: Աներևակայելի՛ է: Համարենք՝ երեք հարյուր մարդ ունենք սովխոզում: Ուրեմն մենք պետք է արտադրենք վեց միլիոն ձու, մոտ երեսուն տոննա կարագ ու նաև վեց հազար խոճկոր բեկոնի համար: Չէ՛, սա չի կարող տեղավորվել գիտակցության մեջ: Իսկ ի՞նչ բերք են նրանք ստանում:
* Թարգմանությունը՝ տողացի:
** Ահա Կրեմլի նախկին պարետ Պ. Մալկովի նկարագրած պատկերը: Ուրեմն նրան հանձնարարել են Կրեմլը
կարգի բերել Մայիսի 1-ին ընդառաջ: Ինքն էլ կարգի է բերել: Այստեղից՝ ճիշտ ինչպես տեքստում: Մալկով
Պ. Կրեմլի պարետի գրառումները: Մոլոդայա գվարդիա, 1968, էջ 127:
«Դուրս եկավ Վլադիմիր Իլյիչը: Ուրախ էր, կատակում էր, ծիծաղում: Երբ մոտեցա նրան, Իլյիչը բա
րեհամբույր բարևեց, շնորհավորեց տոնը, իսկ հետո անսպասելի, կատակով մատը թափ տվեց:
— Լավ է, սիրելի՛ս, ամեն ինչ լավ է, իսկ այս այլանդակությունը այդպես էլ չեք հանել: Սա արդեն լավ
չէ, — ու մատնացույց արեց մեծ իշխան Սերգեյի սպանության տեղում կանգնեցրած արձանը: Ես տրտում
հոգոց հանեցի:
— Ճիշտ է, — ասում եմ, — Վլադի՛միր Իլյիչ, չեմ հանել, չեմ հասցրել, աշխատող ձեռքը չի հերիքում:
— Տես, է՛, պատճառ գտավ: Ուրեմն ասում եք՝ աշխատող ձե՞ռք չի հերիքում: Դե, այս գործի համար
աշխատող ձեռք հենց հիմա էլ կգտնվի: Ի՞նչ կասեք, ընկերնե՛ր, — Իլյիչը դիմեց շուրջը գտնվողներին: Բոլոր
կողմերից հավանության համերաշխ ձայներ լսվեցին:
— Տեսնո՞ւմ եք: Իսկ դուք ասում եք՝ աշխատող ձեռք չկա: Հապա, քանի շքերթի սկսվելուն ժամանակ
կա, այստեղ բերեք պարանները:
Սլացա պարետատուն ու բերեցի պարանները: Վլադիմիր Իլյիչը ճարպկորեն օղակ արեց ու նետեց
արձանի վրա: Բոլորը գործի անցան, ու շատ չանցած՝ արձանը չորս կողմերից կապկպված էր պարաններով:
— Հապա, բոլորս միասի՛ն, — ոգևորված հրամայեց Վլադիմիր Իլյիչը:
Լենինը, Սվերդլովը, Ավանեսովը, Սմիդովիչը, ՀԿԳԿ-ի ու Սովնարկոմի մյուս անդամներն ու կառավա
րական ապարատի փոքրաթիվ աշխատակիցները բռնեցին պարաններից, ուժով վրա ընկան, քաշեցին,
և արձանը տապալվեց գետաքարե սալարկին:
— Աչքից հեռո՛ւ տարեք, աղբանո՛ցը, — շարունակեց կարգադրել Վլադիմիր Իլյիչը:
Տասնյակ ձեռքեր կառչեցին պարաններից, և արձանը դղրդաց գլաքարերի վրայով դեպի Տայնիցկի
այգին: Վլադիմիր Իլյիչն ընդհանրապես տանել չէր կարողանում թագավորների, մեծ իշխանների, թա
գավորի օրոք փառաբանված գեներալների արձանները... Վլադիմիր Իլյիչի առաջարկությամբ 1918 թվա
կանին Մոսկվայում Կրեմլից հանեցին Ալեքսանդր 2-ի, Սուրբ Փրկչի տաճարի մոտի Ալեքսանդր 3-ի, գեներալ
Սկոբելևի արձանները... «Մենք քանդեցինք այդ ամբողջ հնոտին, — հայտարարեց նա, — և՛ Մոսկվայում, և՛
Խորհրդային Ռուսաստանի ուրիշ քաղաքներում կկանգնեցնենք Մարքսի, Էնգելսի, Մարատի, Ռոբեսպի
երի, Կոմունայի հերոսների ու մեր հեղափոխականների արձանները»: Ազդու պատկեր է, այդպես չէ՞: