Մի չարչարիր անցյալ ժամանակով...
* * *
Մի չարչարիր անցյալ ժամանակով
Ժամանակ չկա ընդհանրապես
Ժամանակը լողում է տատիս բորշչում
Ինչպես համեմունքի հատիկը սեւ
Տատս գոգնոցը հին շտկելով խիստ
Կեր, ասում է, կեր, որ շուտ մեծանաս
Իսկ ես գդալն ահա բռնած ձեռքիս
Նստել եմ լուռ փոքրիկ ու միայնակ
Ախր շատ է էսքանն ինչպես ուտեմ
Մրմնջում եմ իսկ նա գլխիս կանգնել
Ամպի նման հիմա պիտի պայթի
Չէ ասում է պիտի ուտես ու վերջ
Կեր դու էլ ես մի օր դառնալու կին
Խռովությունն այսպես իմ ճնշելով
Նրա ապտակն ահա իջնում է զիլ
Մինչեւ չուտես տնից դուրս չես գալու։
Ու ես կռանում եմ բորշչի վրա
Ցածր էլի ցածր որ չկաթի
Պարզ տեսնում եմ յուղի շրջանները վրան
Ու սարսափներն իր խորխորատի
Մի չարչարիր անցյալ ժամանակով
Ժամանակ չկա ընդհանրապես
Ժամանակը լողում է տատիս բորշչում
Ինչպես համեմունքի հատիկը սեւ
Տատս գոգնոցը հին շտկելով խիստ
Կեր, ասում է, կեր, որ շուտ մեծանաս
Իսկ ես գդալն ահա բռնած ձեռքիս
Նստել եմ լուռ փոքրիկ ու միայնակ
Ախր շատ է էսքանն ինչպես ուտեմ
Մրմնջում եմ իսկ նա գլխիս կանգնել
Ամպի նման հիմա պիտի պայթի
Չէ ասում է պիտի ուտես ու վերջ
Կեր դու էլ ես մի օր դառնալու կին
Խռովությունն այսպես իմ ճնշելով
Նրա ապտակն ահա իջնում է զիլ
Մինչեւ չուտես տնից դուրս չես գալու։
Ու ես կռանում եմ բորշչի վրա
Ցածր էլի ցածր որ չկաթի
Պարզ տեսնում եմ յուղի շրջանները վրան
Ու սարսափներն իր խորխորատի



