Տժժում է թավայում...

* * *

Տժժում է թավայում
երեկվա նուրբ ոչխարի միսը,—
Կա կազդուրող կենցաղ՝
ի սփոփանք՝ տրված իս։

Տե՛ր Աստված, ինչ լավ է
չնահանջել մի թիզ,—
հոտավետ ո՛ր արմատիկը
ո՛ր ապուրում սուզես,

եւ եթե կամքն է Քո
հոտն այս խոհանոցի,
պարպենք չէության արգանակը՝
լուսե բուժումը ամենայն խոցի։