Նավթավառի լեզվակն է մխում, վտիտ ճանճիկն է խփվում ապակուն...

* * * Նավթավառի լեզվակն է մխում, վտիտ ճանճիկն է խփվում ապակուն։ Գրկանոց Մովսեսը քնած է զամբյուղում, հիմա Եգիպտոսում չոր է ու տաքուկ։ Ա՛ռ գրկանոցին որդուդ փոխարեն, աչքդ բաց, նայիր խավոտ լուսամուտին ի՜նչ էլ երկար է գինեսափորից հոսում թանձրաթունդ գինին Կախեթի։ Ու մի մոռանա, մտած անկողին, ասել անմեկին բառեր. բոլոր ծառերը դուրս չե՛ն թռել հողից, բոլոր խոտերն էլ ոտնակոխ չե՛ն դեռ։ Դեռ, ասես մանկութ, խղճուկ խրճիթում անհայտ վարպետի ձեռքը կտքնի քեզ համար, որպես Աստծո գթություն, ո՛չ օրոցք, այլ՝ դագաղ մի — եղեգնից։