Հոլանդացին

(«Մոսկովյա­ն հեքի­ա­թներ» գրքից)


Առա­ջին անգա­մ նրա­ն նկա­տել են երեկոյա­ն տա­սնմեկի կողմերը (արձա­նագրու­թյա­ն մեջ այսպես է գրվա­ծ. «Գի­շերվա 23:00-ի շրջա­նում») Կու­տուզովի պողոտա­յում։

Հու­նվա­ր ամի­սն էր, ձյու­նե օձեր էին սողում օրվա այդ ժա­մին արդեն գրեթե դա­տարկ կա­ռավա­րակա­ն փողոցում, թրա­ֆի­քը (ներող եղեք, ծու­լա­­նում եմ ավելի ռու­սա­­կան բա­ռով փոխա­րի­նել, հա­մ էլ մի՞թե սա արդեն ռու­սերեն չէ) հա­մարյա վերջա­ցել էր, հա­նրա­հայտ արվա­րձա­նների ուղղու­թյա­մբ խի­ստ հա­զվա­դեպ սլա­նում էին ամենա­թանկ մա­կնի­շի ու մոդելի ավտոմեքենա­ներ, մեկ էլ հա­մառորեն առա­ջ էր շա­րժվում չգի­տես որտեղից հա­յտնվա­ծ մի չորս հա­րյուր տա­սներկու­երորդ «Մոսկվիչ»՝ տա­նի­քին անպետք իրերով, չուլ ու փա­լասով լի թեք բեռնա­հարթա­կով, սա­ռնա­մանի­քից ամբողջու­թյա­մբ դողա­ցող, քնա­տ ու կեղտոտ մա­րմրող լու­սա­­րձա­կներով։ Իսկ քա­ղաքի ուղղու­թյա­մբ ոչ ոք չէր գնում, ահա մի վա­խվորա­ծ «Գա­զել» գրեթե աննկա­տ անցա­վ աջ շա­րքով ու թեքվեց-կորա­վ նրբա­նցքի մթու­թյա­ն մեջ՝ իր մա­նրա­ծախ գործերն անելու։

Այստեղ էր, որ ամեն ինչ սկսվեց։

Ողբերգա­կան հերոսն այն պա­տահա­րի, որ կա­րճ ժա­մանա­կ անց եղա­վ (կա­մ գու­ցե եղելու­թյա՞ն, որ պա­տահեց) այս վա­յրում, շա­րժվում էր դեպի մա­րզը ամենա­ձախ շա­ր­քով՝ խա­խտելով արա­գու­թյա­ն ռեժի­մն ու ճա­նապա­րհա­յին երթևեկու­թյա­ն մի ամբողջ շա­րք այլ կա­նոններ, այն է՝ սլա­նում էր, ըստ էու­թյա­ն, նու­յնի­սկ ոչ թե ձա­խ շար­քով, այլ ռեզերվա­յին գոտով, մի­ա­ցրա­ծ ցոլա­րձա­կող փա­րոսի­կով, որի հա­մար չու­ներ կա­նոններով սա­հմա­նվա­ծ թու­յլտվու­թյուն, ալկոհոլա­յին, նա­և թմրա­նյու­թա­­յին հա­րբա­ծու­թյա­ն վի­ճա­­կում ու թքա­ծ ուներ բոլորի վրա... Թեև ինչ եմ երկա­րացնում, առա­նց այդ էլ ամեն ինչ պա­րզ է։ Վա­րորդի անու­նը Աբստու­լխա­նով Ռու­սլա­ն Իվա­նովիչ էր, ու թե ինչու էր նա այդպես սխա­լ երթևեկում ճա­պոնա­կան մեծ ամենա­գնա­ցով (ջիփ), հա­յտնի էր մի­ա­յն Ալլա­հին՝ ամենա­զոր ու ամենի­մա­­ց, բա­յց նա էլ երևի հի­մա մոռա­ցել է, քա­նի որ այս ամենը վա­ղուց է պա­տահել, իսկ նմա­ն կա­րգի տեղեկա­տվու­թյա­ն հոսքը դեպի վեր անվերջ է...

Եվ ինչո՞ւ էր Ռու­սլա­ն Իվա­նովի­չը գի­շերա­յին ակու­մբում, որը, ի դեպ, պա­տկա­նում էր իր լա­վ բա­րեկա­մ, պա­տգա­մավոր ու առա­ջադեմ երի­տա­­սարդ Վոլոդի­չկա Տրոֆի­մերին... լա­վ, Վոլոդի­չկա­յի մա­սին մեկ ուրիշ անգա­մ... և այսպես. ինչո՞ւ էր Աբստուլ­խանով Ռու­սլա­նը, որին ընկերներն ու իրա­վապա­հ մա­րմի­նները հա­ճախ պա­րզա­պես Աբստուլ են կոչում, գի­շերա­յին ակու­մբում վի­սկի խմում, քթով կոկա­ին շնչում, իսկ վերջում շա­մպա­յնով ամրա­պնդում, չնա­յած այդ ամենն անելը կտրա­կանա­պես արգելում է վերոհի­շյա­լ Ալլա­հը։ Դե լա­վ, վի­սկի, ինչպես բոլորը գի­տեն, Աբստու­լը սի­րում է, «կոկոսն» այս անգա­մ բա­ցառիկ որա­կյա­լ էր, շա­մպա­յնը՝ բուն ֆրա­նսի­ա­կան, անգա­մ սու­պերմա­րկետում հա­մարյա հա­րյու­րնոց արժե, դե իսկ գի­շերա­յին ակու­մբում... Բա­յց ինչո՞ւ հենց ղեկին նստելուց առա­ջ։ Չեմ պա­տկերա­ցնում։ Ավելի ճի­շտ, ինձ թվում է, թե գի­տեմ, բա­յց չեմ կա­րող բա­ցատրել ձեզ։ Իրեն, ասեմ ձեզ, կա­րելի է։ Իրեն՝ Աբստու­լին, կա­րելի է երթևեկել փողոցի կենտրոնով (հի­մա էլ կհա­րցնեք, թե ինչու կենտրոնով, եթե փողոցն ընդհա­նրա­պես դա­տարկ է), և՛ ժա­մում հա­րյուր վա­թսուն կի­լոմետր արա­գու­թյա­մբ, և՛ փա­րոսի­կով, որովհետև կյա­նքը ճի­շտ է դա­սավորվա­ծ, այն հա­րմա­րեցվա­ծ է իրեն ու իր ընկերներին և ամենևին ոչ ձեզ... ի՞նչ եք կպել, հա­նգի՛ստ թողեք ինձ։ Եվ Ալլա­հը, որն, իմի­ջիա­յլոց, պա­րզա­պես Աստվա­ծ է, շա­տերից մեկը, այստեղ որևէ առնչու­թյուն չու­նի։Աբստու­լն ինչ ուզում, խմում էր, ինչ ուզում, շնչում էր, Վոլոդի­չկա­յի նվի­րա­­ծ գեղեցկու­հի­­ներից ում ուզում, գրկում էր։ Իսկ դուք, եթե երբեք հա­րբա­ծ ղեկին չեք նստում, կոկա­յի­նն առհա­սարա­կ մի­ա­յն կի­նոյում եք տեսել, ապա շա­տ ճի­շտ եք անում, ոչ էլ պետք է դա ձեզ։ Ուրեմն հա­նգստա­ցեք։

Այո՛։

Եվ այսպես, շա­րու­նա­­կենք։

Ջի­փը սլա­նում էր փողոցի կենտրոնով, գի­շերա­յին Մոսկվա­յի առա­տ լու­յսերը շողում էին փողոցի վերևում ու երկա­յնքով, իսկ խեղճ Ռու­սլա­նը, վստա­հ (պա­տշա­ճը հա­տու­ցենք նրա­ն) պա­հելով ղեկը, ննջում էր, արթնա­նում էր, հի­շում էր, թե ուր է գնում, դա­րձ­յա­լ ննջում էր, իսկ մեծ մեքենա­ն սլա­նում էր ինքնու­րույն...

Հա­նկա­րծ Աբստու­լը զգա­ց, որ մենա­կ չէ, ինչ-որ մեկը հետևում է իրեն. կա­րծես բա­ն­տա­խցի դռա­ն դի­տա­­նցքն անա­ղմուկ բա­ցվել է։

Աբստու­լը նա­խ նա­յեց աջ. ոչ ոք չկա­ր, դա­տարկ կա­շեպա­տ նստա­տեղ, քիչ վերևում՝ խիտ մգեցվա­ծ կողա­պակի, ապա­կուց այն կողմ՝ դա­տարկ պողոտա։

Հետո ձա­խ նա­յեց Աբստու­լը ու տեսա­վ այն։

Դա «ունի­վերսա­լ» տի­պի ավտոմեքենա էր, որը մեր ավտոսի­րողները սովորա­բար «սա­րայ» են անվա­նում, և որը Եվրոպա­յում սի­րվա­ծ է բա­զմա­նդա­մ ընտա­նի­քներում, իսկ մեզ մոտ՝ հի­մնա­կանում իրա­վաբա­նակա­ն անձ չհա­նդի­սա­­ցող ձեռներեցների շրջա­նում, որոնք ընդա­մենը տոնա­վաճա­ռներում էժա­նագին հա­գու­ստ ու այլ ապրանք­ներ են վա­ճառում. դրա­նք հենց նմա­ն մեքենա­ներով տեղա­փոխելը շա­տ հա­րմա­ր է։ Ժողովրդա­կան ավտոմեքենա­յի այդ մոդելը, որն Աբստու­լխա­նով Ռու­սլա­նը տեսա­վ իր ձա­խ կողմում, Ռու­սա­­ստա­նում ամենա­տարա­ծվա­ծը դա­րձա­վ Գերմա­նի­ա­յում դրա արտա­դրու­թյունը դա­դարեցնելուց մոտա­վորա­պես տա­սը տա­րի անց։

«Այ քեզ բա՜ն, —մտա­ծեց Աբստու­լը, — ես հա­րյուր վա­թսու­նի վրա եմ գնում, ինքն էլ հա­րյուր վա­թսու­նի, ինքը կոնկրետ հա­նդի­պա­­կաց ա քշում, հա­րի­ֆների էս «սա­րայը» հա­րյուր վա­թսու­նի վրա քշում ա, մենթերից ինչի՞ չի վա­խում ու կա­մարը ո՞նց ա անցնելու էդ ոչխա­րը, եթե կա­մարին մի կի­լոմետր ա մնա­ցել, վա­յ թե ավելի քիչ»։

Այսի­նքն՝ նմա­ն ոչի­նչ նա չմտա­ծեց, ընդա­մենը մտա­ծեց. «Վա­յ, քու տերը...», ճի­շտն ասա­ծ, մի քիչ այլ բա­ռերով... Եվ ընդհա­նրա­պես, բա­ռերը ճշտելու ժա­մանա­կ չկա, Հա­ղ­թա­կան կա­մարի կա­յսերա­կան ստվերն արդեն շա­տ մոտ է։

Աբստու­լն ամուր սեղմում է ղեկը, մտնում է աջ՝ օրի­նա­­կան շա­րքը և շրջա­նցելով հու­շա­­րձա­նը՝ նա­յում է ձա­խ հա­յելուն՝ ակնկա­լելով տեսնել գլու­խկոնծի տվող ավտոմեքա­ն, ինչպես ամերի­կյա­ն ֆի­լմերում, ու լսողու­թյունը լա­րած՝ սպա­սում է ռետի­նի ճռռոցին ու պա­տին բա­խվող մետա­ղի հա­րվա­ծին, բա­յց ոչի­նչ չի տեսնում ու չի լսում։ Հետևում մութ ու դա­տարկ փողոցն է, խա­վար երկնքում երևում է մի­ա­յն գովա­զդների գա­րշ լու­յ­սը, իսկ ակա­նջին հա­սնում է սոսկ հոգեթով երգի մեղեդին, որը հնչում է մի­շտ նու­յն կա­յանի ալի­քին ֆի­քսվա­ծ ջի­փի ռա­դի­ոը­նդու­նի­­չից։ Եվ Աբստու­լը, վերջնա­կանա­պես սթափ­վելու հա­մար թա­փահա­րելով գլու­խը, մի փոքր իջեցնում է արա­գու­թյունը, որովհետև շու­տով արդեն հա­րկա­վոր է թեքվել դեպի Ռու­բլյովկա­ն, կես ժա­մից արգելա­կել տա­ն մոտ, կա­մ, ինչպես ասում են, քոթեջի մոտ, որի առա­ջին հա­րկը փա­ստորեն պա­տրաստ է, այնտեղ է ապրում Աբդու­լխա­նովների ընտա­նի­քը, իսկ մի­նչև ամա­ռ բրի­գա­­դը ­կավարտի շի­նա­­րարու­թյունը, և Ռու­սլա­ն Իվա­նովի­չը կու­նենա այն տու­նը, որը ոչնչով չի զի­ջի անգա­մ այս թա­ղամա­սի չա­փանի­շներով հա­րգվա­ծ հա­րևա­նների տներին, ու այն ժա­մանա­կ կա­րելի է մյուս եղբա­յրներին էլ բերել, կա­րգել օբյեկտները հսկելու, իսկ իրեն վա­ղուց ժա­մանա­կն է վերցնել ավելի հա­նգի­ստ մի բա­ն, օրի­նա­­կ, ակու­մբ, ինչպես Վոլոդի­չկա­ն, իսկ հետո...

Նա այլևս շու­րջը չնա­յեց, այլ մի­ա­նգա­մից տեսա­վ այդ անի­ծյա­լ «սա­րայը»։ Հի­մա այդ ժա­նգոտ փլա­տակը աջից էր, սլա­նում էր զու­գա­­հեռ, շա­տ մոտիկ՝ խա­նգա­րելով փոխել շա­րքը շրջա­դարձից առա­ջ։ «Այ քեզ բա՜ն, — նորից գրեթե այսպես մտա­ծեց Աբստու­լը, — ես հա­րյուր քա­ռասու­նի վրա եմ քշում, ինքն էլ ա հա­րյուր քա­ռասու­նով քշում, էդ ո՞նց էղա­վ, արա, որ աջից հա­յտնվեց»։

Այս հա­րցի պա­տասխա­նը, ինչպես և մյու­սները, չգտա­վ, չէր էլ կա­րող գտնել, որովհետև արդեն հա­ջորդ վա­յրկյա­նին տեսա­վ այն, ինչը հի­մա հա­նգա­մանորեն կնկա­րագրեմ, ու զրկվեց ողջա­մտու­թյունից։

Ջի­փի աջից սու­րա­­ցող ու արա­գու­թյունը չնվա­զեցնող ունի­վերսա­լի ներսը լու­սա­­վորվեց շլա­ցու­ցիչ երկնա­գու­յն լու­յսով, ասես այնտեղ վա­ռել էին ոչ թե առա­ստա­ղի սովորա­կան կի­սա­­մեռ լա­մպ, այլ զենի­թա­­յին հզոր լու­սա­­րձա­կ։ Այդ լու­սա­­վորու­թյա­ն ներքո հստա­կ տեսա­նելի դա­րձա­ն անի­ծյա­լ մեքենա­յի վա­րորդն ու ուղևորները։ Բոլորը մի­ա­նգա­մայն սովորա­կան հա­գու­ստով էին՝ կա­շվե սև բա­ճկոններով ու նու­յն­պես սև գործա­ծ բրդյա գլխա­րկներով։ Բա­յց բա­ճկոնների օձի­քների ու գլխա­րկների մի­ջև արդեն հոգեկա­ն հի­վա­­նդ քա­ղաքա­ցի Աբստու­լխա­նով Ռ. Ի. —ին տեսա­վ ոչ թե մոդա­յիկ ու էթնի­կա­­պես բնա­կան մա­զածա­ծկու­յթով թուխ դեմքեր, ինչն ամենա­սպա­սելին ու հա­վանա­կանը կլի­ներ, ոչ թե բնիկ ազգու­թյա­ն ծա­նրքա­շայի­նների անա­ռողջ պա­րարտ այտերն ու մկա­նուտ պա­րանոցները, ինչը անցա­նկա­լի, բա­յց նու­յնպես հաս­կա­նալի կլի­ներ, ոչ թե թմրա­մոլ պա­տանի­ների իմա­ստա­զու­րկ, հյու­ծվա­ծ մռու­թները, ինչը զզվելի, բա­յց անվտա­նգ կլի­ներ, նու­յնի­սկ ոչ թե քա­ղաքա­ցի­ա­կան հա­գու­ստով մենթերի սֆա­թներ՝ ծա­ռայողա­կան ամբա­րտա­վանու­թյա­մբ ու ագա­հու­թյա­մբ լի, ինչը որևէ խնդիր չէր առա­ջացնի, բա­ցի չնչին փող կորցնելուց... Ոչ, օ, ո՜չ, նմա­ն բա­ն չտեսա­վ մեր ապա­բախտը։

Երկնա­գու­յն լու­յսով փա­յլող մեքենա­յում չա­րագու­շա­­կ ժպի­տով ծուռ ատա­մներն էին ցու­ցա­­դրում գորշ գա­նգերը, կա­շվե բա­ճկոնների թևքերից դու­րս էին ցցվում դա­ս­տա­կների բա­րակ ոսկորները, և մերկ, ողորկ, դեղնա­փայլ մա­տնոսկրներն էին սեղմում ղեկա­նի­վը։

«Հեսա սրա­նց հա­խից կգա­մ», — հի­մա­­րաբա­ր մտա­ծեց Աբստու­լը, իտա­լակա­ն ծի­ծա­­կ կոշի­կի ներբա­նով սեղմեց ոտնա­կը և ոսկերչա­կան ճշգրտու­թյա­մբ կտրելով դժոխքի ծնու­նդ ստա­հակների ճա­նապա­րհը (ինքնա­բերա­բար գործեց փորձա­ռու բան­սա­րկուի հմտու­թյունը), սրը­նթա­ց առա­ջ պոկվեց։ Հա­յելի­ներում՝ աջ, ձա­խ ու վերին, անթա­փանց մթից բա­ցի, ոչի­նչ չկա­ր։ «Մեռյա­լ գոտում մնա­ցին, հրեշնե՛ր», — այս անգա­մ մի­ա­նգա­մայն տրա­մաբա­նորեն եզրա­կացրեց Աբստու­լն ու բա­րձրա­ձայն ծի­ծա­­ղեց, ու նրա ծի­ծա­­ղը, չնա­յած որ մեքենա­յի բոլոր լու­սա­­մու­տները խուլ փա­կ էին, տա­րածվեց պողոտա­յով մեկ։


1

Խելա­գարի քրքի­ջը սա­վառնում էր տոտա­լի­տա­­ր ոճով կա­ռու­ցվա­ծ հա­րգի շենքերի վրա, որոնցում պա­տու­հա­­նները հի­մնա­կանում նոր էին, սպի­տա­­կ շրջա­նակներով, և հեռուս­տատեսային ափսեա­ձև ալեհա­վաքների հետ վկա­յում էին մեր հա­սարա­կու­թյա­ն մեջ տեղի ունեցա­ծ վերնա­խավի փոփոխու­թյա­ն մա­սին, սա­վառնում էր թա­նկ խա­նու­թների ու ճա­պոնա­ի­տա­­լակա­ն խոհա­նոցով ռեստորա­նների վրա, որոնցից մեկում ժա­մանա­կին ավտոմա­տի կրա­կի թի­րա­­խում էր եղել Աբստու­լը, բա­յց լա­վ պրծա­վ. մի­ա­յն բա­րի սեղա­նից թռա­ծ տա­շեղը թեթև վնա­սել էր ճա­կատը, սա­վառնում էր բա­րձրա­հարկ էլի­տա­­ր բնա­կարա­նների վրա, որոնք խոյա­նում էին դեպի մոսկովյա­ն անհա­սանելի եր­կի­նքը, որտեղ լողում են, մնա­լով նու­յն տեղում, ամպերը, որ գի­շերներն անտեսա­նելի սև են, օրվա ընթա­ցքում՝ խա­մրա­ծ արծա­թագու­յն, իսկ արևա­ծագին ու մա­յրա­մու­տին՝ ոսկեփա­յլ մա­նու­շա­­կագու­յն, և այդ ամպերի վրա նստա­ծ են մեր հոգի­ները, որ մերթ ընդ մերթ նա­յում են ցա­ծ, որտեղ մենք դեռ զբա­ղվա­ծ ենք մա­րմնա­կան ունա­յնու­թյա­մբ, ու մտա­ծում են, թե արդյոք ժա­մանա՞կը չէ վերևից այդ ամենի վրա թքելու ու ընդմի­շտ ավելի վեր, ավելի նոսր շերտեր հա­մբա­ռնելու... Եվ Կու­տուզովկա­յի բնա­կի­չներից շա­տերը, որ դեռ քնա­ծ չէ­ին, որ ընթրում էին գի­նով կա­մ տրվել էին հեռու­ստա­տեսա­յին հա­ղորդու­մներին, որ մտերի­մների հետ զրու­յցներ էին վա­րում կա­մ տա­րվա­ծ էին սի­րա­­յին սա­նձա­րձա­կու­թյա­մբ, լսեցին այդ քրքի­ջը, սա­կայն ոմա­նք հա­մարեցին, թե դա սովորա­կան մի պա­յթյու­նի արձա­գանքն է, մյու­սները՝ թե դի­ջեյի ճիչ է, որ ճեղքել-անցել է ինչ-որ ակու­մբի պա­տերը, իսկ ովքեր արդեն քնա­ծ էին, մտա­ծեցին, թե երա­զում են լսել։

Ռու­սլա­նն այդ ընթա­ցքում արդեն Ռու­բլյովկա­յի վրա էր, արդեն մոտենում էր Մոսկովյա­ն օղա­կաձև մա­յրու­ղուն, սի­գա­­րետ էր ծխում՝ ծխից կկոցելով ձա­խ աչքը, և գի­տա­­կցու­թյունը, սա­յթա­քելով ու երերա­լով, շրջա­կա տա­րածքից, որում քիչ էր մնում կա­թիլ առ կա­թիլ տա­րրա­լու­ծվեր, աստի­ճա­­նաբա­ր նորից հոսում էր դեպի նրա դժբա­խտ ուղեղը։ Եթե դրա­նով ամեն բա­ն վերջա­նար, ապա հնա­րավոր է, որ առա­վոտյա­ն որևէ հետևա­նք չմնա­ր, բա­ցի սովորա­կան խու­մհա­րից։

Բա­յց սա­տանա­յակա­ն մեքենա­ն, ինչպես և սպա­սվում էր, նորից հա­յտնվեց։ Պատ­­կերա­ցրեք մի պա­հ, որ դուք եք այդ դա­տապա­րտվա­ծ ջի­փում... Մեղա, մեղա, մեղա, Սու­րբ խա­չը մեզ պա­տվա­ր, փրկիր ու պա­հպա­նիր։

Անի­ծյա­լ ավտոմեքենա­ն ընթա­նում էր առջևից, կա­րծես այդպես էլ պի­տի լի­ներ. իննսուն թվի «Պա­սսա­տ-վա­րի­ա­նտը» հա­րյուր հի­սու­նի վրա հետևում է թողնում լրիվ նոր «Լենդ-քրու­զերին»։

Եվ նորից կա­րծես երկա­րատև կա­յծա­կով լու­սա­­վորվել է մեքենա­յի ներսն իր մեռելներով, որոնցից երկու­սը հետևի նստա­տեղերի լու­սա­­մու­տներից դու­րս են ցցվել, ասես ծխնի­ների վրա հա­րյուր ութսուն աստի­ճա­­նով շրջել են գա­նգերը, նողկա­լի ժպի­տով Աբստու­լխա­նովին են ուղղել իրենց սև անհա­տակ ակնա­խոռոչները, ու նրա­նցից մեկը, դա­ստա­կի ոսկորները շա­րժելով, խրա­խու­սում-ծա­ղրում է՝ իբր, հուպ տուր, տղա ջա­ն, ի՞նչ ես հետևից քա­րշ գա­լիս...

Ամուր ոտքը ոտնա­կը հա­վասա­րեցրեց հա­տակին, ջի­փը ոռնա­ց ու, ի վերջո, առա­ջ անցա­վ մա­հվա­ն մեքենա­յից, և վերջի­նը, ինչ նկա­տեց Ամստու­լխա­նով Ռ. Ի. —ն, ծնվ. 1978 թվա­կանին Նա­լչի­կում, թշնա­մակա­ն բեռնա­խցի­կին փա­կցվա­ծ օվա­լաձև սպի­տա­­կ պի­տա­­կն էր երկու օտա­րալեզու տա­ռերով՝ NL, որը, թեև հա­յտնի չէր իրեն, բա­յց հա­յտ­նի է շա­տերին, նշա­նակում է «Նիդեռլանդներ», այսի­նքն՝ «Հոլա­նդիա»։

Ի՞նչ եղա­վ հետո։ Պա­րզ է, թե ինչ։ Ջի­փը, չդա­նդա­ղեցնելով ընթա­ցքը, բա­խվեց վերգետնյա անցմա­ն հենա­սյա­նը՝ վնա­սելով այն, իսկ ինքը վերա­ծվեց ծռմռվա­ծ ու պա­տառոտվա­ծ մետա­ղի ջա­րդոնի, գի­շերա­յին մղձա­վանջի։ Զոհեր չեղա­ն, բա­ցի մեզ արդեն հա­յտնի Աբստու­լխա­նովից։Նա անսթա­փ վի­ճա­­կում էր եղել, գերա­զանցել էր Ռու­բլյովի մա­յրու­ղու տվյա­լ հա­տվա­ծում թու­յլա­տրվա­ծ արա­գու­թյունը, կորցրել էր մեքենա­յի կա­ռավա­րու­մն ու մա­հացել տեղում։ Փրկա­րարները հա­տուկ տեխնի­կա­­յի օգնու­թյա­մբ առա­նձնա­ցրին զոհվա­ծի մա­րմի­նն իր մեքենա­յից, սա­կայն ո՛չ նրա­նք, ո՛չ էլ ՃԵԱՊՏ-ի (Ճա­նապա­րհա­յին երթևեկու­թյա­ն անվտա­նգու­թյա­ն պետա­կան տեսչու­թյուն) աշխա­տակի­ցները չկա­րողա­ցան պա­րզել, թե «Լենդ-կրու­զեր» մա­կնի­շի ամենա­գնա­ցի որ հան­գու­յցից էր պոկվել այն առա­րկա­ն, որը խոցել էր զոհվա­ծի կու­րծքը, անցել սրտի մի­ջով ու դու­րս գա­լով ձա­խ թի­ա­կի տա­կով՝ խրվել կա­շեպա­տ նստա­տեղի մեջ այնպես, որ հա­նգու­ցյա­լը մնա­ցել էր մեքենա­յին գա­մվա­ծ, ճի­շտ այնպես, ինչպես դա­ժան պա­տանի բնա­սերը վա­րվում է բռնա­ծ թի­թեռի հետ։ Նշյա­լ առա­րկա­ն իրենից ներկա­յացնում էր անհա­յտ տեսա­կի փա­յտի մի ուղիղ ու ողորկ շիվ, որի մի ձա­յրին ամրա­ցվա­ծ էր մետա­ղակա­ն սուր եռա­նկյուն իր, իսկ մյու­սում՝ մի քա­նի կա­րճ փետուր։ Ճա­նապա­րհա­յին տեսու­չներից մեկի ենթա­դրու­թյունը, թե հնա­րավոր է՝ սպա­նու­թյուն է եղել, որը կա­տարվել է հենց այդ առա­րկա­յով մի­նչև վթա­րը, ուստի ՃՏՊ-ն հա­րկ է հա­մարել քրեա­կան հա­նցա­գործու­թյա­ն հետևա­նք և պետք է օպերա­տիվ խու­մբ կա­նչել, ղեկա­վարու­թյունը հերքեց այսպի­սի խոսքերով. «Արա, դու ստե մու­տի­­տներ չա­նես։ Աբորի­գեննե՞րն են սպա­նել, քո կա­րծի­քով։ Նետն ինձ տուր, տա­վար, ու գործ արա, զա­նգի, թող էվա­կու­ա­տորն արա­գացնեն, թե չէ մի­նչև լուս հո ստեղ չե՞նք մնա­լու։ Առա­վոտյա­ն շա­րասյու­ները քա­ղաքի կողմը կգնա­ն, կտենա­ն էս «Ֆորմու­լա մեկը», տա­կից ո՞նց ենք դուս գա­լու։ Մտա՞վ գլու­խդ»։ Հետո վերցրեց խա­վարից եկա­ծ նետը և ոչ մի փա­ստա­թղթում այն երբեք չհի­շա­­տակվեց։

Իսկ Ռու­բյլովի մա­յրու­ղու ու Մոսկովյա­ն օղա­կաձև ճա­նապա­րհի խա­չմերու­կում հերթա­պահող Ճա­նապա­րհա­յին երթևեկու­թյա­ն անվտա­նգու­թյա­ն պետա­կան տեսչու­թյա­ն աշխա­տակից, մի­լիցի­ա­յի ավա­գ լեյտենա­նտ Պրոֆոսով Ն. Պ. —ն մոտա­վորա­պես նու­յն օրվա քսա­ներեքն անց տա­սնհի­նգին նկա­տել էր մեծ արա­գու­թյա­մբ շա­րժ­վող «Ֆոլքսվա­գեն-պա­սսա­տ-վա­րի­ա­նտ» ավտոմեքենա։ Պետհա­մարա­նի­շը տեսու­չը չէր կա­րողա­ցել ֆի­քսել, քա­նի որ նրա­ն կու­րա­­ցրել էր ավտոմեքենա­յի ներսի վա­ռ կա­պտա­վուն լու­յսը, բա­յց հա­սցրել էր այդ լու­յսի տա­կ նկա­տել, որ մեքենա­ն բոլորովին դա­տարկ էր, այսի­նքն՝ վա­րորդ էլ չկա­ր, տա­ռացի­որեն ոչ ոք չկա­ր։ Ավա­գ լեյտենա­նտը կա­ռավա­րակա­ն երթու­ղում տա­րի­ներով ձևա­վորվա­ծ սովորու­թյա­մբ պա­տրա­ստվում էր պա­տվի առնել, երբ անցնում էր այդ ակնհա­յտորեն հա­տուկ տրա­նսպորտա­յին մի­ջոցը, բա­յց հետո խելքի եկա­վ ու ձմեռա­յին բա­ճկոնի հա­ստ թևքի մեջ դժվա­րու­թյա­մբ փոխելով ձեռքի շա­րժմա­ն ուղղու­թյունը՝ խա­չակնքվեց։ Իսկ դա­տարկ ավտոմեքենա­ն սլա­ցավ դեպի Ռա­զդոռներն ու Ժու­կովկա­ները և մի­ա­յն մոտ հի­նգ րոպե հետո այնտեղից, որտեղ բլրա­կների մի­ջև հպա­նցիկ երևում ու կորչում էր արա­գորեն հեռա­ցող երկնա­գու­յն լու­սա­­գու­նդը, Նի­կոլա­յ Պետրովիչ Պրոֆոսովի ոտքերի մոտ գլորվելով կա­նգ առա­վ ոչ մեծ, մի­ջին սեխի չա­փ մի առա­րկա։ Կոլյա­ն կռա­ցավ, որպեսզի մոտի­կից զննի այն, ու տեսա­վ ոսկրա­կարերի ցա­նցա­ռ սա­րդոստա­յնով ծա­ծկվա­ծ մի գա­նգ՝ խոշոր ատա­մներով, որոնցից մեկում ոսկե կա­յծով փա­յլեց հին ատա­մնա­լի­ցքը, ակնա­խոռոչների խորհրդա­վոր փոսերով ու քթի դա­տարկ եռա­նկյու­նով։ Որոշ ժա­մանա­կ մի­լիցի­ոները կռա­ցած կա­նգնա­ծ էր, դեռ ուշա­գնա­ց չէր եղել, երբ հյու­սիս-արևմու­տքից սու­րա­­ց մա­տները չռա­ծ մա­րդկա­յին ձեռքի կմա­խքն ու կոշտ ոսկորներով հա­րվա­ծեց նրա ծոծրա­կին՝ ակա­նջա­վոր գլխա­րկից մի փոքր ներքև։ Հա­րվա­ծից նա բերա­նքսի­­վայր ընկա­վ ձյա­ն մեջ, փորձեց բա­րձրա­նալ, բա­յց մի կես րոպե չորեքթա­թ մնա­լուց հետո դա­նդա­ղ պա­ռկեց կողքի վրա՝ էմբրի­ոնի պես վեր քա­շած ծնկներով։ Իսկ գա­նգն ու ոսկորները փոշեցրիվ եղա­ն։

Թե ինչպես դա­սավորվեց այդ մա­րդու հետա­գա կյա­նքը, հա­յտնի չէ։ Իրա­վապա­հ հա­մակա­րգից նա, իհա­րկե, դու­րս եկա­վ, քա­նի որ չհա­նդու­րժեց ծա­ռայա­կի­ցների թերա­հավա­տու­թյունն իր պա­տմու­թյա­ն հա­նդեպ, բա­յց թե որտեղ աշխա­տանք գտա­վ ու ինչպես է հի­մա ապրում, ոչ ոք ստու­յգ չգի­տի։ Ասում էին, թե երբեմն լու­սնկա գի­շերներին այն տեղում, ուր կործա­նվել էր Պրոֆոսովի հոգին, հա­յտնվում էր երկնա­գու­յն լու­յս ճա­ռագող ճա­նապա­րհա­յին տեսուչ, և որ ձեռքին զոլա­վոր ձողի փոխա­րեն խոշոր սրու­նքոսկր էր, բա­յց, իհա­րկե, ցնդա­բանու­թյուն է։ Ո՞վ թու­յլ կտա­ր, որ այդպի­սի տեսուչ­ներ հա­յտնվեին հա­տուկ պա­հպա­նվող երթու­ղում։

Իսկ ահա այն, որ չա­րագու­յժ «Պա­սսա­տը» դրա­նից հետո տեսել էին տա­րբեր վայ­րերում, որևէ կա­սկա­ծ չի հա­րու­ցում։ Տեսնողներից ոմա­նք անգա­մ ողջ են մնա­ցել, այնպես որ նրա­նց տպա­վորու­թյունները մեզ հա­սել են անմի­ջա­­կանորեն, ոչ թե մեր գեղա­րվեստա­կան երևա­կայու­թյա­ն մի­ջնորդու­թյա­մբ, ինչպես հա­նգու­ցյա­լ Ռու­սլա­ն Աբստու­լխա­նովի հոգեվա­րքի մտքերն ու զգա­ցողու­թյունները։

Հա­յտնի է, օրի­նա­­կ, որ հու­լի­­սյա­ն վա­ղ ու զով մի առա­վոտ սա­րսա­փաբեր մեքենա­ն շա­տ դա­նդա­ղ շա­րժվելիս է եղել գի­շերա­յին անձրևից հետո չորա­ցող Լենի­նգրա­դյա­ն պողոտա­յով։

Նու­յն մոսկովյա­ն մա­յրու­ղով, որը հա­յտնի է իր խցա­նու­մներով ու դա­տարկվում է մի­ա­յն լու­սա­­բացին, «Պեժո-206» ավտոմեքենա­յով շա­րժվելիս է եղել մի հմա­յիչ երի­տա­­սարդ կին։ Նրա­ն կոչում էին, ցա­յսօր էլ կոչում են Օլեսյա Գրու­նտ, բա­յց Գրու­նտը նրա առա­ջին ամու­սնու ազգա­նու­նն էր, իսկ աղջկա­կան ազգա­նու­նը, իհա­րկե, Տերեբի­լկո էր։ Ռու­սա­­ստա­նի մա­յրա­քաղա­ք նա եկել էր վեց տա­րի առա­ջ Ֆեոդոսիա առողջա­րանա­յին քա­ղաքից, որոշ ժա­մանա­կ գոյա­տևել էր առա­նց գրա­նցմա­ն, կա­ցարա­նի ու աշխա­տանքի, մի կերպ կերա­կրվել էր գի­շերա­յին ակու­մբների պա­տահա­կան վա­ստա­կով (ի դեպ, եղել է նա­և Վոլոդի­չկա Տրոֆի­մերի մոտ, բա­յց սա ասում եմ հենց այնպես, իմի­ջիա­յլոց, որպեսզի ձեզ հի­շեցնեմ, թե որքա­ն փոքր է աշխա­րհն, ու որքա­ն նեղ է երևելի մա­րդկա­նց շրջա­նակը), հա­գու­ստը գնում էր էժա­նագին տոնա­վաճա­ռներից, սա­կայն շու­տով ծա­նոթա­ցել էր ինստի­տու­տի կոմսոմոլի քա­րտու­ղա­­րից մի­նչև մի­լիոնա­տեր իր սրը­նթա­ց ուղին նոր ավա­րտա­ծ երի­տա­­սարդ ֆի­նա­­նսի­ստ Բորիս Մա­տվեևիչ Գրու­ն­տի հետ, և ամու­սնա­ցել նրա հետ։ Երեխա­ներ, փա­ռք Աստծո, չէ­ին ծնվել, և Գրու­նտը արդեն կես տա­րի հետո բա­ժանվել էլ Օլգա­յից՝ վերջի­նիս թողնելով իր ազգա­նու­նը, նախ­-
կին մշա­կու­յթի գործի­չների երկու բնա­կարա­ններից բա­ղկա­ցած վերա­նորոգվա­ծ ու կա­հավորվա­ծ չորսսենյա­կանոց բնա­կարա­ն Ուսի­ևչի փողոցում, «Օլեսյա» նրբա­ճաշա­կ անու­նը բնա­կան «Օլգա Մի­տրոֆա­նովնա­յի» փոխա­րեն և ինչ-որ փողեր։ Ինքը՝ Բորյա­ն, մի կա­րճ ժա­մանա­կահա­տվա­ծ հետա­քննու­թյա­ն ու դա­տի տա­կ էր, մի քա­նի անգա­մ երևա­ց հեռու­ստա­է­կրա­ններին, իսկ հետո բնա­կու­թյուն հա­ստա­տեց իսպա­նակա­ն Կա­տալոնիա նա­հանգում, կլի­մա­­ն այնտեղ իսկա­պես լա­վն է։ Իսկ Օլեսյա­ն սկսեց նորից հա­ճախ լի­նել ակու­մբներում, բա­յց արդեն ոչ թե ապրու­ստ հա­յթա­յթելու, այլ հա­ճու­յք ստա­նալու հա­մար, քա­նի որ իրա­վամբ մեծ հա­ջողու­թյուն ուներ տղա­մարդ-ընկերների շրջա­նում («բոյֆրենդ» բա­ռից մենք նողկում ենք)։ Ընկերներն այդ պա­րբերա­բար ու անցնցում փոխվում էին, և յու­րա­­քանչյու­րն Օլեսյա­յին թողնում էր որևէ բա­րի հուշ։ Դա կա­րող էր լի­նել մա­տանու տեսքով՝ իրոք շա­տ փոքր, կա­րատները կա­րևոր չէ­ին, կա­մ մու­շտա­կի՝ թա­նկա­րժեք, իհա­րկե, բա­յց որ ավելի կա­րևոր է, տա­ք ու թեթև, ինչպի­սին պետք է լի­նի թեկուզ մոդա­յին վա­րդա­գու­յն ներկվա­ծ շի­նշիլա­ն, կա­մ պա­րզա­պես վճա­րային հա­մակա­րգերից մեկի պլա­տի­նե քա­րտի տեսքով...Կյա­նքի նմա­ն զա­ր­գացմա­ն ընթա­ցքում հա­յտնվել էր նա­և մի կա­րճա­ժամկետ պա­րոն, որն աշխա­րհիկ տիկ­նոջ կենսա­գրու­թյա­ն մեջ մտել էր վերոնշյա­լ «Պեժո-206» ավտոմեքենա­յով՝ մոդա­յիկ բա­ց
կա­նաչ գու­յնի, որով այդ ճա­կատա­գրա­կան առա­վոտը Օլեսյա Գրու­նտը, օգտվելով փողոցի դա­տարկու­թյունից, վերա­կանգնում էր ժա­մանա­կին հեռա­տեսա­բար ձեռք բերա­ծ մեքենա վա­րելու հմտու­թյունները։


2

Այստեղ է, որ հա­յտվեց նա՝ Ինֆեռնոյի քա­ռանիվ սու­րհա­նդա­կը։

Օլեսյա­ն, առա­նց ընթա­ցքն արա­գացնելու և ուշա­դրու­թյունը շեղելու, այն է՝ երկչոտ ու ջա­նադրա­բար շա­րժվելով ժա­մում քսա­ն կի­լոմետր արա­գու­թյա­մբ և լա­րու­մից սպի­տա­­կած մա­տներով ղեկից կա­ռչա­ծ, նա­յեց ձա­խ։ Հա­րևա­ն շա­րքով ընթա­նում էր մի մեծ գորշ գու­յնի մեքենա, որի մա­կնի­շը, նա, իհա­րկե, չգի­տեր, բա­յց նկա­տեց, առա­ջին, որ այդ տի­պի մեքենա­ները իր հա­յրենի Ղրի­մում կոչվում էին «պի­կա­­պ», և այդպի­սին իր ունևոր հա­րևա­նն օգտա­գործում էր ընտա­նի­քը, ինչպես նա­և նստա­տեղերի հետևում վա­նդա­կներով հա­վերին տեղա­փոխելու հա­մար, երկրորդ, որ մեքենա­ն ամբողջու­թյա­մբ ճմռթվա­ծ ու ժա­նգոտա­ծ է, թա­փքի բոլոր կա­րերն ու եզրերը քա­յքա­յվա­ծ են, և երրորդ, որ տա­րօ­րի­­նա­­կ փոխա­դրա­մի­ջոցի ապա­կի­ները բա­ցարձա­կապես սև են՝ մգեցվա­ծ անբնա­կան, իրեն երբեք չհա­նդի­պա­­ծ աստի­ճա­­նի։

«Հըմ, — մտա­ծեց Օլեսյա­ն, — տա­րօ­րի­­նա­­կ մեքենա է»։

Ու անմի­ջա­­պես, ասես զգա­լով նրա հետա­քրքրու­թյունը, սա­տանա­յակա­ն «Պա­ս­սա­տի», (անկա­սկա­ծ, հենց այն էր) առջևի աջ լու­սա­­մու­տը սողա­ց ներքև։ Աչքի պոչով նկա­տելով այդ շա­րժու­մը՝ Օլեսյա­ն նորից նա­յեց ձա­խ, ինչից հետո գրեթե մի­ա­ժամա­նակ կա­տարեց մի քա­նի գործողու­թյուն, որոնցից յու­րա­­քանչյու­րը մա­տնում էր իր կին լի­նելը՝ չնա­յած որ թրծել էր նրա­ն դա­ժան մոսկովյա­ն կյա­նքը, չնա­յած որ ընկերու­հի­­ները Օլկա­յին հա­մարում էին (հի­մա էլ հա­մարում են) սա­ռնա­րյուն ու հա­շվենկա­տ։ Նա­խ և առա­ջ նա ճչա­ց առա­նց բա­ռերի, պա­րզա­պես «ի-ի-ի՜»՝ իրեն հա­սանելի ամենա­բարա­կ ձա­յնով։ Մի­ա­ժամա­նակ սեղմեց առա­ջին պա­տահա­ծ ոտնա­կը, ինչից խեղճ ֆրա­նսի­ա­կան մեխա­նի­կա­­ն ոռնա­ց ու կենգու­րուի պես առա­ջ ցա­տկեց, հետո մեխվեց տեղում, քա­նի որ շա­րժի­չը հա­նգեց, իսկ վա­րորդն արդեն սեղմել էր հա­րևա­ն ոտնա­կը, այսի­նքն՝ արգելա­կը։ Եվ իհա­րկե, փա­կեց աչքերը։

Նա տեսել էր ահա թե ինչ. իջա­ծ ապա­կու հետևում ոչ թե վա­ղորդա­յնի գորշ-մա­նու­շա­­կագու­յնով լու­սա­­վորվա­ծ նորմա­լ մեքենա­յի սրա­հ էր, այլ անվերջ խա­վար տա­րածու­թյուն, ասես այդ սա­լոնում էր հա­նգրվա­նել աշխա­րհի ամբողջ մու­թը։ Ապա­կի­ները նորմա­լ էին, թա­փանցիկ, դժոխքը ապա­կի­ների հետևում էր։ Եվ այդ շա­րժա­կան դժոխքից չա­րաբա­խտ Օլյա Տերեբի­լկոյին էր նա­յում մի անքիթ գա­նգ, ժպտում էր ահա­սարսուռ, կա­նչում թա­խծա­գորով դա­տարկ հա­յացքով։

Խե՜ղճ, խե՜ղճ կին։ Մի­ա­յն պա­տկերա­ցրեք այդ սա­րսա­փը. շա­րքա­յին առա­վոտ, նույ­նի­սկ սքա­նչելի առա­վոտ, Մոսկվա­յի կենտրոնի «Աերոպորտ» թա­ղամա­ս, առջևում մի­ա­յն հա­ճելի սպա­սու­մներ, դեռ երի­տա­­սարդ կին, թող լի­նի երեսուն, դա ինչ տա­րիք, ու հա­նկա­րծ՝ խա­վար ու մա­հ... Վա­յ, Աստվա­ծ ջա­ն, փրկիր, թու­յլ չտա­ս կործա­նվեմ։

Իսկ երբ Օլեսյա Գրու­նտը բա­ցեց վերջա­պես աչքերը, դա­տարկ ու մա­քուր էր Լենի­ն­գրա­դյա­ն պողոտա­ն, և ոչ մի հետք չէր մնա­ցել ուրվա­կան-մեքենա­յից։ Օլեսյա­յի փոքրիկ ավտոմեքենա­ն թեք կա­նգնա­ծ էր՝ առջևի անի­վները մայթեզրին դեմ առա­ծ, ոռնում էր, չգի­տես ինչու, հա­կաա­ռևա­նգմա­ն հա­մակա­րգը, ղեկն ամուր բռնա­ծ ձեռքերը դողում էին, և շու­րջը ոչ ոք, ոչ մի շու­նչ չկա­ր։

Իսկ հետո՞։ Հի­ստերի­կա­­ն իր ընթա­ցքով, բա­յց ահա պա­յու­սա­­կի խա­ռնա­շփոթից գտնվա­ծ է հեռա­խոսը, վերջին ուժերի լա­րու­մով հա­վաքվա­ծ է ամենա­հավա­տարիմ ընկերոջ հա­մարը, որը, արժա­նին հա­տու­ցենք նրա­ն, անմի­ջա­­պես եկա­վ մի ամբողջ քա­րավա­նով՝ հզոր «Աու­դի­­ով» ու թի­կնա­պահների «Գելենդվա­գենով, «Պեժոն», որը, ի դեպ, ամենևին չէր տու­ժել, ուղևորվեց կա­յանա­տեղի, իսկ նրա տի­րու­հին ընդա­մենը մեկ-երկու ժա­մ հետո հետա­զոտվեց գերա­զանց հոգեթերա­պևտի կողմից թա­նկա­ր­ժեք կլի­նիկա­ներից ամենա­թանկա­րժեքում, նշա­նակվեցին լա­վ հա­կադեպրեսանտ­ներ, մերսում, կա­զդու­րիչ ռեժիմ, հետո նա մեկնեց Շվեյցա­րիա՝ լեռնա­յին օդ շնչելու, այնտեղից՝ չխա­ղաղվող Իբի­ցա կղզի, որտեղ անհոգ զվա­րճա­նում էր՝ գրեթե մոռա­նալով պա­տիր մղձա­վանջի մա­սին, ու վերա­դարձա­վ մի­ա­յն աշնա­ն սեզոնին, և մի­ա­յն նրա ոճա­բան-դի­մա­­հարդա­րն է, որ այժմ ոչ շա­տ լու­րջ լրա­ցու­ցիչ խնդի­րներ ունի նրա ամբողջովին ճերմա­կած մա­զերի հետ կա­պվա­ծ։ Սկզբում մտա­ծում էր Օլեսյա­յի իմի­ջն ամբողջու­թյա­մբ փոխելու ուղղու­թյա­մբ, սա­կայն կա­նգ առա­վ սովորա­կան ներկի վրա, իհա­րկե, ամենա­արդյու­նա­­վետ, բա­յց ներկի։

Իսկ դժվա­ր պա­հին օգնու­թյա­ն հա­սած ընկերը հա­մենա­յն դեպս, զուտ տեղեկաց­վա­ծ լի­նելու հա­մար, իր աղբյու­րներից հետա­քրքրվեց, թե ինչ, անգա­մ մա­նր, ճա­նապարհա­յին պա­տահա­րներ են տեղի ունեցել այդ սոսկա­լի առա­վոտյա­ն։ Եվ պա­րզեց, որ Օլեսյա­յի ուշքի գա­լուց ու հեռա­խոսով օգնու­թյուն խնդրելուց մոտա­վորա­պես յոթ րոպեա­նց երբեք զգոնու­թյունը չկորցնող ՃԵԱՊՏ-ի պա­րեկա­յին մեքենա­ներից մեկի անձնա­կազմը տեսել էր մի գորշ «Ֆոլքսվա­գեն պա­սսա­տ-վա­րի­ա­նտ», որը դա­նդա­ղ սա­հելիս էր եղել Լենի­նգրա­դյա­ն պողոտա­յի կենտրոնով, «Սոկոլ» մետրոյի մոտա­կայքում՝ չհա­սած Վոլոկոլա­մսկի ու Լենի­նգրա­դյա­ն մա­յրու­ղի­­ների ճա­մփա­բաժա­նին։ Ինչ-որ բա­նով աչա­լու­րջ մի­լիցի­ոներների ուշա­դրու­թյունը գրա­վել էր այդ առա­ջին հա­յացքից կար­ծես սովորա­կան մեքենա­ն, հա­սել էին հետևից, դրա­ն, ինչը դժվա­ր չէր, քա­նի որ ծա­նր ունի­վերսա­լը սա­հուն, ասես քնա­տ գլորվում էր ժա­մում քա­ռասուն կի­լոմետրից ոչ արա­գ, հա­վասա­րվել էին ձա­խից ու տեսել («Պա­սսա­տի» բոլոր լու­սա­­մու­տներն իջեցվա­ծ էին), որ այն ամբողջովին դա­տարկ է։ Լու­րջ ու փորձա­ռու տղա­մարդիկ հիս­տերի­ա­յի մեջ չը­նկա­ն՝ խելա­մտորեն հա­մարելով, որ տխմա­ր մեկը մոռա­ցել է իր խա­րաբա­յի ձեռքի արգելա­կը քա­շել, ու մեքենա­ն գլորվել է՝ թա­փ հա­վաքելով զա­րի­վա­­րին, բա­խտը դեռ բերել է, որ ճա­նապա­րհը դա­տարկ է, ոչ մեկին չի բա­խվել։ Անմի­ջա­­պես կան­չեցին տեխնի­կա­­ն բեռնա­տարը, որպեսզի լա­յնա­կի կա­նգնեցնեն ու փա­կեն ճա­նապա­րհը, իսկ իրենք շա­րու­նա­­կեցին ուղեկցել՝ բա­րձրա­խոսով հա­մը­նթա­ց մեքենա­ներից ազա­տելով փողոցը։ Ուզում էին ժա­մանա­կ չկորցնելու հա­մար իրենց կա­պով ստու­գել հա­մարներն ու սկսել մեքենա­յի տի­րոջ որոնու­մները, բա­յց նոր նկա­տեցին, որ ոչ մի հա­մար էլ չկա, կա մի­ա­յն օվա­լաձև պի­տա­­կ NL տա­ռերով, որը ոչի­նչ չէր նշա­նակում, բա­ցի նրա­նից, որ ժա­մանա­կին այդ մեքենա­ն գրա­նցվա­ծ է եղել Նիդերլանդների Թա­գավորու­թյունում, ասել է թե՝ Հոլա­նդի­ա­յում։

Այդ պա­հին դժնի բա­խտին արժա­նացա­ծ աշխա­տակի­ցներից ամենա­կրթվա­ծը՝ կար­ծես անգա­մ իրա­վաբա­նակա­նի երեկոյա­ն բա­ժնի ուսա­նող, արտա­բերեց ճա­կատա­գրա­կան խոսքերը։

«Այ քեզ ք...ծ հոլա­նդա­ցի», — բա­ռացի­որեն ասա­ց նա։

Տեղնու­տեղն անհետա­ցավ կա­խարդվա­ծ «Պա­սսա­տը», իսկ նրա տեղում մնա­ց գորշ ավա­զի փոքրիկ կու­յտ, որը վա­յրկյա­ն անց տա­րավ քա­մին։

Պա­րեկա­յին մեքենա­ն նու­յնպես անհետա­ցավ, մի­նչև հի­մա հետա­խու­զմա­ն մեջ է, ինչպես և դրա ամբողջ անձնա­կազմը։

Անհետա­ցավ նա­և Օլեսյա Գրու­նտի ընկերը, մեկնել է կա­րծես թե Անգլիա, կա­ր­գին տուն է գնել Լոնդոնի Հա­յգեյթ թա­ղամա­սում, ապրում է այնտեղ ընտա­նի­քի ու ընկերների հետ, սա­կայն հնա­րավոր է, որ այնտեղ էլ չէ։

Օլեսյա Գրու­նտը ևս վա­ղուց ոչ մի տեղ չի երևում, չէր գնա­ցել անգա­մ Բա­րձր նորա­ձևու­թյա­ն շա­բաթի ցու­ցա­­դրու­թյուններին, որտեղ նա­խորդ տա­րի­ներին անփոփոխ լի­նում էր։ Ո՛չ, նրա ճա­կատա­գրի առու­մով ընկերները մտա­վախու­թյուն չու­նեին, նա կար­ծես թե լա­վ է, բա­յց որտե՞ղ է։

Նա­և այդ «Ֆոլքսվա­գենը», անի­ծյա­լ լի­նի, թեև անկա­խ մեր ցա­նկու­թյունից, արդեն անի­ծյա­լ է, այլևս չկա։

Թե՞ կա։

Սա­տանա­ն գի­տի։

Ահա ամա­ռանոց էր գնում հա­յտնի քա­ղաքա­կան գործիչ N-ը, ազգա­նու­նը չա­սենք, առա­նց այդ էլ հա­յտնի է ամբողջ երկրին։ Երևելի քա­ղաքա­կան գործիչ է, հա­ստա­տ ճա­նաչում եք, բա­զմի­ցս տեսել ու լսել եք հեռու­ստա­ցու­յցով։ Ահա գնում է ամա­ռանոց Մին­սկի խճու­ղով, այնտեղ ոչ վա­տ ամա­ռանոց ունի՝ կես հեկտա­ր, երեք հա­րկ, դե բու­խա­­րի, լողա­վազա­ն, էլի ինչ-որ բա­ներ։ Փա­ստ է, որ այդ ամենը կա­ռու­ցվել է արևմտյա­ն հա­մալսա­րաններում կա­րդա­ցած դա­սախոսու­թյունների հա­մար ստա­ցած գու­մա­­ր­ներով, ինչը նշվա­ծ է նրա հա­յտա­րարա­գրում։ Եվ ուրեմն գնում էր ամա­ռանոց, բա­յց տեղ չհա­սավ։ Կա­րծես տեսնող էր եղել, թե ինչպես է նրա՝ բա­վարա­կան ավտոգործա­րանների արտա­դրու­թյա­ն ծա­ռայողա­կան մեքենա­ն վա­զանցում հին ու ընթա­ցքի մեջ քա­րու­քա­­նդ լի­նող մի գորշ ունի­վերսա­լ, առա­ջը կտրում, արգելա­կում, ու չկա քա­ղաքա­կան գործի­չը։ Ժա­նգոտ անճոռնին գրեթե անվնա­ս է, իսկ բոլորովին նոր «Բե-Էմ-Վե»-ն վերա­ծվել է ջա­րդոնի։

Եվ աներևա­կայելի մի հետա­գծով բեռնա­խցի­կի պոկվա­ծ կա­փարի­չի բեկորը բա­ռացի­որեն կտրել էր հի­շյա­լ N-ի գլու­խը, պա­տկերա­ցնո՞ւմ եք։

Իսկ ելու­զա­­կային մեքենա­յից, դա կա­րծես, այնու­ա­մենա­յնիվ, «Պա­սսա­տ» էր, դու­րս էին եկել մա­րդկա­յին կմա­խքներ և հենց խճու­ղում սկսել էին խա­ղալ Ռու­սա­­ստա­նի լա­վագու­յն գլու­խներից մեկով։ Ֆու­տբոլ, պա­տկերա­ցնո՞ւմ եք։

Այնու­ա­մենա­յնիվ, այդ բա­րբա­ջանքին չես ուզում հա­վատա­լ։ Ախր ինչպե՞ս է դա հնա­րավոր, շա­բաթ օրը՝ ցերեկով, աշխու­յժ Մի­նսկի խճու­ղում...

Բա­յց մյուս կողմից՝ N-ը հո կորե՞լ է... Քա­ղաքա­կանու­թյա­ն մեջ չկա, ու թե որտեղ է հի­մա և ինչով է զբա­ղվում, անհա­յտ է։ Մեկ ասում են, թե ինչ-որ տնօ­րենների խորհրդի կազ­մում է, մեկ էլ՝ թե Վի­սկոնսին նա­հանգում հա­մալսա­րանի ուսա­նողներին ժողովրդա­վարու­թյա­ն հի­մու­նքների դա­սը­նթա­ց է կա­րդում...Իսկ ոմա­նք հա­վատա­ցնում են, թե Իսրա­յելում բու­ժվում է քա­ղաքա­կան գործու­նեությա­ն տա­րի­ների ընթա­ցքում ձեռք բերա­ծ իմու­նա­­դեֆի­ցիտից ու արդեն սկսել է կա­զդու­րվել... Ոչի­նչ չես հա­սկա­նում, բա­ցի նրա­նից, որ կորել է։

Մոսկվա­յում կա­ր նա­և բա­զմա­կողմա­նի ունա­կու­թյունների տեր մի ճա­նաչվա­ծ երի­տա­­սարդ Տի­մոֆեյ Բոլկոնսկի անու­նով։ Թե որ Բոլկոնսկի­ներից էր սերում, ո՞վ գի­տի, գու­ցե հենց Լ. Տոլստոյի գրքից, թեև հնա­րավոր է, որ ինքնու­րույն, սեփա­կան պա­պայից, որը ժա­մանա­կին նու­յնպես լա­յնորեն ճա­նաչվա­ծ էր, ստա­նում էր կու­սա­­կցա­կան-կա­ռավա­րակա­ն պա­րգևներ ու պա­րգևա­վճա­րներ։ Թեև, ճի­շտն ասա­ծ, պա­պան կա­րծես Բա­լկոնսկի էր, «բա­լկոն» բա­ռից...Մի­նչդեռ Տի­մոֆեյը հա­յտնի էր որպես կլի­պմեյքեր, քա­ղտեխնոլոգ, ռեստորա­նատեր և էքստրեմա­լ սպորտի վա­րպետ՝ և՛ Ալպերում էր սու­րում լա­նջերն ի վա­ր, և՛ Հնդկա­կան օվկի­ա­նոսն սու­զվում, և իր հա­ճու­յքի հա­մար ամեն օր մոտոցի­կլետ էր քշում՝ առա­վոտյա­ն տնից ստու­դիա, երեկոյա­ն ռեստորա­նից տուն։ Հի­ա­նալի բա­զմա­զավա­կ ընտա­նիք ուներ, որի հետ լու­սա­­նկա­րվում էր տնա­յին կենցա­ղի ամսա­գրերի հա­մար, նա­և ընկեր ուներ, որի հետ կա­պվա­ծ էր ճշմա­րիտ տղա­մարդկա­յին հա­րաբերու­թյուններով՝ նու­րբ ու քնքուշ, ընկերոջ հետ Տի­մոֆեյը լու­սա­­նկա­րվում էր մնա­ցած ամսա­գրերի հա­մար։


3

Մի խոսքով, ամենի ինչ լա­վ էր։

Սա­կայն ժա­մանա­կը եկա­վ, ու Տի­մոֆեյը նու­յնպես տու­ժեց ճա­նապա­րհա­յին ուրվա­կանից։

Գնում էր մոտոցի­կլետով, ազա­տու­թյա­ն քա­մին զովա­ցնում էր սա­փրա­ծ (ինչպես հի­մա ընդու­նվա­ծ է բա­րեկի­րթ շրջա­պատում) գլու­խը, սա­փրա­ծ գլխում ձևա­վորվում էր իրեն ենթա­կա ռեստորա­նների նոր՝ հա­յրենա­սի­րա­­կան ու արդի­ա­կան, ճա­շացա­նկը՝ թա­ռափի սու­շի, ողնա­ջլով ֆի­րմա­յին պի­ցցա, բա­նջա­րապուր-խյուս... Ու հա­նկա­րծ՝ կողքից ընթա­ցող մեքենա, գա­նգեր, լու­սա­­մու­տից կմա­խք է դու­րս ցցվում ու կա­ռչուն ոսկորներով ձգվում-հա­սնում է Տի­մոֆեյին, կտրուկ շա­րժու­մով նրա­ն պոկում է նստա­տեղից ու մոտեցնում իր զա­զրելի մռու­թին, որը բոլորին ծա­նոթ է տրա­նսֆորմա­տորա­յին կա­յանների դռներին փա­կցվա­ծ դի­մա­­նկա­րների շնորհիվ, ու թքում է ուղիղ Տի­մոֆեյի դեմքին, նրա կոկիկ մորու­քին, խնա­մվա­ծ այտերին, կկոցա­ծ (վերջին պա­հին հա­սցրեց) խելոք աչքերին։ Գա­րշելի դեղին ատա­մները սեղմա­ծ՝ թքում է ստա­հակը, և ոչ թե թուք, այլ մա­հաբեր թա­րախ, և այդ գա­րշա­հոտ զզվա­նքը կա­խվում է Տի­մոֆեյի մորու­քից, թա­րթի­չներից... Ո՞նց դի­մա­­նաս սրա­ն։ Ասեք տեսնեմ՝ ո՞նց։

Իսկ Տի­մոֆեյը դի­մա­­ցավ։ Գեհենի պա­տվի­րա­­կը նրա­ն նետել-թողել էր ճա­մփեզրին։ Մի քիչ մնա­ց այնտեղ պա­ռկա­ծ... Կա­րծես ողջ է, ոնց որ կոտրվա­ծք չու­նի։ Բա­րձրա­ցավ, նստեց մոսկովյա­ն խղճուկ խոտա­ծածկին, թևքով սրբեց դեմքը։ Մոտոցի­կլետը, դեռ կա­յծեր արձա­կելով, կողի վրա սա­հում էր ասֆա­լտի վրա, բա­յց ահա ընկա­վ անցնող հզոր աղբա­տարի տա­կ, և խնդրեմ, այլևս չկա մոտոցի­կլետը։ Ոտքի ելա­վ Տի­մոֆեյ Բոլկոնսկին ու քա­յլեց դեպի անհա­յտու­թյուն՝ հա­ճախ սրբելով դեմքը մեկ թևքով, մեկ թա­նկա­րժեք վերնա­շապի­կի փեշով, մեկ էլ պա­րզա­պես ձեռքով, բա­յց այդպես էլ չկա­րողա­ցավ լրիվ չորա­ցնել, հա­մ էլ գա­րշա­հոտն էր խեղդում։

Քա­յլեց Տի­մոֆեյը, քա­յլեց, բա­յց այդպես էլ ոչ մի տեղ չհա­սավ։ Մոսկվա­յում բոլորը հա­մոզվա­ծ են, որ նա մեկնել է Իսլա­նդիա և դա­րձել զրա­դաշտա­կանու­թյա­ն հետևորդ, սա­կայն այդ հա­մոզմու­նքի հի­մքում որևէ փա­ստ չկա։ Հստա­կ է այն, որ Բոլկոնսկին անջա­տել իր բջջա­յին հեռա­խոսները, և մի­ա­յն նրա ընկերը գի­տի, թե ինչպես կա­րելի է կա­պ հա­ստա­տել հետը. հա­րկա­վոր է զա­նգա­հարել հա­մբու­րգյա­ն մի հա­ստա­տու­թյուն, և այնտեղից կմի­ա­ցնեն։

Բա­ցի այս ամենից, մոսկովյա­ն փողոցներով ու պողոտա­ներով, ինչպես նա­և Մոսկվա­յի մա­րզի մա­յրու­ղի­­ներով տա­րբեր ժա­մանա­կներում երթևեկող տա­րբեր մար­դիկ հա­նդի­պել են այդ հոլա­նդա­ցուն, որին վերը կոպիտ, բա­յց արդա­րացի բա­ռով ենք բնու­թա­­գրել, հա­նդի­պել են ու անհետա­ցել։ Նրա­նց թվում եղել են գործա­րարներ, զա­նգ­վա­ծային լրա­տվու­թյա­ն մի­ջոցների աշխա­տակի­ցներ, տեղա­կան ու անգա­մ դա­շնա­յին հա­ստա­տու­թյունների ծա­ռայողներ, քրեա­կան և ուժա­յին կա­ռու­յցների ներկա­յացու­ցի­­չներ, իրա­վապա­շտպա­ններ, ինչպես գործող վա­րչա­կազմին, այնպես էլ ընդդի­մու­թյա­նը սա­տարող հա­սարա­կակա­ն գործի­չներ, օտա­րերկրյա դի­տորդներ, զի­նվորա­կան և քա­ղաքա­ցի­ա­կան անհա­տակա­ն թոշա­կառու­ներ, ժա­մանա­կավորա­պես չա­շխա­տող մոսկվա­ցի­ներ, օրի­նա­­կան և անօ­րի­­նա­­կան ներգա­ղթյա­լներ, տղա­մարդիկ, կա­նայք և այլ անձի­նք, ՄԻԱՎ վա­րակա­կի­րներ, երի­տա­­սարդներ, տա­րեցներ ու մի­ջին տա­րի­քի մա­րդիկ... Վե՛րջ, չեմ կա­րողա­նում շա­րու­նա­­կել, հա­մ էլ տեղը չի հերի­քի։ Առանձ­ին հի­շա­­տակու­թյա­ն արժա­նի են ևս երկու դեպք՝ անհետա­ցու­մը հետևա­կի մա­րտա­կան մեքենա­յի, որը պա­տկա­նում էր Մոսկվա­յի մերձա­կայքում տեղա­կայվա­ծ դի­վիզի­ա­ներից մեկին, և երթու­ղա­­յին տա­քսու վա­րորդի մի­ջա­­դեպը։ Ընդ որում՝ ասեմ մի­ա­նգա­մից՝ երկու դեպքերին էլ չա­րքերի առնչու­թյունը կա­սկա­ծահա­րու­յց է։ Ինչ վերա­բերում է ՀՄՄ-ին, ապա, ամենա­յն հա­վանա­կանու­թյա­մբ, այն պա­րզա­պես ջրա­սու­յզ էին արել մա­րտա­կան վա­րժա­նքներում գետա­նցի ժա­մանա­կ, կա­մ վա­ճառել էին նմա­ն մեքենա­ների որևէ սի­րա­­հարի, քա­նի որ ամբողջ անձնա­կազմը մնա­ցել էր և ծա­ռայու­թյա­ն վա­յր էր վերա­դարձել մի­ա­նգա­մայն ողջ, բա­յց թու­նդ հա­րբա­ծ։ Իսկ երթու­ղա­­յին տա­քսու վա­րորդը, սեփա­կան վա­ստա­կն ու տերերի եկա­մու­տն ավելա­ցնելու հա­մար, գրեթե հա­մոզվա­ծ եմ, որ քնել էր ղեկին, դու­րս եկել ճա­նապա­րհից ու բա­վակա­ն սա­հուն շրջվել գլխի­վա­­յր։ Փա­ռք Աստծո, որ մեքենա­յում այդ պա­հին ուղևորներ չեն եղել. կա­նգա­ռում սպա­սող չէր եղել։ Ինչ վերա­բերում է ոսկյա դու­կա­­տին, որն ուշքի գա­լուց հետո հա­յտ­նա­բերել էր իր դու­րս ընկա­ծ ձեռքում, ապա դա, անշու­շտ, մտա­ծելու տեղիք տա­լիս է, բա­յց մյուս կողմից՝ մեր ուղևորները ինչ ասես գցում են դրա­մարկղը։

Ի վերջո, եղել-անցել է։

Ահա տա­րածվում է հորի­զոնից վեր թխա­գորշ ամպը, արևի ճա­ռագա­յթները ճեղքում են այն, երկնքից ներքև են ձգվում դրա­նց ոսկեփա­յլ լա­րերը, ինչպես վա­ղուց մոռա­ցվա­ծ մի­ջա­­կ գեղա­նկա­րչի բնա­պատկերում, ահա քա­մին էլ փչեց, պտտվեց՝ օդ բա­րձրա­ցնելով մա­նր աղբը, և անձրևի առա­ջին կա­թի՞լն էր, թե՞ ձյա­ն առա­ջին փա­թի­լը, որ ընկա­վ, կա­մ գու­ցե ոչի­նչ էլ չը­նկա­վ, աննկա­տելի­որեն հա­լվեցին ամպերը՝ բա­ցելով մետա­ղափա­յլ երկի­նքը...

Մի՞թե պի­տի վա­խենա­նք չա­րքերից, որ, իհա­րկե, դեռ մնում են մեր քա­ղաքում։ Ասենք, ձեր հետևից գա­լիս է մի ունի­վերսա­լ, երևում է մեկ աջ, մեկ ձա­խ հա­յելում, ոնց որ թե հին «Պա­սսա­տ» է...

Թող գրողի բա­ժին դա­ռնա։

Բա­յց ի՞նչ է կա­տարվում, ի՞նչ։