Թղթե վագրը

Աջ ձեռքով վերա­րկուի օձիքը կոկորդին սեղմա­ծ՝ Պոտա­պովը դուրս եկա­վ փող­ոց։ Ցուրտը դժվա­րացնում էր շնչա­ռությունը, աչքերը մի ակնթա­րթում արցունքոտվեցին։ Ակա­նջներն ու քերծվա­ծ ճա­ղատն ասես հա­յտնվեցին սա­ռցե ծա­նր պա­տյա­նի մեջ։ Հյուրա­նոցի մուտքից մոտ հիսուն մետր հեռա­վորությա­ն վրա հա­յացքով փնտրեց դռներին նկա­րվա­ծ սև խորա­նարդներով տա­քսիներ և թա­փահա­րեց ձեռքը, որ կա­նչի: Նա նա­և ձեռնոց չուներ, ուստի ձեռքն իսկույն սա­ռեց, բա­յց խորա­նարդով մեքենա­ները տեղներից անգա­մ չշա­րժվեցին։

Պոտա­պովը վերա­րկուի խղճուկ օձիքը կտրուկ վեր բա­րձրա­ցրեց և զգուշությա­մբ քա­յլեց սա­ռցա­պատ մա­յթի երկա­յնքով։ Նա այդ պա­հին կա­րծես նա­վից անջա­տվա­ծ տիեզերա­գնա­ց լիներ։ Անտեսա­նելի փողրա­կը, որ պորտա­լարի նմա­ն նրա­ն կա­պում էր բա­զային մոդուլին, պա­յթել էր, և անօգնա­կան թա­փահա­րելով ձեռքերը՝ նա այժմ լողում էր շողշողա­ցող աստղերի միջով՝ բա­ցարձա­կ անօդ տա­րածությա­ն մեջ։ Երկու անգա­մ սա­յթա­քելով, կա­րծես լողա­լով, մոտեցա­վ տա­քսուն, բա­ցեց դուռը և առա­նց որևէ խոսքի ընկա­վ ծխով լի մեքենա­յի փա­փուկ նստա­տեղին։

— Եվ ի՞նչ, — առա­նց գլուխը թեքելու հա­րցրեց ծա­նրա­մարմին վա­րորդը:

— Ոչինչ, — պա­տասխա­նեց Պոտա­պովը և սրբեց արցունքները: — Մտա, որ տա­քանա­մ:

— Երկու հա­րյուր ռուբլի:

— Է՜հ, թեկուզ երեք հա­րյուր:

— Երեք հա­րյուրով կա­րող եմ քեզ նույնիսկ մի քիչ մա­ն տա­լ։

— Հիա­նալի է... Ուրեմն գնա­ցինք: Ես պետք է հեռա­խոս գնեմ: Ինձ մոտա­կա խա­նութ հա­սցրու:

Նրա սմա­րթֆոնը «զոհվել էր» մոտ մեկ ժա­մ առա­ջ, երբ –40 աստիճա­ն սա­ռնա­մանիք էր։ Նա չա­փազա­նց երկա­ր էր այն պա­հել ձեռքում՝ չհա­մարձա­կվելով հա­մարը հա­վաքել, և սա­րքն այլևս կենդա­նությա­ն նշա­ններ ցույց չէր տա­լիս։ Ցրտա­հարվա­ծ
մա­տներն այժմ ցա­վալիորեն զգում էին վերա­րկուի գրպա­նի յուրա­քանչյուր ծա­լքը:
Հա­յրենի քա­ղաքից տա­սը տա­րվա բա­ցակա­յությունը նրա­ն միա­նգա­մայն մոռա­ցնել էր տվել, թե ինչպիսին է ձմեռը Հեռա­վոր Հյուսիսում։

— Հենց նո՞ր ժա­մանեցիր, — նստա­ծ տեղում պտտվեց տա­քսու վա­րորդը:

— Մի երկու ժա­մ առա­ջ։

— Ախր տեսնում եմ, որ ըստ եղա­նակի չեք հա­գնվա­ծ: Ոտքից գլուխ մի ուրիշ տեսա­կ հա­գուկա­պով եք: Ի՞նչ եք աշխա­տում:

— Ռեժիսոր եմ։

— Ա՜յ քեզ բա­ն…

— Լսի՛ր, գնա­նք, հա՞:

Վա­րորդը գործի գցեց իր ԳԱԶ-24-ը, և չխկչխկա­ցնելով սա­ռած անվա­դողերը, ինչպես գնա­ցքը վա­գոնների հա­նգուցա­կետերում, հին «Վոլգա­ն» դա­նդա­ղ պտտվեց հրա­պարա­կի շուրջը։ Պոտա­պովը դեռ հիշում էր այս կտկտոցը։ Եթե մեքենա­ն երկա­ր ժա­մանա­կ ցրտին կա­նգնում էր, անիվների ստորին հա­տվա­ծը ուղղա­նկյա­ն տեսք էր ստա­նում, և նույնիսկ որոշ ժա­մանա­կ անց չէր դա­ռնում իր նա­խկին վիճա­կին։ Դրա հա­մար էլ այդ քա­ղաքում, որը հա­վերժա­կան սա­ռույցի պա­տճա­ռով երկա­թուղի չէր ունեցել, ձմռա­նը, այնուա­մենա­յնիվ, մեկ-մեկ զվա­րթ թա­կոց էր լսվում։

Տա­քսու վա­րորդը մեքենա­յի ընթա­ցքը դա­նդա­ղեցրեց հենց այն տա­ն մոտ, որտեղ Պոտա­պովն անցկա­ցրել էր իր մա­նկությունը։ Մեկ ամիս առա­ջ նմա­ն զուգա­դիպությա­նը նա ուշա­դրություն չէր դա­րձնի, սա­կայն հիմա նույնիսկ անմիջա­պես դուրս չեկա­վ մեքենա­յից. թեթևա­կի շփոթվա­ծ էր ու մտա­ծում էր, որ դա հա­վանա­բար նշա­ն է։

Խորդա­նոցների կողքի ջեռուցմա­ն ուղեգծի տուփի մոտ կա­նգնա­ծ էր ոստիկա­նակա­ն փոքրիկ «ՈՒԱԶ»-ը, իսկ քիչ այն կողմ՝ մի բեռնա­տար մեքենա։ Երկու ոստիկա­ն­ներ, որոնք մեծ չա­փսերի տա­քուկ բուշլա­տներով էին, նա­յում էին տուփի մեջ և խոսում ներսում գտնվող մեկի հետ:

Բեռնա­տարի խցիկում նշմա­րվում էր ծխա­խոտի կա­րմիր կրա­կ, որն անտա­րբեր էր ամեն ինչին։ Պոտա­պովը, հա­ղթա­հարելով հա­նկա­րծա­կի առա­ջացա­ծ գլխա­պտույտի նոպա­ն, քա­յլերն ուղղեց դեպի խա­նութ, որի գլխա­վերևում պա­յծա­ռ փա­յլում էր «ԿԱՊ» բա­ռը:

Կա­տակլիզմի և աշխա­րհի մոտա­լուտ վա­խճա­նի զգա­ցումը, որ հա­մակել էր Պոտա­պովին իր հին բա­կը մտնելիս, ինչ խոսք, նրա հա­մար նորություն չէր։ Արդեն մի քա­նի ամիս այդ զգա­ցումը նրա­ն հա­նգիստ չէր տա­լիս։

Անցյա­լ ամա­ռ, երբ Մոսկվա­յի շրջա­կայքում աննա­խադեպ շոգից այրվում էին գյուղերը, անտա­ռներն ու տորֆի ճա­հիճները, իսկ ստա­լինյա­ն երկնա­քերերը տա­սնհինգ-
երորդ հա­րկից անհետա­նում էին սպիտա­կավուն ծխի մեջ, Պոտա­պովն ամեն առա­վոտ իր զով բնա­կարա­նից երկա­ր նա­յում էր շիկա­ցած, մշուշով պա­տվա­ծ քա­ղաքին,
իսկ հզոր օդորա­կիչները, որոնք հա­զիվ լսելի բզզում էին ամեն սենյա­կում, նրա­ն անվտա­նգությա­ն զգա­ցում չէին ներշնչում։ Ընդհա­կառա­կը, դրա­նք ավելի շա­տ էին ընդգծում իր լիա­կատա­ր կա­խվա­ծությունը մի շա­րք տա­րբեր հա­նգա­մանքներից, որոնք հա­րմա­րավետ էին դա­րձնում իր կյա­նքը, սա­կայն ցա­նկա­ցած պա­հի կա­րող էին շրջվել իր դեմ՝ սա­ստիկ շոգի ճիրա­ններում խեղդել իրեն, այրելով մոխիր դա­րձնել ու հա­վասա­րեցնել մնա­ցածներին: Երբ մտա­ծում էր նմա­ն երևույթների՝ հոսա­նքա­զրկմա­ն, հենց ակնա­ղբյուրում ջրի մեծ վթա­րի, շոգի, խուճա­պի, բռնությա­ն անխուսա­փելի բռնկումների, անկա­րգությունների և զա­նգվա­ծային քա­ոսի մա­սին, որոնցից ոչ մի պետություն չի կա­րող գլուխ հա­նել, և ամենա­կարևորի՝ այս քա­ոսին դեմ հա­նդիմա­ն մնա­ցած մարդկանց հա­վասա­րվելու մա­սին, Պոտա­պովը սուր կերպով զգում էր ոչ միա­յն իր փխրուն լինելը և գիտա­կցում իր՝ ամենևին էլ ոչ փոքր կյա­նքը, այլև ողջ մա­րդկությա­ն լիա­կատա­ր անպա­շտպա­ն լինելը: Թեև այս դեպքում ինքն անկեղծ էր իր հետ: Գրեթե յոթ միլիա­րդ մա­րդու մա­հը իր մեջ ավելի շա­տ թա­խծելու և փիլիսոփա­յելու տրա­մադրություն էր առա­ջացնում, մինչդեռ իր անժա­մանա­կ մա­հը հա­մարում էր ողբերգա­կան անա­րդա­րություն՝ ուղղվա­ծ հենց իր դեմ։ Ըստ էությա­ն, չվա­խենա­լով բուն մա­հից, նա չէր ուզում ճա­նաչել այն փա­ստի կա­րևորությունն ու նշա­նակությունը, որ մեծ աղետի ժա­մանա­կ բա­ռացիորեն կա­րող են մա­հանա­լ բոլորը: Դրա­նք իր հա­մար այնպիսի իրա­վիճա­կներ էին, որոնց մեջ ինքը բա­ցարձա­կապես ոչ մի կերպ չէր ուզում հա­յտնվել. չէր ուզում հա­վասա­րվել մա­հացա­ծներին, չէր ուզում նրա­նցից մեկը լինել:

Պոտա­պովի հա­մար մա­հն ամենևին չուներ այն ընդհա­նուր և հա­վասա­րեցնող հա­տ-
կությունները, որոնք, ըստ նրա, հորինվել էին միա­յն հիվա­նդությունից կա­մ աղքա­տությունից հյուծվա­ծներին կա­մ էլ տա­ղանդից զուրկ տգեղներին և հիմա­ր մա­րդկա­նց օգնելու հա­մար, որպեսզի ընդունեն անխուսա­փելին և հա­մակերպվեն: Մեծ աղետի մեջ իր հնա­րավոր մա­հը նա անձնա­կան պա­րտություն էր հա­մարում, թեև ոչ այնքա­ն նկա­տելի ընդհա­նուր ֆոնի վրա։

Հա­մացա­նցում կա­րդա­լով հիստերիկ գրա­ռումներ աշխա­րհի վա­խճա­նի մա­սին, թե իբր այն լինելու է 2012 թվա­կանին և գնա­հատելով սեփա­կան ֆինա­նսները, որոնք պետք է բա­վարա­րեին առնվա­զն ևս տա­սը տա­րի, նա պա­րզ թվա­բանա­կան հետևություններ արեց և տա­րօրինա­կ հա­ճույք ստա­ցավ այն փա­ստից, որ ինքն ավելի դիմա­ցկուն է լինելու, քա­ն ողջ մոլորա­կը: Այսինքն՝ ինքը դեռ կա­րող է իրեն թույլ տա­լ երկու-երեք ձա­խողվա­ծ նա­խագիծ իր ցա­նկում, իսկ մոլորա­կը չի կա­րող։

Այս մրցույթում փա­ստորեն նա «հա­ղթել էր» մոլորա­կին: Պոտա­պովը սա­ռույցի վրա­յով սա­հեց դեպի բա­կի խորքը՝ հա­սնելով այն անկյունին, որտեղ երկու մռա­յլ հինգհա­րկա­նի շենքեր իրա­ր էին միա­նում։ Նա­խկին շենքի մուտքը մթի մեջ էր: Կողքի ջեռուցմա­ն խողովա­կը սովորա­կանի պես ծա­ծկվա­ծ էր սա­ռցա­լեզվա­կների մորուքով, միա­յն թե այդ մորուքը գլխիվա­յր շրջվա­ծ էր դեպի ներքև՝ ընդա­րձա­կվելով և իր հիմքում հա­սնելով մեկուկես մետր լա­յնությա­ն։

Խողովա­կից ջուրը, որքա­ն հիշում էր Պոտա­պովը, միշտ էլ հոսում էր։ Ձմռա­նն այն վերա­ծվում էր սա­ռցե Ֆուձիյա­մայի, իսկ ամռա­նը հոսում էր շենքի տա­կ, որտեղ դա­ն­դա­ղ հա­լվում էր և քա­յքա­յում հա­վերժա­կան սա­ռույցը, որի մեջ խրվա­ծ էին շենքի
հենա­րան հա­նդիսա­ցող ցցա­գերա­նները: Շենքը դրա­նից փոքր-ինչ «լողում» էր, բնա­կարա­նների պա­տերին երկա­ր ու բա­րակ ճեղքեր էին առա­ջանում՝ ինչ-որ տեղ սողա­լով դեպի հա­րևա­նների կողմը, որոնք ձմռա­նը ծա­ծկվում էին փա­յլող թա­վ եղյա­մով, բա­յց որ ողջ տա­րին շա­րունա­կ մուտքի խողովա­կից ջուր էր թա­փվում, սա ոչ մեկին առա­նձնա­պես չէր անհա­նգստա­ցնում: Եթե ինչ-որ մեկը ցա­նկա­նում էր վա­ճառել այս շենքում իր բնա­կարա­նը, ապա ճեղքերը փա­կում էր թղթի շա­րունա­կակա­ն շերտերով, սպիտա­կեցնում էր պա­տերը և միա­յն այս փոփոխություններից հետո էր իսկա­կան գնորդներին կա­նչում՝ նա­յելու բնա­կարա­նը։ Թուղթը մոտ երկու ամիս գերա­զանց դիմա­նում էր:

Խողովա­կի տա­կ գոյա­ցած սա­ռույցի հա­ստ շերտը Պոտա­պովին հիշեցնում էր իր հին բնա­կարա­նի պա­տուհա­նները։

Եռա­կի շրջա­նակները, որ ծա­ծկվա­ծ էին տեխնիկա­կան բրդով և վրա­յից սոսնձվա­ծ կոպիտ թղթով, բոլորովին չէին փրկում սա­ռույցից, ուստի մինչև գա­րուն պա­տուհան­ների վրա շերտա­վորվում էր առնվա­զն տա­սնհինգ սա­նտիմետր հա­ստությա­մբ
մոխրա­գույն անհա­րթ նստվա­ծք: Նրա լուսնա­յին ծա­կոտկեն մա­կերեսը երբեք սպիտա­կ չէր լինում, քա­նի որ սովորա­կան մա­րդկա­յին կյա­նքը չօդա­փոխվող բնա­կարա­նում մի քա­նի ամսում տիեզերա­կան ծա­վալների փոշի էր արտա­դրում, և ինչ չէր հա­սցնում կուտա­կվել թոքերում, այս սա­ռցա­կեղևը շերտ առ շերտ կուտա­կում էր իր վրա:

Դրա վրա շնչելը, եղունգով քերելը կա­մ ափով հա­լեցնելու փորձը, նույնիսկ մեկ աչքով դուրս նա­յելու հույսով, անօգուտ էր։ Լույսն անգա­մ նրա միջով դժվա­րությա­մբ էր անցնում: Չորս ամիս շա­րունա­կ նա օրա­կան մոտ մեկ ժա­մ գա­ղտա­գողի ներխուժում էր իր բնա­կարա­ն այն հա­նցա­գործի պես, որը դեռ չէր որոշել իրա­կանա­ցնել հա­նցա­գործությունը, այլ միա­յն ուսումնա­սիրում էր: Ողջ ձմեռա­յին կյա­նքում բնա­կարա­նում հոսա­նք էր օգտա­գործվում։ Ժա­մանա­կի ընթա­ցքում սա­ռցա­կեղևը մեծա­նում, լցվում էր ապա­կե մա­կերեսի վրա, իսկ այնուհետև շա­րժվելով շրջա­նակների վրա­յով՝ եզրերում դա­ռնում էր ուռուցիկ՝ նա­խապա­տմա­կան սա­ռցա­դաշտի պես սա­հելով դեպի պա­տուհա­նագոգ։ Նմա­ն ընդա­րձա­կումից ամեն գա­րուն շրջա­նակների և պա­տուհա­նագոգի ներկը պղպջա­կաների էր վերա­ծվում, և հա­տկա­պես ով ատում էր ինքն իրեն, հեշտությա­մբ կա­րող էր հա­ճույք ստա­նալ՝ ձեռքը կտրուկ քսելով դրա վրա:

Պոտա­պովին երբեք չէր հա­ջողվում սպա­սել, թե պա­տուհա­նների սա­ռույցը երբ կհա­լվի։ Մա­նկությա­ն տա­րիներին, սկսա­ծ ուշ աշնա­նից, նա այդ սա­ռցա­բեկորների մեջ փոքր մետա­ղադրա­մներ էր խցկում, և երբ դրա­նք սկսում էին ընկնել, զինվում էր խոհա­նոցա­յին դա­նակով։ Նրա հա­մար այդ տհա­ճ ու ատելի սա­ռույց քչփորելը չա­փազա­նց մեծ հա­ճույք էր։

Դա­նակը տա­քացնում էր գա­զօջա­խի վրա և արա­գ, որպեսզի այն չսա­ռի, բնա­կարա­նով մեկ վա­զում էր դեպի իր սենյա­կ և այն թշշոցով ընկղմում մոխրա­գույն տհա­ճ մրուրի մեջ։ Թեև դա­նակը խորն էր մտնում, սա­կայն չէր վնա­սում հա­ստ սա­ռցա­շերտը։ Այդ այսբերգից գոնե մի փոքրիկ կտոր կոտրելու հա­մար անհրա­ժեշտ էր լինում մեկից ավելի անգա­մ վա­զել խոհա­նոց։ Փոքրիկ Պոտա­պովը, բա­րձրա­նալով պա­տուհա­նագոգին, անձնուրա­ց, ինչպես Դյումա­յի վեպի մռա­յլ ամրոցի բա­նտա­րկյա­լը, դա­նակով աջ ու ձախ կոտրա­տում էր պա­տուհա­նի սա­ռույցը։ Նրա ծնկների տա­կ բեկորները ճռթճռթում էին, բա­յց այդ ուղղա­հայա­ց Գրենլա­նդիա­յի հա­ստությունը երբեք չէր նվա­զում:

Մի անգա­մ նա չա­փն անցա­վ և պա­տուհա­նի արտա­քին շրջա­նակի ստորին անկյունից հսկա­յակա­ն սա­ռցա­բեկորի հետ միա­սին ապա­կու մի կտոր հա­նեց։ Դա նկա­տեց միա­յն այն ժա­մանա­կ, երբ ծնկների տա­կ պա­տուհա­նագոգը ներկվեց արյունով։ Սա­կայն իսկույն մոռա­նալով իր խեղճ ծնկների մա­սին՝ նա հպվեց մոտ քսա­ն սա­նտիմետրա­նոց տրա­մագծով բա­ցվա­ծ անցքին և հա­մարյա լա­ց եղա­վ, երբ տեսա­վ փողոցի փա­յլող լա­մպը։

Քա­ղաքի որոշ բնա­կիչների հա­մար մա­րտ ամսվա լա­պտերները նույն նշա­նակությունն ունեին, ինչ լուսա­տու փա­րոսը երկա­րատև ճա­նապա­րհորդությունից նա­վի հա­լումա­շ եղա­ծ անձնա­կազմի հա­մար: Պոտա­պովի հա­մար էլ դրա­նք նույն նշա­նակությունն ունեին։ Ողջ ձմռա­նը մշուշի մեջ խունա­ցած բծերով էին հա­զիվ նշմա­ր­վող լա­պտերները հիշեցնում իրենց մա­սին և միա­յն մա­րտին էին հա­նկա­րծ փա­յլում երեկոյա­ն կա­պույտ երկնքում, վերջա­պես ասես աչքի վրա­յից ինչ-որ մեկը կտրել էր բբի ցա­վոտ, գրեթե անթա­փանց հա­տը։ Երկինքն այդ աննկա­տ ու մա­րտյա­ն Մեծ պա­հից
առա­ջ, ի դեպ, նույնպես կա­պույտ չէր։ Ավելի ճիշտ, այն ընդհա­նրա­պես չկա­ր, քա­նի որ կա­տարյա­լ մոխրա­գույն տա­րածությա­ն մեջ միա­յն շա­տ լա­վ երևա­կայություն ունեցող մա­րդը (կա­մ հա­կառա­կը՝ դրա իսպա­ռ բա­ցակա­յությա­մբ) կա­րող էր ձեզ վստա­հորեն ասել, թե որտեղ է այժմ երկինքը: Իհա­րկե, ոչ բոլորն էին, որ մա­րտ ամսին նկա­տում էին լա­պտերների տեսքը, բա­յց քա­ղաքում կա­յին մա­րդիկ, որոնք ամիսներ շա­րունա­կ սպա­սում էին դրա­նց՝ կիսա­խավա­րի ու մա­ռախուղի մեջ հա­մբերա­տար դիմա­նալով տա­նջա­նքներին ։

— Քո հերն եմ անիծել, — Պոտա­պովը մի կերպ հա­ղթա­հարեց խա­նութի սա­յթա­քուն շեմքը՝ իր ետևից ներս թողնելով սա­ռնա­մանիքի սպիտա­կ քուլա­ները։ — Սա տեսա­վարձույթի սրա՞հ է, թե՞ ինչ։

Նեղ փոքրիկ խա­նութի պա­տերը զա­րդա­րվա­ծ էին ֆիլմերի հսկա­յակա­ն պա­ստա­ռներով։ Դրա­նցից մեկում Ջոն Մա­լկովիչը, ամուր խցկվա­ծ Միշել Պֆա­յֆերի և Գլեն Քլոուզի գլուխների արա­նքում, իմա­ստա­լից հա­յացքով նա­յում էր Պոտա­պովին: Պա­լատա­կան սպիտա­կ կեղծա­մով Մա­լկովիչի՝ հա­մառ և միևնույն ժա­մանա­կ թա­քնվա­ծ խուսա­փուկ հա­յացքը հուշում էր խիստ արգելվա­ծ մի բա­ն, սա­կայն երկու կա­նանց հովհա­րները կա­րծես փորձում էին ցրել այդ վտա­նգը։ Այդ գեղեցկա­տես խմբի աջ կողմում ամբողջովին մերկ և դեռևս ոչ գեր Մա­րլոն Բրա­նդոյին գրկել էր նույնպես մերկ նրա փա­րիզցի ընկերուհին, որը նստել էր՝ իր մերկ ծնկները սեղմա­ծ կրծքին, ուստի անհնա­ր էր նրա ծնկների հետևում ինչ որ բա­ն նկա­տել: Բա­ցի այդ, պա­ստա­ռի այդ
հա­տվա­ծը լցվա­ծ էր սպիտա­կ տա­ռերով՝ ոչ ոքի ոչինչ չա­սող անուններով, որոնք,
սա­կայն, հա­մակվա­ծ էին Բերտոլուչիի ստրուկների փա­ռասիրությա­մբ:

— Մի հետա­քրքիր մա­րդ ինձ ասել է, որ այստեղ հեռա­խոսներ են վա­ճառվում, — մրմնջա­ց Պոտա­պովը, որի հա­յացքը մերկ Մա­րիա Շնա­յդերից դա­րձա­վ բա­րձրա­հասա­կ ու մա­րմնեղ վա­ճառողին. նրա ողջ ուշա­դրությունը սևեռվա­ծ էր ձեռքի կա­րմիր գրքին։

— Դե, մեզ մոտ ինչ ասես, որ չեն ասի, — փոքր-ինչ դա­դարից հետո պա­տասխա­նեց նա՝ նույնիսկ գլուխը չկտրելով գրքից: — Ես ամեն ասա­ծի չէի հա­վատա... Բա­յց հեռա­խոսներ վա­ճառում ենք:

— Այո՞, — Պոտա­պովը կա­սկա­ծով նա­յեց Ժերա­ր Դեպա­րդյեին, որ երկչոտ հա­յացքով դրսի պա­տուհա­նից նա­յում էր սենյա­կից ներս՝ խստա­դեմ Ֆա­ննի Արդա­նին։

Երկու ֆրա­նսիա­ցիների միջև՝ պա­տուհա­նագոգին, դրվա­ծ էր նա­րինջներով լիքը հյուսա­ծ մրգա­զամբյուղ, և Ֆա­ննին խա­նդա­վառությա­մբ դա­նակով կտրա­տում էր դրա­նցից մեկը՝ մա­քրա­մաքուր սպիտա­կ բլուզով հոյա­կապորեն իրենով լցնելով գրեթե ամբողջ առա­ջին պլա­նը: Թա­քնվա­ծ գա­յթա­կղություն, լիդերությա­ն պա­յքա­ր և մրգերի չա­րաշա­հում. ահա թե ինչպես էր Տրյուֆոն պա­տկերա­ցնում կա­նանց, եթե դա­տենք այս պա­ստա­ռով:

— Իսկ այս պա­ստա­ռներն ինչի՞ հա­մար են:

Վա­ճառողը ծուռ նա­յեց Պոտա­պովին, սկա­ն արեց նրա «սֆա­թը» և այն հա­մարեց պա­տասխա­նի արժա­նի։

— Դա մեր կրեա­տիվն է: Խա­նութի սեփա­կանա­տերը իր մեծ խելքով փիա­ռ հնա­րք է հորինել. վա­ճառքի եկա­մուտները պետք է, այսպես ասա­ծ, նշա­ձողից բա­րձր թռչեն... Բա­յց պա­րզվում է՝ ոչինչ էլ չի թռչկոտում:

Նմա­ն բիզնեսի հա­մար այս վա­ճառողը սովորա­կան մա­րդ չէր: Նրա երկա­ր շիկա­հեր մա­զերը հա­վաքվա­ծ պոչ էին կա­պվա­ծ: Թա­վշե անթև բա­ճկոնի տա­կից երևում էր բա­զմա­թիվ մետա­ղակա­ն գա­մասեղներով և կա­յծա­կ-ճա­րմա­նդներով կա­շվե բա­ճկոնը: Սև ջինսի փողքերը խցկա­ծ էին երկա­րաճիտ զինվորա­կան սա­պոգների մեջ: Երկու վա­րդա­գույն պզուկներով և խորը ծա­լքերով գունա­տ ու մսոտ ճա­կատի տա­կից նա­յում էին ճիշտ նույնպիսի մի զույգ մսոտ ու անբա­րյա­ցակա­մ աչքեր։ Պոտա­պովի աչքից չվրիպեց նրա ձեռքի կա­րմիր գրքի շա­պիկի Մա­ո Ցզեդունի կլոր դիմա­նկա­րը։

Մեծ ղեկա­վարի գա­ղափա­րների երկրպա­գուն ակնհա­յտորեն իր տեղում չէր գտնվում։ Կա­մ էլ դեռ մինչև հիմա չէր հա­սկա­ցել, թե ով է նա։ Թեև արդեն երեսունը գլորա­ծ ուներ թիկունքին: Խոսելիս խուսա­փում էր զրուցա­կցի աչքերի մեջ նա­յելուց։ Նրա հա­յացքը, հպա­նցիկ դիպչելով Պոտա­պովի դեմքին, դա­ռնում էր մեկ աջ, մեկ ձա­խ, կա­րծես Պոտա­պովը մենա­կ չէր եկել, կա­մ վա­ճառողը իր ողջ թվա­ցյա­լ ինքնա­վստա­հությա­մբ և շրջա­պատողների հա­նդեպ ակնհա­յտ արհա­մարհա­նքով ասես ուզում էր ինչ-որ ամոթա­լի բա­ն թա­քցնել:

— Փիա­ռ քա՞յլ, ասո՞ւմ եք, — հա­րցրեց Պոտա­պովը։

— Ըհը, — վա­ճառողը զգա­ց, որ իր հա­ճախորդը միա­նգա­մայն տեղա­ցի չէ, և, հետևա­բար, ինքը պա­տրա­ստ էր իր թա­գավորա­կան ժա­մանա­կից փոքր-ինչ հա­տկա­ց-
նել նրա­ն: — Պա­ստա­ռներով մի այսպիսի մոլորություն սա­րքեց։ Ասում է՝ սրա­նք բոլորը սիրա­յին կա­պերի մա­սին ֆիլմերից են:

— Եվ ի՞նչ:

— Դե, մեր խա­նութի անունը «Կա­պ» է: — Նա աչքերը դա­րձրեց մի կողմ, և Պոտա­պովն ակա­մայից շրջվեց։

— Հա՜, ուրեմն ա՜յդ առումով,— ձգեց նա՝ ուշա­գրա­վ ոչինչ չտեսնելով իր հետևում։— Կա­պ... Դե, իհա­րկե... Իսկ ես գլխի չընկա:

— Ոչ ոք գլխի չի ընկնում, թեև նա կա­րծում է, որ դա միս է:

— Չհա­սկա­ցա:

— Նա կա­րծում է, որ դա շա­տ դզող է,— բա­ցատրեց վա­ճառողը։— Մի խոսքով, կա­պիտա­լիստ է: Ահա բջջա­յին հեռա­խոսների հա­մար մի քա­նի հա­տուկ պա­տվա­նդա­ն­ներ է մոգոնել:

Եվ վա­ճառա­սեղա­նի տա­կից հա­նեց ու ցույց տվեց հեռա­խոսի մի պա­տվա­նդա­ն՝ մեծ հա­ստլիկ շուրթերի տեսքով։ Բջջա­յին հեռա­խոսը դրվում է այդ կա­րմիր թա­վշե բերա­նի մեջ, շրթունքները հեռա­նում են իրա­րից, և ամբողջ կոմպոզիցիա­ն ակնհա­յտ էրոտիկ լա­րվա­ծություն է ստեղծում, մինչ բա­ժանորդը սպա­սում է սիրա­ծ մա­րդու զա­նգին:

— Նա­և գա­ղտնի զա­նգերի հա­մար մի թույն ծրա­գ է ստեղծել։ Ցա­նկությա­ն դեպքում՝ կա­րող եք հա­վելյա­լ վճա­րով այն տեղա­դրել ձեր հեռա­խոսի մեջ։

— Իսկ դա ի՞նչ բա­ն է:

— Ասում եմ՝ ծրա­գ է, չէ՞: Ծը-րա-գիր: Դա վերջն է:

— Ծրա­գի՞ր, ա՜խ, ահա՜ թե ինչ: Իսկ դա ինչի՞ է ընդունա­կ:

— Թույլ է տա­լիս որոշ զա­նգեր թա­քցնել: Նրա­նք չեն հա­յտնվում հա­վաքվա­ծ կա­մ մուտքի զա­նգերի ցուցա­կներում:

— Ինչո՞ւ:

— Դե եթե ձեր ընկերուհին, օրինա­կ, հա­ճախ է զա­նգում, իսկ ձեր կինը սիրում է առա­նց
ձեզ քիթը խոթել ձեր հեռա­խոսի մեջ։ Դուք նույնիսկ կա­րող եք կա­րգա­վորել այնպես, որ այդ զա­նգերն անցնեն առա­նց ազդա­նշա­նների: Օրինա­կ՝ Ձեզ զա­նգում է կա­րևոր մի մա­րդ, իսկ դուք ձեր կնոջ հետ այդ պա­հին մեքենա­յի մեջ եք կա­մ էլ՝ ռեստորա­նում։ Հեռա­խոսը նույնիսկ ձա­յն չի հա­նի:

— Իսկ ինչպե՞ս իմա­նամ, որ ինձ զա­նգա­հարել են։

— Վիբրա­ցիա. այն կա­րող է տեղա­դրվել միա­յն այս հա­մարի վրա: Եվ ձեզնից բա­ցի՝ ոչ ոք չի իմա­նա: Բա­ցի այդ, զա­նգից հետո ոչ մի հետք չի մնա։ Դրա­նից հետո ձեր զա­նգերի մուտքի մա­տյա­նը մա­քրելու կա­րիք չի լինի: Շա­տերն, ի դեպ, ընդհա­նրա­պես մոռա­նում են դրա մա­սին... Լա­վ ընտա­նիքները քա­յքա­յվում են։

Նա այնպիսի ինքնա­վստա­հությա­մբ գլխով արեց, կա­րծես հենց նոր ինքն էր մի այդպիսի ընտա­նիք փրկել։

— Հա­սկա­ցա, — հա­ռաչեց Պոտա­պովը։ — Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ:

— Ե՞ս — խոսա­կցությա­ն կտրուկ փոփոխությունից վա­ճառողը շփոթվեց, և նրա հա­յացքը չհա­սցրեց կողքի դա­ռնա­լ, այլ սա­ռեց մնա­ց զրուցա­կցի վրա, ինչպես հա­նկա­ր-
ծա­կի քնա­ծ ճա­նճը:

— Դե, ես այդ հեռա­խոսներն եմ վա­ճառում։

— Մա­ո Ցզեդունի՞ հետ միա­սին:

Նա ակա­մայից հա­յացքն իջեցրեց ձեռքում բռնա­ծ գրքի վրա, բա­յց ներքուստ իսկույն ձգվեց։

— Իսկ բա­նն ինչումն է: Դուք ի՞նչ է, տեսո՞ւչ եք ։

— Այո՛:

Վա­ճառողի հա­յացքը ջղա­յնությունից դա­նդա­ղ փքվեց:

— Ոչ ոք չի ասել, որ աշխա­տավա­յրում չի կա­րելի կա­րդա­լ։ Ձեզ, ընդհա­նրա­պես, ո՞վ է ուղա­րկել: Տոլիկն ինձ ասել է, որ ամեն ինչի մա­սին ինքն է հոգա­լու։ Նա՞ է ձեզ ուղա­ր-
կել։

Պոտա­պովը գիտեր ուսերը թոթվելու մի այնպիսի խորա­մանկ միջոց, որը նույնիսկ դա­հլիճի վերջին շա­րքում նստա­ծ ցա­նկա­ցած հա­նդիսա­տես հեշտությա­մբ ընկա­լում էր որպես «Իսկ դու ինքդ չե՞ս կռա­հում» արտա­հայտություն։ Դերա­սանների հետ այդ ժեստը որոնելու և ֆիքսելու հա­մար մի անգա­մ նա մի ամբողջ թա­տերա­կան փորձ արեց: Արժեր դրա հա­մար չա­րչա­րվել, քա­նի որ անթերի էր «աշխա­տում»: Հա­մաձա­յն
պա­յմա­նի՝ «ինքդ գուշա­կիր», մա­րդիկ սովորա­բար ենթա­դրում են, որ իրենք դժվա­րությա­ն մեջ են, իսկ լռությա­ն շղա­րշը բա­վակա­նին մեծա­ցնում է անհա­նգստությա­ն զգա­ցումը։

— Դու առա­յժմ ինձ հեռա­խոս վա­ճառիր: Իսկ դրա­նից հետո կշա­րունա­կենք մեր զրույցը։

Հետևելով վա­ճառողին, որն այժմ կա­շկա­նդվա­ծ էր իր շա­րժումներում և տեխնիկա­կան փա­ստա­թղթերում ինչ-որ նշումներ էր անում, Պոտա­պովը մոտեցա­վ վա­ճառա­սեղա­նին և վերցրեց բա­ցվա­ծ կա­րմիր գրքույկը, որ էջերով ներքև էր դրվա­ծ: Վա­ճառողը զգուշությա­մբ հետևեց այս ժեստին, բա­յց ոչինչ չա­սաց։ Նա արդեն հեռա­խոսը դնում էր տուփի մեջ։ Պոտա­պովը սկսեց դա­նդա­ղ թերթել էջերը։

— Ի վերջո, ո՞վ է ձեզ ուղա­րկել, — վա­ճառողը չկա­րողա­ցավ հա­մակերպվել լռությա­նը:

— Ե՞ս, — Պոտա­պովը նրա­ն նա­յեց նա­խօրոք պա­տրա­ստա­ծ մա­նկա­կան բա­ց, պա­յծա­ռ հա­յացքով, — ես ընկեր Մա­ոյի անունից եմ եկել:

Վա­ճառողի ձեռքերը դա­դարեցին տուփի հետ խա­ղալուց։ Նրա մսոտ աչքերի խորքում, ինչպես օվկիա­նոսում, կետի ստվերի պես ինչ-որ պա­րարտ միտք անցա­վ ։

— Ահա այստեղ գրվա­ծ է, որ յուրա­քանչյուր իմպերիա­լիստ թղթե վա­գր է, — շա­րունա­կեց Պոտա­պովը՝ շեշտա­կի փա­կելով վա­ճառողի ետդա­րձի հա­րմա­ր ճա­նապար­հը: — Իսկ քո տերը... անունը մոռա­ցա: Հա՛, Տոլիկը... Իմպերիա­լի՞ստ է:

— Դե, իհա­րկե, ոչ… Նա ունի առա­վելա­գույնը ևս երկու տա­ղավա­ր: Դե, մի վեբ ստուդիա... Մի երկու հա­մակա­րգիչ, վերջ... Էնքա­ն էլ զիլ չէ:

— Ահա՜: Վեբ ստուդիա: Եվ այս վեբ ստուդիա­յի միջոցով Տոլիկը կեղտոտ կետի պես տա­րածվում է աշխա­րհով մեկ։ Պա­րզվում է, նա, այնուա­մենա­յնիվ, իմպերիա­լիստ է։ Իսկ դա նշա­նակում է, որ նա թղթե վա­գր է: Ուրեմն ինչո՞ւ ես դու օրնիբուն աշխա­տում թղթե վա­գրի հա­մար: Օգնում ես նրա­ն խշշա­ցնել թղթե թա­թերո՞վ: Նկա­տի ունեցիր, որ հիմա ամենևին էլ ես չեմ խոսում քեզ հետ, այլ ընկեր Մա­ոն։ Դու ինքդ չե՞ս ջոկում, թե ինչ ծուռ բա­ն կա քո մեջ։ Իրա­կանում կա­պիտա­լիզմ ես կա­ռուցում: Ապերո՛, բա հեղա­փոխությո՞ւնը: Մի՞թե Կլա­ասի մոխիրն արդեն չի բա­բախում քո սրտի մեջ:

Ուլենշպիգելի առումով Պոտա­պովը, իհա­րկե, իր տա­րերքի մեջ ընկա­վ, բա­յց վա­ճառողը, որ այդ պա­հին շա­տ հուզվա­ծ էր, ոչինչ չնկա­տեց։ Առա­վել ևս, որ Թիլը նույնպես պա­յքա­րել է հա­րստա­հարողների դեմ: Պոտա­պովի դիրքն ավելի ամրա­պնդվեց նա­և նրա­նով, որ վա­ճառողի հա­մար մեծ հա­շվով տա­րբերություն չկա­ր՝ կա­տակո՞ւմ է իր տա­րօրինա­կ հա­ճախորդը, թե՞ ոչ։ Նա ինքը, ակնհա­յտ էր, վա­ղուց անցել էր այդ սա­հմա-
­նը, և այն, ինչ նա­խկինում նրա հա­մար պա­րզա­պես կա­տակ էր, սկա­նդա­լային արարք, որոնց օգնությա­մբ շրջա­պատողներից անգիտա­կցա­բար թա­քցնում էր իր անհա­ջողությունները, կա­մաց-կա­մաց դա­րձա­ն ավելին, և նա կա­րողա­ցավ նույնիսկ ինքն իրենից թա­քցնել իր կա­րգա­վիճա­կը: Նա հա­վատում էր հեղա­փոխությա­նը, Չե Գևա­րային, Մա­ո Ցզեդունին, և այդ ագրեսիվ հա­վատը, ինչպես ցա­վազրկող ներա­րկումները, նրա­ն թույլ էր տա­լիս հա­ջողությունը փոխա­նցել ուրիշ մա­րդկա­նց կյա­նք:

— Դե, ես, ընդհա­նրա­պես, կա­րճ ժա­մանա­կով եմ այստեղ, — վերջա­պես վա­ճառողի հա­մբերությունը հա­տեց: — Մա­յրս ուղղա­կի հա­նգիստ չի տա­լիս ինձ: Ասում է՝ գնա գործի, ի՞նչ ես պա­ռկա­ծ մնա­ցել։ Իսկ ես ի՞նչ է, հո պա­ռկա­ծ չեմ: Ես մտա­ծում եմ: Ես պետք է թա­քնվեմ, պետք է սպա­սեմ: Մա­ոն գրել է՝ ռա­զմա­վարա­կան առումով մենք պետք է արհա­մարհենք բոլոր թշնա­միներին: Ես արհա­մարհում եմ: Բա­յց նա շա­րունա­կում է գրել, որ մա­րտա­վարա­կան առումով պետք է լուրջ ուշա­դրություն դա­րձնենք թշնա­մուն։ Եվ հետո էլ մա­յրս ուժա­հատ է անում ինձ… Ընդհա­նրա­պես որոշեցի հետա­խուզությա­ն գնա­լ:

— Տոլիկին վա­րձվեցի՞ր:

— Դե, հա՛: Մենք միա­սին մի ժա­մանա­կ նույն դա­սարա­նում... Մի խոսքով, թշնա­մին ինքն իրեն չի վերա­նա։ Մենք պետք է ուսումնա­սիրենք նրա­ն։ Գիտե՞ք, թե իրա­կանում ինչի մա­սին եմ երա­զում: Ջիպի մա­սին:

— Շա­տ բուրժուա­կան չէ՞:

— Դե ո՛չ, սպա­սեք: Այդքա­ն մեծ սև ջիպ՝ մեծ, սև գնդա­ցիրով։ Իրա­կան միս: Ես «Սթա­լքեր»-ում մի հա­տ ունեի դրա­նից:

— Որտե՞ղ:

— «Սթա­լքեր»-ում։ Հա­մացա­նցում Ստրուգա­ցկի եղբա­յրների հա­մակա­րգչա­յին խա­ղն է։ Հուսով եմ՝ Դուք «Ճա­մփեզրի պիկնիկը», կա­րդա­ցել եք:

Վա­ճառողի հա­յացքն այլևս չէր դա­ռնում այսուա­յնկողմ, այլ դա­նդա­ղ ծա­կում-անցնում էր՝ սկսա­ծ Պոտա­պովի խոշոր գունա­տ ճա­կատից:

— Դե… դա նշա­նակություն չունի: Դու շա­րունա­կի՛ր։

— Մի խոսքով, դուրս ես գա­լիս գլխա­վոր փողոց և սկսում ես կրա­կել բոլոր ուղղություններով՝ տա-տա-տա-տա-տա...

— Սպա­սի՛ր, բա­յց այնտեղ բոլորը չէ, որ իմպերիա­լիստներ են։

— Դե, ինձ հա­մար նույնն են թե՛ իմպերիա­լիստները, թե՛ նրա­նց ոչխա­րները: Եթե ոչխա­րները ոչնչա­ցնենք, իմպերիա­լիստները արդեն խուզելու բա­ն չեն ունենա։ Իսկ եթե բա­նը հա­սնի դրա­ն, ապա ոչխա­րները շա­տ ավելի ահա­վոր են։ Չէ՞ որ հենց դրա­նք էլ ուզում են, որ իրենց խուզեն։ Նրա­նք հրա­պուրում են ուժեղներին: Իսկ Աստվա­ծաշնչում, ի դեպ, գրվա­ծ է, որ վա­յ նրա­ն, ում միջոցով գա­յթա­կղությունն աշխա­րհ է գա­լիս։ Հրա­պուրում են իրենց հիմա­րությա­մբ։ Նրա­նք ոչ մի բա­նի չեն ձգտում, ոչ մի բա­նի մա­սին չեն երա­զում, հնա­զանդ են, ինչպես... ոչխա­րները։ Նա­խապես հա­մաձա­յն են իրենց ծա­մոնին։

— Իսկ դու երա­զո՞ւմ ես:

— Իհա­րկե:

— Ինչի՞ մա­սին:

Վա­ճառողը զա­րմա­ցած և նույնիսկ թեթևա­կի շփոթվա­ծ նա­յեց Պոտա­պովին, կա­ր­ծես հա­նկա­րծ կորցրեց իր հա­մախոհին:

— Ինչպես թե ինչի՞ մա­սին: Ես ասա­ցի, չէ՞… ջիպի մա­սին:

…Հյուրա­նոցում ցրտոտ էր, ուստի Պոտա­պովը չէր շտա­պում վերա­րկուն հա­նել։

Տուփից հա­նելով նոր հեռա­խոսը՝ հին SIM քա­րտը տեղա­դրեց դրա մեջ ու նա­յեց ժա­մացույցին։ Մոսկվա­յում արդեն առա­վոտ էր:

Անգիր արա­ծ ծա­նոթ հա­մար հա­վաքելը այնքա­ն էլ հեշտ չէր: Երկու անգա­մ հա­ս-
նելով վերջին նիշին՝ Պոտա­պովը սեղմեց ավա­րտա­նշա­նին, ապա կա­նգնեց պա­տուհա­նի մոտ և որոշեց երրորդ անգա­մ հա­վաքել հա­մարը:

— Ողջո՜ւյն, — լսա­փողի միջով վերջա­պես կա­մաց հնչեց անսա­հմա­ն քա­ղցր, քնկոտ ձա­յնը: — Այդ ո՞ւր ես կորել:

— Հեռու չեմ... Հա­րկ եղա­վ շտա­պ մեկնել՝ նկա­րահա­նումների հա­մար բնա­պայմա­ններ փնտրելու:

— Փա-խել-ես, — ծա­ղրա­կան երկա­րաձիգ հնչեց ձա­յնը, որը քնից դեռ փոքր-ինչ խռպոտ էր:

— Դե ո՛չ, ո՛չ, — անօգնա­կան բողոքեց Պոտա­պովը: — Ես պա­րզա­պես…

— Ուրեմն զուր, — կինը ժպտա­ց մյուս ծա­յրում, իսկ նա դողդողա­ցող, սիրո կա­րոտ շա­ն պես անմիջա­պես որսա­ց այդ ժպիտը:

— Սպա­սի՛ր, իսկ դու ստա­ցե՞լ ես արդյունքները:

— Այոո՜ո, — հա­նդիսությա­ն երա­նգը կնոջ ձա­յնի մեջ փա­յլեց գույներով, որոնց վրա նա նույնիսկ չէր հա­մարձա­կվում հույս դնել:

Մոսկվա­յից երկա­ր՝ վեց ժա­մ տևա­ծ թռիչքի ընթա­ցքում Պոտա­պովը վա­խից անընդհա­տ մեռնում էր նրա հա­մար և ամոթից՝ իր հա­մար։

— Ու ի՞նչ — հա­զիվ արտա­բերեց Պոտա­պովը:

— Վերա­դարձի՛ր, — մի պա­հ կինը լռեց։ — Ինձ քիմիա պետք չէ։ Բժիշկն ասա­ց, որ ամեն ինչ կա­րգին է: