Թղթե վագրը
Աջ ձեռքով վերարկուի օձիքը կոկորդին սեղմած՝ Պոտապովը դուրս եկավ փողոց։ Ցուրտը դժվարացնում էր շնչառությունը, աչքերը մի ակնթարթում արցունքոտվեցին։ Ականջներն ու քերծված ճաղատն ասես հայտնվեցին սառցե ծանր պատյանի մեջ։ Հյուրանոցի մուտքից մոտ հիսուն մետր հեռավորության վրա հայացքով փնտրեց դռներին նկարված սև խորանարդներով տաքսիներ և թափահարեց ձեռքը, որ կանչի: Նա նաև ձեռնոց չուներ, ուստի ձեռքն իսկույն սառեց, բայց խորանարդով մեքենաները տեղներից անգամ չշարժվեցին։
Պոտապովը վերարկուի խղճուկ օձիքը կտրուկ վեր բարձրացրեց և զգուշությամբ քայլեց սառցապատ մայթի երկայնքով։ Նա այդ պահին կարծես նավից անջատված տիեզերագնաց լիներ։ Անտեսանելի փողրակը, որ պորտալարի նման նրան կապում էր բազային մոդուլին, պայթել էր, և անօգնական թափահարելով ձեռքերը՝ նա այժմ լողում էր շողշողացող աստղերի միջով՝ բացարձակ անօդ տարածության մեջ։ Երկու անգամ սայթաքելով, կարծես լողալով, մոտեցավ տաքսուն, բացեց դուռը և առանց որևէ խոսքի ընկավ ծխով լի մեքենայի փափուկ նստատեղին։
— Եվ ի՞նչ, — առանց գլուխը թեքելու հարցրեց ծանրամարմին վարորդը:
— Ոչինչ, — պատասխանեց Պոտապովը և սրբեց արցունքները: — Մտա, որ տաքանամ:
— Երկու հարյուր ռուբլի:
— Է՜հ, թեկուզ երեք հարյուր:
— Երեք հարյուրով կարող եմ քեզ նույնիսկ մի քիչ ման տալ։
— Հիանալի է... Ուրեմն գնացինք: Ես պետք է հեռախոս գնեմ: Ինձ մոտակա խանութ հասցրու:
Նրա սմարթֆոնը «զոհվել էր» մոտ մեկ ժամ առաջ, երբ –40 աստիճան սառնամանիք էր։ Նա չափազանց երկար էր այն պահել ձեռքում՝ չհամարձակվելով համարը հավաքել, և սարքն այլևս կենդանության նշաններ ցույց չէր տալիս։ Ցրտահարված
մատներն այժմ ցավալիորեն զգում էին վերարկուի գրպանի յուրաքանչյուր ծալքը:
Հայրենի քաղաքից տասը տարվա բացակայությունը նրան միանգամայն մոռացնել էր տվել, թե ինչպիսին է ձմեռը Հեռավոր Հյուսիսում։
— Հենց նո՞ր ժամանեցիր, — նստած տեղում պտտվեց տաքսու վարորդը:
— Մի երկու ժամ առաջ։
— Ախր տեսնում եմ, որ ըստ եղանակի չեք հագնված: Ոտքից գլուխ մի ուրիշ տեսակ հագուկապով եք: Ի՞նչ եք աշխատում:
— Ռեժիսոր եմ։
— Ա՜յ քեզ բան…
— Լսի՛ր, գնանք, հա՞:
Վարորդը գործի գցեց իր ԳԱԶ-24-ը, և չխկչխկացնելով սառած անվադողերը, ինչպես գնացքը վագոնների հանգուցակետերում, հին «Վոլգան» դանդաղ պտտվեց հրապարակի շուրջը։ Պոտապովը դեռ հիշում էր այս կտկտոցը։ Եթե մեքենան երկար ժամանակ ցրտին կանգնում էր, անիվների ստորին հատվածը ուղղանկյան տեսք էր ստանում, և նույնիսկ որոշ ժամանակ անց չէր դառնում իր նախկին վիճակին։ Դրա համար էլ այդ քաղաքում, որը հավերժական սառույցի պատճառով երկաթուղի չէր ունեցել, ձմռանը, այնուամենայնիվ, մեկ-մեկ զվարթ թակոց էր լսվում։
Տաքսու վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրեց հենց այն տան մոտ, որտեղ Պոտապովն անցկացրել էր իր մանկությունը։ Մեկ ամիս առաջ նման զուգադիպությանը նա ուշադրություն չէր դարձնի, սակայն հիմա նույնիսկ անմիջապես դուրս չեկավ մեքենայից. թեթևակի շփոթված էր ու մտածում էր, որ դա հավանաբար նշան է։
Խորդանոցների կողքի ջեռուցման ուղեգծի տուփի մոտ կանգնած էր ոստիկանական փոքրիկ «ՈՒԱԶ»-ը, իսկ քիչ այն կողմ՝ մի բեռնատար մեքենա։ Երկու ոստիկաններ, որոնք մեծ չափսերի տաքուկ բուշլատներով էին, նայում էին տուփի մեջ և խոսում ներսում գտնվող մեկի հետ:
Բեռնատարի խցիկում նշմարվում էր ծխախոտի կարմիր կրակ, որն անտարբեր էր ամեն ինչին։ Պոտապովը, հաղթահարելով հանկարծակի առաջացած գլխապտույտի նոպան, քայլերն ուղղեց դեպի խանութ, որի գլխավերևում պայծառ փայլում էր «ԿԱՊ» բառը:
Կատակլիզմի և աշխարհի մոտալուտ վախճանի զգացումը, որ համակել էր Պոտապովին իր հին բակը մտնելիս, ինչ խոսք, նրա համար նորություն չէր։ Արդեն մի քանի ամիս այդ զգացումը նրան հանգիստ չէր տալիս։
Անցյալ ամառ, երբ Մոսկվայի շրջակայքում աննախադեպ շոգից այրվում էին գյուղերը, անտառներն ու տորֆի ճահիճները, իսկ ստալինյան երկնաքերերը տասնհինգ-
երորդ հարկից անհետանում էին սպիտակավուն ծխի մեջ, Պոտապովն ամեն առավոտ իր զով բնակարանից երկար նայում էր շիկացած, մշուշով պատված քաղաքին,
իսկ հզոր օդորակիչները, որոնք հազիվ լսելի բզզում էին ամեն սենյակում, նրան անվտանգության զգացում չէին ներշնչում։ Ընդհակառակը, դրանք ավելի շատ էին ընդգծում իր լիակատար կախվածությունը մի շարք տարբեր հանգամանքներից, որոնք հարմարավետ էին դարձնում իր կյանքը, սակայն ցանկացած պահի կարող էին շրջվել իր դեմ՝ սաստիկ շոգի ճիրաններում խեղդել իրեն, այրելով մոխիր դարձնել ու հավասարեցնել մնացածներին: Երբ մտածում էր նման երևույթների՝ հոսանքազրկման, հենց ակնաղբյուրում ջրի մեծ վթարի, շոգի, խուճապի, բռնության անխուսափելի բռնկումների, անկարգությունների և զանգվածային քաոսի մասին, որոնցից ոչ մի պետություն չի կարող գլուխ հանել, և ամենակարևորի՝ այս քաոսին դեմ հանդիման մնացած մարդկանց հավասարվելու մասին, Պոտապովը սուր կերպով զգում էր ոչ միայն իր փխրուն լինելը և գիտակցում իր՝ ամենևին էլ ոչ փոքր կյանքը, այլև ողջ մարդկության լիակատար անպաշտպան լինելը: Թեև այս դեպքում ինքն անկեղծ էր իր հետ: Գրեթե յոթ միլիարդ մարդու մահը իր մեջ ավելի շատ թախծելու և փիլիսոփայելու տրամադրություն էր առաջացնում, մինչդեռ իր անժամանակ մահը համարում էր ողբերգական անարդարություն՝ ուղղված հենց իր դեմ։ Ըստ էության, չվախենալով բուն մահից, նա չէր ուզում ճանաչել այն փաստի կարևորությունն ու նշանակությունը, որ մեծ աղետի ժամանակ բառացիորեն կարող են մահանալ բոլորը: Դրանք իր համար այնպիսի իրավիճակներ էին, որոնց մեջ ինքը բացարձակապես ոչ մի կերպ չէր ուզում հայտնվել. չէր ուզում հավասարվել մահացածներին, չէր ուզում նրանցից մեկը լինել:
Պոտապովի համար մահն ամենևին չուներ այն ընդհանուր և հավասարեցնող հատ-
կությունները, որոնք, ըստ նրա, հորինվել էին միայն հիվանդությունից կամ աղքատությունից հյուծվածներին կամ էլ տաղանդից զուրկ տգեղներին և հիմար մարդկանց օգնելու համար, որպեսզի ընդունեն անխուսափելին և համակերպվեն: Մեծ աղետի մեջ իր հնարավոր մահը նա անձնական պարտություն էր համարում, թեև ոչ այնքան նկատելի ընդհանուր ֆոնի վրա։
Համացանցում կարդալով հիստերիկ գրառումներ աշխարհի վախճանի մասին, թե իբր այն լինելու է 2012 թվականին և գնահատելով սեփական ֆինանսները, որոնք պետք է բավարարեին առնվազն ևս տասը տարի, նա պարզ թվաբանական հետևություններ արեց և տարօրինակ հաճույք ստացավ այն փաստից, որ ինքն ավելի դիմացկուն է լինելու, քան ողջ մոլորակը: Այսինքն՝ ինքը դեռ կարող է իրեն թույլ տալ երկու-երեք ձախողված նախագիծ իր ցանկում, իսկ մոլորակը չի կարող։
Այս մրցույթում փաստորեն նա «հաղթել էր» մոլորակին: Պոտապովը սառույցի վրայով սահեց դեպի բակի խորքը՝ հասնելով այն անկյունին, որտեղ երկու մռայլ հինգհարկանի շենքեր իրար էին միանում։ Նախկին շենքի մուտքը մթի մեջ էր: Կողքի ջեռուցման խողովակը սովորականի պես ծածկված էր սառցալեզվակների մորուքով, միայն թե այդ մորուքը գլխիվայր շրջված էր դեպի ներքև՝ ընդարձակվելով և իր հիմքում հասնելով մեկուկես մետր լայնության։
Խողովակից ջուրը, որքան հիշում էր Պոտապովը, միշտ էլ հոսում էր։ Ձմռանն այն վերածվում էր սառցե Ֆուձիյամայի, իսկ ամռանը հոսում էր շենքի տակ, որտեղ դանդաղ հալվում էր և քայքայում հավերժական սառույցը, որի մեջ խրված էին շենքի
հենարան հանդիսացող ցցագերանները: Շենքը դրանից փոքր-ինչ «լողում» էր, բնակարանների պատերին երկար ու բարակ ճեղքեր էին առաջանում՝ ինչ-որ տեղ սողալով դեպի հարևանների կողմը, որոնք ձմռանը ծածկվում էին փայլող թավ եղյամով, բայց որ ողջ տարին շարունակ մուտքի խողովակից ջուր էր թափվում, սա ոչ մեկին առանձնապես չէր անհանգստացնում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում էր վաճառել այս շենքում իր բնակարանը, ապա ճեղքերը փակում էր թղթի շարունակական շերտերով, սպիտակեցնում էր պատերը և միայն այս փոփոխություններից հետո էր իսկական գնորդներին կանչում՝ նայելու բնակարանը։ Թուղթը մոտ երկու ամիս գերազանց դիմանում էր:
Խողովակի տակ գոյացած սառույցի հաստ շերտը Պոտապովին հիշեցնում էր իր հին բնակարանի պատուհանները։
Եռակի շրջանակները, որ ծածկված էին տեխնիկական բրդով և վրայից սոսնձված կոպիտ թղթով, բոլորովին չէին փրկում սառույցից, ուստի մինչև գարուն պատուհանների վրա շերտավորվում էր առնվազն տասնհինգ սանտիմետր հաստությամբ
մոխրագույն անհարթ նստվածք: Նրա լուսնային ծակոտկեն մակերեսը երբեք սպիտակ չէր լինում, քանի որ սովորական մարդկային կյանքը չօդափոխվող բնակարանում մի քանի ամսում տիեզերական ծավալների փոշի էր արտադրում, և ինչ չէր հասցնում կուտակվել թոքերում, այս սառցակեղևը շերտ առ շերտ կուտակում էր իր վրա:
Դրա վրա շնչելը, եղունգով քերելը կամ ափով հալեցնելու փորձը, նույնիսկ մեկ աչքով դուրս նայելու հույսով, անօգուտ էր։ Լույսն անգամ նրա միջով դժվարությամբ էր անցնում: Չորս ամիս շարունակ նա օրական մոտ մեկ ժամ գաղտագողի ներխուժում էր իր բնակարան այն հանցագործի պես, որը դեռ չէր որոշել իրականացնել հանցագործությունը, այլ միայն ուսումնասիրում էր: Ողջ ձմեռային կյանքում բնակարանում հոսանք էր օգտագործվում։ Ժամանակի ընթացքում սառցակեղևը մեծանում, լցվում էր ապակե մակերեսի վրա, իսկ այնուհետև շարժվելով շրջանակների վրայով՝ եզրերում դառնում էր ուռուցիկ՝ նախապատմական սառցադաշտի պես սահելով դեպի պատուհանագոգ։ Նման ընդարձակումից ամեն գարուն շրջանակների և պատուհանագոգի ներկը պղպջակաների էր վերածվում, և հատկապես ով ատում էր ինքն իրեն, հեշտությամբ կարող էր հաճույք ստանալ՝ ձեռքը կտրուկ քսելով դրա վրա:
Պոտապովին երբեք չէր հաջողվում սպասել, թե պատուհանների սառույցը երբ կհալվի։ Մանկության տարիներին, սկսած ուշ աշնանից, նա այդ սառցաբեկորների մեջ փոքր մետաղադրամներ էր խցկում, և երբ դրանք սկսում էին ընկնել, զինվում էր խոհանոցային դանակով։ Նրա համար այդ տհաճ ու ատելի սառույց քչփորելը չափազանց մեծ հաճույք էր։
Դանակը տաքացնում էր գազօջախի վրա և արագ, որպեսզի այն չսառի, բնակարանով մեկ վազում էր դեպի իր սենյակ և այն թշշոցով ընկղմում մոխրագույն տհաճ մրուրի մեջ։ Թեև դանակը խորն էր մտնում, սակայն չէր վնասում հաստ սառցաշերտը։ Այդ այսբերգից գոնե մի փոքրիկ կտոր կոտրելու համար անհրաժեշտ էր լինում մեկից ավելի անգամ վազել խոհանոց։ Փոքրիկ Պոտապովը, բարձրանալով պատուհանագոգին, անձնուրաց, ինչպես Դյումայի վեպի մռայլ ամրոցի բանտարկյալը, դանակով աջ ու ձախ կոտրատում էր պատուհանի սառույցը։ Նրա ծնկների տակ բեկորները ճռթճռթում էին, բայց այդ ուղղահայաց Գրենլանդիայի հաստությունը երբեք չէր նվազում:
Մի անգամ նա չափն անցավ և պատուհանի արտաքին շրջանակի ստորին անկյունից հսկայական սառցաբեկորի հետ միասին ապակու մի կտոր հանեց։ Դա նկատեց միայն այն ժամանակ, երբ ծնկների տակ պատուհանագոգը ներկվեց արյունով։ Սակայն իսկույն մոռանալով իր խեղճ ծնկների մասին՝ նա հպվեց մոտ քսան սանտիմետրանոց տրամագծով բացված անցքին և համարյա լաց եղավ, երբ տեսավ փողոցի փայլող լամպը։
Քաղաքի որոշ բնակիչների համար մարտ ամսվա լապտերները նույն նշանակությունն ունեին, ինչ լուսատու փարոսը երկարատև ճանապարհորդությունից նավի հալումաշ եղած անձնակազմի համար: Պոտապովի համար էլ դրանք նույն նշանակությունն ունեին։ Ողջ ձմռանը մշուշի մեջ խունացած բծերով էին հազիվ նշմարվող լապտերները հիշեցնում իրենց մասին և միայն մարտին էին հանկարծ փայլում երեկոյան կապույտ երկնքում, վերջապես ասես աչքի վրայից ինչ-որ մեկը կտրել էր բբի ցավոտ, գրեթե անթափանց հատը։ Երկինքն այդ աննկատ ու մարտյան Մեծ պահից
առաջ, ի դեպ, նույնպես կապույտ չէր։ Ավելի ճիշտ, այն ընդհանրապես չկար, քանի որ կատարյալ մոխրագույն տարածության մեջ միայն շատ լավ երևակայություն ունեցող մարդը (կամ հակառակը՝ դրա իսպառ բացակայությամբ) կարող էր ձեզ վստահորեն ասել, թե որտեղ է այժմ երկինքը: Իհարկե, ոչ բոլորն էին, որ մարտ ամսին նկատում էին լապտերների տեսքը, բայց քաղաքում կային մարդիկ, որոնք ամիսներ շարունակ սպասում էին դրանց՝ կիսախավարի ու մառախուղի մեջ համբերատար դիմանալով տանջանքներին ։
— Քո հերն եմ անիծել, — Պոտապովը մի կերպ հաղթահարեց խանութի սայթաքուն շեմքը՝ իր ետևից ներս թողնելով սառնամանիքի սպիտակ քուլաները։ — Սա տեսավարձույթի սրա՞հ է, թե՞ ինչ։
Նեղ փոքրիկ խանութի պատերը զարդարված էին ֆիլմերի հսկայական պաստառներով։ Դրանցից մեկում Ջոն Մալկովիչը, ամուր խցկված Միշել Պֆայֆերի և Գլեն Քլոուզի գլուխների արանքում, իմաստալից հայացքով նայում էր Պոտապովին: Պալատական սպիտակ կեղծամով Մալկովիչի՝ համառ և միևնույն ժամանակ թաքնված խուսափուկ հայացքը հուշում էր խիստ արգելված մի բան, սակայն երկու կանանց հովհարները կարծես փորձում էին ցրել այդ վտանգը։ Այդ գեղեցկատես խմբի աջ կողմում ամբողջովին մերկ և դեռևս ոչ գեր Մարլոն Բրանդոյին գրկել էր նույնպես մերկ նրա փարիզցի ընկերուհին, որը նստել էր՝ իր մերկ ծնկները սեղմած կրծքին, ուստի անհնար էր նրա ծնկների հետևում ինչ որ բան նկատել: Բացի այդ, պաստառի այդ
հատվածը լցված էր սպիտակ տառերով՝ ոչ ոքի ոչինչ չասող անուններով, որոնք,
սակայն, համակված էին Բերտոլուչիի ստրուկների փառասիրությամբ:
— Մի հետաքրքիր մարդ ինձ ասել է, որ այստեղ հեռախոսներ են վաճառվում, — մրմնջաց Պոտապովը, որի հայացքը մերկ Մարիա Շնայդերից դարձավ բարձրահասակ ու մարմնեղ վաճառողին. նրա ողջ ուշադրությունը սևեռված էր ձեռքի կարմիր գրքին։
— Դե, մեզ մոտ ինչ ասես, որ չեն ասի, — փոքր-ինչ դադարից հետո պատասխանեց նա՝ նույնիսկ գլուխը չկտրելով գրքից: — Ես ամեն ասածի չէի հավատա... Բայց հեռախոսներ վաճառում ենք:
— Այո՞, — Պոտապովը կասկածով նայեց Ժերար Դեպարդյեին, որ երկչոտ հայացքով դրսի պատուհանից նայում էր սենյակից ներս՝ խստադեմ Ֆաննի Արդանին։
Երկու ֆրանսիացիների միջև՝ պատուհանագոգին, դրված էր նարինջներով լիքը հյուսած մրգազամբյուղ, և Ֆաննին խանդավառությամբ դանակով կտրատում էր դրանցից մեկը՝ մաքրամաքուր սպիտակ բլուզով հոյակապորեն իրենով լցնելով գրեթե ամբողջ առաջին պլանը: Թաքնված գայթակղություն, լիդերության պայքար և մրգերի չարաշահում. ահա թե ինչպես էր Տրյուֆոն պատկերացնում կանանց, եթե դատենք այս պաստառով:
— Իսկ այս պաստառներն ինչի՞ համար են:
Վաճառողը ծուռ նայեց Պոտապովին, սկան արեց նրա «սֆաթը» և այն համարեց պատասխանի արժանի։
— Դա մեր կրեատիվն է: Խանութի սեփականատերը իր մեծ խելքով փիառ հնարք է հորինել. վաճառքի եկամուտները պետք է, այսպես ասած, նշաձողից բարձր թռչեն... Բայց պարզվում է՝ ոչինչ էլ չի թռչկոտում:
Նման բիզնեսի համար այս վաճառողը սովորական մարդ չէր: Նրա երկար շիկահեր մազերը հավաքված պոչ էին կապված: Թավշե անթև բաճկոնի տակից երևում էր բազմաթիվ մետաղական գամասեղներով և կայծակ-ճարմանդներով կաշվե բաճկոնը: Սև ջինսի փողքերը խցկած էին երկարաճիտ զինվորական սապոգների մեջ: Երկու վարդագույն պզուկներով և խորը ծալքերով գունատ ու մսոտ ճակատի տակից նայում էին ճիշտ նույնպիսի մի զույգ մսոտ ու անբարյացակամ աչքեր։ Պոտապովի աչքից չվրիպեց նրա ձեռքի կարմիր գրքի շապիկի Մաո Ցզեդունի կլոր դիմանկարը։
Մեծ ղեկավարի գաղափարների երկրպագուն ակնհայտորեն իր տեղում չէր գտնվում։ Կամ էլ դեռ մինչև հիմա չէր հասկացել, թե ով է նա։ Թեև արդեն երեսունը գլորած ուներ թիկունքին: Խոսելիս խուսափում էր զրուցակցի աչքերի մեջ նայելուց։ Նրա հայացքը, հպանցիկ դիպչելով Պոտապովի դեմքին, դառնում էր մեկ աջ, մեկ ձախ, կարծես Պոտապովը մենակ չէր եկել, կամ վաճառողը իր ողջ թվացյալ ինքնավստահությամբ և շրջապատողների հանդեպ ակնհայտ արհամարհանքով ասես ուզում էր ինչ-որ ամոթալի բան թաքցնել:
— Փիառ քա՞յլ, ասո՞ւմ եք, — հարցրեց Պոտապովը։
— Ըհը, — վաճառողը զգաց, որ իր հաճախորդը միանգամայն տեղացի չէ, և, հետևաբար, ինքը պատրաստ էր իր թագավորական ժամանակից փոքր-ինչ հատկաց-
նել նրան: — Պաստառներով մի այսպիսի մոլորություն սարքեց։ Ասում է՝ սրանք բոլորը սիրային կապերի մասին ֆիլմերից են:
— Եվ ի՞նչ:
— Դե, մեր խանութի անունը «Կապ» է: — Նա աչքերը դարձրեց մի կողմ, և Պոտապովն ակամայից շրջվեց։
— Հա՜, ուրեմն ա՜յդ առումով,— ձգեց նա՝ ուշագրավ ոչինչ չտեսնելով իր հետևում։— Կապ... Դե, իհարկե... Իսկ ես գլխի չընկա:
— Ոչ ոք գլխի չի ընկնում, թեև նա կարծում է, որ դա միս է:
— Չհասկացա:
— Նա կարծում է, որ դա շատ դզող է,— բացատրեց վաճառողը։— Մի խոսքով, կապիտալիստ է: Ահա բջջային հեռախոսների համար մի քանի հատուկ պատվանդաններ է մոգոնել:
Եվ վաճառասեղանի տակից հանեց ու ցույց տվեց հեռախոսի մի պատվանդան՝ մեծ հաստլիկ շուրթերի տեսքով։ Բջջային հեռախոսը դրվում է այդ կարմիր թավշե բերանի մեջ, շրթունքները հեռանում են իրարից, և ամբողջ կոմպոզիցիան ակնհայտ էրոտիկ լարվածություն է ստեղծում, մինչ բաժանորդը սպասում է սիրած մարդու զանգին:
— Նաև գաղտնի զանգերի համար մի թույն ծրագ է ստեղծել։ Ցանկության դեպքում՝ կարող եք հավելյալ վճարով այն տեղադրել ձեր հեռախոսի մեջ։
— Իսկ դա ի՞նչ բան է:
— Ասում եմ՝ ծրագ է, չէ՞: Ծը-րա-գիր: Դա վերջն է:
— Ծրագի՞ր, ա՜խ, ահա՜ թե ինչ: Իսկ դա ինչի՞ է ընդունակ:
— Թույլ է տալիս որոշ զանգեր թաքցնել: Նրանք չեն հայտնվում հավաքված կամ մուտքի զանգերի ցուցակներում:
— Ինչո՞ւ:
— Դե եթե ձեր ընկերուհին, օրինակ, հաճախ է զանգում, իսկ ձեր կինը սիրում է առանց
ձեզ քիթը խոթել ձեր հեռախոսի մեջ։ Դուք նույնիսկ կարող եք կարգավորել այնպես, որ այդ զանգերն անցնեն առանց ազդանշանների: Օրինակ՝ Ձեզ զանգում է կարևոր մի մարդ, իսկ դուք ձեր կնոջ հետ այդ պահին մեքենայի մեջ եք կամ էլ՝ ռեստորանում։ Հեռախոսը նույնիսկ ձայն չի հանի:
— Իսկ ինչպե՞ս իմանամ, որ ինձ զանգահարել են։
— Վիբրացիա. այն կարող է տեղադրվել միայն այս համարի վրա: Եվ ձեզնից բացի՝ ոչ ոք չի իմանա: Բացի այդ, զանգից հետո ոչ մի հետք չի մնա։ Դրանից հետո ձեր զանգերի մուտքի մատյանը մաքրելու կարիք չի լինի: Շատերն, ի դեպ, ընդհանրապես մոռանում են դրա մասին... Լավ ընտանիքները քայքայվում են։
Նա այնպիսի ինքնավստահությամբ գլխով արեց, կարծես հենց նոր ինքն էր մի այդպիսի ընտանիք փրկել։
— Հասկացա, — հառաչեց Պոտապովը։ — Իսկ դու ի՞նչ ես անում այստեղ:
— Ե՞ս — խոսակցության կտրուկ փոփոխությունից վաճառողը շփոթվեց, և նրա հայացքը չհասցրեց կողքի դառնալ, այլ սառեց մնաց զրուցակցի վրա, ինչպես հանկար-
ծակի քնած ճանճը:
— Դե, ես այդ հեռախոսներն եմ վաճառում։
— Մաո Ցզեդունի՞ հետ միասին:
Նա ակամայից հայացքն իջեցրեց ձեռքում բռնած գրքի վրա, բայց ներքուստ իսկույն ձգվեց։
— Իսկ բանն ինչումն է: Դուք ի՞նչ է, տեսո՞ւչ եք ։
— Այո՛:
Վաճառողի հայացքը ջղայնությունից դանդաղ փքվեց:
— Ոչ ոք չի ասել, որ աշխատավայրում չի կարելի կարդալ։ Ձեզ, ընդհանրապես, ո՞վ է ուղարկել: Տոլիկն ինձ ասել է, որ ամեն ինչի մասին ինքն է հոգալու։ Նա՞ է ձեզ ուղար-
կել։
Պոտապովը գիտեր ուսերը թոթվելու մի այնպիսի խորամանկ միջոց, որը նույնիսկ դահլիճի վերջին շարքում նստած ցանկացած հանդիսատես հեշտությամբ ընկալում էր որպես «Իսկ դու ինքդ չե՞ս կռահում» արտահայտություն։ Դերասանների հետ այդ ժեստը որոնելու և ֆիքսելու համար մի անգամ նա մի ամբողջ թատերական փորձ արեց: Արժեր դրա համար չարչարվել, քանի որ անթերի էր «աշխատում»: Համաձայն
պայմանի՝ «ինքդ գուշակիր», մարդիկ սովորաբար ենթադրում են, որ իրենք դժվարության մեջ են, իսկ լռության շղարշը բավականին մեծացնում է անհանգստության զգացումը։
— Դու առայժմ ինձ հեռախոս վաճառիր: Իսկ դրանից հետո կշարունակենք մեր զրույցը։
Հետևելով վաճառողին, որն այժմ կաշկանդված էր իր շարժումներում և տեխնիկական փաստաթղթերում ինչ-որ նշումներ էր անում, Պոտապովը մոտեցավ վաճառասեղանին և վերցրեց բացված կարմիր գրքույկը, որ էջերով ներքև էր դրված: Վաճառողը զգուշությամբ հետևեց այս ժեստին, բայց ոչինչ չասաց։ Նա արդեն հեռախոսը դնում էր տուփի մեջ։ Պոտապովը սկսեց դանդաղ թերթել էջերը։
— Ի վերջո, ո՞վ է ձեզ ուղարկել, — վաճառողը չկարողացավ համակերպվել լռությանը:
— Ե՞ս, — Պոտապովը նրան նայեց նախօրոք պատրաստած մանկական բաց, պայծառ հայացքով, — ես ընկեր Մաոյի անունից եմ եկել:
Վաճառողի ձեռքերը դադարեցին տուփի հետ խաղալուց։ Նրա մսոտ աչքերի խորքում, ինչպես օվկիանոսում, կետի ստվերի պես ինչ-որ պարարտ միտք անցավ ։
— Ահա այստեղ գրված է, որ յուրաքանչյուր իմպերիալիստ թղթե վագր է, — շարունակեց Պոտապովը՝ շեշտակի փակելով վաճառողի ետդարձի հարմար ճանապարհը: — Իսկ քո տերը... անունը մոռացա: Հա՛, Տոլիկը... Իմպերիալի՞ստ է:
— Դե, իհարկե, ոչ… Նա ունի առավելագույնը ևս երկու տաղավար: Դե, մի վեբ ստուդիա... Մի երկու համակարգիչ, վերջ... Էնքան էլ զիլ չէ:
— Ահա՜: Վեբ ստուդիա: Եվ այս վեբ ստուդիայի միջոցով Տոլիկը կեղտոտ կետի պես տարածվում է աշխարհով մեկ։ Պարզվում է, նա, այնուամենայնիվ, իմպերիալիստ է։ Իսկ դա նշանակում է, որ նա թղթե վագր է: Ուրեմն ինչո՞ւ ես դու օրնիբուն աշխատում թղթե վագրի համար: Օգնում ես նրան խշշացնել թղթե թաթերո՞վ: Նկատի ունեցիր, որ հիմա ամենևին էլ ես չեմ խոսում քեզ հետ, այլ ընկեր Մաոն։ Դու ինքդ չե՞ս ջոկում, թե ինչ ծուռ բան կա քո մեջ։ Իրականում կապիտալիզմ ես կառուցում: Ապերո՛, բա հեղափոխությո՞ւնը: Մի՞թե Կլաասի մոխիրն արդեն չի բաբախում քո սրտի մեջ:
Ուլենշպիգելի առումով Պոտապովը, իհարկե, իր տարերքի մեջ ընկավ, բայց վաճառողը, որ այդ պահին շատ հուզված էր, ոչինչ չնկատեց։ Առավել ևս, որ Թիլը նույնպես պայքարել է հարստահարողների դեմ: Պոտապովի դիրքն ավելի ամրապնդվեց նաև նրանով, որ վաճառողի համար մեծ հաշվով տարբերություն չկար՝ կատակո՞ւմ է իր տարօրինակ հաճախորդը, թե՞ ոչ։ Նա ինքը, ակնհայտ էր, վաղուց անցել էր այդ սահմա-
նը, և այն, ինչ նախկինում նրա համար պարզապես կատակ էր, սկանդալային արարք, որոնց օգնությամբ շրջապատողներից անգիտակցաբար թաքցնում էր իր անհաջողությունները, կամաց-կամաց դարձան ավելին, և նա կարողացավ նույնիսկ ինքն իրենից թաքցնել իր կարգավիճակը: Նա հավատում էր հեղափոխությանը, Չե Գևարային, Մաո Ցզեդունին, և այդ ագրեսիվ հավատը, ինչպես ցավազրկող ներարկումները, նրան թույլ էր տալիս հաջողությունը փոխանցել ուրիշ մարդկանց կյանք:
— Դե, ես, ընդհանրապես, կարճ ժամանակով եմ այստեղ, — վերջապես վաճառողի համբերությունը հատեց: — Մայրս ուղղակի հանգիստ չի տալիս ինձ: Ասում է՝ գնա գործի, ի՞նչ ես պառկած մնացել։ Իսկ ես ի՞նչ է, հո պառկած չեմ: Ես մտածում եմ: Ես պետք է թաքնվեմ, պետք է սպասեմ: Մաոն գրել է՝ ռազմավարական առումով մենք պետք է արհամարհենք բոլոր թշնամիներին: Ես արհամարհում եմ: Բայց նա շարունակում է գրել, որ մարտավարական առումով պետք է լուրջ ուշադրություն դարձնենք թշնամուն։ Եվ հետո էլ մայրս ուժահատ է անում ինձ… Ընդհանրապես որոշեցի հետախուզության գնալ:
— Տոլիկին վարձվեցի՞ր:
— Դե, հա՛: Մենք միասին մի ժամանակ նույն դասարանում... Մի խոսքով, թշնամին ինքն իրեն չի վերանա։ Մենք պետք է ուսումնասիրենք նրան։ Գիտե՞ք, թե իրականում ինչի մասին եմ երազում: Ջիպի մասին:
— Շատ բուրժուական չէ՞:
— Դե ո՛չ, սպասեք: Այդքան մեծ սև ջիպ՝ մեծ, սև գնդացիրով։ Իրական միս: Ես «Սթալքեր»-ում մի հատ ունեի դրանից:
— Որտե՞ղ:
— «Սթալքեր»-ում։ Համացանցում Ստրուգացկի եղբայրների համակարգչային խաղն է։ Հուսով եմ՝ Դուք «Ճամփեզրի պիկնիկը», կարդացել եք:
Վաճառողի հայացքն այլևս չէր դառնում այսուայնկողմ, այլ դանդաղ ծակում-անցնում էր՝ սկսած Պոտապովի խոշոր գունատ ճակատից:
— Դե… դա նշանակություն չունի: Դու շարունակի՛ր։
— Մի խոսքով, դուրս ես գալիս գլխավոր փողոց և սկսում ես կրակել բոլոր ուղղություններով՝ տա-տա-տա-տա-տա...
— Սպասի՛ր, բայց այնտեղ բոլորը չէ, որ իմպերիալիստներ են։
— Դե, ինձ համար նույնն են թե՛ իմպերիալիստները, թե՛ նրանց ոչխարները: Եթե ոչխարները ոչնչացնենք, իմպերիալիստները արդեն խուզելու բան չեն ունենա։ Իսկ եթե բանը հասնի դրան, ապա ոչխարները շատ ավելի ահավոր են։ Չէ՞ որ հենց դրանք էլ ուզում են, որ իրենց խուզեն։ Նրանք հրապուրում են ուժեղներին: Իսկ Աստվածաշնչում, ի դեպ, գրված է, որ վայ նրան, ում միջոցով գայթակղությունն աշխարհ է գալիս։ Հրապուրում են իրենց հիմարությամբ։ Նրանք ոչ մի բանի չեն ձգտում, ոչ մի բանի մասին չեն երազում, հնազանդ են, ինչպես... ոչխարները։ Նախապես համաձայն են իրենց ծամոնին։
— Իսկ դու երազո՞ւմ ես:
— Իհարկե:
— Ինչի՞ մասին:
Վաճառողը զարմացած և նույնիսկ թեթևակի շփոթված նայեց Պոտապովին, կարծես հանկարծ կորցրեց իր համախոհին:
— Ինչպես թե ինչի՞ մասին: Ես ասացի, չէ՞… ջիպի մասին:
…Հյուրանոցում ցրտոտ էր, ուստի Պոտապովը չէր շտապում վերարկուն հանել։
Տուփից հանելով նոր հեռախոսը՝ հին SIM քարտը տեղադրեց դրա մեջ ու նայեց ժամացույցին։ Մոսկվայում արդեն առավոտ էր:
Անգիր արած ծանոթ համար հավաքելը այնքան էլ հեշտ չէր: Երկու անգամ հաս-
նելով վերջին նիշին՝ Պոտապովը սեղմեց ավարտանշանին, ապա կանգնեց պատուհանի մոտ և որոշեց երրորդ անգամ հավաքել համարը:
— Ողջո՜ւյն, — լսափողի միջով վերջապես կամաց հնչեց անսահման քաղցր, քնկոտ ձայնը: — Այդ ո՞ւր ես կորել:
— Հեռու չեմ... Հարկ եղավ շտապ մեկնել՝ նկարահանումների համար բնապայմաններ փնտրելու:
— Փա-խել-ես, — ծաղրական երկարաձիգ հնչեց ձայնը, որը քնից դեռ փոքր-ինչ խռպոտ էր:
— Դե ո՛չ, ո՛չ, — անօգնական բողոքեց Պոտապովը: — Ես պարզապես…
— Ուրեմն զուր, — կինը ժպտաց մյուս ծայրում, իսկ նա դողդողացող, սիրո կարոտ շան պես անմիջապես որսաց այդ ժպիտը:
— Սպասի՛ր, իսկ դու ստացե՞լ ես արդյունքները:
— Այոո՜ո, — հանդիսության երանգը կնոջ ձայնի մեջ փայլեց գույներով, որոնց վրա նա նույնիսկ չէր համարձակվում հույս դնել:
Մոսկվայից երկար՝ վեց ժամ տևած թռիչքի ընթացքում Պոտապովը վախից անընդհատ մեռնում էր նրա համար և ամոթից՝ իր համար։
— Ու ի՞նչ — հազիվ արտաբերեց Պոտապովը:
— Վերադարձի՛ր, — մի պահ կինը լռեց։ — Ինձ քիմիա պետք չէ։ Բժիշկն ասաց, որ ամեն ինչ կարգին է: