Վարշավա: Կանաչ Սուրբ ծնունդ

Բելովը լցնում է, Շտոկմանը խորհուրդ է տալից, բայց
Ընդունե՞լ, ի՞նչ անել... Կանաչ սուրբ ծնունդ: Դեղատները
Փակվել են Վարշավայում: Բուհալովոն է միայն բաց,
Իսկ Մարշալկովսկայայով քայլում են հարբածները:
Գնանք Շոպեն, կաթոլիկ ժողովուրդը սրճարանն այդ
Որպես հաստատուն եկեղեցի է օծել այսօր,
Մոխրե երկնքի տակ, որում ՉԹՕ-ներն են շատ,
«Սոպլիցա» մի խմեք— աբսուրդ է, անհեթեթություն, ցնորք:

Ո՞վ է դա ասել— Ռուժեւի՞չը, Գալչինսկի՞ն, Տուվի՞մը-
Կոնստանտին կակաչով կանաչ գարեջրի մասին է գրել...
Ես նույնպես (ի՞նչ կապ այստեղ), ես էլ եմ ջահել եղել,
Կարողացել եմ պայքարի դրոշի տակ վախս թաղել:
Եվ կարմիր տրամվայը լողում է այն կողմ, որտեղ
Օսիպի «տրամվայի բալ»-ն է եկել լույս աշխարհ:
Եվ խնկեղեգի բույրն է եկեղեցու շուրջն ամենուրեք,
Եվ շարունակվում է «քնատ» հանգը լրիվ հիմար:

Եվ ճիշտ որ՝ ամեն ինչ տոն է, տոն է, տոն է — ու ահա
Տեղացիները երբեք չեն կարողանում քնից զարթնել,
Իսկ երեւացող հրեշտակը, որ բույնը դրել է եկեղեցու վրա,
Ապրում է առանց քնի ու ավելին գիտի հրաշքի մասին,
Ավելի քան պոետները, որ նորից հարբել են, ի դեպ
Իրենց հիանալի են զգում Ֆեդերիկի սրճարանում տաք՝
Կարդալով եւ լռելով մեքենաների շչակների հանդեպ
Նման լռության մեջ հնարավոր է եւ գրքով հղիանան: